ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
03 հուլիսի 2023 թ. |
N 80-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՄԱՅՐԵՆԻ», 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ», 8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-րդ և 6-րդ դասարանների «Մայրենի», 8-րդ և 11-րդ դասարանների «Հայոց լեզու», 8-րդ դասարանի «Գրականություն», 11-րդ դասարանի «Հայ գրականություն» առարկաների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 80-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՄԱՅՐԵՆԻ», 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ», 8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
ՄԱՅՐԵՆԻ
(տարրական ծրագիր. 1 - 4-րդ դասարաններ)
* Բոլոր թեմաները կրկնվում են 1 – 4-րդ դասարաններում՝ աստիճանաբար խորանալով և ընդլայնվելով ենթաթեմաների միջոցով:1 ** Թեմաների ուսումնասիրման հաջորդականությունը կարող է տարբեր լինել՝ ուսուցիչների կամ դպրոցի ցանկությամբ՝ հաշվի առնելով մյուս ուսումնական առարկաների հետ հնարավոր առնչությունները, միասնացման /ինտեգրման/ հնարավորությունները: *** Ենթաթեմաները որոշվում են՝ հարազատ մնալով թեմայի գաղափարախոսությանն ու բովանդակությանը: | ||
ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
1 - 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝ 1. սեփական ներաշխարհը (ներկայացնել ինքն իրեն, խոսել իր ցանկությունների, հետաքրքրությունների, հույզերի, վերաբերմունքի մասին), 2. սեփական արժեքները (ներկայացնել և հիմնավորել՝ ինչ է սիրում, ինչին է հավատում, ինչ ցանկություններ և նպատակներ ունի), 3. իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական ձեռքբերումները (ներկայացնել սեփական կենսակերպը, ուսումնառությունը, վերլուծել իր որոշումների ու համապատասխան քայլերի, սովորությունների ազդեցությունը իր ինքնազգացողության, կյանքի որակի վրա, քննարկել ընտանիքի անդամների, ընկերների և առհասարակ մարդկանց հետ փոխհարաբերությունները), 4. իր իրավունքները և պարտականությունները (վերլուծել տանը, դպրոցում և դպրոցից դուրս իր դերերը, քննարկել տարբեր իրավիճակներում մարդկանց և շրջապատի նկատմամբ վերաբերմունքի և վարքագծի ընդունելի մոտեցումները, խոսել մարդկային որակների ու արժեքների մասին): |
ՈՐՏԵՂ ԵՆՔ ՄԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝ 1. ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը (պատմելու, կարդալու, խոսելու միջոցով ներկայացնել ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները տարբեր ոլորտներում՝ կենցաղ, դպրոց, խաղեր, մոլորակ և այլն), 2. ծննդավայրը, բնակավայրը, հայրենիքը (կարդալու, տեսնելու, քննարկելու միջոցով բացահայտել իր ծննդավայրը, բնակավայրը, ավելի լավ ճանաչել սեփական հայրենիքը, արտահայտել իր կարծիքն ու վերաբերմունքը, ներկայացնել իր դերն ու պատասխանատվությունը հայրենիքի պաշտպանության և զարգացման գործում), 3. հայ և այլազգի նշանավոր մարդկանց կամ տոհմերի պատմությունը (քննարկել նշանավոր մարդկանց կյանքն ու գործունեությունը, նրանց դերը մարդկության, մասնավորապես՝ հայ ժողովրդի պատմության կերտման գործում, ներկայացնել մեր ժողովրդի անցած հերոսական անցյալը), 4. ճանապարհորդություններ, հայտնագործություններ (ներկայացնել մարդկանց, մասնավորապես՝ աշխարհի տարբեր մասերում ապրող երեխաների հետաքրքրությունները, նախասիրություններն ու ձգտումները, մարդկանց տեղաշարժերը (միգրացիաներ), հարմարումը նոր միջավայրին): |
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ
1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է. 1. մարդկանց փոխհարաբերությունները, դերերն ու պատասխանատվությունը (քննարկել՝ ինչպես են մարդիկ կազմակերպում իրենց կյանքը ընտանիքում, դպրոցում, համայնքում, խոսել պատկանելության (ընտանիքին, դպրոցին, համայնքին, երկրին) և պատասխանատվության մասին, վերլուծել մարդկանց հետ շփվելու, համագործակցելու, համատեղ նպատակներ իրագործելու մասին, ներկայացնել տարբեր դերեր ստանձնելու հնարավորությունները), 2. մարդու տնտեսական գործունեությունը (խոսել մարդկանց գործունեության բազմազանության մասին, քննարկել՝ ինչու և ինչպես են մարդիկ սովորում և աշխատում, ինչպես են ստեղծում բարիքներ, ինչպես են մարդկանց գործողությունները փոխում իրենց կյանքն ու աշխարհը): |
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ
1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝ 1. մտքերն ու զգացումները արտահայտելու, վերլուծելու և ստեղծագործելու եղանակները (ներկայացնել՝ ինչպես են մարդիկ արտահայտում իրենց մտքերն ու զգացումները, քննարկել՝ ինչպես են ըստ իրավիճակի ընտրում իրենց մտքերն արտահայտելու արդյունավետ ձևեր, համադրում խոսքային և ոչ խոսքային ձևերը, խոսել մարդուն բնորոշ ստեղծագործելու պահանջմունքի մասին), 2. մշակութային արժեքները (վերլուծել մարդու կյանքում արվեստի դերն ու նշանակությունը, քննարկել՝ ինչպես են կյանքի տարբեր բնագավառները, նաև բնության բազմազանությունն արտացոլվում արվեստի տարբեր ճյուղերում, խոսել մեր՝ որպես հնագույն ժողովրդի և նրա ստեղծած մշակութային, ազգային արժեքները ճանաչելու անհրաժեշտության, դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքի, տարբեր ազգերի մշակույթների նկատմամբ լայնախոհության դրսևորումների մասին): |
ԻՆՉՊԵՍ Է «ԱՇԽԱՏՈՒՄ» ԱՇԽԱՐՀԸ
1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝ 1. բնությունը, նրա օրենքները (խոսքային տարբեր գործողությունների միջոցով ճանաչել բնական երևույթները, բացահայտել աշխարհի մասին երեխաներին հետաքրքրող և մատչելի օրենքներն ու գործընթացները, տիեզերքը), 2. գիտական հայտնագործությունները, գիտության և տեխնիկայի ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա (ներկայացնել մարդու երևակայության, ստեղ-ծագործական մտքի արդյունքները և դրանց կիրառումը կյանքի տարբեր ոլորտներում, վերլուծել գիտության զարգացման ազդեցությունը մարդու կյանքի և գործունեության վրա, ներկայացնել հայերի ներդրումը աշխարհի գիտական և մշակութային կյանքում): |
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԱՊՐՈՒՄ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ
1 – 4-րդ դասարաններում սովորողն ուսումնասիրում է՝ 1. մարդկանց և մյուս կենդանի էակների համատեղ գոյությունը (քննարկել մարդու և բնության փոխազդեցություններին, բնական ռեսուրսներին ու դրանց խելամիտ օգտագործման տարբերակներին, մարդու տնտեսական գործունեությանն ու շրջակա միջավայրի վրա նրա ազդեցությանը, մարդկանց իրավունքներին ու պարտականություններին վերաբերող հարցերը), 2. կոնֆլիկտների լուծման եղանակները (խոսել միջանձնային հարաբերությունների, մարդկանց միջև ծագող անհամաձայնություններն ու կարծիքների բախումը լուծելու եղանակների մասին, քննարկել մեր հայրենիքը և առհասարակ աշխարհը ավելի խաղաղ ու ապահով դարձնելու անհրաժեշտությունն ու այդ առումով մարդկանց պատասխանատվությունը): |
_________________
1 Մոտեցումը՝ ըստ Միջազգային բակալավրիատի (https://www.ibo.org/)
ՄԱՅՐԵՆԻ
3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Հիմնական նպատակներ | |
1. զարգացնել հաղորդակցական և համագործակցային կարողությունները 2. ամրակայել ստեղծագործական հմտությունները 3. զարգացնել վերլուծական կարողությունները 4. ձևավորել ինքնակազմակերպման և ինքնադրսևորման հմտություններ 5. զարգացնել բանավոր և գրավոր կապակցված խոսքը 6. զարգացնել հասկանալով և արտահայտիչ կարդալու կարողությունը 7. զարգացնել հետազոտական կարողությունները 8. զարգացնել իմացական գործընթացները 9. ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները | |
Վերջնարդյունքներ | |
1. Արտահայտի սեփական տեսակետը, քննարկի իր ցանկությունները, խոսի իր զգացումների մասին՝ պահպանելով հայերենի ուղղախոսական կանոնները: 2. Մասնակցի թեմատիկ քննարկումների, բանավեճերի, լսի և հասկանա արտահայտված մտքերը: 3. Նախընտրած ձևով ներկայացնի մտքերն ու զգացումները լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանի տրված հարցերին: 4. Ունկնդրի գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանի հիմնական մտքի վերաբերյալ հարցերին, վերարտադրի դրանք: 5. Լուռ և բարձրաձայն ընթերցի գրական տեքստեր՝ պահպանելով կարդալու համապատասխան արագությունը, ընկալի գեղարվեստական ստեղծագործության տրամաբանական և զգայական միասնությունը: 6. Համեմատի ու հակադրի հերոսներին ու նրանց գործողությունները, բացատրի՝ ինչպես են դրանք ազդում տեքստի իրադարձությունների ընթացքի վրա: 7. Լսի, կարդա և հասկանա ոչ գրական տեքստեր, ըստ նպատակի առանձնացնի անհրաժեշտ տեղեկությունները: 8. Գտնի բացատրության կարիք ունեցող բառերի իմաստը բառարաններից կամ այլ աղբյուրներից: 9. Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերը արտահայտի խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով: 10. Ձևակերպի հետազոտական հարցեր, հարցերի պատասխանները գտնելու համար օգտվի համապատասխան ռեսուրսներից: 11. Պատրաստի հաղորդում, ներկայացնի անհատական կամ խմբային հետազոտության արդյունքները: 12. Գրավոր խոսքում պահպանի ծրագրային նյութերում հանդիպած բառերի ուղղագրությունը: 13. Բանավոր և գրավոր խոսքում բառերը կիրառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: 14. Խոսքի մեջ առանձնացնի կազմությամբ տարբեր բառերը (պարզ, բարդ, ածանցավոր) և պահպանի դրանց ուղղագրությունը: 15. Բանավոր և գրավոր խոսքում կիրառի դարձվածքներ, հոմանիշ և հականիշ բառեր: 16. Կիրառի տարբեր հնչերանգի նախադասություններ, գրավոր խոսքում պահպանի դրանց ճիշտ կետադրությունը: 17. Հարգի սեփական արժանիքները, շարունակաբար զարգացնի իր մտավոր և ֆիզիկական հնարավորությունները, հարգալից վերաբերվի շրջապատի մարդկանց: 18. Լինի քաղաքավարի և անկեղծ: 19. Պատասխանատվություն կրի իր ուսումնառության, սեփական քայլերի և արարքների համար: 20. Դրսևորի իր լեզուն շարունակաբար զարգացնելու կամք և խանդավառություն, պատասխանատու և հետևողական լինի մայրենի լեզվի գրագետ կիրառման հարցում: 21. Տեսնի և գնահատի բարին, գեղեցիկը, մարդկայինը՝ վերաբերմունքն արտահայտելով նաև խոսքի միջոցով: 22. Համագործակցի ընկերների, հասակակիցների հետ, հետևի սեփական խոսքի համապատասխանությանը գրական հայերենի պահանջներին: 23. Ճանաչի և արժևորի ազգային հերոսներին: | |
Բովանդակություն | |
1. Գրական և ոչ գրական տեքստեր հայ նշանավոր մարդկանց, տոհմերի, նրանց կատարած գործերի, ստեղծած արժեքների, աշխարհի բազմազանության, տարբեր երկրների ու մշակույթների, մարդկության կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցող հին և նոր հայտնագործությունների, անհատների և նույն նպատակի համար մարդկանց կազմակերպված խմբերի ու նրանց գործունեության, Երկիր մոլորակի ու նրա սահմանափակ պաշարների, մոլորակի վրա մարդու դերի ու անվտանգ կենսագործունեության մասին: 2. Տեքստ. բանաստեղծություն, հեքիաթ, առակ, մանրապատում ստեղծագործություններ: 3. Բառի կազմությունը (արմատ, ածանց), պարզ, բարդ, ածանցավոր բառեր: 4. Հոմանիշ և հականիշ բառեր: 5. Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ, դարձվածքներ: 6. Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի, դրանց կետադրությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1) Ուսումնասիրել հայ նշանավոր տոհմերի և մարդկանց ներդրումը հայ ժողովրդի և մեր հայրենիքի զարգացման գործում, պատմել տարբեր ստեղծագործությունների հերոսների արարքների և գործերի մասին, արտահայտել վերաբերմունք: 2) Մտովի, գրքերի ու ֆիլմերի միջոցով «հայտնվել» տարբեր երկրներում, ուսումնասիրել դրանց առանձնահատկությունները, տարբերություններն ու նմանությունները: 3) Խոսել աշխարհի երեխաների կյանքի, նպատակների ու ցանկությունների մասին, բացահայտել աշխարհի տարբեր ազգերի ավանդույթները, դրսևորել հարգանք դրանց նկատմամբ: 4) Քննարկել հաղորդակցման նպատակներն և նշանակությունը, ներկայացնել հաղորդակցման հնարավոր ձևերը (խոսքային, ոչ խոսքային, թվային հաղորդակցում): 5) Մեկնաբանել սովորելու դերն ու նշանակությունը մարդու կյանքում, խոսել սովորելու ձևերի, աղբյուրների մասին, արտահայտել կարծիք և վերաբերմունք: 6) Կարդալ մարդկության կողմից արված նշանավոր հայտնագործությունների մասին, քննարկել դրանց ազդեցությունը մարդկության պատմության և առօրյա կյանքի վրա, խոսել բնության օրենքների բացահայտման և աշխարհի տարբեր երևույթների մասին: 7) Վեր հանել մարդկությանը հուզող հիմնական խնդիրները և ուսումնասիրել այդ խնդիրների լուծման ուղղությամբ անհատների ու տարբեր կազմակերպությունների ծավալած գործունեությունը: 8) Քննարկել Երկիր մոլորակի վրա մարդու դրական և բացասական ազդեցության ձևերը, խոսել ջրի հիմնախնդրի մասին: 9) Քննարկել հաղորդակցման նպատակներն ու ձևերը՝ ելնելով տարբեր մարդկանց առանձնահատկություններից, նախասիրություններից, հետաքրքրություններից, մտավոր և ֆիզիկական հնարավորություններից, տարբեր նշանների դերի բացահայտում մտքերը հաղորդելիս, ուսումնասիրել տարբեր կազմակերպությունների (օր.՝ «Գրինփիս», «ՅՈՒՆԻՍԵՖ», «Կարմիր խաչ», «Բնության համաշխարհային հիմնադրամ», «Միջազգային օլիմպիական կոմիտե», «ՄԱԿ» և այլն) լոգոները և մեկնաբանել: 10) Արտահայտել մտքերն ու զգացումները՝ կիրառելով ինքնաարտահայտման տարբեր ձևեր և եղանակներ, արտահայտիչ արտասանել բանաստեղծություններ, իմանալ մանրապատում ստեղծագործություններ՝ հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, պատմել տարբեր ժողովուրդների հեքիաթներ: 11) Վերարտադրել լսած, ընթերցած տեքստը, սկսել, շարունակել և ավարտել պատմությունը, ստեղծել կապակցված բանավոր և գրավոր խոսք՝ կիրառելով պատկերավորման միջոցներ։ 12) Հյուսել պատմություններ թեմատիկ նկարների, ունկնդրած երաժշտության, դիտած կինոնկարի, ներկայացման, նկարի, առաջադրված թեմաների վերաբերյալ: 13) Արտահայտիչ արտասանել բանաստեղծություններ, պատմել պատմություններ, հեքիաթներ, առակներ: 14) Մասնակցել հոգեկան գործընթացների, մասնավորապես՝ ուշադրության, երևակայության, հիշողության զարգացմանը նպաստող աշխատանքների, դերային, ուսումնական, շարժական, ժամանցային խաղերի՝ մտքերն ու զգացումներն արտահայտելով ինչպես բառերի, այնպես էլ դիմախաղի, շարժումների, գույների, ձայների միջոցով: 15) Կարդալ գրական և ոչ գրական արձակ և չափածո տեքստեր, խոսել հիմնական գաղափարի մասին: 16) Աշխատել բանավոր և գրավոր տեքստի վրա՝ ավելացնել, փոփոխել, զարգացնել, կամ ընդահակառակը՝ սեղմել, համառոտել: 17) Նորովի վերարտադրել լսած, ընթերցած տեքստը, սկսել, շարունակել և ավարտել պատմությունը: 18) Հորինել և շարադրել բանավոր և գրավոր պատկերավոր խոսք։ 19) Վերլուծել հենակետային բառերի և արտահայտությունների ընտրությունը և կիրառումը տվյալ համատեքստում: 20) Բացատրել տեքստի նկարազարդման ազդեցությունը տեքստի ընկալման վրա: 21) Բացատրել ունկնդրած և ընթերցած տեքստի նորածանոթ բառերն ու արտահայտությունները՝ օգտվելով բառարաններից, կիրառել դրանք խոսքում: 22) Վերարտադրել գեղարվեստական ստեղծագործությունը՝ նույնությամբ կամ ստեղծագործաբար՝ հետևելով դեպքերի զարգացմանը, հերոսների փոխհարաբերություններին: 23) Խմբավորել բառերը ըստ կազմության՝ կատարելով գործնական աշխատանքներ: 24) Կազմել երկխոսության հարցերը, վարել երկխոսություն տարբեր մարդկանց հետ և կատարել նշումներ, ամբողջացնել գրառումները: 25) Տեքստից առանձնացնել ուղիղ և փոխաբերական իմաստով գործածված բառերը, բացատրել դրանք: 26) Կատարել գործնական աշխատանքներ բառերը տարբեր խմբերում դասակարգելու (հոմանիշ և հականիշ, գործողություն, առարկա, հատկանիշ նշանակող, պարզ, բարդ, ածանցավոր և այլն) ուղղությամբ: 27) Տեքստում առանձնացնել նախադասությունների տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի, ուշադրություն դարձնել դրանց կետադրմանը: 28) Նկարագրել առարկաներ և երևույթներ՝ օգտագործելով հատկանիշ ցույց տվող բառեր: 29) Ստեղծել և լուծել լեզվական խաղեր, գլուխկոտրուկներ, խաչբառներ: 30) Գրել ստեղագործական բնույթի արտագրություններ, նույնությամբ կամ փոփոխելով գրի առնել ունկնդրած խոսքը: 31) Բանավոր և գրավոր փոխադրել ունկնդրած խոսքը, կատարել ստեղծագործական աշխատանք: 32) Ստեղծել բացիկ, հրավիրատոմս: 33) Ստեղծել դասարանական գրադարանի կամ կամ ընթերցած այլ գրքի գովազդի տեքստը, ներկայացնել դասընկերների/ունկնդիրների ուշադրությանը: 34) Մասնակցել խմբային նախագծերի՝ կատարելով ուսումնասիրություններ քննարկվող հարցերի բացահայտման ուղղությամբ: 35) Կազմակերպել գրքերի ընթերցում, ներկայացում և համատեղ քննարկում՝ կարծիքներ և տպավորություններ փոխանակելով ընթերցածի վերաբերյալ: 36) Ձևավորել ստեղծագործական անկյուն («դասարանական թատրոն», «արվեստանոց», «նկարահանման հարթակ», «ձայնագրման ստուդիա», «գովազդային գործակալություն», «ցուցասրահ» և այլն)՝ աշխատանքներ իրականացնելով ունկնդրած ստեղծագործության, ընթերցած գրքի բեմադրման, նկարազարդման, ձայնագրման, գովազդման ուղղությամբ: |
Օրինաչափություն. Որոշակի սկզբունքով կրկնվող երևույթներ բնության և հասարակության մեջ: Պատճառ և հետևանք. Պատճառահետևանքային կապերը կյանքում, բնության մեջ, ուսում նասիրվող գրական և ոչ գրական տեքստերում: Կառուցվածք և գործառույթ. Ի՞նչ է, ինչի՞ համար է հարցերի միջոցով առարկաների, երևույթների ճանաչում և կիրառում ըստ նպատակի: Կայունություն և փոփոխություն. Բնության մեջ, մարդկության պատմության ընթացքում մնայուն և փոփոխվող, զարգացող երևույթները: Անհատ և հարաբերություններ. Ինքնաճանաչում, սեփական դերի գիտակցում, պարտականությունների ստանձնում և իրավունքների իրացում: Ժամանակ և տարածություն. Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում: Անհատական և մշակութային արժեհամակարգ. Անհատ – հասարակություն փոխկախվածությունը, մարդու ստեղծած արժեքների ազդեցությունը իր և մյուսների կյանքի վրա: Զարգացում. Բնության և հասարակության մեջ բնականորեն կամ ուղղորդված փոփոխությունները, որոնք ապահովում են զարգացում: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Մանկական և գիտահանրամատչելի գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, աշխատանք գիտահանրամատչելի տեքստերի շուրջ: Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում, պաստառների ձևավորում, ինքնաարտահայտում գույների միջոցով: Տարբեր ազգերի մշակութային արժեքները ներկայացնող նկարների, տեսաֆիլմերի, նյութերի ուսումնասիրում, վերլուծում և համեմատում, դրանց առանձնահատկությունների քննարկում ստեղծման ժամանակահատվածի և տեղի հետ կապված Տեխնոլոգիա. խմբային աշխատանքի միջոցով տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) բեմադրությունների ձևավորման ստեղծում, ինքնաարտահայտում պատկերների միջոցով: Երաժշտություն. քննարկվող թեմաների վերաբերյալ երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում, ինքնաարտահայտում հնչյունների և ձայների միջոցով: Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, բեմադրությունների ձևավորում ստեղծելիս չափումների կատարում, առանձին մասերի գծագրում: Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում, սեփական մարմնի կառուցվածքի ճանաչում, առանձին օրգանների և օրգան – համակարգերի աշխատանքի քննարկում: Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների, պատմությունների բեմադրում: Պար. հնչյունների, շարժումների, պատկերների համադրում պարի մեջ, ինքնաարտահայտում շարժումների միջոցով: Ես և շրջակա աշխարհը. բնության երևույթների, օրենքների, Երկիր մոլորակի առանձնահատկությունների ուսումնասիրում, Երկիր մոլորակի վրա մարդու ազդեցության վերլուծում, սեփական վարքը վերահսկելուն ուղղված աշխատանքների իրականացում և վերաբերմունքի փոփոխություն: Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում՝ համապատասխան գրառումներ՝ նշանային համակարգի կիրառմամբ: Ընտանի կենդանիների խնամք (ցանկության և հնարավորության դեպքում), դրանց վարքի և առանձնահատկությունների ուսումնասիրում: Բնագիտական փորձերի իրականացում, դրանց ընթացքի և արդյունքների բանավոր և գրավոր նկարագրություն: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ1, Տ3, Տ7, Տ8, Տ9, Տ10, Տ11, Տ12, Տ13, Տ14, Տ15, Տ16, Տ17, Տ18, Տ21, Տ22, Տ23, Տ24, Տ25, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ30, Տ31, Տ32, Տ33, Տ34, Տ35 |
ՄԱՅՐԵՆԻ
6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | |
ԹԵՄԱ 1 | |
ԱՌԱՍՊԵԼ, ՎԻՊԵՐԳ 5-րդ դասարանում անցած նյութի կրկնություն: Նախադասության տեսակներն ըստ կազմության, նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ: Ձայնավորների արտասանությունը և գրությունը: Երկհնչյունների արտասանությունը և գրությունը. Յ ձայնակապ: Բաղաձայնների արտասանությունը և գրությունը. բ-պ-փ, գ-կ-ք բաղաձայնների արտասանությունը և գրությունը: Դ-տ-թ բաղաձայնների արտասանությունը և գրությունը: | |
ՆՊԱՏԱԿ | |
1.Զարգացնել հասկանալով կարդալու, դեպքերի հաջորդական ընթացքը մատնանշելու, իրականի և երևակայականի սահմանները տարբերելու, բացատրելու, թևավոր խոսքերի նշանակությունն ըմբռնելու, կարծիք և դիրքորոշում արտահայտելու կարողությունները: 2. Օգնել զարգացնելու լեզվաքերականական նյութն ըմբռնելու, բառակազմական վերլուծություն, ուղղագրական տարաբնույթ առաջադրանքներ կատարելու, բանավոր և գրավոր խոսք կառուցելու կարողությունները: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա առասպելի/ վիպերգի տեքստը հասկանալով, առանձնացնի տեքստում գլխավոր միտքն արտահայտող, հերոսներին բնութագրող բառերը, նախադասությունները, մատնանշի առասպելի հիմնական գաղափարը: 2․ Վերարտադրի առասպելի/վիպերգի բովանդակությունն ըստ պլանի կամ ստեղծագործաբար: 3. Մատնանշի բառերի արտասանության և գրության տարբերությունները, բառակազմական վերլուծությամբ ապացուցի բառերի ուղղագրությունը: 4. Կազմի գրագետ կապակցված խոսք՝ կիրառելով յուրացրած բառերը: 5․ Հորինի պատմություն՝ որպես վերնագիր ընտրելով որևէ թևավոր խոսք:: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Նմուշներ հին հայկական առասպելներից և վիպերգերից: 2. Նմուշներ հին հունական առասպելներից: 3. 5-րդ դասարանում անցած նյութի ընդլայնված կրկնություն: Նախադասության տեսակներն ըստ կազմության, նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ: Ձայնավորների, երկհնչյունների արտասանությունը և գրությունը. յ ձայնակապ. բ-պ-փ, գ-կ-ք բաղաձայնների արտասանությունը և գրությունը: 4. Դ-տ-թ, բաղաձայնների արտասանությունը և գրությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Բացատրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ: Գտնել տեքստում հանդիպած բառերի հոմանիշները, հականիշները, համանուն բառերը, դարձվածքները: 2. Բացատրել առասպելի/վիպերգի հիման վրա ստեղծված թևավոր խոսքերի նշանակությունը: 3. Կազմել առասպելի/վիպերգի բովանդակության պլանը: 4. Կազմել հարցեր առասպելի/վիպերգի տեքստի շուրջ: 5. Գտնել տեքստի բանալի բառերը, նախադասությունները, բացատրել ընտրությունը: 6. Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 7. Բանավոր և գրավոր վերաշարադրել առասպելի/վիպերգի բովանդակությունը տարբեր հերոսների անունից: 8. Գտնել առասպելին/վիպերգին համապատասխան մեղեդի, նկարազարդումներ անել, ծեփել՝ բովանդակության ըմբռնումը ցույց տալու համար: 9. Համեմատել տարբեր առասպելների տեքստեր, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 10. Գրել առասպելներից/վիպերգերից մեկի հերոսի մենախոսությունը: 11. Առասպելը/վիպերգը հարստացնել երկխոսություններով: 12. Համեմատել առասպելի/վիպերգի բովանդակությունը դրա հիման վրա ստեղծված գեղկինոնկարի, երաժշտական ստեղծագործության կամ մուլտֆիլմի հետ: 13. Կարծիք հայտնել առասպելի/վիպերգի մասին: 14. Գրել ստեղծագործական շարադրանք՝ իբրև վերնագիր ընտրելով թևավոր խոսքերը: 15. Ուսումնասիրած լեզվական իրողությունը ցույց տալ տեքստում: 16. Կատարել բառակազմական վերլուծություն, առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից: 17. Կազմել խոսք՝ կիրառելով յուրացրած բառերը: |
Պատճառ և հետևանք Պատճառահետևանքային կապերը առասպելում/ վիպ երգում, գրական, ուսումնա ճանաչողական ստեղծա գործությունների, լեզվական երևույթի, բնագիտական և հասարակագիտական առարկաների տիրույթում: Անհատ և հարաբերություններ Ես-ը և մենք-ը. անհատների կյանքը, համոզ մունքները, արժեհամակարգը, փոխհարաբերությունները համայնքի հետ. մշակութային ընդհանրություններ և տարբերություններ. անհատի իրավունքներն ու պարտականությունները, հարգանք և հանդուր ժողականություն: Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: Ժամանակն ու տարածությունն ընկալելու, տարբեր ժամանակնե րում ապրած մարդկանց, նրանց արաքների գնահա տում տվյալ և արդի ժամանակաշրջանի դիտանկյունից: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ (ՄԻՋԲՆԱԳԱՎԱՌԱՅԻՆ) ԿԱՊԵՐ | |
Ազգային մշակույթ |
առասպելում հանդիպող ազգային կենցաղի, իրերի, մարդկային հարաբերությունների դիտարկում. |
Արվեստ |
գեղկինոնկար կամ մուլտիպլիկացիոն կինոնկար ըստ վիպերգի կամ առասպելի, թատերական ներկայացում, պար/բալետ, երաժշտական ստեղծագործություն, գեղանկարչական կտավ. |
Աշխարհագրություն |
պատմվող դեպքերի հավանական տարածքը, տվյալ երկրի աշխարհագրական դիրքը. |
Պատմություն |
պատմվող դեպքերի հավանական ժամանակաշրջանը, առասպելի/վիպերգի պատմական հիմքը. պատմական ժամանակաշրջանը. |
Բնագիտություն |
տեղեկություններ տեքստերում հանդիպող բույսերի, կենդանիների մասին. |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ Հ10-1, Հ10-2, Հ10-22, Հ10-23, Հ10-25, Հ10-30, Հ10-31, Հ10-41, Հ10-42 | |
ԹԵՄԱ 2 | |
ԶՐՈՒՅՑ Ուղղախոսություն և ուղղագրություն Ձ-ծ-ց, ջ-ճ-չ, ղ-խ, ռ-ր, զ-ս բաղաձայնների արտասանությունը և գրությունը: Վանկ և տողադարձ: | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Զարգացնել հասկանալով կարդալու, զրույցի տեքստում հերոսներին բնութագրող հատվածները գտնելու, հերոսներին նկարագրելու, գործնական գրություն՝ նամակ գրելու կարողությունները: 2. Ապահովել զրույցի դերը ազգային արժեքների պահպանման և սերունդների դաստիարակության գործում ընկալելու կարողությունը: 3. Ապահովել բառակազմական վերլուծությամբ բառերի արտասանության և գրության առանձնահատկություններն ըմբռնելու և բանավոր և գրավոր խոսքի մեջ դրանք տեղին կիրառելու կարողությունը: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա զրույցի տեքստը հասկանալով, տեքստում գտնի հերոսին բնութագրող կամ այլ տողեր ըստ հրահանգի: 2. Կազմի դեպքերի զարգացման ընթացքը ներկայացնող աղյուսակ, վերարտադրի զրույցի բովանդակությունն ըստ պլանի կամ ստեղծագործաբար: 3. Համեմատելով բնութագրի հերոսներին, ձևակերպի եզրակացություն: 4. Նամակ գրի հերոսի անունից՝ գնահատելով զրույցների հերոսներին որպես արդարության, ազատության, հայրենի տան համար պայքարող մարտիկների: 5. Մատնանշի բառերի արտասանության և գրության տարբերությունները, բառակազմական վերլուծությամբ ապացուցի բառերի ուղղագրությունը: 6. Կազմի գրագետ կապակցված խոսք՝ կիրառելով յուրացրած բառերը: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Զրույցներ հայ նշանավոր մարդկանց, Հայաստանի բնակավայրերի, տեղանունների շուրջ: 2. Ուղղախոսություն և ուղղագրություն. բաղաձայնների արտասանությունը և գրությունը /ձ-ծ-ց, ջ-ճ-չ, ղ-խ, ռ-ր, զ-ս/: 3. Վանկ և տողադարձ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Գտնել տեքստի բանալի բառերը նախադասությունները, բացատրել ընտրությունը: 2. Բացատրել տեքստում հանդիպող անծանոթ բառերը, վերլուծել կազմությունը, ցույց տալ հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, մատնանշել արտասանության և գրության տարբերությունը: 3. Բանավոր և գրավոր վերաշարադրել զրույցը տարբեր հերոսների, կենդանիների, իրերի անունից: 4. Գտնել վիպերգին համապատասխան մեղեդի, նկարազարդումներ անել, ծեփել՝ զրույցի բովանդակության ըմբռնումը ցույց տալու համար: 5. Համեմատել տարբեր զրույցների տեքստեր, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 6. Տեղեկություններ գտնել զրույցի հերոսի մասին, գրել նրա երևակայական կամ հավաստի կենսագրությունը: 7. Կարծիք հայտնել զրույցի, նրա հերոսների մասին: 8. Նամակ գրել հերոսին կամ հերոսի անունից՝ շեշտադրելով հայրենասիրական մղումները, պարտքի, պատասխանատվության զգացումները: 9. Կարդալ, հասկանալ և հաղորդել ուսումնաճանաչողական տեքստերի բովանդակությունը: 10. Կատարել հայոց լեզվի առաջադրանքները և վարժությունները: 11. Լսարանի առջև հանդես գալ բանավոր գրագետ խոսքով: 12. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով յուրացրած բառերը: |
Անհատ և հարաբերություններ Ես-ը և մենք-ը. անհատների կյանքը, համոզմունքնե րը, արժեհամակարգը, փոխհարաբերությունները. մշակութային ընդհանրութ յունները և տարբերություն ները: Անհատի իրավունք ները և պարտականություն ները, հարգանք և հանդուր ժողականություն: Նշանավոր անհատի դերը պատմական տվյալ ժամա նակաշրջանում: Նրա դաս տիարակիչ դերը հետո եկող սերունդների համար: Անհատական և մշակութային արժեհամակարգ Գաղափարների, համոզ մունքների արժևորում, միջ մշակութային առնչություն ների բացահայտում: Ժամանակ և տարածություն Որտե՞ղ և ե՞րբ: Ժամանակն ու տարածությունն ընկալելու, տարբեր ժամանակներում ապրած մարդկանց, նրանց արաքների գնահատում տվյալ և արդի ժամանակաշրջանի դիտանկյունից: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ (ՄԻՋԲՆԱԳԱՎԱՌԱՅԻՆ) ԿԱՊԵՐ | |
Ազգային մշակույթ |
զրույցում, վիպերգում հանդիպող խորհրդանիշների, կենցաղի, իրերի, մարդկային հարաբերությունների դիտարկում. |
Արվեստ |
կինո, թատրոն, պար, երաժշտություն, գեղանկարչություն, գրքի նկարազարդում. |
Աշխարհագրություն |
պատմվող դեպքերի հավանական տարածքը. ցույց տալ Հայաստանի պատմական քարտեզի վրա. |
Պատմություն |
պատմվող դեպքերի հավանական ժամանակաշրջանը, վիպերգի, պատմական ժամանակաշրջանի և իրականության կապը. |
Բնագիտություն |
վիպերգում հանդիպող բույսերի, կենդանիների, թռչունների մասին տեղեկություններ. |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-22, Հ10-25, Հ10-31, Հ10-33, Հ10-35, Հ10-41, Հ10-42 | |
ԹԵՄԱ 3 | |
ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅՈՒՆ «Սասունցի Դավիթ» դյուցազներգության գրական մշակումներ «Սասունցի Դավիթ» դյուցազներգության համահավաք բնագիր (1-2 հատված) Հունական և պարսկական դյուցազներգությունների մշակումներ (մեկական հատված) Հայերենի բառապաշարը: Հիմնական, գրքային, խոսակցական բառապաշար: Բառի բազմիմաստություն: Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ: Մակդիր և փոխաբերություն: Անձնավորում և չափազանցություն: Մ-ն, վ-ֆ, հ բաղաձայնների արտասանությունը և գրությունը | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Ձևավորել և զարգացնել հասկանալով կարդալու, բանահյուսական ժանրը գրականից տարբերելու, ժողովուրդ-հեղինակին ընկալելու, համահավաք բնագրից հատվածներ կարդալու, բացատրելու, համեմատելով վերլուծելու, գլխավոր հերոսներին բնութագրելու, եզրակացություն ձևակերպելու կարողությունները: 2. Նպաստել յուրացնելու բառի ուղիղ և փոխաբերական իմաստները, ընկալեու արտահայտչամիջոցների կիրառության առանձնահատկությունները, հետազոտելու տեքստը: 3. Ապահովել բառակազմական վերլուծությամբ բառերի արտասանության և գրության առանձնահատկություններն ըմբռնելու և խոսքի մեջ դրանք տեղին կիրառելու կարողությունը: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա տեքստը հասկանալով, տեքստից ընտրի համապատասխան հատվածներն ըստ հրահանգի, առանձնացնի տեքստում գլխավոր միտքն արտահայտող, հերոսներին բնութագրող բառերը, նախադասությունները: 2. Կազմի կարդացած տեքստի պլանը, վերարտադրի կարդացած հատվածների բովանդակությունն ըստ պլանի կամ ստեղծագործաբար: 3. Բնութագրի գլխավոր հերոսին ըստ արարքների, համեմատի հերոսներին, ցույց տա նմանությունները և տարբերությունները, ձևակերպի եզրակացություն: 4. Ցույց տա չափազանցության դերը դյուցազներգության մեջ: 5. Շարադրի գլխավոր հերոսի մենախոսությունը: 6. Մատնանշի բառերի արտասանության և գրության տարբերությունները, բառակազմական վերլուծությամբ ապացուցի բառերի ուղղագրությունը: 7. Կազմի բանավոր և գրավոր գրագետ կապակցված խոսք՝ կիրառելով յուրացրած բառերը: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. «Սասունցի Դավիթ» դյուցազներգության գրական մշակումներից հատվածներ: 2. «Սասունցի Դավիթ» դյուցազներգության համահավաք բնագրից հատվածներ: 3. Հունական և պարսկական դյուցազներգությունների մշակումներից մեկական հատված: 4. Հայերենի բառապաշարը: Հիմնական բառապաշար: Գրքային բառապաշար: Խոսակցական բառապաշար: Բառի բազմիմաստություն: Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ: Մակդիր և փոխաբերություն: Անձնավորում և չափազանցություն: 5. Մ-ն, վ-ֆ, հ բաղաձայնների արտասանությունը և գրությունը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Արտահայտիչ, հասկանալով կարդալ տրված հատվածները։ 2. Կազմել կարդացածի պլանը։ 3. Տեքստից գտնել համապատասխան հատվածներ ըստ ուսուցչի հրահանգի։ 4. Բանավոր և գրավոր վերաշարադրել դյուցազներգության տվյալ հատվածի բովանդակությունը տարբեր հերոսների, կենդանիների, իրերի անունից: 5. Գտնել համապատասխան մեղեդի, նկարազարդումներ անել, ծեփել դյուցազներգության տվյալ հատվածի բովանդակության ըմբռնումը ցույց տալու համար: 6. Բնութագրել և համեմատել դյուցազներգության հերոսներին. մատնանշել, թե հերոսների բնավորության որ գծերը կուղեկցեն իրեն կյանքում: 7. Համեմատել տարբեր ժողովուրդների դյուցազներգությունների տեքստեր, հերոսներին, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 8. Կարծիք հայտնել դյուցազներգության մասին. նշել դրա արդիականությունը: 9. Դիտել դյուցազներգության նկարազարդումներ, համեմատել տեքստի հետ և եզրահանգումներ անել: 10. Դիտել տարբեր դյուցազներգությունների հիման վրա ստեղծված գեղարվեստական և մուլտիպլիկացիոն կինոնկարները, լսել երաժշտական ստեղծագործությունները, համեմատել գրական տեքստերի հետ և եզրահանգում անել: 11. Մասնակցել դյուցազներգության հատվածների բեմադրական աշխատանքներին: 12. Գրել հայտարարություն, ձևավորել հրավիրատոմս: 13. Որոշակի գործերով, համայնքին ծառայելով՝ ապացուցել դյուցազներգությունից սովորած բարոյական դասերի կիրառելիությունը իր կյանքում: 14. Բառակազմական վերլուծություն կատարել, ցույց տալ բառերի արտասանության և գրության առանձնահատկությունները: 15. Կազմել կապակցված խոսք՝ կիրառելով սովորած բառերը, բառակապակցությունները, հայոց լեզվից յուրացրած նյութը: |
Պատճառ և հետևանք Պատճառահետևանքային կապերը գրական, ուսումնա ճանաչողական ստեղծագոր ծության, լեզվական երևույ թի, բնագիտական և հասա րակագիտական առարկանե րի տիրույթում: Զարգացում Ամենատարբեր փոփոխու թյունները հանգեցնում են առաջընթացի և զարգաց ման: Մարդու իրավունքները և պարտականությունները, մարդ-համայնք-հասարա կություն փոխհարաբերութ յունները: Քաջություն, ազատասիրութ յուն, անկախ ապրելու ձգտում: Անհատական և մշակութա յին արժեհամակարգ Գաղափարների, համոզ մունքների արժևորում, միջ մշակութային առնչություն ների բացահայտում: Ժամանակ և տարածութ յուն Որտե՞ղ և ե՞րբ: Ժամանակն ու տարածությունն ընկալե լու, տարբեր ժամանակնե րում ապրած մարդկանց, նրանց արաքների գնահա տում տվյալ և արդի ժամանակաշրջանի դիտան կյունից: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ (ՄԻՋԲՆԱԳԱՎԱՌԱՅԻՆ) ԿԱՊԵՐ | |
Ազգային մշակույթ |
դյուցազներգություններում հանդիպող խորհրդանիշների, կենցաղի, իրերի, մարդկային հարաբերությունների դիտարկում. դրանց դերը դյուցազներգության մեջ. |
Արվեստ |
գեղկինոնկարներ, մուլտֆիլմեր, թատերական ներկայացումներ, երաժշտական ստեղծագործություններ, գեղանկարչական աշխատանքներ, նկարազարդումներ դյուցազներգությունների թեմաներով. |
Աշխարհագրություն |
պատմվող դեպքերի հավանական տարածքը. դրա աշխարհագրական բնութագրումը, ցույց տալ Հայաստանի պատմական քարտեզի վրա. |
Պատմություն |
պատմվող դեպքերի հավանական ժամանակաշրջանը, դյուցազներգության և իրականության կապը. |
Բնագիտություն |
դյուցազներգության տվյալ հատվածներում հանդիպող բույսերի, թռչունների, կենդանիների մասին տեղեկություններ, դրանց դերը դյուցազներգության մեջ |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-22, Հ10-23, Հ10-25, Հ10-31, Հ10-33, Հ10-34, Հ10-36 | |
ԹԵՄԱ 4 | |
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի հարաբերության. Հոմանիշներ: Հականիշներ: Համանուններ: Հարանուններ: Բառ և դարձվածք: Կրկնակ բաղաձայնների, և/եվ/-ի արտասանությունը և գրությունը | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Զարգացնել արտահայտիչ և հասկանալով ընթերցելու, բանաստեղծության խորհրդանիշները բացատրելու, արձակ և չափածո տեքստերը համեմատելով վերլուծելու, քնարական հերոսին բնութագրելու, բանաստեղծությունը որպես պատկերավոր մտածողության և երևակայության զարգացման միջոց արժևորելու, հայոց լեզվի նյութը բանաստեղծական տեքստի հիման վրա տեղայնացնելու կարողությունները: 2. Խթանել բանաստեղծական տեքստերից յուրացրած բառ-պատկերները սեփական խոսքի մեջ կիրառելու կարողությունը: 3. Ապահովել բառակազմական վերլուծությամբ բառերի արտասանության և գրության առանձնահատկություններն ըմբռնելու և խոսքի մեջ դրանք տեղին կիրառելու կարողությունը: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա բանաստեղծությունը արտահայտիչ, հայերենին հատուկ շեշտադրումով: 2. Մատնանշի բանաստեղծության պատկերները, կառուցվածքը, հանգավորումը: 3. Բանաստեղծական տեքստից առանձնացնի պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում, բացատրի դրանց դերը բանաստեղծության մեջ: 4. Համեմատելով վերլուծի տարբեր բանաստեղծությունների տեքստեր: 5. Բանաստեղծությունը շարադրի արձակ ձևով՝ նորովի կիրառելով պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում: 6. Հորինի բանաստեղծի մենախոսությունը՝ արժևորելով բանաստեղծությունը որպես պատկերավոր մտածողության և անձի հոգևոր զարգացման միջոց: 7. Բառակազմորեն վերլուծի բառերը, մատնանշի արտասանության և գրության տարբերությունները: 8. Կազմի բանավոր և գրավոր գրագետ խոսք՝ կիրառելով յուրացրած բառերը: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ: 2. Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի հարաբերության. Հոմանիշներ, հականիշներ, համանուններ, հարանուններ: Բառ և դարձվածք: 3. Կրկնակ բաղաձայնների, և/եվ/-ի արտասանությունը և գրությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Լսել ուսուցչի, դերասանի, ընկերների ասմունքը։ 2. Կարդալ արտահայտիչ, հայերենին հատուկ ճիշտ շեշտադրումով։ 3. Կազմել բանաստեղծության ընկալման զգայական աղյուսակ՝ պատկեր, ձայն, զգացողություն: 4. Գտնել և աղյուսակով ներկայացնել բանաստեղծության մեջ պատկեր, ձայն, զգացողություն նշող բառերը և բառակապակցությունները: 5. Ցույց տալ բանաստեղծության տների քանակը, հանգավորումը, ռիթմը, կառուցվածքը, տողերի քանակը, վանկերի քանակն ամեն տողում և դրանց կապը բովանդակության հետ: 6. Գտնել, դուրս գրել մակդիրները, համեմա տությունները, փոխաբերությունները, բացատ րել դրանց նշանակությունը բանաստեղծութ յան մեջ: 7. Բանաստեղծության մեջ ցույց տալ խորհրդանիշները, բացատրել դրանք: 8. Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 9. Գտնել և կազմել տվյալ ուղղագրական կանոնին վերաբերող բառերի հոմանիշների, հականիշների շարքեր, տեքստում ցույց տալ համանունները, դարձվածքները: 10. Նկարազարդումներ անել հաղորդելու համար բանասեղծության տրամադրությունը: 11. Գտնել համապատասխան մեղեդի, կտավի վերատպություն, տեսաֆիլմ՝ բանաստեղծության բովանդակությունը և հույզը հաղորդելու համար: Փաստարկել և բացատրել ընտրությունը: 12. Համեմատել տարբեր բանաստեղծությունների տեքստեր, նշել նմանությունները և տարբերությունները, բացատրել խորհրդանիշները: 13. Լսել բանաստեղծության տեքստի հիման վրա գրված երգերը. համեմատել բովանդակությունը և երաժշտությունը: 14.Բանաստեղծությունը շարադրել արձակ, նոր ձևով կիրառել սովորած մակդիրները, փոխաբերությունները, համեմատությունները: 15. Օտար լեզուներից հայերեն թարգմանել բանաստեղծություն, ցույց տալ բնօրինակի և թարգմանության տարբերությունը, խոսքի և ոճի առանձնահատկությունները: 16. Ստեղծել սիրած բանաստեղծությունների ձեռագիր կամ էլեկտրոնային նկարազարդ հավաքածու-գրքույկ: 17. Սիրած բանաստեղծությունների համար գրել գովազդի տեքստ, ներկայացնել ընկերներին: 18. Պատրաստել ձայնաշար սիրած բանաստեղծության և դրա հիման վրա գրված երգի համար: 19.Կատարել բառակազմական վերլուծություններ, առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից: |
Օրինաչափություն Օրինաչափությունը բոլոր ոլորտներում տեսնելու և ճանաչելու միջոցը դասա կարգումն է. նմանություն ների և տարբերությունների բացահայտում: Կառուցվածք և գործառույթ Բանաստեղծությունը որ պես համակարգված կառուցվածք: Լեզվական-քերականական, բնական և արհեստական համակարգերի գործունեությունը՝ մասերի փոխադարձ կապերով պայմանավորված: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ (ՄԻՋԲՆԱԳԱՎԱՌԱՅԻՆ) ԿԱՊԵՐ | |
Մշակույթ |
բանաստեղծական խորհրդանիշներ. դրանց կապը ազգային մշակույթի հետ |
Արվեստ |
բանաստեղծության համար երաժշտության մեղեդու ընտրություն, երգեր ըստ բանաստեղծությունների, ունկնդրում և կատարում, նկարազարդում, գրքույկի ստեղծում և նկարազարդում |
Օտար լեզուներ |
օտար լեզվով գրված պարզ բանաստեղծությունների կամ երգերի տեքստերի հայերեն թարգմանություն. տեքստերի համեմատություն |
Աշխարհագրություն |
բանաստեղծության գրության վայրը. տեղեկություն տվյալ վայրի մասին. բերել փաստեր բանաստեղծությունից |
Պատմություն |
բանաստեղծության գրության հավանական կամ փաստացի ժամանա կաշրջանը. պատմական ակնարկ տվյալ ժամանակաշրջանի մասին, փաստեր բանաստեղծությունից |
Բնագիտություն |
բանաստեղծությունների մեջ նկարագրվող տարվա եղանակի, բույսերի, կենդանիների մասին տեղեկություններ |
Մաթեմատիկա |
մաթեմատիկական հաշվարկներ՝ ըստ բանաստեղծության բովանդակության |
Ինֆորմատիկա |
սահիկաշար և նկարազարդումներ համակարգչով |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-25, Հ10-31, Հ10-36, Հ10-41, Հ10-42, Հ10-43 | |
ԹԵՄԱ 5 | |
ՊԱՏՄՎԱԾՔ Բառակազմություն: Պարզ և բաղադրյալ բառեր: Բառի բաղադրիչներ: Արմատ և ածանց: Նախածանցներ: Վերջնածանցներ: Հոդակապ: Բարդ և բարդածանցավոր բառեր: Բառերի միասին և գծիկով գրություն: Հապավում: Համառոտագրություն: Ուղղախոսություն և ուղղագրություն. անցածի կրկնություն | |
ՆՊԱՏԱԿ | |
1. Զարգացնել պատմվածքի տեքստը հասկանալով ընթերցելու, տեքստի լեզվաոճական վերլուծություն կատարելու, կարծիք հայտնելու, դիրքորոշում դրսևորելու, պատմվածքի բովանդակությունը ստեղծագործաբար վերարտադրելու կարողությունները։ 2. Օգնել հարստացնելու բառապաշարը, ընկալելու բառերի ոճաբանական առանձնահատկությունները տեքստում, կապակցված խոսքի մեջ ճիշտ կիրառելու բառերի տարբեր տեսակները: 3. Խթանել ուսումնասիրվող տեքստում լեզվաքերականական նյութի դրսևորումը մատնանշելու, կապակցված խոսքի մեջ տեղին և գրագետ կիրառելու կարողությունը: | |
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ | |
1. Կարդա տեքստը հասկանալով, մատնանշի պատմվող դեպքերի հաջորդական ընթացքը: 2. Առանձնացնի տեքստում գլխավոր միտքն արտահայտող, հերոսներին բնութագրող բառերը, նախադասությունները: 3. Կազմի տեքստի պլանը, վերաշարադրի տեքստն ըստ պլանի կամ ստեղծագործաբար: 4. Համեմատելով վերլուծի արձակ և չափածո, գրական և ոչ գրական տեքստերը, եզրահանգումներ անի: 5. Գրի շարադրանք պատմվածքի թեմայով՝ արժևորելով պատմվածքից սովորածը: 6. Տարբերակի բառերն ըստ ձևի և իմաստի հարաբերության, բազմիմաստության, ուղիղ և փոխաբերական իմաստների: 7. Բառակազմական վերլուծությամբ մատնանշի բառերի ուղղախոսական և ուղղագրական առանձնահատկությունները: 8. Կազմի բանավոր և գրավոր գրագետ խոսք՝ կիրառելով յուրացրած բառերը: | |
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ | |
1. Պատմվածքներ հայ նշանավոր մարդկանց մասին: 2. Պատմվածքներ դեռահասների կյանքից: 3. Բառակազմություն: Պարզ և բաղադրյալ բառեր: Բառի բաղադրիչներ: Արմատ և ածանց: Նախածանցներ և վերջնածանցներ: Բարդ և բարդածանցավոր բառեր: Բառերի միասին և գծիկով գրություն: Հապավում: Համառոտագրություն: 4. Ուղղախոսություն և ուղղագրություն. անցածի կրկնություն | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կարդալ ընտրովի հատվածներ, բացատրել ընտրությունը: 2. Բացատրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ, գտնել տեքստում հանդիպած բառերի հոմանիշները, հականիշները: 3. Կազմել տեքստի պլանը պարզ նախադասություններով, հարցական նախադասություններով, բառակապակցություն ներով: 4. Գտնել տեքստի բանալի բառերը նախադասությունները, բացատրել ընտրությունը: 5. Բացատրել տրված բառերի կազմությունը, հնչյունափոխությունը, ուղղագրությունը. կազմել նոր բառեր տրված արմատներով, ցույց տալ արտասանության և գրության տարբերությունը: 6. Մշակել հարցեր տեքստի շուրջ: 7. Բանավոր վերաշարադրել տեքստը տարբեր հերոսների, կենդանիների, իրերի անունից: 8. Գրավոր վերաշարադրել տեքստը՝ հավելելով նոր հերոսներ, հորինելով նոր սկիզբ և ավարտ: 9. Վերլուծել պատմվածքի բովանդակությունը, մատնանշել գլխավոր ասելիքը: 10. Գտնել պատմվածքի մտքին համապատասխան մեղեդի, նկարազարդումներ անել, ծեփել՝ բովանդակության ըմբռնումը ցույց տալու համար: Հիմնավորել ընտրությունը: 11. Համեմատել տարբեր պատմվածքների տեքստեր, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 12. Կարծիք հայտնել պատմվածքի մասին: 13. Գրել նամակ պատմվածքի հերոսին կամ հերոսի անունից: 14. Կատարել գործնական առաջադրանքներ և վարժություններ հայոց լեզվից: 15. Վերլուծել տեքստից ընտրված նախադասությունները, ցույց տալ գլխավոր և երկրորդական անդամները: 16. Կազմել կապակցված խոսք՝ տեղին կիրառելով բառերի տեսակները: 17. Կատարել բառակազմական վերլուծություններ, մատնանշել բառերի ուղղագրությունը: 18. Կազմել բանավոր և գրավոր խոսք՝ կիրառելով ուսումնասիրած և յուրացրած բառերը: |
Զարգացում Ամենատարբեր փոփոխութ յունները հանգեցնում են առաջընթացի և զարգացման: Մարդու իրավունքները և պարտականությունները, մարդ-համայնք-հասարակ ություն. փոխհարաբերություններ: Կառուցվածք և գործառույթ Քննել պատմվածքի կառուց վածքը, ցույց տալ մասերի դերը տեքստի կառուց վածքում: Տարբեր ոլորտներում ցույց տալ կառուցվածքը՝ տարբեր մասերի գործառույթներով: |
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ (ՄԻՋԲՆԱԳԱՎԱՌԱՅԻՆ) ԿԱՊԵՐ | |
Ազգային մշակույթ |
պատմվածքում հանդիպող խորհրդանիշների, կենցաղի, իրերի, մարդկային հարաբերությունների դիտարկում. |
Արվեստ |
կինո, թատրոն, պար, երաժշտություն, գեղանկարչություն, գրքի նկարազարդում. |
Աշխարհագրություն |
պատմվող դեպքերի իրական կամ հավանական տարածքը |
Պատմություն |
պատմվող դեպքերի հավանական ժամանակաշրջանը |
Բնագիտություն |
տեղեկություններ պատմվածքում հանդիպող բույսերի, կենդանիների մասին |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-22, Հ10-25, Հ10-31, Հ10-33, Հ10-41 |
Ծանոթություն:
1. 5-6-րդ դասարանների Մայրենիի ծրագրում ընդգրկված բաժինների հերթականությունը, դրանց հաջորդող լեզվական նյութի տեղակայումը կարող են փոփոխվել ուսուցչի կամ դասագրքի հեղինակների հայեցողությամբ:
2. Լեզվաքերականական նյութը ներկայացվում է պարույրաձև զարգացումով. 5-րդ դասարանում Ուղղագրություն, ուղղախոսություն, Բառագիտություն թեմաներից տրվող նյութը շարունակվում և խորանում է 6-րդ դասարանում:
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1 | |
ՄԱԿԲԱՅ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել մակբայի տեսակները տարբերակելու, նրանց դերը արժևորելու, ճիշտ խոսք կառուցելու, ածականից տարբերելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի մակբայը։ 2. Մակբայների հոմանիշ և հականիշ զույգերը ճիշտ կիրառի գրավոր և բանավոր խոսքում: 3. Ճանաչի և տարբերակի մակբայի որոշ տեսակներ ըստ անհրաժեշտության:
2-րդ հատված 4. Գնահատի մակբայների դերը խոսքում՝ հիմնվելով տրված տեքստի վրա: 5. Համեմատի մակբայներն ու ածականները, դուրս բերի ընդհանրություններն ու տարբերությունները: 6. Կառուցի խոսք՝ մակբայների տարբեր տեսակների կիրառությամբ: 7. Փոփոխի և ստեղծի տեքստեր՝ կիրառելով մակբայներ: 8. Գոյականի հոլովաձևերով պարագաներն ու բառակապակցությունները փոխարինի մակբայներով և հակառակը: 9. Ստեղծի խոսք՝ կիրառելով մակբայներ: | |
Բովանդակություն | |
1. Մակբայ: Մակբայի տեսակները (ժամանակի, ձևի, տեղի, չափ ու քանակի, ընդհանրական) 2. Մակբայների կազմությունն ու ուղղագրությունը 2-րդ հատված 3. Խոսքիմասային փոխանցումներ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1) Կատարել խոսքային փոխակերպումներ (բառակապակցությունները՝ մակբայներով և հակառակը: 2) Տեքստը հագեցնել գործողության հատկանիշ ցույց տվող բառերով: 3) Մակբայները կիրառել տարբեր ոճի տեքստերում և բացատրել հաճախությունը՝ կախված ոճից: 4) Քերականորեն վերլուծել գեղարվեստական և ոչ գեղարվեստական տեքստերը, ցույց տալ մակբայների գործածության հաճախությունը տարբեր տեքստերում: 5) Կազմել, լրացնել, ավարտել տարբեր ոճերի տեքստեր: 6) Ստեղծել պաստառ՝ ցույց տալով մակբայների ուղղագրության ճիշտ և սխալ դեպքերը, ներկայացնել լսարանին: 7) Մշակել և անցկացնել երկխոսություններ տարբեր մասնագիտությունների, տարբեր տարիքի անձանց հետ, ձայնագրել նրանց խոսքը, նրանց խոսքում ցույց տալ մակբայների կիրառության հաճախությունը, համապատասխանությունը ձևաբանական օրինաչափություններին, հանդես գալ ամփոփիչ խոսքով: 8) Հորինել ժամանակակից թեմաներով դերախաղերի բեմագրեր (սցենարներ), դրանք բեմադրել դասընկերների հետ: 9) Գրել, խմբագրել, ձայնագրել հաղորդագրություններ, նամակ: 10) Փոխադրել տեքստը՝ կիրառելով և ընդգծելով մակբայները: |
Կայունություն և փոփոխություն Մակբայների՝ գործողության հատկանիշ դրսևորելու կայուն հատկանիշը և ներքին փոփոխություններ կրելու առանձնահատկությունը: Ժամանակ և տարածություն Մակբայների՝ ժամանակ, տեղ և գործողության այլ հատկանիշներ դրսևորելու առանձնահատկությունը։ |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Գրականություն: Գրական ստեղծագործություններում մակբայների հայտնաբերում, նրանց իմաստաբանական դերի գնահատում, լեզվական գիտելիքների ընկալման համար գրականությունից օրինակների դուրսբերում: Հասարակագիտական առարկաներ: Մտքերը ձևակերպելիս մակբայների ճիշտ կիրառում, ոլորտին վերաբերող քննարկումներում տեսակների տեղին գործածում: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ45 |
ԹԵՄԱ 2 | |
ԿԱՊ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել կապերի տեսակները տարբերակելու, հոլովառության, անձնանիշ և իրանիշ գոյականների հետ գործածության հմտություններ, նպաստել ճիշտ խոսքի կազմմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի համագործածական կապերը։ 2. Դասակարգի հոմանիշ և հականիշ, նույն հոլովաձև պահանջող կապերը: 3. Իմանա նրանց հոլովառական առանձնահատկությունները: 2-րդ հատված 4. Կառուցի խոսք կապական կառույցների կիրառությամբ: 5. Փոփոխի և ստեղծի տեքստեր ՝ կիրառելով կապեր և կապական բառեր: 6. Աշխատի գեղարվեստական և գիտական տեքստերի հետ, մեկնաբանի կապերի կիրառությունը: 7. Ստեղծի գովազդ՝ կիրառելով կապական կառույցներ: | |
Բովանդակություն | |
1. Կապ, տեսակները: Կապերի տեսակներն ըստ կապի խնդրի նկատմամբ ունեցած դիրքի 2. Կապերի հոլովառությունը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1) Տրված տեքստում գտնել կապերը, կապվող բառերը կիրառել ճիշտ հոլովաձևով: 2) Քերականորեն վերլուծել գրական և ոչ գրական տեքստերը, ցույց տալ կապերի կիրառության հաճախությունը: 3) Տրված տեքստերում ցույց տալ (վերլուծել, լրացնել, փոփոխել) կապերի կիրառությունը անձնանիշ և իրանիշ գոյականների, առաջին, երկրորդ և երրորդ դեմքերի դերանունների հետ: 4) Ստեղծել պաստառ, սահիկաշար կամ տեսանյութ կապերի կիրառության ճիշտ և սխալ ձևերի համադրությամբ, ներկայացնել լսարանին: 5) Տարբեր տեքստերի վերլուծությամբ ցույց տալ կապերի համանունների, հոմանիշների և հականիշների առանձնահատկությունները: 6) Հորինել քառատողեր՝ կիրառելով կապային կառույցներ: 7) Գրել, մշակել, խմբագրել հաղորդագրություններ, նամակ, տեսակապի տեքստեր: 8) Մշակել, անցկացնել և ձայնագրել հարցազրույցներ տարբեր տարիքի և մասնագիտության անձանց շրջանում, ցույց տալ կապերի կիրառության հաճախությունը նրանց խոսքում, ամփոփիչ խոսքով հանդես գալ լսարանի առջև: 9) Գրել կարծիք, գնահատել դիտած ներկայացումը, կինոնկարը: 10) Մշակել տարբեր դերախաղերի բեմագրեր (սցենարներ), դրանք բեմադրել դասընկերների հետ: 11) Ստեղծել գովազդ՝ կիրառելով միայն կապական կառույցներ: 12) Փոխադրել տեքստը ստեղծագործաբար (հորինել սկիզբ, շարունակություն): |
Կայունություն և փոփոխություն Կապերի՝ դիրքային կայունու թյուն ունենալու առանձնա հատկությունը, բայց և փոփո խությունների ենթակա լինելը: Պատճառ և հետևանք Պատճառահետևանքային կապերի քննություն կապի և կապվող բառի հարաբերութ յուններում: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Գրականություն: Գրական ստեղծագործություններում կապերի դերի վերհանում, գրական վերլուծություններում դրանց ճիշտ կիրառում: Հասարակագիտական առարկաներ: Խոսք կազմելիս անձնանիշ և իրանիշ գոյականների հետ կապերի ճիշտ կիրառություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ45 |
ԹԵՄԱ 3 | |
ՇԱՂԿԱՊ | |
Հիմնական նպատակը | |
1․ Ձևավորել շաղկապի տեսակները տարբերակելու, ճիշտ կետադրելու, բառեր և նախադասություններ կապելու դերը հասկանալու և խոսքում ճիշտ կիրառելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի շաղկապները։ 2. Փոխարինի շաղկապները նույն կամ մոտ իմաստ արտահայտող շաղկապներով: 3. Դասակարգի շաղկապներն ըստ տեսակների և կիրառի խոսքում: 4. Կետադրի բարդ նախադասությունները: 2-րդ հատված 5. Խմբավորի նույն տեսակին պատկանող շաղկապները:6. Տարբերակի համադասական և ստորադասական շաղկապները: 7. Շաղկապները տեղին կիրառի խոսքում:8. Տարբերակի շաղկապները և նրանց առնչակից խոսքի մասերը: 9. Կազմի խոսք՝ կիրառելով շաղկապներ: 10. Համեմատի տարբեր ոճերի տեքստերը՝ բացահայտելով շաղկապների կիրառության առանձնահատկությունները: | |
Բովանդակություն | |
1. Շաղկապ: Տեսակները 2. Կազմությունը, ուղղագրությունն ու կետադրությունը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1) Լրացնել բաց թողած շաղկապը և նշել տեսակը: 2) Կապակցել գեղարվեստական և գիտական ոճի նախադասությունները համապատասխան շաղկապներով: 3) Գտնել և ցույց տալ շաղկապների տարբեր տեսակների դերը տվյալ տեքստում (կրկնադիր շաղկապների դերը նախադասությունների կապակցության մեջ): 4) Կազմել վիկտորինաներ: 5) Ավարտել միտքը՝ շարունակելով համադասական և ստորադասական շաղկապների կիրառմամբ: 6) Կետադրել համր բնագրերը՝ տալով համապատասխան բացատրություններ: 7) Ձևաբանորեն վերլուծել տարբեր տեքստեր: 8) Մշակել, կազմել, ձայնագրել երկխոսություն, ցույց տալ շաղկապների կիրառության հաճախությունը: 9) Գտնել համապատասխան ասույթներ, առած-ասացվածքներ, ցույց տալ և բացատրել շաղկապների կիրառության դեպքերը, ոճական նշանակությունը: 10) Համեմատել արձակ և չափածո տեքստեր, դրանցում ցույց տալ շաղկապների կիրառության հաճախությունը, ոճական արժեքը: 11) Գործածել ոչ բառային հաղորդակցման միջոցներ: 12) Գրել շարադրություն կամ փոխադրել տեքստը: 13) Ստեղծել երկխոսություն: |
Կայունություն և փոփոխություն Կապերի՝ դիրքային կայունու թյուն ունենալու առանձնա հատկությունը, բայց և փոփո խությունների ենթակա լինելը: Պատճառ և հետևանք Պատճառահետևանքային կապե րի քննություն կապի և կապվող բառի հարաբերություններում: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Պատմություն, աշխարհագրություն: Գիտական տեքստերում շաղկապների ճիշտ գործածություն, պատճառահետևանքային կապերով հիմնավորում, լեզվական գիտելիքների յուրացումը հաստատելու համար այդ ոլորտին վերաբերող տեքստերից օրինակներ: Գրականություն, արվեստ: Շաղկապների ճանաչում և մեկնաբանություններում անսխալ գործածում, պատճառահետևանքային կապերը ներկայացնելիս համապատասխան շաղկապների կիրառում, նախադասությունների գծապատկերների ստեղծում։ Հասարակագիտություն: Արվեստ: Անհատի և նրա իրավունքների ու պարտականությունների, նախասիրությունների ճիշտ ներկայացում ՝ շաղկապների ճիշտ կիրառությամբ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ45 |
ԹԵՄԱ 4 | |
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԱՅԻՆ ԻՄԱՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ: ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ: ՁԱՅՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակը | |
1․ Ձևավորել դատողական և զգացական վերաբերմունք արտահայտելու հմտություններ վերաբերականների և ձայնարկությունների կիրառմամբ, զարգացնել հաղորդակցական հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի վերաբերականները։ 2. Տարբերակի վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերը: 3. Ներկայացնի տարբեր դերախաղեր: 4. Վերաբերականների և ձայնարկությունների հոմանիշ և հականիշ զույգերը ճիշտ կիրառի գրավոր և բանավոր խոսքում: 5. Մեկնաբանի ուրիշի ուղղակի և անուղղակի խոսքում նրանց կիրառման անհրաժեշտությունը և իմաստի փոփոխությունները: 6. Գնահատի վերաբերականների և ձայնարկությունների դերը խոսքում:
2-րդ հատված 7. Համեմատի դատողական իմաստ արտահայտող բառերի տեսակները: 8. Կառուցի խոսք՝ վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերի կիրառությամբ: 9. Փոփոխի և ստեղծի տեքստեր ՝ կիրառելով վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերը: 10. Ստեղծի խոսք՝ կիրառելով կոչական և բնաձայնական ձայնարկություններ: 11. Աշխատի գրական տեքստերի հետ: | |
Բովանդակություն | |
1. Վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասեր՝ վերաբերական և ձայնարկություն 2. Վերաբերականների և ձայնարկությունների տեսակները, ուղղագրությունն ու կետադրությունը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1) Երկխոսությունը ներկայացնել պատմողաբար: 2) Տեքստը հագեցնել վերաբերականների և ձայնարկությունների հոմանիշներով և հականիշներով: 3) Ձևաբանորեն վերլուծել գեղարվեստական և գիտական տեքստեր: 4) Համապատասխան խոսքի մասերով հուզականորեն արձագանքել տեսածին կամ լսածին: 5) Վերաբերմունքային իմաստ արտահայտող բառերը կիրառել որպես նախադասություններ: 6) Նմանաձայնական ձայնարկություններով ներկայացնել իրերի, կենդանիների և թռչունների ձայները: 7) Մշակել և կազմել երկխոսություններ՝ ներկայացնելով դատողական և հուզական խառնվածք ունեցող անձանց: 8) Մշակել, գրել բեմագրեր (սցենարներ) և ներկայացնել դասարանում: 9) Կազմել հաղորդագրություններ, գրել նամակ: 10) Մշակել և կազմել հարցազրույցներ, անցկացնել տարբեր տարիքի անձանց հետ, նրանց խոսքում նշել վերաբերականների, ձայնարկությունների առկայությունը: 11) Հորինել տարբեր զգացողություններ ներկայացնող պատումներ: 12) Նախագծել, մշակել և ստեղծել տեսանյութեր, անիմացիաներ՝ կիրառելով վերաբերմունքային իմաստ արտահայտող բառեր: 13) Գրել տպավորություն թանգարան կամ ցուցահանդես այցելելուց հետո: 14) Դերախաղ պատկերասրահում, ներկայացնել արվեստի գործեր: 15) Արվեստի գործերը ներկայացնել մնջախաղով: 16) Գործածել ոչ բառային հաղորդակցման միջոցներ: 17) Գրել շարադրություն կամ փոխադրություն: |
Կառուցվածք և գործ առույթ Լեզվական-քերականական, կայուն առանձնահատկութ յունների բացահայտում կիրա ռության մեջ: Անհատ և հարաբերութ յուններ Տարբեր իրավիճակներ, մարդկային և հասարա կական հարաբերություն ներ ներկայացնելիս յուրատեսակ վերաբերմունքի դրսևորում: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Գրականություն: Գրական ստեղծագործություններում կերպարների, հեղինակի դիրքորոշման ներկայացում՝ տեսակետը հիմնավորելով վերաբերմունքային իմաստ արտահայտող բառերի միջոցով: Հասարակագիտական առարկաներ: Դիրքորոշման արտահայտում վերաբերականների կիրառմամբ, կարդացածի և լսածի մասին տեսակետի արտահայտում վերաբերականներով և ձայնարկություններով: Արվեստ: Ուղեկցորդի դերի ստանձնում կտավի, քանդակի շուրջ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ45 |
ԹԵՄԱ 5 | |
ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ: ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆ: ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել՝ 1․ նախադասությունը բառակապակցությունից տարբերակելու, 2․ ըստ անհրաժեշտության և հաղորդակցման նպատակի համառոտ և ընդարձակ նախադասություններ կազմելու, 3․ նրանց միջև տրամաբանական կապեր գտնելու և ստեղծելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Կազմի տարբեր տեսակի բառակապակցություններ։ 2. Բառակապակցությունները վերածի նախադասության և հակառակը: 3. Տարբերակի բառակապակցություններն ու նախադասությունները: 4. Համառոտի և ընդարձակի նախադասությունները: 5. Շարունակի, ավարտի նախադասությունները:
2-րդ հատված 6. Որոշի բառակապակցության գերադաս անդամը: 7. Ճանաչի դերբայական դարձվածը և կետադրի: 8. Դասակարգի նախադասություններն ըստ հաղորդակցման նպատակի և ըստ կազմության: 9. Կազմի խոսք՝ կիրառելով պահանջվող տեսակի նախադասությունները: 10. Նախադասության մեջ առանձնացնի բառակապակցությունները: | |
Բովանդակություն | |
1. Շարահյուսություն: Բառակապակցություն: Նախադասություն։
2-րդ հատված 2. Դերբայական դարձված 3. Նախադասություն: Տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի 4. Նախադասության տեսակներն ըստ կազմության | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1) Բառակապակցությունները վերածել նախադասության և հակառակը: 2) Տեքստում գտնել դերբայական դարձվածները, որոշել գերադաս անդամը: 3) Ավարտել միտքը՝ շարունակելով բառակապակցությամբ, ապա նախադասությամբ: 4) Ըստ իրադրության՝ համառոտ նախադասությունը ընդարձակել և հակառակը: 5) Վերլուծել տարբեր տեքստեր՝ առանձնացնելով բառակապակցություննները: 6) Փոխադրել տեքստը պահանջվող տեսակի նախադասություններով, հորինել սկիզբ կամ ավարտ: 7) Արտահայտել վերաբերմունք որևէ իրողության կամ դեպքի հանդեպ՝ կիրառելով տարբեր բնույթի նախադասություններ: 8) Գտնել տարբեր ասույթներ, առած-ասացվածքներ, ցույց տալ դրանց դերը և ոճական արժեքը խոսքի մեջ: 9) Համեմատել արձակ և չափածո տեքստեր, ցույց տալ դրանց նմանությունները և տարբերությունները: 10) Կազմել երկխոսություն ՝ առանձնացնելով պարզ կամ բարդ նախադասությունները: 11) Ուշադիր լսել, համաձայնության դեպքում ձայնագրել խոսքը, ցույց տալ պարզ և բարդ նախադասությունների կիրառության հաճախականությունը: 12) Ուսումնասիրության արդյունքները ամփոփիչ խոսքով և սահիկաշարով ներկայացնել լսարանին: |
Կառուցվածք և գործառույթ Բառակապակցություններն ու նախադասություններն իբրև կառուցվածք և դրա դրսևո րումը գրավոր կամ բանավոր խոսքում: Կայունություն և փոփոխություն Կայուն բառակապակցություն ներ և նրանց հնարավոր փոփո խությունները: Պատճառ և հետևանք Նախադասությունների միջև եղած պատճառահետևանքային իմաստակիր կապերը: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Պատմություն, աշխարհագրություն: Գիտական տեքստերի վերարտադրում պարզ և բարդ նախադասություններով: Գրականություն, արվեստ: Խոսքի վերարտադրում կամ վերլուծում համառոտ կամ ընդարձակ նախադասություններով: Հասարակագիտություն: Արվեստ: Անհատի և նրա իրավունքների ու պարտականությունների, նախասիրությունների ներկայացում համապատասխան բնութագրումներով և նախադասություններով: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ45 |
ԹԵՄԱ 6 | |
ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել՝ 1․ նախադասության անդամները տարբերակելու 2․ ըստ անհրաժեշտության և հաղորդակցման նպատակի համառոտ և ընդարձակ նախադասություններ կազմելու 3․ նրանց միջև տրամաբանական և պատճառահետևանքային կապեր գտնելու և ստեղծելու կարողություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գտնի նախադասության գլխավոր և երկրորդական անդամները, որոշի տեսակը: 2. Նախադասությունն ընդարձակի՝ ներմուծելով երկրորդական անդամներ: 3. Լրացումներն արտահայտի տարբեր խոսքի մասերով: 4. Լրացումներն արտահայտի հոլովաձևով և կապական կառույցներով:
2-րդ հատված 5. Բացատրի ենթակայի և ստորոգյալի արտահայտությունը և կիրառի գրավոր և բանավոր խոսքում: 6. Կետադրի համր նախադասություններ, տեքստ: 7. Փոփոխի և ստեղծի տեքստեր՝ կիրառելով լրացումներ: 8. Վերականգնի զեղչված անդամները: 9. Ճիշտ կապակցի նախադասության անդամները: 10. Մշակի գեղարվեստական և գիտական տեքստեր (գտնի, դասակարգի, փոփոխի, լրացնի, կանխատեսի, վերլուծի, խմբագրի): | |
Բովանդակություն | |
1. Նախադասության գլխավոր անդամներ: Ենթակա և ստորոգյալ: 2. Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը: 3. Ենթակայի արտահայտությունը: 4. Ստորոգյալի տեսակները, նրա արտահայտությունը 5. Գոյականական անդամի լրացումներ (որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ), նրանց կետադրությունը 6. Բայական անդամի լրացումներ (խնդիրներ և պարագաներ): Խնդրառություն և շարադասություն | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1) Տրված բառերը առանձին-առանձին կիրառել նախադասությունների մեջ և՛ որպես ենթակա, և՛ որպես ստորոգյալ, և՛ որպես լրացում: 2) Տեքստը հագեցնել լրացումներով, ցույց տալ դրանց դերը, ոճական նշանակությունը: 3) Քերականորեն վերլուծել գեղարվեստական և ոչ գեղարվեստական տեքստերը, ցույց տալ պարզ և բարդ նախադասությունների համամասնությունը: 4) Գրել կարծիք կարդացած գրքի մասին, դասակարգել պարզ և բարդ նախադասությունները: 5) Դեպքի, իրողության մասին գրել հուզական արձագանք, ցույց տալ պարզ և բարդ նախադասությունների կիրառության հաճախությունը: 6) Կազմել երկխոսություններ, հարցազրույցներ տարբեր թեմաներով, տարբեր մասնագիտության անձանց հետ: Ձայնագրել հարցազրույցները, վերլուծել հնչած խոսքը, ցույց տալ պարզ և բարդ նախադասությունների առկայությունը և դերը խոսքում: 7) Գրել ելույթ որևէ տոնական օրվա, հարազատի, ընկերոջ ծննդյան առիթով, ցույց տալ պարզ և բարդ նախադասությունների կիրառության հաճախությունը, ոճական արժեքը: 8) Փոխադրել տեքստը կամ գրել շարադրություն (տրված բառերով, տրված վերնագրով, սովորողի հայեցողությամբ): |
Կառուցվածք և գործառույթ Նախադասությունը որպես կառուցվածք: Կառուց վածքի գործառական դրսևորումները: Պատճառ և հետևանք Նախադասությունների միջև եղած պատճառահետևանքային իմաստակիր կապերը: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Գրականություն: Գրական ստեղծագործությունների վերլուծում, նախադասությունների կապակցման եղանակների առանձնացում, քննություն, վերլուծություն, մեկնաբանում գրագետ կազմված նախադասություններով: Հասարակագիտական առարկաներ: Դիրքորոշման արտահայտում գրագետ նախադասությունների կիրառմամբ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ1, Հ2, Հ25, Հ26, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ45 |
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
8-րդ դասարան
Թեմա 1 | |
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ, ԲԱԼԼԱԴ, ՊՈԵՄ | |
Նպատակներ | |
1. Տեքստի ընկալում. ամրապնդել և ընդլայնել գիտելիքները տեքստում պատկերված բնության, հայրենիքի, հայրենիքի ճակատագրի, մարդկային ապրումի՝ մենության, կարոտի, սպասման, դավաճանության, սիրո, գեղեցկության և այլնի մասին: 2. Տեքստի ուսումնասիրում. ձևավորել գիտելիքներ հեղինակի կյանքի, տեքստի վրա հեղինակի կենսագրության և ապրած ժամանակաշրջանի ազդեցության, տեքստի բառապաշարի, ոճի, կառուցվածքի, ժանրային առանձնահատկությունների, ժամանակի ընթացքում ժանրի որոշակի ձևափոխությունների մասին: 3. Տեքստի ստեղծում. նպաստել ստացած գիտելիքը հիշողությամբ և սեփական խոսքով և ստեղծագործաբար, բանավոր/գրավոր կերպով վերարտադրելուն, խաղի, հնարավորության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մեկնաբանելուն: | |
Վերջնարդյունքներ | |
1-ին մակարդակ
1. Վերարտադրի գրողի կենսագրության կարևոր դրվագները, ներկայացնի ապրած ժամանակաշրջանը: 2. Ներկայացնի տեքստի գլխավոր գաղափարը, ասելիքը։ 3. Ցույց տա քնարական հերոսին, նրան բնորոշ հատկանիշները։ 4. Նկարագրի տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: 5. Ցույց տա գրական սեռերի և ժանրերի տարբերությունը (ընդհանրական պատկերացում): 6. Հաղորդակցվի և համագործակցի դասընկերների, ուսուցիչների, համայնքի այլ անդամների հետ։
2-րդ մակարդակ
1. Մեկնաբանի քնարական հերոսի ապրումները։ 2. Տեքստի ուսումնասիրության արդյունքում բացատրի գրական երկի իմաստը, հիմնավորի հեղինակի ուղերձը: 3. Բանավոր և գրավոր արտահայտի և հիմնավորի սեփական տեսակետը գրական երկի, կերպարի վերաբերյալ: 4. Ցույց տա տեքստում պատկերավորման միջոցները, բացատրի դրանց դերը գեղարվեստական պատկեր ստեղծելու, հույզեր արտահայտելու գործում: 5. Բացատրի բառի դերը տեքստում և համատեքստից դուրս։ 6. Ստեղծագործաբար վերաշարադի տեքստի բովանդակությունը՝ կիրառելով սովորած բառերը և պատկերավոր արտահայտությունները: 7. Համեմատի տարբեր տեքստեր, ներկայացնի նմանությունները և տարբերությունները, ընդհանրացումներ անի, ձևակերպի եզրակացություն: 8. Պլանավորի ասելիքը։ 9. Վերաշարադրի ընթերցած տեքստը սեփական բառերով։ 10. Գնահատի գրական նմուշների իմացությունը որպես սեփական անձի ձևավորման և ինքնաճանաչման կարևոր պայման: | |
Բովանդակություն | |
1. Պետրոս Դուրյան, Լճակ
2. Հովհաննես Թումանյան, Թմկաբերդի առումը, Փարվանա, Հայոց լեռներում 3. Ավետիք Իսահակյան, Ռավեննայում, Մի մրահոն աղջիկ տեսա 4. Դանիել Վարուժան, Ձոն 5. Միսաք Մեծարենց, Աքասիաներու շուքին տակ 6. Վահան Տերյան, Տխրություն, Գարնանամուտ
Լրացուցիչ 1. Միսաք Մեծարենց, Սիրերգ2. Վահան Տերյան, Իմ խաղաղ երեկոն է հիմա, Մի՞թե վերջին պոետն եմ ես 3. Դանիել Վարուժան, Անդաստան 4. Թեմայի նպատակներին և աշակերտի տարիքային առանձնահատկություններին համապատասխանող (հայ կամ արտասահմանյան դասական/ժամանակակից հեղինակի) ստեղծագործություն ուսուցչի և աշակերտի ընտրությամբ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել սանդղակ/սահիկաշար՝ ներառելով գրողի կենսագրության, ապրած դարաշրջանի ուշագրավ փաստերը: 2. Դուրս գրել անծանոթ բառը/բառերը, իմաստը ճշտելով՝ ներկայացնել դասարանին, ընդգծել գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները: 3. Ընդգծել գլխավոր գաղափարն արտահայտող նախադասությունը/բանալի միտքը, մեկնաբանել: 4. Գտնել տեքստում պատկերված խորհրդանիշները, բացատրել դրանց նշանակությունը: 5. Կարդացած տեքստերից ընտրել պատմողներ և ստեղծել վերջիններիս բնավորությունն ու արտաքին հատկանիշներն արտահայտող նկարագրություններ: 6. Մեկ նախադասությամբ բնութագրել կարդացած տեքստը: 7. Համեմատել կարդացած տեքստերը, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 8. Բանաստեղծական տեքստը վերածել արձակի՝ կիրառելով հեղինակի գործածած խոսքի պատկերավորման միջոցները: 9. Մշակել երևակայական հարցազրույց հեղինակի և պատմողի հետ: |
● Օրինաչափություն – բանաստեղծական ռիթմը: ● Անհատական և մշակութային արժեհամակարգ – գրողի օգտագործած բառապաշարը՝ միջավայր, տրամադրություն, կերպար արտահայտելու նպատակով, ստեղծագործության գաղափարը/գաղափարները: ● Ժամանակ և տարածություն – գրողի կենսագրությունը, տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը, գաղափարների արդիականությունը և ժամանակագրությունը: ● Անհատներ և հարաբերություններ – հեղինակի և պատմողի տարբերությունը, տեքստում արտահայտված հույզը, զգացմունքը: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու: Բառապաշար, խոսքի կաղապար և մտածողություն: Պատմություն: Պատմական ակնարկ գրողի կենսագրությանն ու տեղծագործությանն առնչվող ժամանակաշրջանի մասին։ Հասարակագիտություն: Հույզեր, հոգեկան վիճակներ, որոնք դառնում են գրականության նյութ: Արվեստ: Ստեղծագործությանն առնչվող պատկերներ, նկարազարդումներ, մեղեդիներ և այլն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-8, Հ10-15, Հ10-31,Հ10-34, Հ10-35, Հ10-36, Հ10-41, Հ10-42, Հ10-43, Հ10-44, Հ10-46 | |
Թեմա 2 | |
ՊԱՏՄՎԱԾՔ, ՆՈՐԱՎԵՊ | |
Նպատակներ | |
1. Տեքստի ընկալում. ընդլայնել պատկերացումը տեքստում պատկերված մարդ - անհատ և հասարակություն, մարդ - բնություն - կենդանի փոխհարաբերությունների մասին: 2. Տեքստի ուսումնասիրում. ձևավորել գիտելիքներ հեղինակի կյանքի, տեքստի վրա հեղինակի կենսագրության և ապրած ժամանակաշրջանի ազդեցության, տեքստի բառապաշարի, ոճի, կառուցվածքի, «տեքստը տեքստում» պատումի կառուցման եղանակի, ժանրային առանձնահատկությունների, ժամանակի ընթացքում ժանրի որոշակի ձևափոխությունների, դիպաշարի, կերպարի, հերոսի, կոնֆլիկտի մասին: 3. Տեքստի ստեղծում. նպաստել ստացած գիտելիքը հիշողությամբ և սեփական խոսքով բանավոր/գրավոր կերպով վերարտադրելուն, խաղի, հնարավորության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մեկնաբանելուն: 4. Համեմատել տարբեր տեքստեր, ընդհանրացումներ անել, ձևակերպել եզրակացություն, գրել կարծիք, համեմատական, վերլուծական շարադրանքներ: | |
Վերջնարդյունքներ | |
1-ին մակարդակ
1. Ներկայացնի գրողի կենսագրությունը, ապրած ժամանակաշրջանը: 2. Վերատադրի դեպքերի հաջորդական ընթացքը։ 3. Մատնանշի պատկերավորման այն միջոցները, որոնք ընթերցողին հույզ և գաղափար են փոխանցում։ 4. Դուրս բերի կարևոր տեղեկատվությունը։ 5. Ընդհանուր գծերով ցույց տա ստեղծագործության ժանրային առանձնահատկությունները։ 6. Մեկնաբանի՝ ինչ կերպ է արտահայտվում տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: 7. Սեփական բառերով շարադրի տեքստի գլխավոր գաղափարը/գաղափարները, ներկայացնի հեղինակի ուղերձը։
2-րդ մակարդակ
1. Բացատրի գրական կերպարի զարգացումը: 2. Կանխատեսի դիպաշարի զարգացումը՝ հիմնվելով առկա փաստերի վրա: 3. Ցույց տա ստեղծագործության կառուցվածքային տարրերը՝ նախադրությունը, հանգույցը, գործողության զարգացումը, գագաթնակետը, գործողության անկումը, լուծումը: 4. Ցույց տա պատումի կառուցման «տեքստը տեքստում» ձևը: 5. Համեմատի գրական տեքստերը ոճական, գաղափարական, գեղարվեստական գործիքների կիրառման տեսակետից։ 6. Ներկայացնի և հիմնավորի սեփական տեսակետը՝ երկից բերված օրինակներով: 7. Կազմի գրավոր կամ բանավոր շարադրանի պլան։ 8. Վերշարադրի գրական երկի բովանդակությունը՝ փոխելով դիտանկյունը։ 9. Ստեղծի ձայնաշար գրական երկի թեմաներով: 10. Շարադրի կարծիք գրական երկի մասին՝ օգտվելով առաջարկված պլան-կառուցվածքից: | |
Բովանդակություն | |
1. Շիրվանզադե, Արտիստը 2. Նար-Դոս, Ես և նա 3. Գրիգոր Զոհրապ, Զաբուղոն
Լրացուցիչ
1. Համաստեղ, Չալո 2. Ռեյ Բրեդբըրի, Ժպիտը 3. Թեմայի նպատակներին և աշակերտի տարիքային առանձնահատկություններին համապատասխանող (հայ կամ արտասահմանյան դասական/ժամանակակից հեղինակի) ստեղծագործություն ուսուցչի և աշակերտի ընտրությամբ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել ցուցակ/սահիկաշար՝ ներառելով գրողի կենսագրության, ապրած դարաշրջանի ուշագրավ փաստերը: 2. Դուրս գրել անծանոթ բառը/բառերը, իմաստը ճշտելով՝ ներկայացնել դասարանին, ընդգծել գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները: 3. Ընդգծել գլխավոր գաղափարն արտահայտող նախադասությունը/բանալի միտքը, մեկնաբանել: 4. Ցույց տալ դեպքերի զարգացման հաջորդական ընթացքը: 5. Ընտրել որևէ տեքստ, փոխել ավարտը՝ ստեղծելով կոնֆլիկտի լուծման նոր տարբերակ/տարբերակներ: 6. Համեմատել կարդացած տեքստերը, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 7. Ներկայացնել «տեքստը տեքստում կամ տեքստը տեքստի մեջ» կառույցը արվեստի տարբեր բնագավառներում: 8. Պատրաստել ձայնաշար /փոդքասթ/ դուր եկած պատմվածքի կամ նորավեպի մասին: |
1. Պատճառ և հետևանք – դիպաշարի, գրական կերպարի զարգացումը: 2. Կառուցվածք և գործառույթ – գրական սեռերը, ժանրերը, պատումի կառուցման՝ «տեքստը տեքստում» ձևը: 3. Անհատներ և հարաբերություններ – հեղինակի և պատմողի տարբերությունը, գրական-գեղարվեստական կերպարը, տեքստում արտահայտված կոնֆլիկտը: 4. Կայունություն և փոփոխություն – Կայուն և զարգացող գրական կերպարներ |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Պատմություն․ Պատմական ակնարկ գրողի կենսագրությանն ու ստեղծագործությանն առնչվող ժամանակաշրջանի մասին։ Հայոց լեզու. Բառապաշար, խոսքի կաղապար և մտածողություն: Հասարակագիտություն. Դրական և բացասական կերպարների, երևույթների, արարքների սահմանումը ստեղծագործության մեջ: Արվեստ. Ստեղծագործությանն առնչվող պատկերներ, նկարազարդումներ, մեղեդիներ և այլն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-8, Հ10-15, Հ10-31,Հ10-34, Հ10-35, Հ10-36, Հ10-41, Հ10-42, Հ10-43, Հ10-44, Հ10-46 |
Թեմա 3 | |
ՎԵՊ, ՎԻՊԱԿ | |
Նպատակներ | |
1. Տեքստի ընկալում. ընդլայնել պատկերացումը տեքստում պատկերված միջավայրի, ազգային ինքնության և բարքերի, անհատի ինքնազոհության և եսասիրության, վճռականության և թուլակամության մասին: 2. Տեքստի ուսումնասիրում. ձևավորել գիտելիքներ հեղինակի կյանքի, տեքստի վրա հեղինակի կենսագրության և ապրած ժամանակաշրջանի ազդեցության, տեքստի բառապաշարի, ոճի, կառուցվածքի, ժանրային առանձնահատկությունների, ժամանակի ընթացքում ժանրի որոշակի ձևափոխությունների, կերպարի, հերոսի, կոնֆլիկտի մասին: 3. Տեքստի ստեղծում. նպաստել ստացած գիտելիքը հիշողությամբ և սեփական խոսքով բանավոր/գրավոր կերպով վերարտադրելուն, խաղի, հնարավորության դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մեկնաբանելուն: Համեմատել տարբեր տեքստեր, ընդհանրացումներ անել, ձևակերպել եզրակացություն, գրել կարծիք, համեմատական, վերլուծական շարադրանքներ: | |
Վերջնարդյունքներ | |
1-ին մակարդակ
1. Վերարտադրի գրողի կենսագրությունը, ապրած ժամանակաշրջանը: 2. Վերաշարադրի դեպքերի հաջորդական ընթացքը։ 3. Նշի պատկերավորման միջոցները։ 4. Ընդհանուր գծերով ցույց տա ստեղծագործության ժանրային տարբերությունները։ 5. Ցույց տա՝ ինչ կերպ է արտահայտվում տեքստում պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: 6. Դուրս բերի տեքստի գլխավոր գաղափարը/գաղափարները։
2-րդ մակարդակ
1. Մեկնաբանի՝ ինչ կերպ է տեքստում արտահայտվում հույզը, գաղափարը։ 2. Դիտարկի տեքստի բառապաշարը համատեքստում արժևորի բառընտրությունը։ 3. Ներկայացնի դիպաշարը, կոնֆլիկտը, կառուցվածքի առանձնահատկությունները: 4. Համեմատի գրական կերպարները։ 5. Բացատրի գրողի ուղերձը, ցույց տա արդիականությունը։ 6. Հիմնավորի սեփական տեսակետը՝ գրական երկից բերված օրինակներով: 7. Ստեղծագործաբար վերաշարադրի գրական երկի որևէ հատվածի բովանդակությունը: 8. Գրավոր կամ բանավոր շարադրի կարծիք գրական երկի մասին՝ օգտվելով առաջարկված պլան-կառուցվածքից: 9. Ընդլայնի սեփական ուսումնառության հնարավորությունները` ձգտելով շարունակական ինքնազարգացման և ինքնակրթության, զարգացնի արդարամտություն, լայնախոհություն, համարձակություն, տոկունություն, հավասարակշռվածություն: | |
Բովանդակություն | |
1. Րաֆֆի, Խենթը, հատված 2. Մուրացան, Առաքյալը, հատված | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել ցուցակ/սահիկաշար՝ ներառելով գրողի կենսագրության, ապրած դարաշրջանի ուշագրավ փաստերը: 2. Դուրս գրել անծանոթ բառը/բառերը, իմաստը ճշտելով՝ ներկայացնել դասարանին, ընդգծել գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցները: 3. Ընդգծել գլխավոր գաղափարն արտահայտող նախադասությունը/բանալի միտքը, մեկնաբանել: 4. Մեկնաբանել յուրաքանչյուր կերպարին բնութագրող հատվածները: 5. Համեմատել կարդացած տեքստերը, ցույց տալ նմանությունները և տարբերությունները: 6. Գրել ստեղծագործական փոխադրություն՝ սեփական բառերով վերաշարադրելով կարդացածի բովանդակությունը: 7. Գրել կարծիք, ակնարկ գրական երկի կամ գրական կերպարի մասին: 8. Իրականացնել մտացածին հարցազրույց գրական կերպարներից մեկի կամ ստեղծագործության հեղինակի հետ: 9. Ցույց տալ ստեղծագործության արդիականությունը: |
1. Անհատական և մշակու թային արժեհամակարգ – գրողի օգտագործած բառապաշարը՝ միջավայր, տրամադրություն, կերպար արտահայտելու նպատա կով, ստեղծագործության գաղափարը/գաղափարները: 2. Ժամանակ և տարածութ յուն – գրողի կենսագրութ յունը, տեքստում պատկեր ված ժամանակաշրջանը, միջավայրը, գաղափար ների արդիականությունը և ժամանակագրությունը: 3. Անհատներ և հարաբերություններ – հեղինակի և պատմողի տարբերությունը, գրական-գեղարվեստական կերպարը, տեքստում արտահայտված կոնֆլիկտը: 4. Կայունություն և փոփոխություն – Գրողի ուղերձը և ժամանակակից մեկնաբանության հեռանկարները։ |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու: Բառապաշար, խոսքի կաղապար և մտածողություն: Պատմություն: Պատմական ակնարկ գրողի կենսագրությանն ու տեղծագործությանն առնչվող ժամանակաշրջանի մասին։ Հասարակագիտություն: Դրական և բացասական կերպարների, երևույթների, արարքների սահմանումը ստեղծագործության մեջ: Արվեստ: Ստեղծագործությանն առնչվող պատկերներ, նկարազարդումներ, մեղեդիներ և այլն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ10-1, Հ10-2, Հ10-8, Հ10-15, Հ10-31,Հ10-34, Հ10-35, Հ10-36, Հ10-41, Հ10-42, Հ10-43, Հ10-44, Հ10-46 |
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1 | |
ԲԱՐԲԱՌՆԵՐ։ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԵՐԿՈՒ ՃՅՈՒՂԵՐԸ | |
Հիմնական նպատակները | |
Նպաստել լեզվի հարստացման գործում գրական հայերենի երկու ճյուղերի և բարբառների դերակատարության արժևորմանը։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Պատկերացում կազմի հայերենի բարբառների մասին։ 2. Ճանաչի և համեմատի գրական հայերենի երկու ճյուղերը։ 3. Վերհանի արևմտահայերենի լեզվական հիմնական առանձնահատկությունները։ 2-րդ հատված 4. Նկարագրի հայերենի բարբառների որոշ լեզվական իրողություններ։ 5. Կատարի փոխադրումներ արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը։ | |
Բովանդակություն | |
1. Հայերենի բարբառների ընդհանուր նկարագիրը 2. Աշխարհաբարի զարգացման ընթացքը 3. Գրական հայերենի երկու ճյուղերը՝ արևելահայերեն և արևմտահայերեն 4. Արևմտահայերենի հնչյունաբանությունը, բառապաշարը և քերականական առանձնահատկությունները 2-րդ հատված 5. Բարբառների դասակարգումը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ընտրել որևէ բարբառ, բերել այդ բարբառին բնորոշ բառերի և արտահայտությունների օրինակներ։ 2. Կարդալ որևէ բարբառով շարադրված ստեղծագործություն, դուրս գրել բարբառային բառերն ու քերականական ձևերը, փոխարինել գրական հայերեն համարժեքներով։ 3. Մշակել և վարել հարցազրույցներ բարբառախոս անձանց հետ: Համաձայնության դեպքում ձայնագրել հարցազրույցները, վերլուծել հնչած խոսքը, ցույց տալ բարբառների որոշ առանձնահատկություններ։ 4. Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ հայերենի բարբառների մասին, գրել ոչ ծավալուն զեկուցում։ 5. Օգտվելով համացանցից և այլ աղբյուրներից՝ հետազոտել և գրել զեկուցում աշխարհաբարի ձևավորման և զարգացման վերաբերյալ, ներկայացնել սահիկաշարով։ 6. Անդրադառնալ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբանին», կազմակերպել քննարկում։ 7. Կարդալ ՀՀ օրենքը լեզվի մասին, անդրադառնալ հիմնական դրույթներին, կազմակերպել քննարկում։ 8. Տրված տեքստից դուրս գրել այն բառերը, որոնք կիրառվում են միայն արևմտահայերենում, դրանք փոխարինել արևելահայերեն համարժեքներով։ 9. Ուսուցչի օգնությամբ գրել արևմտահայերեն նախադասությունների արևելահայերեն համարժեքները՝ ուշադրություն դարձնելով քերականական առանձնահատկություններին։ 10. Առոգանությամբ կարդալ ուսուցչի կողմից ընտրված արևմտահայերեն տեքստը՝ պահպանելով արևմտահայերենի արտասանական կանոնները։ 11. Արտասանել արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններից որևէ հատված, փոխադրել արևելահայերեն։ 12. Կարդալ արևմտահայերեն գրական ստեղծագործություններ, դիտել արևմտահայերենով կինոնկարներ («Տժվժիկ», «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ» և այլն), դրանք ներկայացնել արևելահայերեն։ Զրուցել դիտած ֆիլմերի մասին՝ ներկայացնելով արևմտահայերենի առանձնահատկությունները։ |
Օրինաչափություն Լեզվական օրինաչափությունների դրսևորումը գրական հայերենի երկու ճյուղերում։ Կայունություն և փոփոխություն Լեզվական իրողությունների բնականոն փոփոխությունները և դրանց կայունացումը որոշակի ժամանակահատվածում։ Զարգացում Աշխարհաբարի զարգացման ընթացքը հայոց լեզվի պատմության համատեքստում։ |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Գրականություն։ Արևմտահայերենով և բարբառներով շարադրված բնագրերի ուսումնասիրում, բառապաշարի և քերականական առանձնահատկությունների դուրսբերում։ Պատմություն։ Աշխարհաբարի ձևավորման և զարգացման օբյեկտիվ պատճառների վերհանում։ Արվեստ։ Կինոյում և թատրոնում բարբառների և արևմտահայերենի գործածության ուսումնասիրում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 2 | |
ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակները | |
1․ Ձևավորել բառերն ըստ ընդհանուր հատկանիշների դասակարգելու կարողություն և խոսք կազմելու հմտություններ։ 2․ Զարգացնել բառերի խոսքիմասային կիրառությունների հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Իմանա և տարբերակի խոսքի մասերն ըստ իրենց արտահայտած քերականական իմաստների։ 2. Բառերը ենթարկի ձևաբանական փոփոխությունների և ճիշտ կիրառի խոսքում։ 3. Տարբեր ծավալի և բովանդակության տեքստերում կիրառի նյութական իմաստ արտահայտող խոսքի մասեր։ 4. Տարբեր ծավալի և բովանդակության տեքստերում կիրառի քերականական իմաստ արտահայտող խոսքի մասեր։ 5. Տարբեր ծավալի և բովանդակության տեքստերում կիրառի վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասեր։ 2-րդ հատված 6. Իմանա գրական ձևերից շեղվող քերականական փոփոխությունները և ճիշտ կիրառի խոսքում։ 7. Կազմի տարաբնույթ տեքստեր՝ նշելով բառերի խոսքիմասային պատկանելությունը։ 8. Հիմնավորի բառերի ձևաբանական փոփոխությունների անհրաժեշտությունը խոսքում կիրառելիս։ 9. Տրված նախադասությունները վերլուծի ձևաբանորեն։ | |
Բովանդակություն | |
1․ Նյութական իմաստ արտահայտող խոսքի մասեր՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ 2․ Քերականական իմաստ արտահայտող խոսքի մասեր՝ կապ, շաղկապ 3․ Վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասեր՝ վերաբերական, ձայնարկություն | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Տրված բառերը դասավորել ըստ նրանց արտահայտած նյութական, քերականական և վերաբերմունքային իմաստների։ 2. Տրված տեքստում գտնել և դասակարգել նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, գտնել բայերի խոնարհման անկանոնության դեպքերը։ Եզակի թվով գոյականները դարձնել հոգնակի, կիրառել նախադասությունների մեջ, բացատրել գոյականի հոգնակի թվի կազմության առանձնահատկությունները։ 4. Փակագծերում տրված դերանունների հոլովաձևերից ընտրել տվյալ նախադասությանը համապատասխանող տարբերակը։ 5. Տրված բառերն ըստ անհրաժեշտության ենթարկելով ձևաբանական փոփոխությունների՝ տեղադրել նախադասությունների մեջ։ 6. Վերաշարադրել ակնարկը՝ փոփոխելով կիրառված բայերի ժամանակաձևերը։ 7. Վերլուծել արվեստի որևէ գործ՝ կիրառելով ածականներ, բայեր (դերբայներ), մակբայներ։ 8. Գրել ակնարկ, փոքրիկ պատմվածք տրված նյութական խոսքի մասերով։ 9. Կազմել պատմական դեպքերով և ժամանակագրությամբ հարուստ տեքստ՝ կիրառելով նյութական խոսքի մասեր, մասնավորապես՝ թվականներ։ 10. Կազմել գեղարվեստական տեքստ՝ կիրառելով ածականներ և մակբայներ։ 11. Կազմել կապակցված խոսք՝ ընդգծելով նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը։ 12. Գրել պատմական ակնարկ՝ կիրառելով քերականական իմաստ արտահայտող խոսքի մասեր։ 13. Փակագծերում տրված կապական զույգերից (հանձին-հանձինս, փոխարեն-փոխանակ և այլն) ընդգծել տվյալ նախադասությանը համապատասխանող տարբերակը։ 14. Շարունակել նախադասության միտքը՝ կիրառելով համադասական և ստորադասական շաղկապներ: 15. Կազմել ոչ ծավալուն էսսե երիտասարդությանը հետաքրքրող թեմայով՝ կիրառելով շաղկապներ։ 16. Կազմել վարչական տեքստեր՝ տեղեկանք, դիմում, լիազորագիր և այլն՝ կիրառելով կապեր, շաղկապներ։ 17. Կազմել տեղեկատվական նյութ համայնքում տեղի ունեցած հետաքրքիր միջոցառման մասին՝ կիրառելով վերաբերականներ։ 18. Գրել գովազդային տեքստ՝ կիրառելով ձայնարկություններ, դրա հիման վրա նկարահանել գովազդային տեսահոլովակ։ 19. Կազմել և վարել հարցազրույց տարբեր տարիքի մարդկանց հետ՝ նշելով նրանց խոսքում կիրառված վերաբերականների, ձայնարկությունների կիրառման հաճախականությունը: 20. Նախագծել, մշակել և ստեղծել զվարճալի տեսաֆիլմ դպրոցական առօրյայի մասին՝ կիրառելով վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասեր: 21. Կազմել երկխոսություն՝ կիրառելով վերաբերականներ և ձայնարկություններ, այն ներկայացնել լսարանին։ 22. Թարգմանել վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերով հարուստ փոքրածավալ տեքստեր։ 23. Հարստացնել տեքստը վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերով՝ վերաբերականներով և ձայնարկություններով, բացատրել կետադրությունը: 24. Գրել ձայնարկություններով հարուստ փոքրիկ բանաստեղծություն հայրենի բնաշխարհի մասին։ 25. Նախադասությունները վերլուծել ձևաբանորեն։ |
Օրինաչափություն Խոսքի մասերի դասակարգումը իմաստային որոշակի օրինաչափությունների հիման վրա։ Կառուցվածք և գործառույթ Տարբեր խոսքի մասերի կազմության առանձնա հատկությունները։ Ժամանակ և տարածություն Ժամանակի, տեղի դրսևորումները տարբեր խոսքի մասերի հարացույցում, ժամանակի և տարածության ներգործությունը խոսքի ձևավորման վրա: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Գրականություն։ Գեղարվեստական տեքստերում տարբեր խոսքի մասերի կիրառության հաճախականության վերհանում։ Գրական չափածո երկերում ածականների և մակբայների կիրառման ուսումնասիրություն։ Հասարակագիտություն։ Վարչական տեքստերում, գործնական գրություններում քերականական իմաստ արտահայտող խոսքի մասերի կիրառում։ Արվեստ։ Ածականների, բայերի (դերբայների), մակբայների կիրառումը արվեստի ստեղծագործությունները վերլուծելիս։ Օտար լեզուներ։ Թարգմանությունների ժամանակ խոսքի մասերի և դրանց կրած փոփոխությունների ուսումնասիրում։ Պատմություն։ Պատմական դեպքերի նկարագրություններում թվականների կիրառության հաճախականության ուսումնասիրում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 3 | |
ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակները | |
1․ Զարգացնել շարահյուսական հոմանիշները խոսքում կիրառելու հմտություններ։ 2․ Նպաստել շարահյուսական հոմանիշների կիրառության կարևորմանը խոսքում։ 3․ Զարգացնել հաղորդակցական հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի և համեմատի շարահյուսական հոմանիշները։ 2. Խոսքում կիրառի շարահյուսական հոմանիշներ։ 3. Տրված բառակապակցությունն արտահայտի մեկ բարդ բառով։ 4. Բարդ ստորադասական նախադասությունը փոխակերպի դերբայական դարձվածով պարզ նախադասության և հակառակը՝ որոշելով ստորադաս նախադասության պաշտոնը։ 5. Ներգործական կառուցվածքով նախադասությունը դարձնի կրավորական կառուցվածքի և հակառակը։ 6. Մեջբերվող ուղղակի խոսքը վերածի անուղղակի խոսքի և հակառակը։ 7. Կազմի երկխոսություն։ 2-րդ հատված 8. Կազմի կապակցված խոսք՝ օգտագործելով դերբայական դարձվածներ։ 9. Կետադրի տեքստը՝ առանձնացնելով դերբայական դարձվածները և բացատրելով կետադրությունը։10. Կետադրի տեքստը՝ բացատրելով ուղղակի խոսքի կետադրությունը: | |
Բովանդակություն | |
1․ Շարահյուսական հոմանիշներ 2․ Բարդ բառ և բառակապակցություն 3․ Հոլովաձև և կապական կառույց 4․ Բարդ ստորադասական նախադասություն և դերբայական դարձվածով պարզ նախադասություն․ նրանց փոխակերպումը և կետադրական օրինաչափությունները 5․ Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք․ նրանց փոխակերպումը և կետադրական օրինաչափությունները 6․ Ներգործական և կրավորական կառույցներ․ նրանց փոխակերպումը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Տրված նախադասությունների կապական կառույցները փոխարինել հոլովաձևերով։ 2. Կազմել նախադասություններ՝ բարդ բառերը փոխարինելով բառակապակցություններով։ 3. Տրված նախադասություններից ընտրել պարզ (դերբայական դարձվածով) նախադասությունը բարդ ստորադասականի փոխակերպելու ճիշտ տարբերակը։ 4. Տրված բարդ ստորադասական նախադասությունները փոխակերպել դերբայական դարձվածով պարզ նախադասությունների՝ ընդգծելով դերբայական դարձվածները։ 5. Տրված բարդ ստորադասական նախադասությունները փոխակերպել պարզ նախադասությունների՝ որոշելով ստորադաս նախադասությունների պաշտոնը։ 6. Ստեղծել տեղեկատվական տեքստ՝ կիրառելով դերբայական դարձվածներ։ 7. Գտնել և ներկայացնել բարդ ստորադասական նախադասություններով հարուստ պատմական տեքստ։ 8. Ներգործական կառուցվածքով նախադասությունները փոխակերպել կրավորականի և հակառակը։ 9. Կազմել կրավորական կառուցվածքով նախադասություններով հարուստ գործնական գրություններ։ 10. Տեքստի մեջբերվող ուղղակի խոսքերը դարձնել անուղղակի, նշել կատարած փոփոխությունները։ 11. Առանձնացնել և վերլուծել արձակ և չափածո տեքստերում հանդիպած երկխոսություններն ու մենախոսությունները: 12. Շարադրել և վերարտադրել երկխոսություններով հագեցած փոքրիկ պատմվածք։ 13. Վերապատմել վերջերս դիտած գեղարվեստական կինոնկարը՝ կիրառելով անուղղակի խոսք։ 14. Գրական որևէ երկից ընտրել և ներկայացնել երկխոսություններ։ 15. Կազմակերպել այց որևէ թանգարան, հանդես գալ որպես էքսկուրսավար՝ խոսքում կիրառելով մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք։ 16. Մշակել և վարել հարցազրույցներ տարբեր տարիքի անձանց հետ: Ձայնագրել հարցազրույցները, վերլուծել հնչած խոսքը, ցույց տալ կիրառված պարզ և բարդ նախադասությունների կիրառման հաճախականությունը։ 17. Թարգմանել փոքրածավալ տեքստեր՝ կիրառելով մեջբերվող ուղղակի խոսք։ 18. Կազմել երկխոսություն վերջերս տեղի ունեցած մշակութային կամ սպորտային միջոցառման մասին, կետադրել, ներկայացնել։ 19. Նախադասությունները վերլուծել շարահյուսորեն։ |
Կայունություն և փոփոխություն Նախադասության անդամների շարադասության հնարավոր փոփոխությունները խոսքում։ Ժամանակ և տարածութ յուն Ժամանակի և տարածության ներգործությունը խոսքի ձևավորման վրա: Զարգացում Ժամանակի ընթացքում շարահյուսական հոմանիշների կիրառության հաճախականության փոփոխությունը խոսքում։ |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հասարակագիտություն։ Վարչական տեքստերում, գործնական գրություններում բառակապակցությունների և կրավորական կառուցվածքով նախադասությունների կիրառման ուսումնասիրություն։ Բնագիտամաթեմատիկական առարկաներ։ Ներգործական և կրավորական կառուցվածքով նախադասությունների կիրառումը մասնագիտական տեքստերում։ Պատմություն։ Բարդ նախադասությունների կիրառում պատմական տեքստերում։ Օտար լեզուներ։ Մեջբերվող ուղղակի խոսքի, կրավորական կառուցվածքով նախադասությունների և դերբայական դարձվածով պարզ նախադասությունների թարգմանում։ Գրականություն։ Գրական ստեղծագործություններում բառերի ու բառակապակցությունների, մեջբերվող ուղղակի խոսքի կիրառում։ Արվեստ։ Բեմական արվեստում մեջբերվող ուղղակի խոսքի կիրառության հաճախականության մեկնաբանում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 | |
ԹԵՄԱ 4 | |
ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակ | |
1․ Ձևավորել գիտելիք կետադրության վերաբերյալ և դրանք կիրառելու հմտություններ։ 2․ Զարգացնել տարբեր բարդության տեքստեր կետադրելու հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Կետադրի տեքստեր և մեկնաբանի կիրառվող կետադրական կանոնները։ 2. Կետադրի տրված համր բնագրերը։ 2-րդ հատված 3. Ձևափոխի տեքստը՝ ավելացնելով կամ պակասեցնելով կետադրական նշանները։4. Կազմի կետադրական տարբեր կանոններ պարունակող տեքստեր։ 5. Մեկնաբանի կետադրական նշանների կիրառության անհրաժեշտությունը խոսքում։ | |
Բովանդակություն | |
1․ Կետադրության տեսակները․ նախադասության բազմակի անդամների կետադրությունը 2․ Գոյականական անդամի տրոհվող լրացումների կետադրությունը 3․ Բայական անդամի տրոհվող լրացումների կետադրությունը 4․ Տրոհվող դերբայական դարձվածի կետադրությունը 5․ Զեղչված ստորոգյալի կետադրությունը 6․ Բարդ նախադասության կետադրությունը 7․ Ուղղակի խոսքի տեսակները և նրանց կետադրությունը 8․ Նախադասության ներդրյալ և միջանկյալ միավորների կետադրությունը 2-րդ հատված 9․ Կետադրական կանոնների հանդիպադրում 10․ Կետադրական նշանների գործածության այլ դեպքեր | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն աշխատել մոդուլներով, յուրացնել և կիրառել կետադրական նշանները գրավոր խոսքում: 2. Հարստացնել տեքստը գոյականական անդամի լրացումներով, բազմակի անդամներով և կետադրել։ 3. Հարստացնել տեքստը դերբայական դարձվածներով և կետադրել, փոխել դերբայական դարձվածի դիրքը նախադասության մեջ, կետադրել։ 4. Պարզ նախադասություններով տեքստը դարձնել բարդ նախադասություններով տեքստ և կետադրել։ 5. Զեղչել բարդ նախադասությունների ստորոգյալները, ըստ անհրաժեշտության կետադրել։ 6. Հարստացնել տեքստը ներդրյալ և միջանկյալ միավորներով, կետադրել։ 7. Կետադրել տեքստը՝ պահպանելով և բացատրելով կետադրական նշանների հանդիպադրման կանոնները։ 8. Կարդալ գեղարվեստական երկից հատված համապատասխան առոգանությամբ՝ առաջնորդվելով կետադրությամբ։ 9. Կետադրել համր բնագրերը, բացատրել յուրաքանչյուր կետադրական նշանի քերականական և իմաստաբանական արժեքը։ 10. Սրբագրել տրված տեքստը, բացատրել սխալներն ըստ քերականական կանոնների։ 11. Կազմակերպել և ներկայացնել «Կետադրական նշանների դերը խոսքում» թեմայով դերախաղ։ 12. Գրել շնորհավորական ելույթ, կետադրել և համապատասխան առոգանությամբ ներկայացնել լսարանին։ 13. Գրել հետազոտական աշխատանք կետադրության շուրջ: |
Օրինաչափություն Նախադասությունները կետադրելու օրինաչափությունները։ Պատճառ և հետևանք Պատճառահետևանքային կապերի արտահայտումը կետադրության միջոցով։ |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Գրականություն։ Կետադրության դերի կարևորումը գրական ստեղծագործության ստեղծման, ընթերցման, ընկալման, վերարտադրության գործում։ Գրական երկի երկխոսությունների կետադրության ուսումնասիրում։ Բնագիտամաթեմատիկական առարկաներ։ Կետադրության առանձնահատկությունների վերհանումը գիտական տեքստերի մեկնաբանության ժամանակ։ Տեքստերի բովանդակության փոխանցումը ճիշտ կետադրության միջոցով։ Հասարակագիտություն։ Գործնական գրություններում, իրավաբանական տեքստերում կետադրության կարևորում և կիրառում։ Օտար լեզուներ։ Օտար լեզուներում կիրառվող կետադրություն․ նմանությունների և տարբերությունների վերհանում։ Արվեստ։ Բեմական արտահայտիչ խոսքի ձևավորում համապատասխան կետադրության միջոցով։ Ֆիզիկական կուլտուրա։ Ճիշտ և կանոնավոր շնչառության դերի ընդգծումը կետադրությամբ հարուստ տեքստերի ընթերցանության ժամանակ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ11, Մ14, Մ15, Մ24, Մ25, Մ26, Մ28, Մ33, Մ39, Մ40, Մ41 |
Թեմա 5․ Գործնական գրություններ (տե՛ս 10-րդ դասարանի ծրագրում ընդգրկված «Գործնական գրություններ» բաժինը)
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | |
Թեմա 1: Արժեքային համակարգ, աշխարհայացք | |
Թեմայի նկարագրություն: Գրական երկերի ուսումնասիրության ընթացքում քննվում են այն հարցերը, թե ինչպես են հասարակության կամ անհատի արժեքային համակարգը, համոզմունքները, կարծրատիպերը, աշխարհայացքը, կրթությունը, հավատը ազդում այլ անհատների, հասարակական և սոցիալական տարբեր խմբավորումների փոխհարաբերությունների, կոնֆլիկտների և դրանց լուծման վրա։ Քննության առարկա են այն արժեքները, որոնց շնորհիվ կայանում են գաղափարապես հասուն և ձևավորված աշխարհայացք ունեցող անհատները, ուղիները, որոնք ձևավորում, դաստիարակում են խաղաղասեր, բայց անհրաժեշտության դեպքում արդարացի պայքար մղող, անաչառ, առաքինի, գիտակից անհատներ։ | |
Նպատակներ | |
1. Ստեղծագործություններում ուսումնասիրել գաղափարական հարցադրումները, դրանք դիտարկել նաև կոնֆլիկտների և լուծումների տեսանկյունից։ 2. Ուսումնասիրվող գրական երկերում ցույց տալ կրթության, հավատի և արժեհամակարգի կապը՝ դրանք դիտարկելով գրողի կենսագրության, ապրած ժամանակահատվածի և միջավայրի համատեքստում, ինչպես նաև դրանցից դուրս՝ հիմնավորելով կապը արդի խնդիրների հետ։ 3. Ձևավորել և զարգացնել արդարացի հանդուրժողականություն կրթության, հավատի, արժեքային համակարգի, աշխարհայացքի տարբերություններ ունեցող մարդկանց կամ սոցիալական խմբերի նկատմամբ։ 4. Բանավոր և գրավոր խոսքով արտահայտել հիմնավորված տեսակետներ: 5. Ուսումնասիրել գրական երկերի տեքստերում կիրառված ոճական հնարները և դրանց ազդեցությունը ընթերցողի վրա։ 6. Արժևորել գրականության դերը անհատի ինքնաճանաչման, հասարակության հետ հարաբերություններ կառուցելու գործում։ | |
Վերջնարդյունքներ | |
1-ին մակարդակ 1. Ստեղծի գրողի գրական դիմանկարը՝ ըստ կենսագրական փաստերի և հուշագրության: 2-րդ մակարդակ
1. Ցույց տա պատմական ժամանակաշրջանի և գրողի կենսագրական փաստերի, նրա աշխարհայացքի կապերը: 2. Բացատրի գրական կերպարի զարգացումը, ներքին և արտաքին կոնֆլիկտները, կոնֆլիկտի զարգացումը և լուծման տարբերակները։ 3. Ներկայացնի կերպարների կայուն և փոփոխական բնույթը՝ բերելով համապատասխան օրինակներ։ 4. Վերլուծի գրական կերպարի հոգեբանությունը, մատնանշի հեղինակի վերաբերմունքը կերպարի հանդեպ: 5. Արժևորի գրող-մարդու և քաղաքացու գործունեությունը ժամանակի համատեքստում։ 6. Բացատրի՝ ինչպես է գրողը ներկայացնում տվյալ ժամանակաշրջանը, միջավայրը, ինչպես է կերտում գրական կերպար: 7. Ուսումնասիրի գրական տեքստերի լեզուն, ցույց տա լեզվի դերը պատկեր, կերպար, միջավայր ստեղծելու, հույզեր փոխանցելու հարցում։ 8. Մեկնաբանի գրողի վարպետությունը (միջտեքստայնություն, մտքի հոսք, ժամանակի հաջորդականության խախտում, բազմաձայնություն և այլն) գաղափար արտահայտելու և զգացմունքներ փոխանցելու առումներով։9. Հորինի կարճ պատում՝ մտածված կերպով խախտելով կոնֆլիկտի և դիպաշարի զարգացումն ապահովող հաջորդականությունը: 10. Համագործակցությամբ կամ ինքնուրույնաբար պլանավորի, մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով, վերլուծի սեփական աշխատանքի ընթացքը և արդյունքը։ 11. Գնահատի հայ (նաև համաշխարհային) գրականության իմացությունը որպես սեփական անձի ձևավորման և ինքնաճանաչման, ազգային մշակութային արժեքների գնահատման կարևոր պայման։ | |
Բովանդակություն | |
1. Ավետիք Իսահակյան, «Աբու-Լալա Մահարի պոեմը», «Համբերանքի չիբուխը» պատմվածքը 2. Լևոն Շանթ, «Հին աստվածներ» դրաման 3. Դանիել Վարուժան, «Հացին երգը» շարքը Լրացուցիչ 1. Դանիել Վարուժան, «Հարճը» պոեմը, «Հեթանոս երգեր» ժողովածուից ընտրովի բանաստեղծություններ 2. Վիկտոր Հյուգո, «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպը 3. Հենրիկ Սենկևիչ, «Յո՞ երթաս» վեպը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել դիպաշարի զարգացման քարտեզներ, կերպարների վերլուծության, համեմատական վերլուծության աղյուսակներ։ 2. Ստեղծագործություններից վերցված առանձին հատվածների շուրջ կատարել գրական մեկնաբանություններ՝ թեմայի ընդհանրական գաղափարից ելնելով։ 3. Գրել հետազոտական աշխատանքներ՝ ձևակերպելով հետազոտական հարցեր, ընտրելով թեմայից բխող վերնագրեր։ 4. Կազմել վերլուծական, նախագծային աշխատանքի պլան։ 5. Ստեղծել դիագրամներ՝ համեմատելով տարբեր հեղինակների ստեղծագործությունները միևնույն հարցի շուրջ։ Կատարել գրավոր վերլուծություն։ 6. Կազմել տարբեր կերպարներին բնորոշ լեզվական առանձնահատուկ կիրառությունների աղյուսակ։ Մեկնաբանել հեղինակի լեզվական ընտրությունը կերպարները կերտելու հարցում։ 7. Գրել նկարագրական, վերլուծական շարադրանքներ։ 8. Ձևակերպել բովանդակային, գաղափարական և բանավիճային հարցեր։ 9. Կազմակերպել բանավեճեր տարբեր ձևաչափերով։ 10. Ստեղծել տեքստեր, գովազդեր, փոդքաստեր ևն․սահիկաշարեր։ 11. Բեմադրել ստեղծագործության առանձին հատվածներ՝ առաջարկելով համապատասխան դերասանների, երաժշտություն, բեմական հանդերձանք, ձևավորում և այլն․ հիմնավորել ընտրությունը։ 12. Ստեղծագործությունների առանձին հատվածներին համահունչ ընտրել համապատասխան երաժտություն կամ կատարել նկարազարդումեր՝ մեկնաբանելով ընտրությունը։ |
1. Պատճառ և հետևանք: Դիպաշարի, գրական կերպարի զարգացումը: 2. Անհատական և մշակութային արժեհամակարգ: Գրողի կիրառած բառապաշարը, հերոսների խոսքը, գեղարվեստական պատկերավորման միջոցները և արտահայտչամիջոցները, ստեղծագործության գաղափարը: 3. Անհատներ և հարաբերություններ: Տեքստում արտահայտված հույզը, զգացմունքը, գրական-գեղարվեստական կերպարի զարգացման ընթացքը տվյալ դիպաշարում, տեքստում արտահայտված կոնֆլիկտը: 4. Կայունություն և փոփոխություն: Կայուն և փոփոխա կան կերպարներ։ Տեքստի ժամանակագրական հաջորդականություն և դրա միտումնավոր խախտում։ |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու: Դիտարկել մայրենի (նաև օտար) լեզուն որպես համակարգ և կառուցվածք, ցույց տալ օրինաչափությունները։ Ցույց տալ լեզվի դերը կերպար կերտելիս, միջավայր, գաղափար արտահայտելիս։ Ինչպե՞ս է դրսևորվում լեզուն կինոյում և թատրոնում (բանավոր խոսք, դիմախաղ, հնչերանգ)։ Բնագիտություն, մաթեմատիկա: Գրական սեռերը, ժանրերը դիտարկել օրինաչափությունների, համակարգի և կառուցվածքի տեսանկյունից։ Զուգահեռներ տանել մաթեմատիկական, բնագիտության համակարգերի, դրանց կառուցվածքային առանձնահատկություն ների հետ։ Հասարակագիտություն: Կառավարման համակարգը՝ իբրև համակարգ և կառուցվածք։ Սոցիալական և անձնային հարաբերությունները և դրանց փոփոխությունները՝ պայմանավորված որոշակի ժամանակաշրջանով և մշակութային առանձնահատկություններով։ Արվեստ․գեղանկարչություն, երաժշտություն: Համակարգը և կառուցվածքը ցույց տալ արվեստում։ Ցույց տալ ստեղծագործության և կերպարի զարգացումները, էկրանավորման, բեմադրության յուրահատկությունները. ի՞նչ է կորչում և ի՞նչ է ավելանում բեմադրության կամ էկրանավորման մեջ։ Ի՞նչ դեր ունի երաժշտությունը, տրամադրության, հույզերի արտահայտությունը երաժշտության, նկարչության, քանդակագործության մեջ, արվեստի մյուս ճյուղերին բնորոշ լեզվի (հնչյուն, գույն, նյութ) դերը կերպար, միջավայր, գաղափար ստեղծելու գործում։ Պատմություն: Պատմական ժամանակաշրջանի, երևույթների անդրադարձ՝ կապված գրական երկում ներկայացվող ժամանակաշրջանի, պատմական իրադարաձությունների հետ։ Աշխարհագրություն: Գրական երկերում արծարծվող աշխարհագրական վայրերի ճշգրտում քարտեզով և տեղեկատուներով: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
11-1, 11-2, 11-14, 11-15,11-16, 11-17,11-23,11-24, 11-25, 11-29, 11-31,11-34, 11-35, 11-36, 11-38, 11-39, 11-40, 11-41 | |
Թեմա 2․ Արվեստ, գեղագիտություն, երևակայություն | |
Թեմայի նկարագրություն: Այս թեմայի շրջանակում ուսումնասիրվում է, թե արվեստի մյուս տեսակների համեմատությամբ գրականությունը ինչպես է ազդում մարդու հույզերի և մտածողության վրա, փոխում կյանքի ու երևույթների մասին ընկալումները, գրական ստեղծագործություններն ինչպես են արտահայտում անհատի ոգեշնչումը, մարդու, կյանքի և բնության գեղագիտությունը, ստեղծարարությունը: | |
Նպատակներ | |
1. Մեկնաբանել գրականության միջոցով ընթերցողին փոխանցվող հույզերը, կյանքի և բնության գեղագիտությունը։ 2. Դիտարկել գեղեցիկի ընկալումը ժամանակի և տարածության մեջ՝ հիմնավորելով ուսումնասիրվող ստեղծագործություններից ընտրված հատվածներով։ 3. Արժևորել նկարագրությունների դերը գրական երկում՝ որպես գաղափարի փոխանցման միջոց։ 4. Ըմբռնել գրականությունը՝ որպես արվեստ, արժևորել երևակայության և ստեղծարարության դերը գրական երկերի ստեղծման, ընթերցողի աշխարհայացք, արժեհամակարգ և գեղագիտական ճաշակ ձևավորելու գործում։ 5. Ըմբռնել լեզվի դերը գրականության և արվեստի ոլորտներում գաղափար փոխանցելու հարցում։ 6. Ուսումնասիրել գրական երկերում կիրառված ոճական հնարների բազմազանությունը և դրա ազդեցությունը ընթերցողի զգացմունքների և բանականության վրա։ | |
Վերջնարդյունքներ | |
1-ին մակարդակ
1. Առկա տեղեկատվության, հուշերի, փաստերի հիման վրա ներկայացնի գրողին, նրա ապրած ժամանակաշրջանը։ 2. Վերաշարադրի գրական երկերի բովանդակությունը: 3. Տեքստում գտնի լեզվական իրողությունների կիրառումը (բառագործածություն, ձևաբանական և շարահյուսական կառուցվածներ)։ 4. Ցույց տա լեզվական իրողությունների դերը գաղափար և հույզ փոխանցելու հարցում։
2-րդ մակարդակ
1. Գնահատի ոճական միջոցների ազդեցությունը ընթերցողի զգացմունքների և բանականության վրա։ 2. Բացատրի՝ ինչ դեր ունի լեզուն պատկեր, կերպար, միջավայր ստեղծելու, հույզեր փոխանցելու հարցում։ 3. Մեկնաբանի ստեղծագործություները՝ ելնելով ժանրային առանձնահատկություններից։ 4. Ցույց տա տարբեր ժանրերին բնորոշ լեզվաոճական առանձնահատկությունները: 5. Մեկնաբանի քնարական կերպարի հույզերը, ապրումները։ 6. Համեմատի, համադրի և հակադրի տարբեր գրողների խոսքի ոճական առանձնահատկությունները։ 7. Ցույց տա ամեն հեղինակի՝ գաղափար, հույզ փոխանցելու վարպետությունը և ինքնօրինակությունը։ 8. Ստեղծի պատկերավոր և հուզական խոսք՝ նորովի կիրառելով սովորած պատկերավոր արտահյտությունները։ 9. Համագործակցությամբ կամ ինքնուրույնաբար պլանավորի, մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր տեխնիկական միջոցներով, վերլուծի սեփական աշխատանքը։ 10. Գրական երկերի ուսումնասիրության միջոցով հասկանա և արժևորի ինչպես սեփական, այնպես էլ այլ ազգերի հոգեբանությունը, մշակույթը: 11. Գնահատի հայ (նաև համաշխարհային) գրականության իմացությունը որպես սեփական անձի ձևավորման և ինքնաճանաչման, ազգային մշակութային արժեքների գնահատման կարևոր պայման։ | |
Բովանդակություն | |
1. Միսաք Մեծարենց, ընտրովի բնաստեղծություններ սիրո և բնության երգերից 2. Վահան Տերյան, ընտրովի բնաստեղծություններ տարբեր շարքերից։ 3. Ակսել Բակունց, «Ալպիական մանուշակ», «Միրհավ», «Մթնաձոր» պատմվածքները Լրացուցիչ 1. Վահան Թեքեյան, սիրային, հայրենասիրական և խոհական բանաստեղծություններ2. Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծություներ 3. Ալեքսանդր Բլոկ, Բանաստեղծություններ 4. Ստեֆան Ցվայգ, Պատմվածքներ 5. Վասիլի Շուկշին, Պատմվածքներ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել հեղինակների կիրառած լեզվաոճական առանձնահատկութ յունները ներկայացնող աղյուսակ։ Մեկնաբանել հեղինակի լեզվի և ոճի ընտրությունը պատկերներ ստեղծելու, զգացմունքներ արտահայտելու հարցում։ 2. Համեմատել տարբեր հեղինակների կիրառած լեզվաոճական միջոցները, բացատրել գրող- ընթերցող կապը։ 3. Ձևակերպել բովանդակային, գաղափարական և բանավիճային հարցեր։ 4. Գրել նկարագրական, վերլուծական շարադրանքներ։ 5. Գրել հետազոտական աշխատանքներ՝ ձևակերպելով հետազոտական հարցեր, ընտրելով թեմայից բխող վերնագրեր։ 6. Ստեղծել սահիկաշարեր, գովազդերի տեքստեր, փոդքաստեր: 7. Գրական երկերին կամ դրանց առանձին հատվածներին համահունչ ընտրել համապատասխան երաժշտություն կամ կատարել նկարազարդումեր՝ մեկնաբանելով ընտրությունը։ 8. Հորինել խոսք՝ որպես վերնագիր կիրառելով ստեղծագործությունից ընտրված տող կամ բառակապակցություն։ 9. Ռուսերենից հայերեն թարգմանել նշվող հեղինակների ստեղծագործություն ներից որևէ մեկը: |
1. Օրինաչափություն: Բանաստեղծական ռիթմ, հանգ։ 2. Փոփոխություն և զարգացում: Ստեղծագործության ներքին և արտաքին կոնֆլիկտ, կոնֆլիկտի զարգացում։ 3. Կառուցվածք և գործառույթ: Գրական սեռերը և ժանրերը: Ստեղծագործության կառուցվածք։ 4. Անհատներ և հարաբերություններ: Ստեղծագործու թյան քնարական հերոսը իր զգացողություններով, հույզերով, գրական-գեղարվեստական կերպարը տարբեր հարաբերություններում, կոնֆլիկտի լուծումները: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց և օտար լեզուներ: Դիտարկել լեզուն որպես համակարգ և կառուցվածք, ցույց տալ օրինաչափությունները։ Ցույց տալ լեզվի դերը կերպար, միջավայր, գաղափար ստեղծելու գործում։ Բացատրել լեզվի գործառույթը առանձին կերպարների, հույզերի,, միջավայրի ժամանակաշրջանի պատկերման նպատակով։ Ինչպե՞ս է դրսևորվում լեզուն քնարերգության մեջ և արձակում։ Թարգմանություններ օտար լեզուներից: Բնագիտություն, մաթեմատիկա: Բանաստեղծական չափը, ռիթմը, հանգը դիտարկել օրինաչափությունների, համակարգի և կառուցվածքի տեսանկյունից։ Զուգահեռներ տանել մաթեմատիկական, բնագիտության համակարգերի, կառուցվածքների հետ։ Հասարակագիտություն: Սոցիալական և անձնային հարաբերությունները և դրանց փոփոխությունները՝ պայմանավորված որոշակի ժամանակաշրջանով և մշակութային առանձնահատկություններով։ Արվեստ (գեղանկարչություն, երաժշտություն): Համակարգը և կառուցվածքը ցույց տալ արվեստում։ Ինչպե՞ս է պատկեր-զգացմունքը փոխանցվում երաժշտության, նկարչության, քանդակագործության մեջ, արվեստի մյուս ճյուղերին բնորոշ լեզվի ( հնչյուն, գույն, նյութ) միջոցով։ Պատմություն: Պատմական ժամանակաշրջանի, երևույթների անդրադարձ՝ կապված գրական երկում ներկայացվող ժամանակաշրջանի, պատմական իրադարաձությունների հետ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
11-1, 11-2, 11-14, 11-15,11-16, 11-17,11-23,11-24, 11-25, 11-29, 11-31,11-34, 11-35, 11-36, 11-38, 11-39, 11-40, 11-41 | |
Թեմա 4: Քաղաքականություն, ուժ, արդարություն | |
Թեմայի նկարագրություն: Գրական երկերի ուսումնասիրության միջոցով քննարկվում են մարդու իրավունքների և պարտականությունների, երկրի կառավարման համակարգի, ուժի և օրենքի գերիշխանության, հարստության և նյութական միջոցների բաշխման, արդարության սահմանափակումների, հանուն արդարության մղվող պայքարի, հավասարության և անհավասարության, մարդու իրավունքների, խաղաղության և հակամարտությունների արդարացի հաղթահարման հարցերը։ Քննարկվում են քաղաքական պայքարում կորսված հայրենիքի և օտար ափերում ապրող անհատի խեղված ճակատագրի կապը, իր ազգային արմատներից կտրված անհատի ողբերգությունը, առանձին անհատների ինքնազոհողության պատրաստակամությունը հանուն ազգի և հայրենիքի հարատևման: | |
Նպատակներ | |
1. Քննարկել մարդու՝ որպես իր երկրի քաղաքացու իրավունքների ու պարտականությունների խնդիրը, պետության դերը անհատի կենսագործունեության հարցում։ 2. Բացահայտել պատմական ժամանակաշրջանի, երկրի քաղաքական իրավիճակի և անհատի ճակատագրի կապը. ցույց տալ դրանց պատկերումը գրական երկերում։ 3. Դիտարկել ուժի (հոգևոր, ֆիզիկական, մտքի, կամքի և այլն) և իշխանության բազմազան ձևերի ազդեցությունը անհատի կյանքի և հոգեբանության վրա և դրանց արծարծումը գրականության մեջ, տարբերի ժանրերի երկերում: 4. Դիտարկել երկրի և ժողովրդի գոյության մարտահրավերները և հանուն արդարության մղվող պայքարը ուժի գերիշխանության պայմաններում։ 5. Դիտարկել արդարության սահմանափակումների, հավասարության և անհավասարության, խաղաղության և հակամարտությունների հիմնահարցերի լուծումները տեղական և համաշխարհային իրավիճակներում և դրանց արտացոլումը գրական ստեղծագործություն ներում: 6. Քննարկել մարդու, ազգի ապրելու իրավունքների պաշտպանության խնդիրը և դրա արտացոլումը գրական երկերում: | |
Վերջնարդյունքները | |
1-ին մակարդակ
1. Գրողների կենսագրական փաստերի հիման վրա ստեղծի հեղինակի գրական դիմանկարը: 2. Ընդհանրական գծերով ներկայացնի գրողի ապրած ժամանակաշրջանը։ 3. Ցույց տա ժամանակաշրջանի և գրական երկի ստեղծման առնչությունները: 4. Վերաշարադրի գրական երկի բովանդակությունը՝ շեշտադրելով հիմնական գաղափարները: 5. Կազմի երկի դիպաշարի քարտեզը, ցույց տա դիպաշարի տարրերի առկայությունը ստեղծագործության մեջ:
2-րդ մակարդակ
1. Համեմատի սկզբնաղբյուր հանդիսացող և գրական երկի տեքստերը (բանահյուսություն և «Քաջ Նազար», Եղիշեի երկը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը», Խորենացու վիպերգը և Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգությունը), մատնանշի ընդհանրությունները և տարբերությունները: 2. Ուսումնասիրի գրական երկի լեզուն և ոճը, համեմատի տարբեր ստեղծագործություններ, նշի դրանց լեզվաոճական ընդհանրությունները և տարբերությունները: 3. Կազմի խոսք՝ կիրառելով գրական երկից սովորած բառերը, պատկերավոր արտահայտությունները: 4. Գրի վերլուծական-դատողական շարադրանք՝ նախապես ձևակերպելով հարց, մշակելով շարադրանքի պլան: 5. Արժևորի գրական երկերի գաղափարական բովանդակության և հեղինակի ասելիքի ազդեցությունը սեփական աշխարհայացքի ձևավորման վրա, ինչպես նաև ինքնազարգացման, ինքնադաստիարակության առումներով: | |
Բովանդակություն | |
1. Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք» պատմավեպը, 2. Եղիշե Չարենց, «Հարդագողի ճամփորդները» բալլադը, «Դանթեական առասպել», «Վահագն», «Պատմության քառուղիներով» պոեմները, 3. Հովհաննես Շիրազ, «Բիբլիական» պոեմը, հայրենասիրական բանաստեղծություններ ընտրությամբ 4. Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր» ինքնակենսագրական վիպակը 5. Պարույր Սևակ, «Անլռելի զանգակատուն» պոեմը, բանաստեղծություններ «Եղիցի լույս» շարքից Լրացուցիչ 1. Շահան Շահնուր, «Նահանջը առանց երգի» վեպը2. Եղիշե Չարենց «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը 3. Նաիրի Զարյան, «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգությունը 4. Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա» վեպը 5. Ֆրանց Վերֆել, «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը | |
Առաջարկվող գործունության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կազմել գրողի կենսագրության քարտեզ, համադրել ստեղծագործությունները գրելու ժամանակաշրջանի հետ։ 2. Կազմել հեղինակների կիրառած լեզվաոճական առանձնահատ կությունները ցույց տվող աղյուսակ։ Մեկնաբանել հեղինակի լեզվական ընտրությունը պատկերներ ստեղծելու, հույզեր արտահայտելու հարցում։ 3. Համեմատել տարբեր հեղինակների կիրառած լեզվաոճական միջոցները, բացատրել գրող- ընթերցող կապը։ 4. Ձևակերպել բովանդակային, գաղափարական և բանավիճային հարցեր։ 5. Կատարել գրական հետազոտություններ ՝ ուղղորդվելով առաջադրված հարցերով։ 6. Ստեղծել սահիկաշարեր, գովազդերի տեքստեր, ռադիոհաղոր դումներ և այլն։ 7. Գրական երկի բովանդակությանը համահունչ ընտրել համապա տասխան երաժտություն կամ նկարազարդումեր անել՝ մեկնաբանելով ընտրությունը։ 8. Գրել նկարագրական, վերլուծական շարադրանքներ։ 9. Հետազոտական աշխատանք կատարել՝ ձևակերպելով հարց, ընտրելով թեմայից բխող վերնագրեր: 10. Հորինել պատկերավոր և հույզ արտահայտող խոսք՝ որպես վերնագիր կամ բնաբան կիրառելով տվյալ ստեղծագործութ յունից ընտրված տող կամ բառակապակցություն։ 11. Օտար լեզուներից հայերեն թարգմանել հայ ժողովրդի, հայրենի, Հայաստանի մասին բանաստեղծություններ, ակնարկներ: |
1. Փոփոխություն և զարգացում։ Ստեղծագործության ներքին և արտաքին կոնֆլիկտ, կոնֆլիկտի զարգացում։ 2. Կառուցվածք և գործառույթ: Ստեղծագործության կառուցվածք։ 3. Անհատ և հարաբերություններ: Ստեղծագործության քնարական հերոսը իր զգացողություններով, հույզերով, աշխարհայացքով. կերպարը և հասարակությունը. հարաբերությունները, կոնֆլիկտը, դրա լուծումները: 4. Ժամանակ և տարածություն: Ստեղծագործության մեջ պատկերված ժամանակաշրջանը, միջավայրը: 5. Պատճառ և հետևանք: Դիպաշարի, գրական կերպարի փոփոխության պատճառները և հետևանքների տրամաբանությունը: |
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր | |
Հայոց լեզու: Դիտարկել լեզուն (նաև օտար լեզուները) որպես համակարգ և կառուցվածք, ցույց տալ օրինաչափությունները։ Ցույց տալ լեզվի դերը կերպար կերտելու, միջավայր ստեղծելու, գաղափար հաղորդելու գործում։ Թարգմանություններ օտար լեզուներից: Հայերենի և օտար լեզուների բառապաշարի, քերականական կառուցվածքի համեմատություն: Արվեստ (գեղանկարչություն, երաժշտություն): Համակարգը և կառուցվածքը ցույց տալ արվեստում։ Ստեղծագործության և կերպարի զարգացումները, էկրանավորման, բեմադրության յուրահատկությունները. ի՞նչ է կորչում և ի՞նչ է ավելանում բեմադրության կամ էկրանավորման մեջ։ Ի՞նչ դեր ունի երաժշտությունը (գեղանկարչությունը, քանդակագործությունը) գրական երկի բովանդակության, գաղափարի վերարտադրամն մեջ: Հասարակագիտություն: Կառավարման համակարգը. համակարգ և կառուցվածք։ Սոցիալական հարաբերությունները՝ պայմանավորված որոշակի ժամանակաշրջանով և մշակութային առանձնահատկություններով։ Պատմություն: Պատմական ժամանակաշրջանի, երևույթների անդրադարձ՝ կապված գրական երկում ներկայացվող ժամանակաշրջանի, պատմական իրադարաձությունների հետ։ Աշխարհագրություն: Գրական երկերում, գրողների կենսագրության մեջ հանդիպող տեղանունների ճշգրտում քարտեզով և տեղեկատուներով: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
11-1, 11-2, 11-14, 11-15,11-16, 11-17,11-23,11-24, 11-25, 11-29, 11-31,11-34, 11-35, 11-36, 11-38, 11-39, 11-40, 11-41 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|