Basic information
Number
N 758-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (30.05.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.07.15/22(340) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
29.05.2009
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
29.05.2009
Effective date
30.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 մայիսի 2009 թ.

N 758-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹԻՎ 5 ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՏԵԼԻԱ-ՄԵԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և «Տելիա-Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 20.05.2009 թ. N 5699 դիմումը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Թիվ 5 Մանկական Ստոմատոլոգիական Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը 2009 թվականի փետրվարիի 20-ին դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001213, 2003 թվականի հոկտեմբերի 7-ին տրված թիվ Կ-XX-000303 և 2009 թվականի ապրիլի 9-ին տրված թիվ Կ-XX-001315 լիցենզիաները վերաձևակերպել «Տելիա-Մեդ» փակ բաժնետիրական ընկերության անունով։

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Հ. Քուշկյան