Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.03.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
27.03.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 մարտի 2023 թ.

N 19-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.04.4 «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.04.02.4 «ՄՍԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով ՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

27 մարտի 2023 թվականի N 19-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ

0721.04.4 «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

0721.04.02.4 «ՄՍԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 0721.04.02.4 «Մսագործ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները, բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ` տեսական ուսուցման, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի, հիմնական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման ժամկետները, կրեդիտային համակարգի առկայության դեպքում` կրեդիտների քանակը :

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստեռնատ):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի:

2) դրսեկության (էքստեռնատ) ձևով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման։

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում»  մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.04.4 «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.04.02.4 «ՄՍԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1. մսեղիք կտրատող,

2. խոշոր մսեղիք մասնատող,

3. մսեղիք ոսկրազատող,

4. մսեղիք ջլազատող,

5. մսեղիք ձևավորող և տեսակավորող:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) պահպանել անձնական հիգիենայի կանոնները,

2) պահպանել արտադրամասի, հումքի, գործիքների, սարքավորումների սանիտարահիգիենիկ կանոնները,

3) պահպանել աշխատանքի ընթացքում և աշխատավայրում անվտագության և հակահրդեհային կանոնները,

4) կատարել մսային հումքի (մսեղիքի) ընդունում, անհրաժեշտության դեպքում լվացում և տեղափոխում աշխատանքային սեղանի մոտ,

5) մսեղիքի տեղավորել սառնարանային և ապասառեցման խցերում,

6) կատարել մսեղիքի մասնատում, կտրատում, ոսկրազատում, ջլազատում, ձևավորում, տեսակավորում՝ ըստ տեխնոլոգիական հրահանգների, լրացուցիչ ցուցումների, պատվերի կամ վաճառքի,

7) մասնատված մսեղիքը տեղափոխել համապատասխան արտադրամաս կամ ջերմային ռեժիմով սառնարան,

8) վատ որակ հումքի մասին տեղեկացնել վերադասին:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.04.4 «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.04.02.4 «ՄՍԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ունենա մասնագիտական գործողությունները գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.04.4 «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.04.02.4 «ՄՍԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

8) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.04.4 «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.04.02.4 «ՄՍԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ՈՒսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է։

2) ՈՒսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։

3) Արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը։

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների,

բ. օտար լեզվի,

գ. անհատական համակարգիչների,

դ. անվտանգության և առաջին օգնության, սանիտարիայի և հիգիենայի,

ե. մսեղիքի նախնական և սառնարանային վերամշակման:

2) ՈՒսումնական արհեստանոցների երաշխավորվող ցանկը՝

ա. մսեղիքի մասնատման, ոսկրազատման, ջլազատման, ձևավորման և տեսակավորման:

3) Սպորտային համալիր՝

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ։

4) Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ։

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) ձևով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերանզանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ կամ առանց տեսական ուսուցման կամ դրանց զուգորդմամբ), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ.

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները.

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում.

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում»  մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0721.04.4 «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0721.04.02.4 «ՄՍԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-4-22-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:

3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,

2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,

3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,

4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,

5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,

2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,

3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,

4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,

5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:

10.

ՈՒսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,

2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,

3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,

4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,

5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,

6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,

7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:

12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,

2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,

3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,

6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,

7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

14.

ՈՒսումնառության արդյունք 5

Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար

15.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),

2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,

3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,

6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

16.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-4-22-001

17.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

21.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,

2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,

5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,

6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:

23.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),

2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառայգայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)

3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,

4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,

25.

ՈՒսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

26.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,

2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,

3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,

4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

27.

ՈՒսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

28.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,

2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,

3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,

4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,

5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,

6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,

7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»

29.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ՀՕ-4-22-001

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Մայքրոսոֆթ Օֆիս (Microsoft Office)) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները:

31.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

34.

ՈՒսումնառության արդյունք 1

Կիրառել համակարգչային համալիրում ներառվող բաղադրիչները և օպերացիոն համակարգը

35.

Կատարման չափանիշներ

1) համակարգչային համալիրում ներառվող հիմնական և լրացուցիչ բաղադրիչները բնութագրում է,

2) ճիշտ է պահպանում համակարգիչը և բաղադրիչները միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմանները,

3) օգտվում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից,

4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,

5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը,

6) բացում է առաջադրված թղթապանակը և ֆայլը,

7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,

8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,

9) կատարում է փաստաթղթի տպագրում:

36.

ՈՒսումնառության արդյունք 2

Խմբագրել և ֆորմատավորել տեքստեր

37.

Կատարման չափանիշներ

1) հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար ծրագրերը պատրաստել է,

2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,

3) տեքստային ցուցիչը տեղաշարժելով կատարելում է ուղղումներ, ջնջումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորման գործողությունները ճիշտ է կատարում,

5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ:

38.

ՈՒսումնառության արդյունք 3

Պատրաստել և խմբագրել աղյուսակներ

39.

Կատարման չափանիշներ

1) աղյուսակներ կազմելու համակարգչային ծրագրերը և դրանց կիրառումը ներկայացնում է,

2) առաջադրված չափերով կազմում է աղյուսակ և մուտքագրում տվյալներ,

3) աղյուսակում կատարում է ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) աղյուսակի տվյալների մեջ ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն:

40.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել գրաֆիկական խմբագրում և նկարազարդում

41.

Կատարման չափանիշներ

1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով նաև Աութըշեյփս (Autoshapes) պատուհանի պատրաստի ձևերը,

2) գծագրում է կանոնավոր պատկերներ,

3) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,

4) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,

5) գծագրում է տեքստային բլոկներ,

6) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:

42.

ՈՒսումնառության արդյունք 5

Համակարգչային ծրագրերով կազմակերպել ցուցադրություն

43.

Կատարման չափանիշներ

1) ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը ճիշտ է ներկայացնում,

2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,

3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ՝ աղյուսակի, գրաֆիկի տեսքով,

4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,

5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:

44.

ՈՒսումնառության արդյունք 6

Աշխատել համացանցում

 

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,

2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,

3) ներկայացնում է Հիսթրի (History), Ֆևըրիթս (Favorites), Սթոփ (Stop), Ռիֆրեշ (Refresh) հրամաների, Բեք (Back) և Ֆորվըրդ (Forward) կոճակների նշանակությունը,

4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),

5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,

6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,

7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»

45.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Ձ-4-22-001

46.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:

47.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

48.

Մուտքային պահանջները

Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:

49.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

50.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը

51.

Կատարման չափանիշներ

1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,

2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,

3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,

4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,

5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,

6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,

7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,

8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:

52.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

53.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,

2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,

3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,

4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,

5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,

6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,

7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,

8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,

9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,

10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,

11) կազմակերպության կառավարմանն առընչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,

12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

54.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

55.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,

2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,

4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,

5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,

6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,

7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,

8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,

9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,

10) մարքեթինգի գաղափարների /4ՓԻ (4P) և 7ՓԻ (7P)/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,

11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:

56.

ՈՒսումնառության արդյունք 4

Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը

57.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,

2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,

5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,

6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,

7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,

8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,

9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:

58.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը

59.

Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,

2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,

4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,

5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,

6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,

7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,

8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,

9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,

10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,

11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:

60.

ՈՒսումնառության արդյունք 6

Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր

61.

Կատարման չափանիշներ

1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,

2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,

3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,

4) ճիշտ է կատարում ՍՎՕԹ (SWOT) վերլուծություն,

5) ՍՎՕԹ (SWOT) վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,

6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,

7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,

8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,

9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:

62.

ՈՒսումնառության արդյունք 7

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

63.

Կատարման չափանիշներ

1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,

2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,

3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,

4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,

5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,

6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,

7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,

8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,

9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

 

Աղյուսակ 2

 

 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

1.

Մոդուլի դասիչը

ՄՍԳԾ-4-22-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել սանիտարիայի և հիգիենայի նորմերը պահպանելու կարողություններ:

3.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

ՈՒսումնառության արդյունք 1

Պահպանել սանիտարիայի նորմերը

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սանիտարիայի նորմերը և դրանց դերը,

2) ճիշտ է դասակարգում արտադրությունում և սննդի այլ կազմակերպություններում օգտագործվող հիմնական լվացող և ախտահանող նյութերը,

3) ճիշտ է ներկայացնում լվացման և ախտահանման հիմնական սկզբունքները, CIP համակարգով լվացման առավելությունները,

4) ճիշտ է կատարում լվացման և ախտահանման աշխատանքները, անհատ ձեռներեցի դեպքում ճիշտ է ընտրում և օգտագործում լվացող և ախտահանող նյութերը,

5) ճիշտ է ներկայացնում արտադրական գործընթացներին ներկայացվող սանիտարական պահանջները,

6) տարբեր իրավիճակներում պահպանում է սանիտարիայի նորմերը:

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Պահպանել հիգիենայի նորմերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անձնական հիգիենայի նորմերը,

2) ճիշտ է ներկայացնում աշխատանքային հիգիենայի նորմերը,

3) պահպանում է հիգիենայի նորմերը տարբեր իրավիճակներում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄՍԵՂԻՔԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ԽՑԵՐ»

10.

Մոդուլի դասիչը

ՄՍԳԾ-4-22-002

11.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մսեղիքի վերամշակման գործիքների, սարքավորումների, օժանդակ պարագաների և սառնարանային խցերի նշանակության վերաբերյալ գիտելիքներ և դրանք օգտագործելու կարողություններ:

12.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

13.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՄՍԳԾ-4-22-001 «Սանիտարիայի և հիգիենայի պահպանում» և ԱՀ-ԱԱՕ-4-22-001 «Անվտանգություն և առաջին օգնություն» մոդուլները։

14.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

15.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել մսեղիքի վերամշակման գործիքները, սարքավորումները և օժանդակ պարագաները

16.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մսեղիքի վերամշակման գործիքներն՝ ըստ տեսակների,

2) ճիշտ է ներկայացնում մսեղիքի վերամշակման սարքավորումների նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է ներկայացնում մսեղիքի վերամշակման օժանդակ պարագաները:

17.

ՈՒսումնառության արդյունք 2

Դասակարգել սառնարանները և սառնարանային խցերը

18.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սառնարանների և սառնարանային խցերի տեսակները, դրանցից յուրաքանչյուրի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է ներկայացնում ապասառեցման խցի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է ներկայացնում սառնարանների, սառնարանային խցերի և ապասառեցման խցերի կառավարման վահանակների կառուցվածքը և կառավարումը,

4) ճիշտ է ներկայացնում սառնարաններում և սառնարանային խցերում հումքի պահպանման ժամկետները՝ կախված ջերմային ռեժիմից:

19.

ՈՒսումնառության արդյունք 3

Շահագործել մսեղիքի վերամշակման գործիքները, սարքավորումները և օժանդակ պարագաները

20.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է հավաքում և նախապատրաստում սարքավորումներն աշխատանքի համար,

2) ճիշտ է սրում անհրաժեշտ գործիքները,

3) ճիշտ է շահագործում սարքավորումները և գործիքները,

4) ճիշտ է պահպանում սանիտարահիգիենիկ և անվտանգության կանոնները:

21.

ՈՒսումնառության արդյունք 4

Աշխատանքային տարածքի արդյունավետ օգտագործում

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է տեղաբաշխում աշխատանքային տարածքը,

2) ճիշտ է տեղակայում աշխատանքային գործիքները, սարքավորումները և պարագաները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄՍԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ»

23.

Մոդուլի դասիչը

ՄՍԳԾ-4-22-003

24.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մսային հումքի տեղափոխման, տարաների և պահեստավորման ու պահպանման պայմանների մասին գիտելիքներ և կարողություններ:

25.

Մոդուլի տևողությունը

 18 ժամ

26.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՄՍԳԾ-4-22-002 Մսեղիքի վերամշակման գործիքներ, սարքավորումներ, օժանդակ պարագաներ և սառնարանային խցեր մոդուլները:

27.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

28.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել մսային հումքի տեղափոխումը

29.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տեղափոխող փոխադրամիջոցը և տարաները,

2) ճիշտ է տեղափոխում հումքը,

3) ճիշտ է տեղավորում և մակնշում հումքը տարաներում,

4) ճիշտ է կշռում պահպանման ենթակա մսային հումքը,

5) ճիշտ է պահեստավորում մսեղիքը՝ ըստ տեսակի սառնարանում և սառցախցում,

6) ճիշտ է լրացնում փաստաթղթերը:

30.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել պահպանման խցերում և սառնարաններում մսային հումքի պահման ռեժիմները և դրանց հնարավոր անսարքության նկարագրությունները

31.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պահեստավորված մսային հումքի ժամկետների պահպանման կանոնները և դրանց առանձնահատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում սառնարանների, սառնարանային խցերի պարամետրերը ջերմաստիճանային պայմանները,

3) ճիշտ է բարձրաձայնում սառնարանների և սառնարանային խցերի անսարքության դեպքերը,

4) պահպանում է սանիտարիայի, հիգիենայի և անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄՍԵՂԻՔԻ ՍՏԱՑՈՒՄ»

32.

Մոդուլի դասիչը

ՄՍԳԾ-4-22-004

33.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ըստ կենդանու տեսակի՝ հումքի ստացման, տեսակավորման, կշռման, զգայաբանական գնահատման և փաստաթղթերի լրացման կարգի վերաբերյալ կարողություններ և հմտություններ:

34.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

35.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՄՍԳԾ-4-22-003 «Մսային հումքի պահեստավորում, պահպանում» մոդուլները։

36.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

37.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել մսեղիքը՝ ըստ կենդանու տեսակի

38.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է տարբերակում տարբեր կենդանիների մսեղիքները, դրանց բտվածության աստիճանը, սեռը, հասակը,

2) ճիշտ է տարբերակում տարբեր թռչունների մսեղիքները, սեռը, հասակը,

3) ճիշտ է ներկայացնում տարբեր տեսակի գյուղատնտեսական կենդաինենրի մսեղիքի էներգետիկ արժեք:

39.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել մսեղիքի դասակարգումը՝ ըստ ջերմային վիճակի

40.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մսեղիքի տաք ,հովացրած ջերմային վիճակը,

2) ճիշտ է ներկայացնում մսեղիքի պաղեցրած և սառեցրած ջերմային վիճակը,

3) ճիշտ է ներկայացնում մսեղիքի ապասառեցված ջերմային վիճակը:

 41.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել մսեղիքի զգայաբանական գնահատում

42.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մսեղիքի զգայորոշման ցուցանիշները,

2) ճիշտ է դասակարգում և որակավորում մսեղիքը,

3) ճիշտ է որոշում մսեղիքի պիտանիությունը,

4) ճիշտ է զանազանում մսեղիքի վրա առկա արատները:

43.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել հումքի մաքրման աշխատանքներ

44.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մսեղիքի չոր մաքրման եղանակները,

2) ճիշտ է ներկայացնում մսեղիքի թաց մաքրման եղանակները,

3) ճիշտ է կատարում մսային հումքի մաքրման աշխատանքներ:

45.

ՈՒսումնառության արդյունք 5

Ներկայացնել հումքի ստացման, ընդունման փաստաթղթերի գրանցման կարգը

46.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է օգտվում կշեռքից,

2) ճիշտ է լրացնում հումքի ստացման փաստաթղթերը՝ ըստ գործընթացի,

3) անհատ ձեռներիեցի դեպքում ճիշտ է կատարում մսեղիքի ընդունում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄՍԵՂԻՔԻ ԱՊԱՍԱՌԵՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

47.

Մոդուլի դասիչը

ՄՍԳԾ-4-22-005

48.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մսեղիքի ապասառեցման հմտություններ:

49.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

50.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՄՍԳԾ-4-22-004 Մսեղիքի ստացում մոդուլը:

 51.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

52.

ՈՒսումնառության արդյունք 1

Ապասառեցման խցի նախապատրաստում

53.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է նախապատրաստում ապասառեցման խուցը,

2) ճիշտ է բարձրաձայնում խցի միացման ժամանակ առաջացած անսարքությունների դեպքերը,

3) ճիշտ է գնահատում խցի սանիտարա-հիգիենիկ վիճակը:

54.

ՈՒսումնառության արդյունք 2

Ապասառեցման խցում մսեղիքի տեղադրումը և ապասառեցման կազմակերպումը

55.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դասավորում խցում մսեղիքները,

2) ճիշտ է տեղադրում ջերմաչափերը,

3) ճիշտ է դնում ջերմաչափերի տվյալները ապասառեցման խցի կառավարման վահանակի վրա,

4) ճիշտ է ներկայացնում մսեղիքի ապասառեցման անհրաժեշտ պայմանները,

5) ճիշտ է միացնում ապասառեցման խցիկը:

56.

ՈՒսումնառության արդյունք 3

Պահպանել ապասառեցման խցի սանիտարա-հիգիենիկ նորմերը և անվտանգության կաննոները

57.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սանիտարահիգիենիկ պահանջները,

2) ճիշտ է նկարագրում անվտանգության կաննոները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄՍԵՂԻՔԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

58.

Մոդուլի դասիչը

ՄՍԳԾ-4-22-006

59.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մսեղիքի կառուցվածքի և մասնատման սխեմաների վերաբերյալ գիտելիքներ և մսեղիքի մասնատման հմտություններ:

60.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

 61.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՄՍԳԾ-4-22-004 Մսեղիքի ստացում մոդուլները:

62.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

63.

ՈՒսումնառության արդյունք 1

Կատարել մսեղիքի մասնատում

64.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մսեղիքի մասնատման սխեմաները՝ ըստ կենդանու տեսակի, արտադրության կամ վաճառքի նպատակի,

2) ճիշտ է աշխատում սարքավորումներով և գործիքներով,

3) ճիշտ հերթականությամբ է կատարում մասնատման գործընթացը յուրաքանչյուր խոշոր կտորի համար,

4) ճիշտ է կատարում մսեղիքի մասնատումը՝ արտադրությունում վերամշակման կամ վաճառքի համար,

5) ճիշտ է պահպանում սարքավորման աշխատանքի ժամանակ անվտանգության կաննոները:

65.

ՈՒսումնառության արդյունք 2

Դասակարգել մասնատված մսակտորները

66.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դասակարգում մասնատված մսակտորները,

2) ճիշտ է բաշխում մասնատված մսակտորները՝ արտադրվող մսամթերքի տեսակի կամ վաճառքի համար,

3) ճիշտ է պահպանում մսակտորների տեղափոխման տեխնիկական միջոցների սանիտարահիգիենիկ վիճակը,

4) ճիշտ է մակնշում մասնատված մսակտորները

5) ճիշտ է գնահատում կատարված մասնատման աշխատանքները՝ ապահովելով դրա որակը և մաքրությունը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄՍԵՂԻՔԻ ՈՍԿՐԱԶԱՏՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

67.

Մոդուլի դասիչը

ՄՍԳԾ-4-22-007

68.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մսեղիքից ոսկորների, շարակցական հյուսվածքների, արյունատար և լիմֆատիկ խոշոր հանգույցների անջատման վերաբերյալ կարողություններ և հմտություններ:

69.

Մոդուլի տևողությունը

 72 ժամ

70.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՄՍԳԾ-4-22-006 «Մսեղիքի մասնատման հմտություններ», ՄՍԳԾ-4-22-005 «Մսեղիքի ապասառեցման հմտություններ» մոդուլները:

71.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

72.

ՈՒսումնառության արդյունք 1

Կատարել մսեղիքի ոսկրազատում, առանձնացնել երկրորդային և մնացորդային հումքը

73.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մսեղիքի մասնատված կտորների ձևաբանական կառուցվածքը, երկրորդային և մնացորդային հումքը,

2) ճիշտ է կատարում դանակների շարժումներն ու գործողությունները՝ օգտագործելով ձեռքի ճիշտ դրվածքը և շարժումները,

3) ճիշտ է ընկալում մսեղիքի մկանային հյուսվածքները և կատարում համապատասխան ոսկրազատում,

4) ճիշտ է կատարում արյունատար և լիմֆատիկ խոշոր հանգույցների անջատումը,

5) ճիշտ է առանձնացնում երկրորդային և մնացորդային հումքը,

6) ճիշտ է պահպանում սանիտարիայի, հիգիենայի և անվտանգության կանոնները:

74.

ՈՒսումնառության արդյունք 2

 Պահեստավորել և պահպանել մսակտորները, երկրորդային և մնացորդային հումքը

75.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դասակարգում մսակտորները՝ ըստ հետագա օգտագործման,

2) ճիշտ է պահեստավորում մսակտորները՝ հետագա վերամշակման կամ վաճառքի համար,

3) ճիշտ է դասակարգում ոսկորները, երկրորդային և մնացորդային հումքը հետագա օգտագործման համար,

4) ճիշտ է պահեստավորում և պահպանում ոսկորները սառնարանում,

5) ճիշտ է պահպանում սանիտարիայի, հիգիենայի և անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄՍԵՂԻՔԻ ՋԼԱԶԱՏՄԱՆ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

76.

Մոդուլի դասիչը

ՄՍԳԾ-4-22-008

77.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մսեղիքի ջլազատման և ձևավորման կարողություններ և հմտություններ:

78.

Մոդուլի տևողությունը

 48 ժամ

79.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՄՍԳԾ-4-22-004 Մսեղիքի ստացում մոդուլները:

80.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

81.

ՈՒսումնառության արդյունք 1

Կատարել մսեղիքի ջլազատում

82.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում փափկամսի մկանային հյուսվածքները և մանրաթելերը,

2) ճիշտ է օգտագործում համապատասխան գործիքները և դանակները,

3) ճիշտ է կատարում փափկամսից ջլերի, կռճիկների հեռացումը,

4) ճիշտ է տարբերակում և առանձնացնում սննդի համար ոչ պիտանի մասերը, լիմֆատիկ հանգույցները,

5) ճիշտ է դասակարգում ջլազատված փափկամիսը՝ hետագա վերամշակման կամ վաճառքի համար,

6) պահպանում է սանիտարիայի, հիգիենայի և անվտանգության կանոնները:

83.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել մսակտորների ձևավորում և տեսակավորում

84.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում մսակտորի ձևավորում, հարդարում համապատասխան գործիքներով և դանակներով,

2) ճիշտ է դասակարգում և տեսակավորում ձևավորված մսակտորները՝ hետագա վերամշակման կամ վաճառքի համար,

3) ճիշտ է օգտագործում անվտանգության պարագաները,

4) ճիշտ է պահպանում սանիտարիայի, հիգիենայի և անվտանգության կանոնները:

85.

ՈՒսումնառության արդյունք 3

Պահեստավորել և պահպանել տեսակավորված մսակտորները

86.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում և պահեստավորում տեսակավորված մսակտորները՝ hետագա վերամշակման կամ վաճառքի համար,

2) ճիշտ է ապահովում պահպանման ռեժիմները և պայմանները՝ սառնարանում և սառցախցում,

3) ճիշտ է պահպանում սանիտարիայի, հիգիենայի և անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄՍԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ, ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ»

87.

Մոդուլի դասիչը

ՄՍԳԾ-4-22-009

88.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մսային հումքի փաթեթավորման, պիտակավորման կարողություններ և հմտություններ:

89.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

90.

Մուտքային պահանջները

Մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժաեշտ է ուսումնասիրել ՄՍԳԾ-4-22-008 «Մսեղիքի ջլազատման, ձևավորման և տեսակավորման հմտություններ» մոդուլը:

 91.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

92.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել փաթեթավորող նյութերի տեսակները

93.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բնութագրում պոլիէթիլենային, պոլիմերային, պլաստմասսայե, ստվարաթղթե փաթեթանյութերը,

2) ճիշտ է կիրառում ձգվող փաթեթավորող նյութերը,

3) ճիշտ է կիրառում կծկվող փաթեթավորող նյութերը:

94.

ՈՒսումնառության արդյունք 2

Փաթեթավորել տարաները

95.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է իրականացնում տեսակավորված մսային հումքի համապատասխան մեխանիկական փաթեթավորման գործընթացը,

2) ճիշտ է իրականացնում տեսակավորված մսային հումքի համապատասխան վակուումային փաթեթավորման գործընթացը,

3) ճիշտ է իրականացնում համապատասխան տեսակավորված մսային հումքի ստվարաթղթով փաթեթավորման գործընթացը,

4) ճիշտ է կիրառում համապատասխան գործիքներն ու սարքերը,

5) պահպանում է անվտանգության և սանիտարիայի կանոնները:

96.

ՈՒսումնառության արդյունք 3

Պիտակավորել տեսակավորված մսային հումքը

97.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տեսակավորված մսային հումքի պիտակի բնութագիրը,

2) ճիշտ է իրականացնում մսամթերքի պիտակավորումը,

3) ճիշտ է կատարում տեսակավորված մսային հումքի հատային սպառողական տարայավորումը,

4) ճիշտ է ընտրում և կիրառում համապատասխան գործիքներն ու սարքերը,

5) պահպանում է անվտանգության և սանիտարիայի կանոնները:

Աղյուսակ 3

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0721.04.4 «Կենդանական հումքի նախնական վերամշակում» մասնագիտության 0721.04.02.4 «Մսագործ» որակավորման օրինակելի ուսումնական պլան

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

 Ուսանողի

 առավելագույն

բեռնվածությունը,

 ժամ

 Պարտադիր

 լսարանային

պարապմունքներ,

 ժամ

ՈՒսուցման երաշխավորվող տարին

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

108

72

1

2.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

27

18

1

3.

Իրավունքի հիմունքներ

 

54

36

1

4.

Պատմություն

 

54

36

1

5.

Օտար լեզու

 

90

60

1

6.

Ֆիզկուլտուրա

 

81

54

1

7.

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

 

54

36

1

8.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

42

28

1

ԸՆԴԱՄԵՆԸ

 

510

340

 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.

Հաղորդակցություն

 

54

36

1

2.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

1

3.

Համակարգչային օպերատորություն

 

54

36

1

4.

Ձեռներեցություն

 

108

72

1

ԸՆԴԱՄԵՆԸ

 

270

180

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Սանիտարիայի և հիգիենայի պահպանում

 

81

54

1

2.

Մսեղիքի վերամշակման գործիքներ, սարքավորումներ, օժանդակ պարագաներ և սառնարանային խցեր

 

81

54

1

3.

Մսային հումքի պահեստավորում, պահպանում

 

27

18

1

ԸՆԴԱՄԵՆԸ

 

189

126

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Մսեղիքի ստացում

 

54

36

1

2.

Մսեղիքի ապասառեցման հմտություններ

 

54

36

1

3.

Մսեղիքի մասնատման հմտություններ

 

54

36

1

4.

Մսեղիքի ոսկրազատման հմտություններ

 

108

72

1

5.

Մսեղիքի ջլազատման, ձևավորման և տեսակավորման հմտություններ

 

72

48

1

6.

Մսային հումքի փաթեթավորում, պիտակավորում

 

54

36

1

ԸՆԴԱՄԵՆԸ

 

396

264

 

ԸՆՏՐՈՎԻ

 

72

48

1

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

21

14

1

ԸՆԴԱՄԵՆԸ

27

1458

972

 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

100

   

ՊՐԱԿՏԻԿԱ

11

     

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2

     

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     

ԸՆԴԱՄԵՆԸ

41

     

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2023 թվական: