Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2023-07.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 մարտի 2023 թ.

N 33-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ («ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» 5-ՐԴ, «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» 6-ՐԴ, «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12 դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի մարտի 30-ի

N 33-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ («ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» 5-ՐԴ, «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» 6-ՐԴ, «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» 7-12 ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲԱԺԻՆ 1. «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի նպատակը պետականամետ մտածողությամբ օժտված, ազգային ինքնագիտակցություն և դիմագիծ ունեցող, սեփական ժողովրդի ու պետության դերակատարումը պատմության խորապատկերում գիտակցող, ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող ազնիվ, հայրենասեր, հայրենատեր և պատասխանատու քաղաքացու ձևավորումն է:

2. Հիմնական (միջին) դպրոցում «Հայրենագիտություն» բնագավառի ուսուցման նպատակն է՝

1) Ձևավորել գիտելիքներ՝

ա. Հայոց հայրենիքի պատմաաշխարհագրական պայմանների, առանձնահատկությունների, սահմանների, պատմավարչական բաժանումների վերաբերյալ:

բ. հայոց քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի, ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ:

գ. հայ ժողովրդի ակունքների, մշակութային ժառանգության, պետական ու եկեղեցական տոների, ծեսերի, սովորույթների, ավանդույթների վերաբերյալ:

դ. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հոգևոր-մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ:

2) Ձևավորել և զարգացնել՝

ե. պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը համեմատելու և մեկնաբանելու կարողություններ և հմտություններ:

զ. ազգային մշակույթի ձևավորման և տարբեր շրջափուլերում մշակույթի զարգացման առանձնահատկությունները վերլուծելու, հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների տեղն ու նշանակությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ գնահատելու կարողություններ և հմտություններ:

է. պատմական մտածողությունը և պատմությունից դասեր քաղելու կարողություններ և հմտություններ:

ը. քննադատական մտածողությունը, հետազոտելու, աղբյուրների հետ աշխատելու, հաղորդակցվելու, վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններ ու հմտություններ:

թ. պատմական գործընթացներում անհատի, հասարակության և շրջակա միջավայրի փոխազդեցությունը վերլուծելու կարողություններ և հմտություններ:

3) Նպաստել՝

ժ. ազգային հոգևոր-մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության գիտակցման ձևավորմանն ու զարգացմանը:

ի. իր և սերունդների միջև կապի ըմբռնմանը:

լ. ազնիվ, հայրենասեր, պատասխանատու քաղաքացու ձևավորմանը:

3. Միջնակարգ (ավագ) դպրոցում «Հայրենագիտություն» բնագավառի ուսուցման նպատակն է՝

1) Զարգացնել՝

ա. հայոց քաղաքակրթության ձևավորման և զարգացման առանձնահատկությունները վերլուծելու հմտություններ:

բ հայոց պատմության առանցքային շրջափուլերը տարբերակելու և դրանց առանձնահատկությունները վերլուծելու հմտություններ:

գ. պատմական գործընթացների պատճառահետևանքային կապերը հետազոտելու և վերլուծելու հմտություններ:

դ. տարբեր շրջափուլերի մարտահրավերները վերլուծելու և դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները մեկնաբանելու հմտություններ:

ե. հայոց քաղաքակրթական ժառանգության տեղն ու դերը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում գնահատելու հմտություններ:

զ. տնտեսական համակարգերի առանձնահատկությունները փաստարկելու և դրանց արտացոլումը հասարակական-քաղաքական զարգացումների վրա վերլուծելու հմտություններ:

է. հայ իրականության մեջ հասարակական (առօրեական) կյանքի առանձնահատկությունները մեկնաբանելու, դրանք համաշխարհային զարգացումների համատեքստում ներկայացնելու հմտություններ:

ը. պետական կառավարման համակարգի և հայ հասարակական-քաղաքական մտքի փոխակերպումները ըմբռնելու հմտություններ:

թ. հայոց պատմության առանցքային հիմնահարցերի պատճառահետևանքային կապերը փաստարկելու, եզրահանգումներ անելու և դրանց լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու հմտություններ:

2) Ձևավորել՝

ժ. պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ առաջադրելու, դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ կանխատեսումներ անելու հմտություններ։

ի. Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային զարգացման հեռանկարները ուրվագծելու և հայ ժողովրդի հարատևման քայլեր առաջադրելու հմտություններ:

3) Նպաստել՝

լ. միասնական պետության զորեղացման անհրաժեշտության գիտակցման ամրապնդմանը:

խ. պատմական ժառանգականության ընկալման, պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման կարևորության գիտակցման ամրապնդմանը:

ծ. անհատ-հասարակություն-պետություն ներդաշնակ փոխհարաբերությունների անհրաժեշտության գիտակցման ամրապնդմանը:

կ. ազգային և համամարդկային արժեքներ կրող ազնիվ, հայրենասեր, հայրենատեր և պատասխանատու քաղաքացու ձևավորմանը:

 

ԲԱԺԻՆ 2. «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

4. Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, կենսագրությունն ու հիշողությունը, դարերի հոլովույթում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Սեփական երկրի և ժողովրդի պատմության ուսումնասիրությամբ սովորողը հաղորդակցվում է իր ժողովրդի ակունքներին, քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքին, պատմամշակութային ժառանգությանը, ձևավորվում է նրա ազգային նկարագիրը, ինքնագիտակցությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը:

5. Սեփական երկրի և ժողովրդի պատմության իմացությունը սովորողներին հնարավորություն կտա հասկանալ պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև՝ դասեր քաղել պատմությունից և կարևորել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը: Դրանցով է պայմանավորված համաշխարհային գործընթացներում քաղաքացու, հասարակության և պետության ակտիվ և արդյունավետ ներգրավվածությունը:

6. «Հայրենագիտություն» բնագավառի առարկաների ուսումնասիրությունը էապես կնպաստի ազգային ինքնությունն ու քաղաքակրթական արժեհամակարգը ճանաչող և գնահատող անհատի, պետականամետ, հայրենասեր, հայրենատեր և պատասխանատու հայ քաղաքացու ձևավորմանը, ով, անցյալի փորձի վրա հիմնվելով, իր գործունեությամբ կնպաստի ազգային նպատակների իրականացմանը և Հայաստանի Հանրապետության հզորացմանը:

7. Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված «Հայրենագիտություն» բնագավառը ներառում է հանրակրթական դպրոցի V-XII դասարաններում ուսումնասիրվող հետևյալ առարկաները.

1) 5 դասարան - «Իմ հայրենիքը»

2) 6 դասարան - «Իմ հայրենիքն ու աշխարհը»

3) 7-12 դասարաններ - «Հայոց պատմություն»

8. V դասարան - «Իմ հայրենիքը» առարկայի ծրագիրը ներառում է հայ ժողովրդի ծագումնաբանության, Հայրենիքի, ազգային կյանքի, կենցաղի, մշակույթի, ավանդապատումների, հայոց քրիստոնեական արժեհամակարգի, «Սասնա ծռեր» էպոսի, հասարակության վրա անհատի դերի և ազդեցության վերաբերյալ թեմաներ:

9. VI դասարան - «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրը ներառում է քաղաքակրթությունների պատմության հնագույն շրջանը՝ ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական պատմությունը:

10. VII-IX դասարաններ - «Հայոց պատմություն» առարկայի ծրագիրն ընդգրկում է, հայ ժողովրդի ծագումնաբանությունը, հայոց քաղաքակրթության ձևավորման և զարգացման պատմաաշխարհագրական միջավայրի, Ք.ծ.ա. III հազարամյակից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի պատմությունը։ Հիմնական դպրոցում սովորողները «Հայոց պատմություն» դասընթացի շրջանակներում կուսումնասիրեն հայոց քաղաքակրթության առանձնահատկությունները, պատմական զարգացման օրինաչափությունները, ձեռքբերումները և այլն:

11. X-XII դասարաններ - «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում ներառված են հետևյալ բովանդակային բաղադրիչները. պետականություն, ազատագրական պայքար և նորարարություն:

12. «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկաների ծրագիրը կառուցված է հետևյալ բովանդակային հաջորդականությամբ. առասպելներից, էպիկական պատումներից մինչև իրական պատմական կերպարներ, իրադարձություններ ու բուն պատմություն:

13. «Հայոց պատմություն» առարկայի VII-IX դասարանների ծրագրի կազմման հիմքում դրվել է պատմության ուսումնասիրման գծային մոդելը՝ պահպանելով ժամանակագրական հաջորդականության սկզբունքը: Ծրագրում քաղաքակրթական սկզբունքը զուգորդված է պատմական դարաշրջանների ժամանակագրական հաջորդականության սկզբունքին:

14. «Հայոց պատմություն» առարկայի X-XII դասարանների ծրագրի կազմման հիմքում դրվել է մի քանի առանցքային բովանդակային բաղադրիչների՝ ըստ խորության յուրացումը, որն իրականացվելու է պատմահամեմատական մեթոդով պատճառահետևանքային կապերի վերհանմամբ և քննադատական վերլուծությամբ: Ընտրված բովանդակային բաղադրիչների հիմքում ևս դրված են ծրագրային նյութերի թեմատիկ և ժամանակագրական ուսուցման մոտեցումները:

 

ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

(5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններ)

 

15. Հանրակրթական հիմնական ծրագրի «Հայրենագիտություն» բնագավառի՝ «Իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի վերջնարդյունքները

1) Նկարագրի իր բնակության վայրը, պետությունը, հայոց հայրենիքը, նրա աշխարհագրական դիրքը, սահմանները, պատմաաշխարհագրական միջավայրը:

2) Ներկայացնի հայրենիքի խորհրդանիշները:

3) Մեկնաբանի և կիրառի զանազան քարտեզներ։

4) Գնահատի իր համայնքի, ազգի պատմամշակութային ձեռքբերումները:

5) Մեկնաբանի Հայկական լեռնաշխարհի բնակիչների ավանդական զբաղմունքը, առօրյա կյանքն ու կենցաղը, նյութական և հոգևոր մշակույթի բաղադրիչները (մշակույթը և կենցաղը, ազգային տարազը, խոհանոցը, կիրառական արվեստը), ավանդույթները, տոներն ու ծեսերը:

6) Վերլուծի հայ ժողովրդի ծագման մասին ավանդապատումները` ներկայացնի դրանց ազդեցությունը իր ինքնության ձևավորման վրա:

7) Վերլուծի տեղանքի ու իրադարձությունների, պատմաաշխարհագրական տեղանունների հետ կապված ավանդապատումները:

8) Գնահատի ազգային հոգևոր-մշակութային արժեքները՝ որպես համամարդկային արժեքներ:

9) Ներկայացնի Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթի ու կենցաղի բնորոշ առանձնահատկությունները:

10) Ուսումնասիրի քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքները:

11) Նկարագրի պատմական և մշակութային գործիչներին, նրանց գործունեությունը քրիստոնեության ընդունման և տարածման գործում:

12) Մեկնաբանի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդները:

13) Նկարագրի Հայաստանում բնակվող այլ ժողովուրդների կրոնա-դավանաբանական համակարգերը:

14) Համեմատի նախաքրիստոնեական և քրիստոնեական արժեհամակարգային ընդհանրություններն ու առանձնահատկությունները հայ հասարակության մեջ:

15) Վերլուծի «Սասունցի Դավիթ» էպոսում ներկայացված արժեհամակարգը:

16) Համեմատի և հակադրի «Սասունցի Դավիթ» էպոսի և այլ ժողովուրդների էպոսներում ներկայացված արժեհամակարգային ընդհանրություններն ու առանձնահատկությունները:

17) Տարբերակի էպոսի հերոսների գործունեությունը:

18) Մեկնաբանի Էպոսի հերոսների բնավորության գծերը և գնահատի նրանց ազդեցությունը իր վարքի դրսևորման վրա:

19) Հետազոտի և բացահայտի սեփական շրջապատում էպոսի <<մերօրյա>> հերոսներին:

20) Ուսումնասիրի անհատի ազդեցությունը հայ հասարակության վրա:

21) Վերլուծի անհատի դերը հասարակության զարգացման տարբեր բնագավառներում:

22) Գնահատի անհատի դերը հասարակության կյանքում՝ ձևավորելով հարգալից վերաբերմունք նորարարություն արժեհամակարգի վերաբերյալ:

16. Հանրակրթական հիմնական ծրագրի «Հայրենագիտություն» բնագավառի՝ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի վերջնարդյունքները

1) Նկարագրի Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական պայմանները, առանձնահատկությունները, պատմավարչական բաժանումները:

2) Ներկայացնի Հայկական լեռնաշխարհի նշանավոր հնավայրերը, Հայկական լեռնաշխարհը որպես մարդկության և հայոց քաղաքակրթության զարգացման հնագույն բնօրրան լինելու փաստեր:

3) Ներկայացնի Հայաստանի մասին վկայություններ, հայերի տեղաբնիկ ծագումնաբանությունը վկայող փաստեր, համեմատի հայերի ծագումնաբանության վերաբերյալ տարբեր տեսություններ, ավանդազրույցներ:

4) Ներկայացնի Ք.ծ.ա. III-I հազ հայկական քաղաքակրթության պատմության առանցքային դրվագները:

5) Նկարագրի Վանի թագավորության պետական կարգը, բանակը, տնտեսությունը, դիցարանը, համեմատի արդի իրողությունների հետ:

6) Բնութագրի հնագույն պետականությունների և Վանի թագավորության ակնառու գործիչների գործունեությունը, կարծիք հայտնի նրանց գործունեության վերաբերյալ:

7) Վերլուծի Ք.ծ.ա. III-I հազ. հայկական քաղաքակրթության ձևավորման, զարգացման և անկման պատմական գործընթացները, կատարի եզրահանգումներ:

8) Գնահատի և արժևորի Վանի թագավորության քաղաքակրթական ժառանգության տեղն ու դերը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում:

9) Հետազոտի իրենց տարածաշրջանում գտվող պատմաաշխարհագրական որևէ տեղանք կամ Ք.ծ.ա. III-I հազ. հնագիտական հուշարձան, փորձի կապեր գտնել ներկա իրողությունների հետ

10) Ներկայացնի Ք.ծ.ա. VII-III դդ. պատմության առանցքային դրվագները:

11) Նկարագրի Երվանդյան Հայաստանի պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի ներկայիս իրողությունների հետ:

12) Բնութագրի և համեմատի Ք.ծ.ա. VII-III դդ ակնառու գործիչների գործունեությունը:

13) Բնութագրի և մեկնաբանի Ք.ծ.ա. VII-III դդ. ռազմաքաղաքական հարաբերությունները, փաստարկված կարծիք հայտնի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ:

14) Վերլուծի Ք.ծ.ա. VII-III դդ. քաղաքակրթության ձևավորման, զարգացման և անկման պատմական գործընթացները, քաղաքակրթական փոխազդեցությունները:

15) Գնահատի Հայկազունի Երվանդունիների թագավորության մշակութային ժառանգությունը:

16) Արժևորի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

17) Ներկայացնի Ք.ծ.ա. II-I դդ. հայկական քաղաքակրթության պատմության առանցքային դրվագները:

18) Նկարագրի Արտաշեսյան թագավորության պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի արդի իրողությունների հետ:

19) Բնութագրի և համեմատի Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր արքաների ներքին և արտաքին քաղաքականությունը, եզրահանգումներ անի նրանց գործունեության վերաբերյալ:

20) Մեկնաբանի Ք.ծ.ա. II-I դդ. ռազմաքաղաքական հարաբերությունները, փաստարկված կարծիք հայտնի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ:

21) Վերլուծի Արտաշեսյան թագավորության հզորացման, հայոց աշխարհակալության ստեղծման նախադրյալները, կործանման պատճառներն ու հետևանքները, անի եզրահանգումներ:

22) Համեմատի Հայկական մշակույթի զարգացման առանձնահատկություններն ու ձեռքբերումները Հայկազունի Երվանդունիների և Արտաշեսյանների օրոք:

23) Գնահատի Մեծ Հայքի Արտաշեսյան պետության դերը հայոց պետականության և համաշխարհային պատմության մեջ։

24) Արժևորի անկախ ու զորեղ պետություն ունենալու, պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը

25) Ներկայացնի I դարի սկզբի և Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանի առանցքային դրվագները, քրիստոնեության ծագումը, քրիստոնեական վարդապետության հիմքերը, Հայաստանում քրիստոնեության տարածման, Հայոց եկեղեցու ձևավորման և կայացման ընթացքը, ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում:

26) Նկարագրի Հայոց եկեղեցու վարչական կառույցը, նվիրապետությունը, խորհուրդները, եկեղեցիների կառուցվածքը:

27) Նկարագրի Արշակունյաց թագավորության պետական կարգը, բանակը, առօրյա կյանքն ու կենցաղը և համեմատի արդի և նախորդ շրջանների իրողությունների հետ:

28) Մեկնաբանի ավատատիրության առանձնահատկությունները Հայաստանում:

29) Բնութագրի և համեմատի Արշակունյաց արքաների և ժամանակաշրջանի նշանավոր գործիչների գործունեությունը, կարծիք հայտնի նրանց գործունեության վերաբերյալ:

30) Բացատրի պետություն-եկեղեցի փոխհարաբերությունները, միասնական ձեռնարկումները Արշակունիների թագավորության շրջանում:

31) Վերլուծի արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը հայոց պետության զորեղացման և անկման գործընթացներում, կատարի եզրահանգումներ:

32) Գնահատի Արշակունյաց Հայաստանի քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում:

33) Արժևորի Հայաստանն իբրև առաջին քրիստոնյա պետություն, գնահատի քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը:

34) Արժևորի անկախ ու զորեղ պետություն ունենալու, պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

35) Հետազոտի տարածաշրջանի I-IV դարերի որևէ հուշարձան, փորձի կապեր գտնել հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև:

36) Ներկայացնի V-IX դդ․ միջազգային և ներքաղաքական իրավիճակի փոփոխությունները, հայկական քաղաքակրթության պատմության առանցքային դրվագները:

37) Նկարագրի նախարարական կառավարման համակարգը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները, համեմատի նախորդ ժամանակաշրջանների հետ:

38) Բնութագրի և համեմատի V-IX դդ․ ազգային-ազատագրական պայքարի ակնառու գործիչների գործունեությունը:

39) Քննարկի V-IX դարերում հայ ժողովրդի միասնականությանը, հոգևոր ինքնուրույնությանը ու ինքնությանը սպառնացող մարտահրավերները և դրանց դիմագրավելու քայլերը, առաջարկի լուծումների սեփական տարբերակը:

40) Համեմատի և մեկնաբանի V-IX դդ․ ազգային-ազատագրական պայքարի շրջափուլերը, պայքարի ուղիների վերաբերյալ տարբեր դիրքորոշումները, կարծիք հայտնի դրանց վերաբերյալ:

41) Գնահատի V-IX դարերի ազգային-ազատագրական պայքարի արդյունքները՝ կարևորելով համաժողովրդական միասնական պայքարի նշանակությունը՝ դրված նպատակների իրականացման գործում:

42) Արժևորի V-IX դարերի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

43) Ներկայացնի IV-IX դդ. ազգային-քրիստոնեական մշակույթի զարգացման հիմնական առանձնահատկությունները, ընթացքը, ուղղությունները, բնագավառները, ձեռքբերումերը:

44) Ճանաչի IV-IX դդ. ազգային-մշակութային ակնառու գործիչների և ստեղծագործություններ:

45) Արժևորի գրերի գյուտը, կատարի եզրահանգումներ:

46) Գնահատի ոսկեդարյան մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում:

47) Գիտակցի մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը:

48) Հետազոտի իր համայնքի կամ տարածաշրջանի IV-IX դարերի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, փորձի կապեր գտնել հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև:

49) Ներկայացնի Բագրատունյաց թագավորության պատմության առանցքային դրվագները:

50) Նկարագրի Բագրատունյաց թագավորության պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի նախորդ և արդի իրողությունների հետ:

51) Բնութագրի Բագրատունի նշանավոր արքաների և աշխարհիկ ու հոգևոր գործիչների՝ պետության անվտանգության ամրապնդման ու հզորացմանն ուղղված ձեռնարկումները, կարծիք հայտնի նրանց գործունեության արդյունքների վերաբերյալ:

52) Վերլուծի համաշխարհային և տեղական պատմական մի շարք գործընթացների ազդեցությունը Անիի Բագրատունյաց թագավորության հիմնադրման, հզորացման և անկման գործընթացներում, անի եզրահանգումներ:

53) Քննարկի X-XI դարերում հայ ժողովրդի միասնականությանը, հոգևոր ինքնուրույնությանը ու ինքնությանը սպառնացող մարտահրավերները և դրանց դիմագրավելու քայլերը, անի եզրահանգումներ:

54) Գնահատի և արժևորի Անիի Բագրատունյաց թագավորության քաղաքակրթական ձեռքբերումները։

55) Հետազոտի Անի մայրաքաղաքի կամ IX-XI դարերի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, առաջարկի տվյալ հուշարձանը աշխարհին հանրաճանաչ դարձնելու լուծումներ:

17. Հանրակրթական հիմնական ծրագրի «Հայրենագիտություն» բնագավառի՝ «Հայոց պատմություն» առարկայի 10-րդ դասարանի վերջնարդյունքները

1) Նկարագրի Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկու-թյունները, պատմավարչական փոփոխությունները:

2) Ներկայացնի Ք.ծ.ա. III-II հազ. վաղ պետական կազմավորումների ձևավորման պատմաշխարհագրական միջավայրի առանձնահատկությունները, պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները, այդ կազմավորումների հիմնադիր ցեղերի տեղաբնիկ ծագումնաբանությունը վկայող փաստերը:

3) Վերլուծի վաղ պետական կազմավորումների քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման և անկման պատճառահետևանքային կապերը, կատարի եզրահանգումներ:

4) Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը վաղ պետական կազմավորումների ձևավորման և զարգացման վրա:

5) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։

6) Գնահատի Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումների տեղն ու դերը Հին Արևելքի քաղաքակրթությունների համակարգում և հայոց պատմության մեջ:

7) Ներկայացնի Ք.ծ.ա. IX-III դդ. Հայկական լեռնաշխարհի պետությունների պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները:

8) Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Ք.ծ.ա. IX-III դդ. պետությունների ձևավորման, զարգացման և անկման վրա:

9) Մեկնաբանի Վանի թագավորության նշանավոր արքաների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում:

10) Վերլուծի Ք.ծ.ա. IX-III դդ. պետությունների քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման և անկման պատճառահետևանքային կապերը, կատարի եզրահանգումներ:

11) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։

12) Գնահատի Հայկական լեռնաշխարհի Ք.ծ.ա. IX-III դդ. պետությունների քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել տվյալ ժամանակաշրջանի այլ քաղաքակրթությունների ձեռքբերումների հետ:

13) Ներկայացնի Արտաշեսյանների թագավորության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները:

14) Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Արտաշեսյանների թագավորության հիմնադրման, զարգացման, աշխարհակալության ստեղծման և կործանման վրա:

15) Մեկնաբանի Արտաշեսյան նշանավոր արքաների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում:

16) Վերլուծի Արտաշեսյանների թագավորության քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման և անկման պատճառահետևանքային կապերը, կատարի եզրահանգումներ:

17) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։

18) Գնահատի Արտաշեսյանների թագավորության քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել տվյալ ժամանակաշրջանի այլ քաղաքակրթությունների ձեռքբերումների հետ:

19) Արժևորի անկախ ու զորեղ պետություն ունենալու անհրաժեշտությունը, գնահատի Տիգրան Մեծի աշխարհակալության տեղն ու դերը Հին աշխարհի պետությունների համատեքստում:

20) Ներկայացնի Արշակունիների թագավորության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները:

21) Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Արշակունյաց թագավորության հիմնադրման, ամրապնդման, զարգացման և անկման վրա:

22) Մեկնաբանի Արշակունյաց Հայաստանի նշանավոր գործիչների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում:

23) Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:

24) Վերլուծի և քննարկի ավատատիրական հասարակարգի ձևավորման և հաստատման գործընթացները և հասարակական կյանքի տարբեր ոլորտների կերպափոխությունները:

25) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։

26) Գնահատի քրիստոնեության ընդունման և պետություն-եկեղեցի համագործակցության անհրաժեշտությունն ու նշանակությունը։

27) Գնահատի Արշակունիների թագավորության մշակութային ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել նախորդ և արդի ձեռքբերումների հետ:

28) Ներկայացնի նախարարական համակարգի, Բագրատունյաց թագավորության և այլ պետական կազմավորումների պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները:

29) Փաստարկի և բացատրի միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում V - XIX դդ.:

30) Մեկնաբանի V - XIX դդ. նշանավոր գործիչների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում:

31) Վերլուծի և քննարկի ավատատիրական մասնատվածության հետևանքները:

32) Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:

33) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։

34) Գնահատի Բագրատունիների թագավորության քաղաքակրթական ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում, փորձի համեմատել նախորդ և արդի ժամանակաշրջանի ձեռքբերումների հետ:

35) Ներկայացնի Կիլիկիայում հայկական պետության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները:

36) Փաստարկի և բացատրի միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Կիլիկիայում հայկական պետության ձևավորման, զարգացման և անկման վրա:

37) Մեկնաբանի Կիլիկյան Հայաստանի նշանավոր գործիչների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում:

38) Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:

39) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։

40) Գնահատի Կիլիկյան Հայաստանի քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել նախորդ և արդի ժամանակաշրջանի ձեռքբերումների հետ:

41) Ներկայացնի նորագույն շրջանի հայոց պետականության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները:

42) Փաստարկի և բացատրի միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Հայաստանի երեք հանրապետությունների ձևավորման, զարգացման, Առաջին ու Խորհրդային հանրապետությունների անկման վրա:

43) Մեկնաբանի և գնահատի նորագույն շրջանի հայ նշանավոր քաղաքական գործիչների գործունեությունը:

44) Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:

45) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։

46) Գիտակցի պատմական փորձի և ձեռքբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը։

 

ԲԱԺԻՆ 4. «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

18. «Հայրենագիտություն» բնագավառի «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքն ու աշխարհը» և «Հայոց պատմություն» առարկաների ծրագրային բովանդակությունը՝

1) Կազմված է ժամանակակից գիտամանկավարժական հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան. նյութի մատչելիություն, տարիքային և անհատական համապատասխանություն:

2) Համապատասխանում է գիտության և մշակույթի ժամանակակից նվաճումներին:

3) Կառուցված է հիմնական գաղափարների հենքի վրա:

4) Նպաստում է արդի հարափոփոխ աշխարհում մրցունակ, ազգային և պետականակիր արժեհամակարգ ունեցող հայ մարդու և քաղաքացու ձևավորմանը:

5) Նպաստում է, որ սովորողը կարողանա վեր հանել այն խնդիրները, որոնց հետ առնչվում է առօրյա կյանքում և հիմնվելով ձեռք բերված ուսումնական փորձառության վրա՝ առաջարկի լուծման ուղիներ:

6) Յուրացվում է մի շարք առարկաների հետ սերտ համագործակցության շրջանակներում և ամբողջացնում է հասարակագիտական առարկաներից ստացած գիտելիքները:

7) Կառուցված է այնպես, որ գիտելիքների և կարողությունների զարգացմանը զուգընթաց այն նպաստում է սովորողների վերաբերմունքի և արժեքային համակարգի ձևավորմանը և սոցիալական հմտությունների զարգացմանը։

 

ԲԱԺԻՆ 5. ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

 

19. «Հայրենագիտություն» բնագավառի բովանդակությունը ձևավորված է հետևյալ հիմնական գաղափարների հենքի վրա.

1) Անհատ և պետություն (ԱՊ)

2) Ինքնորոշում և պայքար (ԻՊ)

3) Ինքնություն (Ի)

4) Համակեցություն (Հ)

20. Նշված հիմնական գաղափարները առավել հստակեցվում և կոնկրետացվում են հաջորդ երկու ենթամակարդակներում:

21. «Հայրենագիտություն» բնագավառը ուսումնասիրվում է հետևյալ ենթահասկացությունների միջոցով. «Կառավարում», «Փոփոխություն», «Համակարգ», «Կառույց», «Գործունեություն», «Հայրենիք», «Ռազմավարություն», «Գաղափարախոսություն», «Հիմնախնդիր», «Փոխհարաբերություն», «Մշակույթ», «Արժեհամակարգ», «Կրոն, դավանանք», «Հասարակություն», «Տնտեսություն», «Կենսակերպ»:

22. Հիմնական գաղափարների ուսուցումն իրականացվում է պարուրաձև՝ հիմնվելով հիմնական դպրոցի՝ «Իմ հայրենիքը» (V դասարան), «Իմ հայրենիքն ու աշխարհը» (VI դասարան) դասընթացներում ձևավորված նախնական պատկերացումների վրա։ VII-IX և X-XII դասարաններում «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում տեղի է ունենում ուսուցանվող նյութի աստիճանական ընդլայնում և խորացում:

23. «Հայրենագիտություն» բնագավառի 3-րդ մակարդակի բովանդակային բաղադրիչները հաճախ հնարավոր չէ հստակ առանձնացնել և կոնկրետ համապատասխանեցնել 2-րդ մակարդակի մեկ ենթահասկացության, իսկ 2-րդ մակարդակի որոշ ենթահասկացություններ էլ երբեմն կարող են վերաբերել մի քանի հիմնական հասկացության1:

 

1-ին մակարդակ

2-րդ մակարդակ

3-րդ մակարդակ

Դասարաններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐ

ԵՆԹԱՀԱՍ-ԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ

5

6

7

8

9

10

11

12

Անհատ և պետություն

(ԱՊ)

Կառավարում

Փոփոխություն

Համակարգ

Կառույց

Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումները

               

Վանի թագավորությունը

               

Հայկազունի Երվանդյանների թագավորությունը

               

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

               

Մեծ Հայքի Արշակունիների թագավորությունը

               

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

               

Հայոց պետությունը Կիլիկիայում

               

Հայաստանի պետական-քաղաքական կացությունը V-IX դդ.

               

Հայաստանի պետական-քաղաքական կացությունը IX-XIV դդ.

               

Հայաստանի պետական-քաղաքական կացությունը XIV-XIX դդ.

               

Հայաստանի Առաջին Հանրապետությունը

               

Խորհրդային Հայաստանը 1920-1991 թթ.

               

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը

               

Արցախի Հանրապետությունը

               

Գործունեություն

Արքաներ, թագուհիներ

Աշխարհիկ և հոգևոր գործիչներ

Հերոսներ

               

Ինքնորոշում և պայքար (ԻՊ)

Ռազմավարություն

Գաղափարա-խոսություն

Հիմնախնդիր

Փոխհարաբե-րություն

Ազատագրական շարժման նախադրյալները, սկիզբը, դրսևորումները (XV-XVII դդ)

               

Ազատագրական պայքարը XVIII դարում

               

Ազատագրական պայքարը XIX դարում

               

Հասարակական շարժումներ և քաղաքական պայքար

               

Ազատագրական պայքարը XX դարի սկզբին

               

Ազատագրական պայքարն Արցախում XX դարում

               

Հայկական հարց

               

Հայոց ցեղասպանություն

               

Գաղթավայրեր

Սփյուռք

               

Ինքնություն (Ի)

Հայրենիք

Հայոց հայրենիքը. Հայկական լեռնաշխարհ

Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը

               
 

Մշակույթ

Դպրոց, կրթություն

Գիտություն

Տպագրություն

Արվեստ

Կիրառական արվեստ

Քաղաքաշինություն,

ճարտարապետություն:

               
 

Հայտնագործություններ Ստեղծագործություններ

               
 

Արժեհամակարգ

Տոներ

Հայոց եկեղեցու ծեսեր, խորհուրդներ

Հոգևոր բարեպաշտական սովորույթներ, ժողովրդական ավանդույթներ

               
 

Կրոն, դավանանք

Կրոնական հավատալիքներ

Հեթանոսություն

Քրիստոնեություն

               

Համակեցություն

(Հ)

Հասարակություն

Դասեր, խավեր

Մրցակցություն

Համագործակցություն

Հակամարտություն

Անկախ գոյակցություն

               

Տնտեսություն

Գյուղատնտեսություն

Արդյունաբերություն Արհեստներ

Առևտուր

               

Կենսակերպ

Ընտանեկան կյանք

Համայնական կյանք

Քաղաքային կյանք

Բարձրաշխարհիկ կյանք

Զինվորական կյանք

Առօրեական կյանք, կենցաղ

               

 

ԲԱԺԻՆ 6. ԽԱՉՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

24. Սովորողների մոտ աշխարհի համապարփակ և գիտականորեն հիմնավորված տեսակետ կառուցելու համար «Հայրենագիտություն» բնագավառում ներառվել են մի շարք խաչվող հասկացություններ։ Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների համար՝ կիրառվում եմ հասարակագիտության և բնագիտության բոլոր ճյուղերում և օգնում են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները:

25. Այդ հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան դպրոցի բոլոր աստիճաններում, բոլոր առարկաների, այդ թվում՝ «Հայոց պատմություն», «Իմ հայրենիքը» և «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկաների ուսուցման ժամանակ:

26. Խաչվող հասկացություններն են՝

1) Օրինաչափություն

2) Պատճառ և հետևանք

3) Զարգացում

4) Կառուցվածք և գործառույթ

5) Ժամանակ և տարածություն

6) Համակարգ (պետություն)

7) Համաշխարհայնացում

8) Կայունություն և փոփոխություն

9) Անհատներ և հարաբերություններ

10) Անհատական և մշակութային արժեհամակարգ

 

ԲԱԺԻՆ 6. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

27. Ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում ենք կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ և մեթոդներ, որոնք կապահովեն յուրաքանչյուր սովորողի ակտիվ ընդգրկվածությունը ուսուցման գործընթացում: Հաշվի առնելով թեման, դրված նպատակները, սահմանված վերջնարդյունքները, սովորողների անհատական և տարիքային առանձնահատկությունները, տեխնիկական հագեցվածությունը և այլ հանգամանքներ, տվյալ թեմայի, դասանյութի կամ դրանց որևէ հատվածի համար, ըստ նպատակահարմարության, կարող են ընտրվել տարբեր տեխնոլոգիաներ, մեթոդներ, մեթոդական հնարներ:

28. «Հայրենագիտություն» բնագավառի ուսումնառության հիմքում դրված են հետևյալ մոտեցումները.

1) Հասկացությունների վրա հիմնված ուսումնառություն

2) Ուսումնական նախագծերի իրականացման վրա հիմնված ուսումնառություն

3) Տարբերակված ուսումնառություն և համընդհանուր ներառում

4) Ինքնուրույն - անհատական աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն

5) Խնդրահարույց հարցերի հետազոտության վրա հիմնված ուսումնառություն

6) ՀՊՉ-ով սահմանված առանցքային կարողունակությունների զարգացում

7) Հաղորդակցական-համագործակցային հմտությունների զարգացում

8) Քննադատական վերլուծական, հետազոտական, ստեղծագործական մտածողության զարգացում

9) Դիրքորոշումների ու արժեհամակարգի ձևավորում

 

ԲԱԺԻՆ 7. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:

2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ։

3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնական կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:

4. «Հանրակրթության պետական կրթակարգ», ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004 թ.:

5. Հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր (6-9-րդ դասարաններ) (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. Հունվարի 23-ի N 49-Ա/Ք հրաման):

6. Հանրակրթական ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման):

7. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:

8. Չափորոշիչներ՝ ՀՀ, NGSS, Էստոնիա, Սինգապուր, Ֆինլանդիա, Մասաչուսեթս, Կանադա, Cambridge GSE, IGCSE, Միջազգային բակալավրիատ, TIMSS ստուգաթեստի ծրագիր

9. Finnish National Board of Education, National Core Curriculum for preparatory education for general upper secondary Education 2014.

10. Pasi Sahlberg's "Finnish Lessons 2.0: What Can the World Learn from Educational Change in Finland. Teachers College Press; 2nd edition (January 1, 2015)

11. OECD,2018,Making the Curriculum Work Centre for Educational Research and Innovation

12. OECD.25 Nov 2020.What Students Learn Matters Towards a 21st Century Curriculum.

13. Competency-based Curriculum: An Effective Approach to Digital Curation Education Jeonghyun Kim Department of Library and Information Sciences, College of Information, University of North Texas. Email: Jeonghyun.Kim@unt.edu

14. Curriculum, Pedagogy and Educational Research: The Work of Lawrence Stenhouse Front Cover John Elliott, Nigel Norris Routledge, Mar 15, 2012

15. https://read.oecd-ilibrary.org/education/making-the-curriculum-work_9789264163829-en?fbclid=IwAR2GGiANnq29kah4mgEw7MOGSS92Rxj1jTbkXLADABgHM2K4-EZFQTNJWno»page9

16. https://www.keepeek.com/Digital-Asset-Management/oecd/education/what-students-learn-matters_d86d4d9a-en?fbclid=IwAR1o4Iu2NO5Do16pkBRRoDhUtmqmQy40VrxzYsUFiT5VZMA08aDIwQ_6co8»page13

17. https://www.oecd.org/education/2030-project/teaching-and-learning/learning/?fbclid=IwAR1ICNgSVEecwzXGjL_C49VynuuhMc4mjRnRI-P6TkLgArWFcuB7MUY03v8

18. Cohen D. K. (University of Michigan), Mehta D.J., (Harvard University), American Educational Research Journal, August 2017, Vol. 54, No. 4, pp. 644–690, DOI: 10.3102/0002831217700078

19. «Կրթության չորս հիմնասյուններ» (https://www.gcedclearinghouse.org/sites/default/files/resources/%5BENG%5D%20Learning_0.pdf), (https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000143375?posInSet=3&queryId=247bf22c-264b-4a40-bd16-28fd89dea989)

20. https://en.unesco.org/themes/education/research-foresight/revisiting-learning

21. https://www.oecd.org/education/2030-project/teaching-and-learning/learning/

22. (http://www.corestandards.org/read-the-standards/),

23. Ռուսաստանի կրթական չափորոշիչները (https://fgos.ru),

24. Սինգապուրի կրթական չափորոշիչ (https://www.moe.gov.sg/education-in-sg/),

25. Կանադայի կրթական չափորոշիչ (http://www.edu.gov.on.ca/eng/teachers/curriculum.html)

26. https://www.ibo.org/contentassets/318968269ae5441d8df5ae76542817a0/revised-cbtl-final-report-march-2020-2.pdf

27. http://www.ibe.unesco.org/en/glossary-curriculum-terminology/t/transdisciplinary-approach

28. (https://us.corwin.com/en-us/nam/concept-based-curriculum-and-instruction-for-the-thinking-classroom/book253513.

29. https://www.amazon.com/Transitioning-Concept-Based-Curriculum-Instruction Together/dp/1452290199)

30. https://www.moe.gov.sg/education-in-sg/21st-century-competencies/):

31. (http://ele.fi/assets/evaluation_framework_microsoft_final.pdf https://educlusterfinland.fi/competence-matrix/):

32. Powney, J., Cullen, M-A., Schlapp, U., Johnstone, M. & Munn, P. (2127). Understanding value education in the primary school. York: Reports Express.https://www.jstor.org/stable/27521312?seq=1»metadata_info_tab_contents. http://www.curriculum.edu.au/leader/values_education_what,_how,_why__what_next,36873.html?issueID=12833)

33. Thomas, E. (1992). Moral development, cultural context and moral education, In Chong, K.C. ed. Moral Perspectives and Moral Education. Singapore, University of Singapore Press.

34. Ավստրիական կրթակարգ, http://www.curriculum.edu.au/values/val_values_and_the_australian_curriculum,33705.html

35. Հոնկ Կոնգի կրթակարգ, https://www.edb.gov.hk/en/index.html

36. Anderson, L.W., & Krathwohl (Eds.). (2001). A Taxonomy for Learning, Teaching, and Assessing: A Revision of Bloom’s Taxonomy of Educational Objectives. New York: Longman. Bloom, B., Englehart, M. Furst, E., Hill, W., & Krathwohl, D. (1956). Taxonomy of educational objectives: The classification of educational goals. Handbook I: Cognitive domain. New York, Toronto: Longmans, Green.

37. (https://teaching.uncc.edu/teaching-guides/course-design/writing-measurable-course-objectives,

38. https://www.education.ne.gov/contentareastandards/high-quality-content-standards/measurable/,

39. https://www.facultyfocus.com/articles/course-design-ideas/designing-measurable-outcomes-with-backwards-design/,

40. https://apasseducation.com/education-blog/curriculum-development-goals-objectives/):

41. Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983

42. Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1987

43. Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 1981

44. Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Երևան, 1989

45. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1981

46. Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն.թուղթ Վահան Մամիկոնյանին, Երևան, 1982

47. Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Պատմություն տիեզերական, Երևան, 198

48. Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Երևան, 1971

49. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991

50. Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982

51. Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986

52. Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, Անթիլիաս, 1977 /կամ ցանկացած հրատարակություն/

53. Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Եր., Հայաստան, 1969:

54. Ղևոնդ, Պատմություն, Եր., Սովետական գրող, 1982:

55. Կարապես Պալաթեցի, Ապաշխարություն, Ս.Էջմիածին, 1996Գր. Նարեկացի, Մատյան Ողբերգության, Երևան Նաիրի, 2002 /կամ ցանկացած հրատարակություն/

56. Ս.Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, □Գանձասար□ հանդես, 1991

57. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980:

58. Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Եր., 1964:

59. Մխիթար Գոշ, Դատաստանագիրք հայոց, Վաղարշապատ, 1880:

60. Կանոնագիրք Հայոց, հ.Ա, Եր., 1964, հ.Բ, Եր., 1971:

_________________

1Օրինակ՝ «Գործունեություն» ենթահասկացությունը միաժամանակ վերաբերում է «Անհատ և պետություն (ԱՊ)», «Ինքնորոշում և պայքար (ԻՊ)» և «Ինքնություն (Ի)» հիմնական գաղափարներին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2023, N 58-Ն 07.07.2023, N 33-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան