ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ
«03» հուլիսի 2023 թվականի |
N 287-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի՝ 2004 թվականի հոկտեմբերի 13-ի «Հերթապահ տեղեկատու քարտեզի վարման հրահանգը հաստատելու մասին» N 228-Ն, 2012 թվականի ապրիլի 13-ի «Գեոդեզիայի և քարտեզագրական աշխատանքների խախտումների ակտի, ծանուցագրի, հաշվառման մատյանի, ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» N 103-Ն հրամանները:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Թովմասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|