Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2023
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2023
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
Ստորագրման ամսաթիվ
05.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

05 մայիսի 2023 թ.
ք. Երևան

N 3-Ն

   

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի «Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» Part-M և «Հաստատված տեխնիկական սպասարկման կազմակերպություններ» Part-145 կանոնակարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» Փարտ-Մ-ի մասին» թիվ 177-Ն և 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» Փարտ-145-ի մասին» թիվ 180-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հրամանի վերնագրում «ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» PART-M ԵՎ «ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ» PART-145 ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ» բառերը փոխարինել «ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ» բառերով.

2) Հրամանի նախաբանը ««Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով» բառերից հետո լրացնել «, 1.1-ին մասի 9-րդ կետով» բառերը,

3) Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» կանոնակարգերը`

1) Փարտ-Մ (Part-M), Փարտ-ՔԱՄՕ (Part-CAMO) և Փարտ-ՔԱՕ (Part-CAO)` համաձայն N 1 հավելվածի.

2) Փարտ-145 (Part-145)` համաձայն N 2 հավելվածի:»:

2․ Հրամանի N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

3․ Հրամանի N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը տրված վկայականները գործում են դրանցում նշված գործողության ժամկետում:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

 

 

 

Գ. Սանոսյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

 2023 թվականի մայիսի 5-ի N 3-Ն հրամանի

Annex N 1

Of the order 3-N of the Minister of

Territorial Administration and Infrastructure

of the Republic of Armenia

5 may 2023

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

 2023 թվականի մայիսի 5-ի N 3-Ն հրամանի

Annex N 2

Of the order 3-N of the Minister of

Territorial Administration and Infrastructure

of the Republic of Armenia

5 may 2023

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան