310.0001.16.11.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
16 նոյեմբերի 1998 թ. |
N 01/56 |
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով պարզաբանել «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, և ՀՀ կառավարության 15.01.96 թ. «Գերատեսչական նորմատիվային ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված կարգի համաձայն
Հրամայում եմ`
Հաստատել պաշտոնական օգտագործման համար «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը:
Հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
Հաստատված է` |
Համաձայնեցված է` |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Բ ա ժ ի ն I
Ընդհանուր դրույթներ
1. Սույն հրահանգը մշակված է հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը և նպատակ ունի կարգավորել եկամտահարկի (այսուհետ` հարկ) հաշվարկման և բյուջե վճարման հարցերը:
2. Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ են վճարում (հարկատու են).
ա) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ռեզիդենտ):
Հարկման նպատակներով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող` ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:
Կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես, համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.
բ) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք (այսուհետ` ոչ ռեզիդենտ):
3. Հարկվող օբյեկտ է համարվում.
ա) ռեզիդենտի համար` Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող եկամուտը.
բ) ոչ ռեզիդենտի համար` հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող եկամուտը:
4. Հարկվող եկամուտը հարկատուի համախառն եկամտի և սույն հրահանգի դրույթներին համաձայն իրականացված նվազեցումների դրական տարբերությունն է:
5. Համախառն եկամուտը հարկային տարում հարկատուի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից: Մասնավորապես, եկամուտ են համարվում.
ա) աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.
բ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության տրամադրման համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի).
գ) փոխառության դիմաց ստացվող տոկոսը և այլ հատուցումը (այսուհետ` տոկոս).
դ) շահաբաժինները.
ե) խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).
զ) մրցույթներից և մրցություններից, ինչպես նաև վիճակախաղերի իրային շահումները (մրցանակները).
է) մրցույթներից և մրցություններից, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակները).
ը) նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.
թ) ժառանգության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.
ժ) ապահովագրական հատուցումները.
ժա) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
ժբ) գույքն օտարելուց ստացված եկամուտը.
ժգ) վարձակալության դիմաց ստացվող վճարը և այլ հատուցումը (այսուհետ` վարձավճար), քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտը.
ժդ) իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից ֆիզիկական անձանց համար կատարված ապահովագրավճարները:
6. Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում (այդ թվում նաև հարկային գործակալի կողմից սույն հրահանգի դրույթներին համաձայն հարկը պահելու (գանձելու) դեպքում) պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացված եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքից:
7. Հարկման նպատակներով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող պետական նպաստները (բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների), մասնավորապես`
- հղիության և ծննդաբերության նպաստները.
- երեխայի ծննդյան միանվագ նպաստները.
- թաղման նպաստները.
- գործող օրենսդրության համապատասխան վճարվող այլ պետական նպաստները.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները.
գ) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն տրվող միանվագ վճարները.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վճարվող ալիմենտները (ստացողների մոտ).
ե) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացած գումարները:
8. Հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամտից կարող են նվազեցվել սույն հրահանգով նախատեսված նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ և ծախսեր) սույն հրահանգով սահմանված կարգով:
9. Հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են`
ա) զինծառայողների և դրանց հավասարեցված անձանց զինվորական ծառայության հետ կապված եկամուտները:
Նշված անձանց զինվորական ծառայության հետ կապ չունեցող եկամուտներից հարկը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում փոխհատուցման վճարները, բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխհատուցման վճարների նորմաներ սահմանված չլինելու դեպքում համախառն եկամտից նվազեցվում են կատարված ծախսերի փոխհատուցման այն գումարները, որոնք հիմնավորված են փաստաթղթերով:
Օրինակ 1. Աշխատողը մարտի 2-ից մինչև մարտի 9-ը գտնվել է գործուղման մեջ, իսկ մարտի 20-ից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Մարտ ամսվա համար նրան հաշվարկվել է աշխատանքի վարձատրության գումար` 12900 դրամ, չօգտագործված արձակուրդի փոխհատուցման գումար` 15000 դրամ, գործուղման ծախսեր սահմանված նորմաների շրջանակներում` 11200 դրամ: Վերջնահաշվարկի ժամանակ հարկվող եկամուտը որոշելիս տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված համախառն եկամտի մեջ ներառվում է 27900 դրամ գումար (12900 դրամ` մարտ ամսին հաշվարկված աշխատանքի վարձատրությունը և 15000 դրամ` չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը):
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ժառանգության և նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացված գույքը և դրամական միջոցները.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված հասարակական` այդ թվում հաշմանդամների, բարեգործական, կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, ինչպես նաև արհմիությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական ու բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ցույց տրվող օգնության գումարները:
Սույն կետի դ) և ե) ենթակետերում չնշված մյուս դեպքերում ցույց տրվող նյութական օգնության գումարները ենթակա են հարկման ընդհանուր սահմանված կարգով.
զ) պարենային բավարարման արժեքը, ինչպես նաև այդ բավարարման փոխարեն վճարվող գումարները.
է) անհատույց ստացված` օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող միջոցները.
ը) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից ստացված գումարները` բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացված գումարների.
թ) ֆիզիկական անձանց կողմից մասնավորեցման (սեփականաշնորհման) սերտիֆիկատների ձեռքբերման և դրանց` օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրման դեպքում` սեփականաշնորհման սերտիֆիկատների անվանական արժեքի և դրանց ձեռքբերման գնի միջև դրական տարբերությունը.
ժ) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարվող, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն կետի «դ» և «ե» ենթակետերում նշված կազմակերպությունները.
ժա) ապահովագրական հատուցումները.
ժբ) ֆիզիկական անձանց բանկային ավանդների, ավանդային սերտիֆիկատների (հավաստագրերի) համար հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսները կամ այլ հատուցումը.
ժգ) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվում են որպես վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն աշխատանքից ազատման դեպքում վճարվող արձակման նպաստի գումարը: Հաստիքների կրճատման, ինչպես նաև հարկային գործակալի լուծարման կամ վերակազմավորման հետևանքով աշխատողին աշխատանքից ազատելու դեպքերում աշխատանքի տեղավորվելու ժամանակաշրջանում օրենսդրությանը համապատասխան վճարվող միջին աշխատավարձի գումարներից հարկը հաշվարկվում է սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգով.
ժե) կենսաթոշակների կամավոր ապահովագրության պայմաններով վճարվող լրացուցիչ կենսաթոշակները.
ժզ) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան կապակցությամբ միանվագ կարգով վճարվող օգնության գումարները.
ժէ) Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթների և մրցությունների հաղթած մարզիկների մրցանակները.
ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական շահումները` յուրաքանչյուր վճարման դեպքում տաս հազար դրամի շրջանակներում.
ժթ) մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր վճարման դեպքում տաս հազար դրամի շրջանակներում.
ի) ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակարանային շինարարության նպատակով կառուցվող շինությունների գրավադրման դիմաց ստացված նպատակային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսավճարները:
10. Հարկվող եկամուտը որոշելիս, հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է`
ա) ստացված շահաբաժինների չափով: Հարկման նպատակներով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը.
բ) գանձապետական պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս` զեղչի ձևով ստացված եկամտի չափով.
գ) պարտատոմսերի, փոխառություն կամ ներդրում վկայող այլ արժեթղթի դիմաց տոկոսների ձևով ստացված եկամուտը.
դ) գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով.
ե) պարտատոմսերի, փոխառություն կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով.
11. Սույն հրահանգի 10-րդ կետով նախատեսված եկամուտները համախառն եկամուտից չեն նվազեցվում եթե`
ա) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, չեկի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից, կամ.
բ) իրականում ստացվում է որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վարձատրություն կամ փոխարինում է նման վարձատրությանը, անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից:
12. Անկախ ինվեստիցիոն բրոքեր կամ դիլեր համարվող հարկատուն կարող է իր համախառն եկամուտը նվազեցնել սույն հրահանգի 10-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված եկամուտների չափով, եթե`
ա) հարկատուի գրանցամատյանում (կամ գործարքների գրանցման այլ տեղում) արժեթուղթը մինչև դրա ձեռքբերման աշխատանքային օրվա ավարտը գրանցվել է որպես ներդրման նպատակով ձեռքբերված արժեթուղթ, և.
բ) վերջինս արժեթուղթը չի օտարում ձեռքբերման օրվանից հետո քսանչորս ամսվա ընթացքում: Սույն ենթակետի իմաստով օտարում է համարվում նաև արժեթուղթը գրավադրելը, օտարման իրավունքով լիազորագրային կառավարման հանձնելը, օտարման իրավունք նախատեսող լիազորագրով այլ անձին հանձնելը կամ որևէ այլ գործարքը, որը վկայում է դրա կատարման պահին արժեթղթի քողարկված փաստացի օտարումը այլ անձի:
13. Եթե հարկատուն սույն հրահանգի 10-րդ կետով նախատեսված նվազեցման իրավունք ունի և սույն հրահանգի որևէ այլ կետի համաձայն իր համախառն եկամտից նվազեցնում է արժեթղթի ձեռքբերման գինը, ապա սույն հրահանգի 10-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի համաձայն իր համախառն եկամուտը կարող է նվազեցնել միայն տվյալ արժեթղթի ձեռքբերման գնի և իրացումից ստացված եկամտի (հասույթի) տարբերության չափով:
14. Հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
Սույն հրահանգի իմաստով գյուղատնտեսական արտադրանք է համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`
- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.
- տեխնիկական մշակաբույսերը.
- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.
- դաշտային մշակման կերային մշակաբույսերը.
- կերարտադրության այլ արտադրանքը.
- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.
- ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.
- ծառերի և թփերի սածիլները.
- ծառերի և թփերի տնկիները.
- անասնաբուծության արտադրանքը.
- խոզաբուծության արտադրանքը.
- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.
- թռչնաբուծության արտադրանքը.
- ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը.
- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.
- ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.
- ձկնորսության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:
Օրինակ 2. Ոսկետափ գյուղի բնակիչ Ա. Հակոբյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողակտորի վրա 1998 թ. ընթացքում աճեցրել է 300 կգ. լոլիկ և 500 կգ. վարունգ ու հանձնել է «Լիլիթ» ՍՊԸ-ին, որոնց դիմաց ստացել է 100.0 հազ. դրամի եկամուտ: Նշված քաղաքացին նույն ժամանակահատվածում կատարել է նաև կոշիկի վերանորոգում (վարելով առանձին հաշվառում), որի համար ունի պետական գրանցում և ստացել է 10.0 հազ. դրամի եկամուտ: Քանի որ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը, ապա վերը նշված ֆիզիկական անձի ստացած եկամուտը եկամտահարկով հարկման ենթակա չէ:
Օրինակ 3. Ակունք գյուղի բնակիչ Ա. Մարկոսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողակտորի վրա 1998 թ. ընթացքում աճեցրել է 10 ցենտներ ցորեն: Ցորենի մի մասը` 5 ցենտները հանձնել է «Բերրիություն» ՍՊԸ-ին (կիլոգրամը 100 դրամ), որի դիմաց ստացել է 50.0 հազ. դրամ եկամուտ, իսկ մյուս մասը` 5 ցենտները վերամշակելուց հետո ստացել է ալյուր, որից 2 ցենտները վաճառել է (կիլոգրամը 130 դրամ) և ստացել 26.0 հազ. դրամի եկամուտ: Քանի որ, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացված եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը, ապա հանձնված ցորենի իրացումից ստացված եկամուտը եկամտահարկով հարկման ենթակա չէ: Իսկ 2 ցենտներ ալյուրի իրացումից ստացված եկամուտը ամբողջությամբ ենթակա է հարկման եկամտահարկով, քանի որ այն դիտարկվում է որպես այլ գործունեությունից ստացված եկամուտում և գերազանցում է համախառն եկամտի (50.000+26.000) 10%-ը (7600 դրամ):
15. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:
16. Սույն հրահանգի 14-րդ կետով սահմանված արտոնությունը չի վերապահվում արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնող հարկ վճարողների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն) արդյունաբերական վերամշակում անցած գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի մասով: Գյուղատնտեսական գործունեության տարբերակումը ըստ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեության կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:
17. Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի հաշվին կատարվող կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գումարի չափով: Նշված նվազեցումը սույն հրահանգով սահմանված դեպքերում հաշվարկվում և իրականացվում է համախառն եկամտից նախապես նվազեցնելով եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված սույն հրահանգով սահմանված ծախսերի գումարը:
18. Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է սույն կետում թվարկված կազմակերպություններին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց սույն հրահանգին համապատասխան հաշվարկված հարկվող եկամտի հինգ տոկոսից ոչ ավելի.
ա) հասարակական և կրոնական կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցություններին.
բ) համատիրություններին, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպություններին, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման և քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, տղամարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքների պաշտպանության նպատակներով.
գ) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին ու մանկատներին.
դ) հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին:
Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից սույն կետով սահմանված նվազեցումը կարող է կատարվել եկամուտները վճարող հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց դիմումի համաձայն, սակայն սույն հրահանգի համապատասխան ընդհանուր կարգով հաշվարկված հարկվող եկամտի հինգ տոկոսից ոչ ավել:
Օրինակ 4. Մայիս ամսին ֆիզիկական անձը հարկային գործակալին դիմում է տալիս մայիսին իրեն հաշվարկված 25 հազ. դրամ աշխատավարձից 5 հազ. դրամը փոխանցել Հ. Թումանյանի թանգարանին:
Աճողական կարգով տարեսկզբից այդ անձին հաշվարկված համախառն եկամուտը հունվար-մայիս ամիսներին կազմել է 125000 դրամ (25 000 x 5 ամիս), իսկ հարկվող եկամուտը` 81250 դրամ (125000-պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը` 3750-անձնական նվազեցման գումարը` 40000), որի հինգ տոկոսը կազմում է 4063 դրամ: Մայիսին նշված ֆիզիկական անձին վճարվող եկամուտներից հարկը հաշվարկվում է 77187 դրամ հարկվող եկամտից (125000-3750-40000-4063), հաշվեգրելով նախորդ ամիսներին պահված հարկի գումարները:
Հունիս ամսին աճողական կարգով տարեսկզբից հաշվարկված համախառն եկամուտը կազմում է 150000 դրամ (25 000 x 6 ամիս), հարկվող եկամուտը` 97500 դրամ (150000-պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը` 4500-անձնական նվազեցման գումարը` 48000), որի հինգ տոկոսը կազմում է 4875 դրամ: Հունիսին նշված ֆիզիկական անձին վճարվող եկամուտներից հարկը հաշվարկվում է 92625 դրամ հարկվող եկամտից (150000-4500-48000-4875), հաշվեգրելով նախորդ ամիսներին պահված հարկի գումարները:
Հուլիս ամսին աճողական կարգով տարեսկզբից հաշվարկված համախառն եկամուտը կազմում է 175000 դրամ (25 000 x 7 ամիս), հարկվող եկամուտը` 113750 դրամ (150000-պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը` 5250-անձնական նվազեցման գումարը` 56000), որի հինգ տոկոսը կազմում է 5688 դրամ, այսինքն մայիսին թանգարանին կատարված 5000 դրամի փոխանցումը ամբողջությամբ նվազեցվում է համախառն եկամտից: Հուլիսին նշված ֆիզիկական անձին վճարվող եկամուտներից հարկը հաշվարկվում է 108750 դրամ հարկվող եկամտից (175000-5250-56000-5000), հաշվեգրելով նախորդ ամիսներին պահված հարկի գումարները:
Ընդ որում, հետագա ամիսներին այդ ֆիզիկական անձին հաշվարկվող եկամուտներից հարկը որոշելիս համախառն եկամտի նվազեցումները կատարվում են հաշվի առնելով նաև նշված նվազեցման գումարը:
Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից յուրաքանչյուր ամսում արհմիություններին մասհանվող եկամուտների մեկ տոկոսը համախառն եկամտից նվազեցնելու համար վերը նշված դիմումի ներկայացնելը պարտադիր չէ:
Այն դեպքում, երբ սույն կետում նշված կազմակերպություններին հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց փոխանցած (տրամադրած) միջոցները (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցած ծառայությունների արժեքը հարկվող եկամտի հինգ տոկոսի սահմաններում չեն նվազեցվել, ապա համախառն եկամտից նշված նվազեցումը կատարվում է ինքնուրույնաբար` սույն հրահանգով սահմանված կարգով ներկայացվող եկամուտների մասին հայտարարագրի հիման վրա:
19. Հարկվող եկամուտը որոշելիս հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար ութ հազար դրամի * չափով (ընդհանուր նվազեցում):
Սույն կետում նշված համախառն եկամտի ընդհանուր նվազեցումը յուրաքանչյուր հարկային տարում ֆիզիկական անձին վերապահվում է սույն հրահանգի հավելված 1-ում բերված այլ հարկային գործակալներից ստացվող եկամուտներից այդ նվազեցումը չվերապահվելու մասին գրավոր հայտարարությունը տալու դեպքում: Տվյալ հարկային տարվա ընթացքում նվազեցումը վերապահվում է սկսած այն ամսից, որը նշված է հարկային գործակալին ներկայացված հարկատուի գրավոր հայտարարությունում:
20. Հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը լրացուցիչ նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար քսան հազար դրամի չափով, եթե այն ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք.
ա) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, նախկին Խորհրդային Միության հերոսները, «Փառքի» երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք.
բ) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզանների թվից հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները.
գ) Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան հերոսուհի մայրերը.
դ) երկրորդ աշխարհամարտի մասնակիցները, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի պաշտպանության այլ մարտական գործողությունների մասնակից այն զինծառայողները, ովքեր ծառայել են գործող բանակի կազմում ընդգրկված զորամասերում, շտաբներում ու հիմնարկներում, և նախկին պարտիզանները.
ե) մանկուց հաշմանդամները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները.
զ) այն անձինք, ովքեր հիվանդացել և ատոմային օբյեկտների վթարների հետևանքով տարել են ճառագայթային հիվանդություն, մասնակցություն են ունեցել այդպիսի վթարների վերացմանը օտարացման գոտու սահմաններում, վթարի հետևանքների վերացման ժամանակաշրջանում զբաղվել են ատոմային օբյեկտները շահագործելով կամ այլ աշխատանքներով:
Սույն կետում նշված համախառն եկամտի լրացուցիչ նվազեցումը վերապահվում է այն հիմնավորող փաստաթղթերի (Խորհրդային Միության հերոսի գրքույկ, շքանշանի գրքույկ, մայր-հերոսուհու գրքույկ, հաշմանդամի արտոնության իրավունքի վկայական, զինվորական կոմիսարիատի տեղեկանք, կենսաթոշակի վկայական, բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողովի տեղեկանք) պատճենների հիման վրա:
___________
*Համաձայն 4 նոյեմբերի 1998 թ. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածում փոփոխություն կատարելու մասին «ՀՀ օրենքի, նշված դրույթը սահմանվեց հետևյալ խմբագրությամբ.
«Հարկվող եկամուտը որոշելիս հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար`
ա) 1999 թվականի հունվարի 1-ից` 17 հազար դրամի չափով.
բ) 2000 թվականի հունվարի 1-ից` 28 հազար դրամի չափով:»:
Օրինակ 5. Առաջին խմբի հաշմանդամին հունվար ամսին հաշվարկվել է աշխատավարձ 30 հազ. դրամ գումարով: Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար այդ անձի համախառն եկամտի անձնական նվազեցման չափը կազմում է 28 հազ. դրամ (8 հազ.դրամ` ընդհանուր նվազեցումը, 20 հազ.դրամ` լրացուցիչ նվազեցումը): Հունվար ամսին հարկվող եկամուտը որոշելիս 30 հազ.դրամից նվազեցվում է 28 հազ. դրամ:
21. Հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը լրացուցիչ նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար ութ հազար դրամի չափով, եթե այն ստանում են հետևյալ ֆիզիկական անձինք.
ա) Հայաստանի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս մահացած զինծառայողների, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված պետական ծառայողների ծնողները և ամուսինը.
Նվազեցումը վերապահվում է զոհված (մահացած) ծառայողի ծնողներին և ամուսնուն` կենսաթոշակի վկայականի պատճենի հիման վրա, որտեղ դրված է դրոշմակնիք «զոհված զինվորի ամուսին (հայր, մայր)» կամ առկա է համապատասխան գրառում` վավերացված կենսաթոշակային վկայական տվող հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով:
Այն դեպքում, երբ նշված անձինք չեն հանդիսանում կենսաթոշակառուներ, իրավունքը վերապահվում է զինծառայողի կամ պետական ծառայողի զոհվելու մասին համապատասխան պետական մարմնի տեղեկանքի հիման վրա:
Հայաստանի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս մահացած զինծառայողի, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված պետական ծառայողի ամուսնուն նվազեցումը վերապահվում է միայն այն դեպքում, եթե նա հետագայում չի ամուսնացել.
բ) օտարերկրյա պետություններում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինվորական պարտականություններ կատարած զինծառայողները:
Նվազեցման վերապահման համար հիմք են հանդիսանում արտոնության իրավունքի մասին վկայականի պատճեն, շրջանային (քաղաքային) զինկոմիսարիատների, զինվորական մասերի, նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, պետական անվտանգության կոմիտեի, ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության մյուս համապատասխան մարմինների տեղեկանքները.
գ) համատեղ ապրող և մշտական խնամք պահանջող մանկուց հաշմանդամին, 1-ին խմբի հաշմանդամին խնամող ծնողներից մեկը (իրենց ընտրությամբ), ամուսինը, խնամակալը.
դ) խնամքի տակ տարիքային կենսաթոշակ ստացող ծնողներ կամ անչափահասներ ունեցող 3-րդ խմբի հաշմանդամները:
Սույն կետի «գ» և «դ» ենթակետերում թվարկված անձանց նվազեցումը վերապահվում է կենսաթոշակային վկայականի պատճենի կամ խնամքի անհրաժեշտությունը հաստատող առողջապահական մարմինների տեղեկանքների, ինչպես նաև համատեղ բնակվելու վերաբերյալ տեղեկանքի (սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով) հիման վրա:
Օրինակ 6. Օտարերկրյա պետությունում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինվորական պարտականություններ կատարած աշխատողին հունվար ամսին հաշվարկվել է աշխատավարձ 30 հազ. դրամ գումարով: Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար այդ անձի համախառն եկամտի անձնական նվազեցման չափը կազմում է 16 հազ. դրամ (8 հազ.դրամ` ընդհանուր նվազեցումը, 8 հազ.դրամ` լրացուցիչ նվազեցումը): Հունվար ամսին հարկվող եկամուտը որոշելիս 30 հազ.դրամից նվազեցվում է 16 հազ. դրամ:
22. Հարկային տարում ծնողների և խնամակալների համախառն եկամուտը լրացուցիչ նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար մեկ հազար դրամի չափով`
ա) յուրաքանչյուր երեխայի համար (մինչև 18 տարեկան, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների` մինչև 24 տարեկան դառնալը)` եկամտի ինքնուրույն աղբյուր ունենալուց անկախ.
բ) եկամտի ինքնուրույն աղբյուր չունեցող յուրաքանչյուր խնամարկյալի (հոգեբարձության տակ գտնվողի) համար:
Համախառն եկամտի սույն կետով նախատեսված նվազեցումը վերապահվում է ամուսիններից երկուսին, ինչպես նաև խնամակալին (հոգաբարձուին): Ֆիզիկական անձանց համախառն եկամտի նվազեցումը կատարվում է սկսած այն ամսից, երբ ծնվել է երեխան կամ երբ ֆիզիկական անձը հանդես է եկել որպես խնամակալ:
Նշված կարգը պահպանվում է մինչև այն տարեվերջը, որում լրանում է երեխաների 18, ուսանողների և սովորողների 24 տարին, ինչպես նաև երեխաների և խնամարկյալների մահվան դեպքում:
Համախառն եկամտի նվազեցման նպատակով ուսանողների և սովորողների թվին դասվում են ցերեկային ուսուցմամբ բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնական հաստատությունների, միջնակարգ, ոչ լրիվ միջնակարգ դպրոցների ուսանողներն ու սովորողները, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրները:
ՀՀ օրենսդրության համաձայն խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
Հոգաբարձությունը սահմանվում է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
Հարկման նպատակներով խնամարկյալների թվին չեն դասվում`
- անձինք, ովքեր ունեն եկամտի ինքնուրույն աղբյուր, այդ թվում ստանում են կրթաթոշակ, կենսաթոշակ և գործազրկության նպաստ.
- անձինք, ովքեր գտնվում են պետության խնամքին (պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողները, մանկատների և երեխայի տների սաները, ծերանոցներում գտնվողները և այլ).
- մասնագիտացված դպրոցների սովորողները, տուն-ինտերնատներում գտնվող երեխաները, որոնց խնամքի համար խնամակալներից վճար չի գանձվում, ինչպես նաև դպրոցներին կից ինտերնատներում պետության լրիվ ապահովության տակ գտնվող երեխաները:
Սույն կետում նշված երեխաների և խնամարկյալների գծով ֆիզիկական անձանց համախառն եկամտի նվազեցումը վերապահվում է`
- երեխաների առկայության դեպքում` երեխայի ծննդյան վկայականի պատճենի և ուսումնական հաստատության տեղեկանքի (այն մասին, որ երեխան սովորում է ցերեկային բաժանմունքում) հիման վրա.
- խնամարկյալների (հոգեբարձության տակ գտնվողների) առկայության դեպքում` խնամակալության (հոգեբարձության) սահմանման մասին որոշման քաղվածքի հիման վրա:
Նշված փաստաթղթերը ներկայացվում են հարկային գործակալին սույն հրահանգի 19-րդ կետում նշված գրավոր հայտարարության հետ միասին: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձի մոտ հետագայում փոփոխություններ չեն կատարվել, ապա ներկայացված փաստաթղթերը պահպանում են իրենց ուժը հաջորդ հարկային տարիների համար, ինչի վերաբերյալ նշում է կատարվում յուրաքանչյուր հարկային տարվա սկզբին ներկայացվող գրավոր հայտարարության վերջում:
Օրինակ 7. Մինչև 18 տարեկան երկու երեխա ունեցող աշխատողին հունվար ամսին հաշվարկվել է 20 հազ. դրամ աշխատավարձ: Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար այդ անձի համախառն եկամտի անձնական նվազեցման գումարը կազմում է 10 հազ. դրամ (8 հազ.դրամ` ընդհանուր նվազեցումը, 2 հազ. դրամ` երեխաների համար լրացուցիչ նվազեցումը): Հունվար ամսին հարկվող եկամուտը որոշելիս 20 հազ.դրամից նվազեցվում է 10 հազ. դրամ:
23. Ֆիզիկական անձի մոտ սույն հրահանգի 20 և 21-րդ կետերով նախատեսված` մեկից ավելի նվազեցումների իրավունքի առկայության դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է առավել մեծ նվազեցման չափով:
Օրինակ 8. Օտարերկրյա պետությունում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինվորական պարտականություններ կատարած երկրորդ խմբի հաշմանդամին հունվար ամսին հաշվարկվել է աշխատավարձ 30 հազ. դրամ գումարով: Տվյալ դեպքում համախառն եկամտի լրացուցիչ նվազեցման համար կա երկու հիմք` 20 հազ. դրամի կամ 8 հազ. դրամի չափով, որոնցից ընտրվում է առավելագույնը` 20 հազ. դրամը: Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար այդ անձի համախառն եկամտի անձնական նվազեցման չափը կազմում է 28 հազ. դրամ (8 հազ. դրամ` ընդհանուր նվազեցումը, 20 հազ. դրամ` լրացուցիչ նվազեցման առավել մեծ չափը): Հունվար ամսին հարկվող եկամուտը որոշելիս 30 հազ. դրամից նվազեցվում է 28 հազ. դրամ:
24. Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսում հարկատուի համախառն եկամուտը որոշելիս ստացվող եկամտից անձնական նվազեցման գումարը հանվում է միայն մեկ անգամ` մեկ հարկային գործակալի կողմից սույն հրահանգի 27 կետի «բ» ենթակետում նշված կարգով: Նվազեցման համար հիմք հանդիսացող հայտարարությունը նույն ժամանակահատվածում մեկից ավելի անգամ տալու, ինչպես նաև ներկայացվող տվյալների (փաստաթղթերի) հավաստիության համար հարկատուն կրում է սույն հրահանգի 87 կետով սահմանված պատասխանատվությունը:
25. Հարկվող եկամուտը որոշելիս հրահանգի սույն գլխով նախատեսված նվազեցվող եկամուտներից բացի, համախառն եկամուտը նվազեցվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունից և քաղաքացիաիրավական պայմանագրեր կատարելուց ստացված եկամուտների գծով անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով` ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հայտարարագրի հիման վրա: Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես եկամտի ստացման հետ կապված ծախսերը: Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
26. Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը թույլատրվում է նվազեցնել նաև ձեռնարկատիրական գործունեության և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտների հինգ տոկոսի, բայց ոչ ավելի քան կես միլիոն դրամ գումարի չափով` կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի գծով:
27. Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին եկամուտներ վճարելիս այդ եկամուտներից իրականացվում են նվազեցումներ.
ա) իր կողմից ֆիզիկական անձին վճարվող` սույն հրահանգի 9, 10, 14 կետերով սահմանված եկամուտների չափով.
բ) հարկատուի պահանջով սույն հրահանգի 19-22 կետերով սահմանված նվազեցումների չափով` այլ հարկային գործակալներից ստացվող եկամուտներից այդ նվազեցումը չվերապահվելու մասին ֆիզիկական անձի գրավոր հայտարարություն տալու դեպքում: Նշված կետերով սահմանված նվազեցումներն իրականացվում են այդ նվազեցումների իրավունքը հաստատող` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված, փաստաթղթերի պատճենների հիման վրա.
գ) սույն հրահանգի 17 կետով սահմանված պարտադիր վճարումների չափով, եթե այդ վճարների չափը հաշվարկելու, պահելու (գանձելու) պարտավորությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է ֆիզիկական անձին եկամուտներ վճարող տվյալ հարկային գործակալը:
Մնացած դեպքերում համախառն եկամտից սույն հրահանգով սահմանված նվազեցումները իրականացնում են ֆիզիկական անձինք ինքնուրույնաբար և արտացոլում տարեկան եկամուտների հայտարարագրում` սույն հրահանգով սահմանված կարգով:
28. Կրկնակի հարկումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հարկային ռեզիդենտների վճարման ենթակա եկամտահարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանցից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա են նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից սույն հրահանգի դրույթներին համապատասխան Հայաստանում վճարման ենթակա հարկի գումարին:
Հաշվանցումը կարող է կատարվել միայն այն դեպքում, եթե քաղաքացին ներկայացնում է օտարերկրյա պետությունների համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքը:
Օրինակ 9. ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձին հարկային տարվա ընթացքում ՀՀ-ում հաշվարկվել է հունվար և մարտ ամիսների համար հեղինակային վարձատրություն 200 հազ. դրամ գումարով, որից եկամտի վճարման աղբյուրում սույն հրահանգի 29 կետով սահմանված դրույքաչափերով պահվել է հարկ` 38 հազ. դրամ գումարով: Նույն տարվա մարտ ամսին ԱՄՆ-ում նրան հաշվարկվել է 500 ԱՄՆ դոլար կամ 250 հազ. դրամ (1 ԱՄՆ դոլարը` պայմանական` 500 դրամ) եկամուտ, որից եկամտի վճարման ժամանակ 25 % դրույքաչափով պահվել է հարկ 125 ԱՄՆ դոլար կամ 62500 դրամ գումարով:
Հարկային տարվա ավարտին այդ անձը պարտավոր է հայտարարագրել հարկային տարվա ընթացքում իր ստացած բոլոր եկամուտների ընդհանուր գումարը, որը ստացվել է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից: ԱՄՆ-ում հարկի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը իրեն մշտական բնակության վայրի հարկային մարմնին ներկայացնելու դեպքում, ՀՀ-ում վճարման ենթակա հարկի հաշվարկը կատարվում է հետևյալ կարգով (պարզության համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկը և համախառն եկամտից դրանց նվազեցումը անտեսվում է` այն կատարվում է օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով).
- որոշվում է հարկային տարվա ընթացքում հաշվարկված համախառն եկամտի ընդհանուր գումարը` 450 հազ. դրամ (200 հազ. դրամ + 250 հազ. դրամ).
- հաշվարկվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար համախառն եկամտի անձնական նվազեցման գումարը` 16 հազ. դրամ (8 հազ. դրամ x 2 ամիս).
- որոշվում է տարեկան հարկվող եկամուտը` 434 հազ. դրամ (450 հազ. դրամ-16 հազ. դրամ).
- հաշվարկվում է սույն հրահանգի 29 կետով սահմանված դրույքաչափերով տարեկան հարկի գումարը` 102200 դրամ (434000 դրամ-320000 դրամ)x0,3 + 68 հազ.դրամ).
- կրկնակի հարկումը բացառելու նպատակով որոշվում է օտարերկրյա պետությունում հաշվարկված եկամտից սույն հրահանգի 29 կետով սահմանված դրույքաչափերով ՀՀ-ում վճարման ենթակա հարկը` 50500 դրամ գումարով (250000 դրամ-120000 դրամ) x 0,25 + 18000 դրամ), որը ենթակա է հաշվանցման ԱՄՆ-ում պահված 62500 դրամ գումարից, քանի որ պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից սույն հրահանգի դրույթներին համապատասխան հաշվարկված Հայաստանում վճարման ենթակա հարկի գումարին.
- տարեկան հարկի գումարից հանվում են հաշվանցման ենթակա հարկի գումարները և որոշվում է հարկի լրավճարման գումարը: Տվյալ դեպքում հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ից ոչ ուշ լրավճարման ենթակա է 13700 դրամ գումարով եկամտահարկ (102200 դրամ-38000 դրամ -50500 դրամ):
29. Հարկային տարում հարկվող եկամուտներից եկամտահարկը վճարվում (գանձվում) է հետևյալ դրույքաչափերով.
Տարեկան հարկվող եկամտի չափը |
Հարկի գումարը |
մինչև 120 000 դրամ | հարկվող եկամտի 15 տոկոսը |
120 000 դրամից մինչև 320 000 դրամը ներառյալ | 18 000 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը |
320 000 դրամը գերազանցող չափից ավելի | 68 000 դրամին գումարած 320 000 դրամը գերազանցող գումարի 30 տոկոսը |
30. Այն գումարներից, որոնք հավելվում են աշխատավարձին ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանային, բարձր լեռնային և այլ գործակիցների (այդ թվում դասային կոչումների), ինչպես նաև աշխատանքային ստաժի համար, հարկը գանձվում է առանձին` 15 տոկոս դրույքաչափով: Այն դեպքում, երբ սույն հրահանգի 19-22 կետերով սահմանված համախառն եկամտի անձնական նվազեցումները գերազանցում են հիմնական աշխատավարձին, իսկ գործակցի և վերադիրի հետ միասին աշխատանքի վարձատրության ընդհանուր գումարը գերազանցում է նշված նվազեցումները, ապա հարկի հաշվարկը կատարվում է հիմնական աշխատավարձի, գործակցի և վերադիրի ամբողջական գումարից:
Օրինակ 10. Բարձր լեռնային տարածքում գտնվող ձեռնարկության աշխատողին, որը ունի մինչև 18 տարեկան հասակի երկու երեխա, հիմնական աշխատանքի վայրում հունվար ամսին հաշվարկվել է 11000 դրամ եկամուտ, այդ թվում, աշխատավարձ 9000 դրամ, աշխատանքային ստաժի համար հավելում` 1000 դրամ, գործակցով հաշվարկված գումար` 1000 դրամ: Հարկվող եկամտի գումարը կկազմի 670 դրամ (11000-պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը` 330-անձնական նվազեցման գումարը` 10000), եկամտահարկը` 101 դրամ (670x0,15):
31. Առանձին վճարողների և (կամ) գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարներ:
Բ ա ժ ի ն II
Հարկային գործակալի կողմից հարկի հաշվարկման եվ վճարման կարգը
32. Հարկման նպատակներով հարկային գործակալ է համարվում հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը), իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը, ինչպես նաև անհատ ձեռներեցը, որի վրա օրենքի համաձայն դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը: Բացառությամբ սույն հրահանգի 35 կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը: Մասնավորապես, հարկային գործակալը հարկը հաշվարկում, պահում (գանձում) և բյուջե է վճարում ֆիզիկական անձանց հետևյալ տեսակի եկամուտներ վճարելիս`
ա) աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ.
բ) ռոյալթի.
գ) մրցույթներից և մրցություններից, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումներ (մրցանակներ).
դ) նվիրատվության և օգնության կարգով վճարվող (հատկացվող) դրամական միջոցներ և գույք.
ե) իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից ֆիզիկական անձանց համար կատարված ապահովագրավճարները:
33. Այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք հարկային գործակալների միջոցների հաշվին ստանում են կանխիկ գումար կամ կտրոններ (այլ փաստաթղթեր) անվանական արժեքի նշումով, որոնք կոնկրետ անձին իրավունք են տալիս երթևեկելու, հաճախելու կամ օգտվելու սովորական պայմաններում վճարովի այլ ծառայություններից, ապա այդ նպատակին ուղղվող միջոցների գումարը չի նվազեցվում ֆիզիկական անձանց համախառն եկամտից:
Ֆիզիկական անձանց համախառն եկամտից չեն նվազեցվում նաև հարկային գործակալների կողմից իրենց կոնկրետ աշխատողների նյութական և սոցիալական վիճակի բարելավման նպատակով կատարվող վճարումները, մասնավորապես.
- կոմունալ կենցաղային ծառայությունների արժեքը.
- տարբեր բնույթի աբոնեմենտների, թերթերի, ամսագրերի և գրքերի բաժանորդագրության արժեքը.
- սննդի արժեքը.
- բուժման արժեքը.
- մանկական նախադպրոցական հիմնարկներում և ուսումնական հաստատություններում երեխաների համար ծնողների փոխարեն կատարված մուծումների գումարները, բացառությամբ բաժնային մասնակցությամբ մանկական նախադպրոցական հիմնարկների պահպանման համար հարկային գործակալների կատարած ծախսերի.
- աշխատանքի վայր մեկնելու և վերադարձի ուղերթի արժեքը.
- բուժման և հանգստի ուղեգրերի, ներառյալ աշխատողների երեխաների համար ճամբարների և առողջարանների ուղեգրերի արժեքը.
- աշխատողներին շուկայականից ցածր գներով ապրանքների (արտադրանքի, ծառայությունների) իրացման կամ ձեռնարկությունների կողմից սեփական արտադրության արտադրանքը այլ գնորդներին (սպառողներին) բաց թողնվող արտադրանքի համար սովորաբար կիրառվող գներից (այդպիսի գների առկա չլինելու դեպքում` ձեռք բերման գնից կամ փաստացի ինքնարժեքից) ցածր գներով բացթողումը (այդ գների և աշխատողներին իրացվող արտադրանքի գների տարբերության գումարները):
34. Աշխատողների արձակուրդային գումարների հարկումը կատարվում է հետևյալ կարգով.
ա) այն դեպքում, երբ ձևակերպվում է աշխատողի հերթական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախորդ տարիների չօգտագործված արձակուրդը, ապա հաշվարկված արձակուրդային գումարը ներառվում է նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտ, որ ամիսներին նա գտնվում է արձակուրդում.
Օրինակ 11. Աշխատողը մարտին գնում է հերթական արձակուրդ և վերադառնալու է ապրիլ ամսին: Արձակուրդային գումարից հարկը որոշելու համար աճողական կարգով հաշվարկվող համախառն եկամտի մեջ ներառվում են մարտին վճարված աշխատանքի վարձատրությունը և արձակուրդային գումարը: Հարկվող եկամուտը որոշելիս, համախառն եկամտի անձնական նվազեցումը կատարվում է նաև ապրիլ ամսվա համար, քանի որ արձակուրդային գումարի մի մասը ստացվել է ապրիլ ամսվա համար: Աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո ապրիլ ամսվա համար աշխատանքի վարձատրությունը հաշվարկելիս կատարվում է ապրիլ ամսվա հարկի վերահաշվարկ` ելնելով ապրիլին վճարված արձակուրդայինի և աշխատանքի վարձատրության ընդհանուր գումարից:
բ) այն դեպքում, երբ արձակուրդում գտնվող աշխատողին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ետ են կանչում աշխատանքի, ապա փաստացի աշխատած օրերի համար աշխատանքի վարձատրությունից հարկի գումարը որոշելիս կատարվում է տվյալ ամսվա հարկի վերահաշվարկ` ելնելով այդ ամսվա համար վճարված արձակուրդայինի և աշխատանքի վարձատրության ընդհանուր գումարից:
35. Հարկային գործակալի կողմից հարկի պահում (գանձում) չի իրականացվում, եթե`
ա) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր (կամ գնման երկկողմանի ակտ)` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները և Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման վկայականի համարը.
բ) եկամուտ ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին հարկային գործակալի հետ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կնքում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր (մասնավորապես, առուծախի, կոմիսիայի, կապալի և այլն, կամ երկկողմանի ակտ), նշելով անձնագրի տվյալները և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեն, բացառությամբ սույն հրահանգի 5 կետի «բ», «է», և «ը» ենթակետերում նշված եկամուտների ստացման հետ կապված պայմանագրերի.
գ) ֆիզիկական անձին վճարվում է սույն հրահանգի 5 կետի «ե» և «զ» ենթակետով սահմանված եկամուտներ:
36. Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահվում (գանձվում) է հետևյալ չափերով.
ա) սույն հրահանգի 35 կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գրավոր պայմանագիր չկնքելու կամ պահանջվող տվյալներից որևէ մեկի բացակայության դեպքում` տասնհինգ տոկոս դրույքաչափով` վճարվող եկամտի գումարից (առանց հաշվի առնելու սույն հրահանգով սահմանված նվազեցումները և ծախսերը).
Օրինակ 12. 1998 թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանում ձեռնարկությունը շուկայից ապրանք է ձեռք բերում առանց հիմնավոր փաստաթղթերի 15000 դրամով, և քանի որ տվյալ դեպքում ձեռնարկությունը` համաձայն օրենքի, հանդես է գալիս որպես հարկային գործակալ, նա պարտավոր է կատարել եկամտահարկի պահում 15 տոկոս դրույքաչափով գնվող ապրանքի արժեքից և տարբերությունը (12750 դրամը) վճարել քաղաքացուն, որի տվյալները չկան կամ լրիվ չեն:
Այս դեպքում կտրվեն հետևյալ հաշվապահական ձևակերպումները.
Դ 41 «Ապրանքներ»
Կ 60 «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ»` 12750
Դ 41 «Ապրանքներ»
Կ 68 «Հաշվարկներ բյուջեի հետ»` 2250
Դ 71 «Հաշվարկներ հաշվետու անձանց հետ»
Կ 50 «Դրամարկղ» ` 12750
Դ 60 «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ»
Կ 71 «Հաշվարկներ հաշվետու անձանց հետ»` 12750
Դ 68 «Հաշվարկներ բյուջեի հետ»
Կ 51 «Հաշվարկային հաշիվ»` 2250
բ) մյուս բոլոր դեպքերում` սույն հրահանգի 29 կետով սահմանված դրույքաչափերով` սույն հրահանգի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից:
37. Հարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ հարկային տարում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին կատարված վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցումների չափից:
Օրինակ 13. Աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձին հունվար ամսին հաշվարկվել է 35 հազ. դրամ, իսկ փետրվարին` 40 հազ. դրամ եկամուտ:
Այդ անձը 2-րդ կարգի հաշմանդամ է և ունի երկու երեխա, որոնցից մեկը` անչափահաս է, իսկ երկրորդը` ցերեկային ուսուցման ուսանող (մինչև 24 տարեկան): Համախառն եկամտի անձնական նվազեցումներից օգտվելու համար աշխատողը ձեռնարկության հաշվապահությանը ներկայացրել է այլ հարկային գործակալներից եկամուտներ ստանալիս անձնական նվազեցման գումարները չվերապահվելու մասին գրավոր հայտարարություն, հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի և երեխաների ծննդյան վկայականների պատճենները, ինչպես նաև տեղեկանք երեխայի ուսման վայրից` ցերեկային ուսուցման ուսանող լինելու վերաբերյալ: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա որոշվում է աշխատողի համախառն եկամտի անձնական նվազեցման գումարը եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար` 30 հազ. դրամ (չհարկվող շեմը` 8 հազ. դրամ + որպես երկրորդ կարգի հաշմանդամ` 20 հազ. դրամ + երեխաների համար` 2 հազ. դրամ):
Տվյալ դեպքում ձեռնարկության հաշվապահությունը այդ անձին վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում և պահում է հետևյալ կերպ.
ա) հունվար ամսին վճարվող եկամտից որոշվում է.
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գումարը` 1050 դրամ (35000 x 0,03)
- հարկվող եկամուտը` 3 950 դրամ (35 000-1 050-30 000).
- եկամտահարկի գումարը` 593 դրամ (3 950 x 0,15).
բ) փետրվար ամսին վճարվող եկամտից որոշվում է.
- տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված համախառն եկամուտը` 75 000 դրամ (35 000 + 40 000).
- տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված սոցիալական ապահովագրության վճարի գումարը` 2250 դրամ (35 000 x 0,03 + 40 000 x 0,03).
- տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված անձնական նվազեցման գումարը` 60000 դրամ (30 000 x 2 ամիս).
- տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված հարկվող եկամուտը` 12 750 դրամ (75 000-2 250-60 000).
- տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված հարկվող եկամտից եկամտահարկի գումարը` 1 913 դրամ (12 750 x 0,15).
- հաշվանցելով նախորդ ամսում պահված եկամտահարկի գումարը, որոշվում է փետրվարին վճարվող եկամտից պահման ենթակա եկամտահարկի գումարը` 1 320 դրամ (1913-593):
38. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալները հարկը պահում (գանձում) են եկամտի վճարման աղբյուրի մոտ, բացառությամբ սույն հրահանգի 35 կետի «ա» ենթակետով սահմանված դեպքի:
Եկամտահարկը գանձվում է հետևյալ չափերով.
Եկամտի տեսակը` | Չափը % |
ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ | 5 |
ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից), ինչպես նաև այլ (այդ թվում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված)` հայաստանյան աղբյուրներից ստացված պասիվ եկամուտներ | 15 |
39. Հարկումը կատարվում է վճարվող եկամտի ամբողջական գումարից, նվազեցնելով միայն սույն հրահանգի 9 կետի «ժբ» ենթակետով և 10 կետով սահմանված եկամուտները:
Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում և պահվում (գանձվում) է սույն հրահանգի 29 կետով սահմանված դրույքաչափերով` առանց սույն հրահանգի 19-22 կետերով սահմանված անձնական նվազեցումները կատարելու: Նշված չափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտահարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքի, երբ նա ռեզիդենտ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն` սույն հրահանգի 35 կետի «ա» ենթակետում նշված պայմաններով: Նշված դեպքերում օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը պետք է դիմի իր գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմնին` վերահաշվարկ կատարելու համար: Այդ նպատակով սույն հրահանգով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվում է եկամուտների մասին հայտարարագիր` հարկի վերջնական գումարը հաշվարկելու (մասնավորապես, աղբյուրի մոտ պահված հարկի գումարները հաշվանցելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված նվազեցումները հաշվի առնելու) համար:
40. Աշխատավարձերից և դրամական ու բնամթերային ձևով մյուս հարկվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում, պահվում և վճարվում է բյուջե այն հարկային գործակալի կողմից, որը կատարում է այդ վճարումները:
Հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում հետևյալ ժամկետներում.
ա) գործատուն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված եկամուտներից պահված (գանձված) հարկի գծով փոխանցումն իրականացնում է յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, սակայն բանկերում աշխատանքի վարձատրման միջոցների ստացման օրվանից ոչ ուշ.
բ) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված կանխիկ հասույթից աշխատավարձ և այլ վճարումներ կատարող ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկները հաշվարկված (պահված) հարկի գումարները բանկեր են մուծում (փոխանցում) աշխատավարձի և այլ վճարումների փաստացի վճարման հաջորդ օրը.
գ) մնացած տեսակի եկամուտներից, ինչպես նաև բնամթերային ձևով հատկացված (տրամադրված) եկամուտներից պահված (գանձված) հարկի գծով` ոչ ուշ, քան վճարմանը հաջորդող 15-րդ օրը:
Աշխատանքի վարձատրության միջոցներ ստանալու չեկերը բանկի հիմնարկի կողմից վճարվում է միայն հարկը բյուջե փոխանցելու մասին հանձնարարագիրը ներկայացնելու դեպքում:
41. Եկամտի վճարման և միաժամանակ այդ եկամտից պահված հարկի գումարի բյուջե փոխանցման համար հարկային գործակալի բանկային հաշիվներում բավարար միջոցներ չլինելու դեպքում հարկի գումարը բյուջե է փոխանցվում հաշիվներում միջոցների մնացորդային գումարներին համամասնորեն:
Եթե հարկային գործակալների հաշիվներում անբավարար են միջոցները աշխատավարձը տալու և միաժամանակ հարկերը վճարելու համար, ապա աշխատավարձը ստանալու չեկը և հարկերը վճարելու վճարման հանձնարարագրերը կազմվում են հաշվում միջոցների առկայության և աշխատավարձի հաշվարկված գումարի համամասնական հարաբերությամբ:
Օրինակ 14. Հարկային գործակալը պետք է աշխատողներին վճարի 400 հազ. դրամ աշխատավարձ և փոխանցի եկամտահարկ 20 հազ. դրամ: Հարկային գործակալի բանկային հաշվում կա 126 հազ.դրամ, որի հարաբերությունը հաշվարկված աշխատավարձի նկատմամբ (հարկի հետ միասին) կազմում է 30% (126000:420000x100): Այդ դեպքում աշխատանքի վարձատրության չեկը կազմվում է 120 հազ. դրամի, իսկ հարկի գումարի փոխանցման հանձնարարագիրը` 6 հազ. դրամի համար: Հարկի մնացած գումարը (14 հազ. դրամ) փոխանցվում է չվճարված վարձատրության մնացորդը (280 հազ. դրամ) վճարելու համար միջոցներ ստանալու հետ միաժամանակ:
42. Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված հարկի գումարների մասին տեղեկանքներ (սույն հրահանգի հավելված 3-ում բերված ձևով)` հարկային մարմիններին ներկայացնելու, ինչպես նաև այլ հարկային գործակալներին տրամադրելու համար:
43. Հարկային տարվա ընթացքում հարկային գործակալի փոփոխման դեպքում յուրաքանչյուր հաջորդ գործակալ` հարկատուի պահանջով, հարկվող եկամտի և հարկի գումարի աճողական հաշվարկը իրականացնում է, ելնելով այդ տարում նախորդ հարկային գործակալի (գործակալների) կողմից տվյալ հարկատուին տարեսկզբից վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված հարկերի ընդհանուր գումարից, եթե նրանք ևս իրականացրել են հարկում նմանատիպ կարգով: Այդպիսի աճողական հաշվարկի համար հիմք են ընդունվում սույն հրահանգի 42-րդ կետում նշված նախկին հարկային գործակալից ներկայացված տեղեկանքը:
Օրինակ 15. Ֆիզիկական անձը հոկտեմբերի 15-ից ազատվել է այն ձեռնարկությունից, որտեղ աշխատել է տարվա սկզբից: Այդ ժամանակաշրջանում նրա համախառն եկամուտը կազմել է 200.000 դրամ:
Համախառն եկամտից նվազեցման ենթակա տարեսկզբից հաշվարկած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը կազմել է` 6000 դրամ, իսկ անձնական նվազեցման գումարը` 80.000 դրամ:
Տվյալ դեպքում այդ ձեռնարկությունում 114.000 դրամ հարկվող եկամտից (200.000-6.000-80.000) պահվել է հարկ 17.100 դրամ գումարով (114.000 x 15%):
Հարկային տարվա ընթացքում հարկատուն փոխել է իր աշխատանքի վայրը և նոյեմբերի 10-ից ընդունվել է աշխատանքի մեկ այլ հարկային գործակալի մոտ, որտեղ նրա ամսական դրույքը կազմում է 25.000 դրամ:
Աշխատանքի ընդունվելու հետ միաժամանակ ֆիզիկական անձը ներկայացրել է տեղեկանք նախկին աշխատավայրից, տարվա սկզբից նրան վճարված եկամուտների և այդ եկամուտներից պահված հարկի մասին:
Նոր աշխատավայրում այդ անձին նոյեմբեր ամսին վճարվող եկամտից եկամտահարկը հաշվարկվում և պահվում է հետևյալ կարգով`
ա) որոշվում է ֆիզիկական անձի տարվա սկզբից համախառն եկամտի գումարը 225.000 դրամ (200.000 + 25.000).
բ) համախառն եկամտից օրենսդրությամբ սահմանված անձնական նվազեցումները կատարվում են տարեսկզբից եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար` 88.000 դրամ (8.000 x 11 ամիս).
գ) որոշվում է տարվա սկզբից աճողական կարգով հաշվարկված հարկվող եկամտի գումարը 130.250 դրամ (225.000-6750-88.000).
դ) տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված հարկվող եկամտից որոշվում է եկամտահարկի գումարը` 20.563 դրամ (130.250-120.000) x 25% + 18000).
ե) հաշվանցելով նախորդ ժամանակաշրջանում պահված եկամտահարկի գումարը, որոշվում է նոյեմբեր ամսին վճարված եկամտից պահման ենթակա եկամտահարկի գումարը` 3.463 դրամ:
Աշխատանքից ազատվելուց հետո ֆիզիկական անձին նախկին աշխատատեղում եկամուտ վճարվելու դեպքում, հարկի հաշվարկը և պահումը կատարվում է ելնելով նախկինում վճարված համախառն եկամտի գումարից, առանց այդ ամսվա համար անձնական նվազեցում կատարելու: Այդպիսի դեպքում աշխատանքի նախկին և նոր վայրերում հարկային տարվա ընթացքում ստացված եկամուտները ֆիզիկական անձը պարտավոր է արտացոլել եկամուտների մասին հայտարարագրում, որը սահմանված ժամկետում ներկայացվում է իր բնակության վայրի հարկային մարմնին:
Տվյալ դեպքում հարկային գործակալները ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների հաղորդման համար սահմանված ժամկետում հայտնում են իրենց գտնվելու վայրի հարկային մարմնին:
Բ ա ժ ի ն III
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից հարկի հաշվարկելու եվ վճարելու կարգը
44. Ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման` «ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը, այսինքն արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից հասույթը որոշվում է դրանց դիմաց վճարման օրվա դրությամբ:
45. Հարկվող եկամուտը որոշելիս, համախառն եկամուտը նվազեցվում է ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների գծով անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով` ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հայտարարագրի հիման վրա.
ա) ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման.
բ) անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:
Փաստաթղթերով ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
46. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների գծով ծախսերի թվին են դասվում, մասնավորապես.
46.1. Նյութական (արտադրական բնույթի, վարչական և ընդհանուր տնտեսական նշանակության, իրացման (կոմերցիոն) բնույթի) ծախսերը:
Այստեղ ներառվում է նյութական ռեսուրսների (հումք, նյութեր, վառելիք, էներգիայի բոլոր տեսակներ, սահմանված կարգով անմիջականորեն դուրս գրվող գործիքներ, հարմարանքներ, սարքեր, լաբորատոր սարքավորումներ, և այլ փոքրարժեք առարկաներ, համալրող շինվածքներ, կիսապատրաստուքներ, պահեստամասեր, մանրամասեր (դետալներ), տարա և այլն) արժեքը, որոնք հարկատուի գործունեության ընթացքում անմիջականորեն սպառվում են կամ իրենց արժեքն ամբողջությամբ փոխանցում են արտադրվող արտադրանքին, մատուցվող ծառայությանը (կապիտալացվում են):
Նյութական ռեսուրսները «նյութական ծախսեր» տարրում արտացոլվում են սկզբնական արժեքով, որը ձևավորվում է փաստացի ձեռք բերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով ըստ կողմերի պայմանավորվածության) և մինչև պահեստ տեղափոխման (փոխադրման) հետ կապված բոլոր ծախսերից (մատակարարող և վաճառահանող կազմակերպությունների վերադիրները (հավելավճարները), կոմիսիոն վարձահատուցումները, ապրանքային և ֆոնդային բորսաների ծառայությունների` ներառյալ բրոքերային ծառայությունների արժեքը, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտային ծառայությունների արժեքը, եթե դրանք կատարվում են կողմնակի կազմակերպությունների ֆիզիկական անձանց կողմից, ինչպես նաև ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը, մաքսային ծառայության համար կատարված վճարները և տեղափոխման հետ կապված ապահովագրական վճարները)` առանց փոխհատուցվող հարկերի:
46.2. Ամորտիզացիոն մասհանումները` հարկատուի գործունեությանը բազմակի անգամներ մասնակցող ակտիվների ամորտիզացիայի (մաշվածության) գումարները, որոնց մեջ ներառվում են.
ա) հիմնական միջոցների վերականգնման համար ամորտիզացիոն մասհանումները *)
Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն հետևյալ նվազագույն ժամկետներից`
ա) |
շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար` |
20 տարի |
բ) |
հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների շենքերի և շինությունների համար` |
10 տարի |
գ) |
հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` |
3 տարի |
ե) |
այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար` |
5 տարի: |
ա) |
շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ ստորև բերված |
|
բ) |
ենթակետի` |
20 տարի |
բ) |
հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների շենքերի և շինությունների համար` |
10 տարի |
գ) |
չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` |
3 տարի |
դ) |
հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար` |
1 տարի |
ե) |
այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար`
|
5 տարի: |
Աղետի գոտում գտնվող «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հարկատուին իրավունք է վերապահված իր հայեցողությամբ ընտրելու հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ նվազագույն ժամկետ, բայց ոչ պակաս տվյալ խմբի համար վերը նշված ժամկետներից:
__________
* 1998 թ. հուլիսի 6-ի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից.
ա) շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ ստորև բերված բ) ենթակետի` | 20 տարի | |
բ) հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների շենքերի և շինությունների համար` | 10 տարի | |
գ) չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` | 3 տարի | |
դ) հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար` | 1 տարի | |
ե) այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար` | 5 տարի |
Աղետի գոտում գտնվող «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես այդ հիմնական միջոցների սկզբնական արժեքի և տվյալ խմբի համար վերը նշված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:
Ամորտիզացիոն մասհանումների չափը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հիմնական միջոցների նկատմամբ որոշելու համար 1998 թվականի հունվարի 1-ից հետո ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը որոշվում է որպես չամորտիզացված արժեքի գործակցի և հիմնական միջոցի տվյալ խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետի արտադրյալ.
Ժն = (Ա-Մ) x Ժ/Ա
որտեղ`
Ժն-ն` մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետն է.
Ա-ն` հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.
Մ-ն` հիմնական միջոցի մաշվածության գումարն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.
Ժ-ն` հիմնական միջոցների տվյալ խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է` վերը նշված աղյուսակի համաձայն:
1998 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների համար ամորտիզացիոն ժամկետ են համարվում վերը նշված աղյուսակով սահմանված ժամկետները:
Տարվա ընթացքում նոր հիմնական միջոցներ մուտքագրելու դեպքում հարկատուները հաշվետու տարում վերջիններիս գծով ամորտիզացիոն մասհանումները հաշվարկում են այդ հիմնական միջոցները իրենց հաշվեկշիռ մուտքագրելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած:
Լրիվ ամորտիզացված հիմնական միջոցների գծով (ամորտիզացիոն նվազագույն ժամկետների լրանալուց հետո) տվյալ հիմնական միջոցի գծով ամորտիզացիոն մասհանումներ չեն կատարվում:
բ) Վարձակալի կողմից երկարաժամկետ վարձակալված (ֆինանսական վարձակալություն) հիմնական միջոցների համար կատարվող ամորտիզացիոն մասհանումները:
Վարձակալի կողմից երկարաժամկետ վարձակալված (ֆինանսական վարձակալություն) հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումները կատարվում են սույն կետի «ա» ենթակետում նշված կարգով և տվյալ հիմնական միջոցների գծով վերը նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից ելնելով: Այս դեպքում վարձատուն ամորտիզացիոն մասհանումներ չի կատարում:
գ) Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները:
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշվում է հարկատուի կողմից` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Այդ ժամկետների որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է սահմանվում 10 տարի, բայց ոչ ավել, քան հարկատուի գործունեության ժամկետն է:
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես դրանց սկզբնական արժեքի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված (որոշված) ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:
Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից նվազեցումների մեջ ոչ նյութական ակտիվների օտարման դեպքում (բացառությամբ անհատույց տրամադրումը) մտցվում է վերջիններիս մնացորդային արժեք (սկզբնական արժեքի և կատարված ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը):
դ) Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածությունը:
Փոքրարժեք և արագամաշ առարկաների արժեքը մարվում է.
- շահագործման հանձնման պահին 50 տոկոսի չափով և դուրսգրման պահին` մնացած 50 տոկոսի չափով, մաշվածքի հաշվարկման միջոցով,
- շահագործման հանձնման պահին 100 տոկոսի չափով, մաշվածքի հաշվարկման միջոցով:
Ընդ որում, եթե փոքրարժեք և արագամաշ առարկաների մեկ միավորի արժեքը չի գերազանցում 10,0 հազ. դրամը, կարող են դուրս գրվել ծախսերով` արտադրություն բացթողնման կամ շահագործման հանձնման պահին:
(46.2-րդ կետը խմբ. 05.04.99 N 01/24)
46.3. Վարձակալված հիմնական միջոցների դիմաց վարձակալական վճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսումները:
46.4. Ապահովագրական վճարները:
Այստեղ մասնավորապես ներառվում են որպես ապահովագրող հանդես եկող հարկատուի գույքի (հիմնական միջոցների, արտադրական պաշարների, պատրաստի արտադրանքի և համապատասխան այլ ակտիվների) իր ապահովագրության բոլոր տեսակների գծով ծախսերը (բացի սույն հրահանգի 46.1 ենթակետում նշված տեղափոխման հետ կապված ապահովագրական վճարներից և սույն հրահանգի 46.4 ենթակետում նշված սոցիալական ապահովագրության վճարներից):
46.5. Չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը (բացի սույն հրահանգի 46.1 կետում նշված մաքսատուրքերից) և այլ պարտադիր վճարները (այդ թվում նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում սեփականաշնորհման գործառնություններից բյուջե փոխանցման ենթակա գումարները):
46.6. Վարկերի և այլ փոխառությունների տոկոսները:
Այստեղ մասնավորապես ներառվում են հարկատուների կողմից ստացված բոլոր տեսակի վարկերի (կարճաժամկետ (մեկ տարուց ոչ ավելի մարման ժամկետով), երկարաժամկետ (մեկ տարուց ավելի մարման ժամկետով), տարկետված, հետաձգված, երկարաձգված, ժամկետանց), դրամական և գույքային փոխառությունների (այդ թվում նաև արտարժույթով ստացվածներինը) և այլ ներգրավված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսները, գույքի երկարաժամկետ (ֆինանսական) վարձակալության դիմաց հաշվարկված տոկոսները:
Ստացված վարկերի, փոխառությունների և այլ ներգրավված միջոցների գծով տոկոսները հաշվառման մեջ արտացոլվում են հաշվեգրման եղանակով:
46.7. Երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և այլ բանկային ծառայությունների համար վճարները:
46.8. Գովազդային ծախսերը, ներառյալ ցուցահանդեսներին, տոնավաճառներին մասնակցությունը, ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման միջոցառումների հետ կապված ծախսերը, ապրանքների նմուշների արժեքը, որոնք պայմանագրերի համաձայն անվճար տրվում են անմիջականորեն գնորդներին կամ միջնորդներին և ենթակա չեն վերադարձման:
Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գովազդի ծախսերն` ամբողջությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:
46.9. Ներկայացուցչական ծախսերը:
Ներկայացուցչական ծախսեր են համարվում հարկատուի կատարած այն ծախսերը, որոնք կապված են փոխշահավետ համագործակցություն հաստատելու և այն պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ հարկատուների ներկայացուցիչների, ինչպես նաև հարկատուի խորհրդի ու վերստուգիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար այլ մասնակիցների ընդունման և սպասարկման հետ: Այդ ծախսերի մեջ մասնավորապես ներառվում են ներկայացուցիչների (մասնակիցների) պաշտոնական ընդունելության (նախաճաշ, ճաշ կամ այլ համանման միջոցառում), նրանց տրանսպորտային և հյուրանոցային ապահովման, կուլտուրական միջոցառումների կազմակերպման, բանակցությունների և կուլտուրական միջոցառումների ծրագրի ժամանակ բուֆետային սպասարկման, հուշանվերների, թարգմանիչների ծառայության վճարման հետ կապված ծախսերը:
Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող ներկայացուցչական ծախսերը:
46.10. Գործուղման ծախսերը:
Գործուղման ծախսեր են համարվում հարկատուին կամ նրա աշխատողներին աշխատանքի մշտական վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարների հետ կապված ` հարկատուի կատարած ծախսերը:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը (մասնավորապես` օրապահիկ, գիշերավարձ, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր և այլն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերը հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նորմաների սահմաններում: Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործուղման ծախսերի ձևակերպման ժամանակ առանց հիմնավորող փաստաթղթերի օրապահիկի և գիշերավարձի ծախսերը հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող մասով:
46.11. Դատական ծախսերը:
46.12. Պատճառված վնասի հատուցումը:
46.13. Քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ պատժամիջոցները, բացառությամբ պետական և համայնքների բյուջեներ գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային պատժամիջոցների:
46.14. Աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը:
46.15. Ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը:
46.16. Հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված ծախսերը:
46.17. Գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների հետ կապված ծախսերը:
47. Հարկվող եկամուտը որոշելիս (բացի սույն հրահանգի 46 կետում նշված ծախսերից) համախառն եկամուտը նվազեցվում է նաև հիմնական միջոցների վրա կատարված նորոգման, արդիականացման և այլ ծախսերի չափով, բայց ոչ ավելի այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի տասը տոկոսից, որի վրա այդ ծախսերը կատարվել են: Նշված չափից ավել կատարված նորոգման, արդիականացման և այլ նմանատիպ ծախսերը (որոնք չեն նվազեցվում համախառն եկամտից) ավելացվում են տվյալ հիմնական միջոցի նախորդ տարվա վերջի հաշվեկշռային արժեքին (կապիտալացվում են) և ամորտիզացվում են սույն հրահանգի 46.4 ենթակետում նշված կարգով:
48. Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հինգ տոկոսի, բայց ոչ ավելի քան կես միլիոն դրամ գումարի չափով` կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի գծով:
Օրինակ 16. Որպես անհատ ձեռներեց գրանցված քաղաքացին 1998 թ. զբաղվել է կոշիկի արտադրությամբ (01.03.98 թ. 31.12.98 թ.), ստանալով 2400,0 հազ. դրամ և իրականացրել մանրածախ առևտուր տոնավաճառում (01.04.98թ. 30.06.98 թ.) ստանալով 1800,0 հազ. դրամ եկամուտ:
Եկամուտների հետ կապված ծախսերը կազմել են 1000,0 հազ. դրամ, որոնք հիմնավորված չեն փաստաթղթերով:
Տարվա ընթացքում քաղաքացին ստացել է նաև պասիվ եկամուտ գույքի (բնակարանի) վարձակալության դիմաց` 250,0 հազ. դրամ գումարով:
Տարվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվել և բյուջե է փոխանցվել 741,8 հազ. դրամ ԱԱՀ (2400,0 հազ.+1800,0 հազ.+250,0 հազ.)x16,67%:
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ է կատարվել 156,0 հազ. դրամ գումարով:
Օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվել և կատարվել է եկամտահարկի կանխավճարներ 400,0 հազ. դրամ գումարով:
1998 թ. հայտարարագրման ենթակա համախառն եկամուտը կազմում է 3708,2 հազ. դրամ (2400,0 հազ.+1800,0 հազ.+250,0 հազ.-741,8 հազ.):
Այնքանով, որ կատարված ծախսերը հիմնավորված չեն փաստաթղթերով, համախառն եկամտից նվազեցման ենթակա է 185,41 հազ. դրամը (3708,2 հազ. x 5%):
Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անհատ ձեռներեցը սույն հրահանգի 19 և 22 կետերի համաձայն իրավունք ունի կատարել համախառն եկամտի անձնական նվազեցում (ունի 2 անչափահաս երեխա) 10 հազ. դրամ գումարով (8 հազ.+2 հազ.), այսինքն եկամուտների ստացման 10 ամիսների համար` 100,0 հազ. դրամ գումարով:
Այսպիսով, անհատ ձեռներեցի հարկվող եկամուտը, որից հաշվարկվում է եկամտահարկը կազմում է 3266790 դրամ (3708200-156000-185410-100000), որից սույն հրահանգի 29 կետով սահմանված սանդղակի համաձայն եկամտահարկը կազմում է 952037 դրամ: Այսպիսով 1998 թ. համար մինչև հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը բյուջե ենթակա է լրավճարման 552037 դրամ եկամտահարկ (952037-400000):
(Օրինակ 16-ը խմբ. 05.04.99 N 01/24)
49. Ծախս չեն հանդիսանում այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները:
50. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասը (սահմանված կարգով դուրս գրված ծախսերի և այլ նվազեցումների գերազանցումը համախառն եկամտի նկատմամբ) հաջորդող տարիների վրա չի փոխանցվում:
51. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում ամորտիզացիոն մասհանումների և այլ ծախսերի հաշվարկման, համախառն եկամտից չնվազեցվող ծախսերի, ծախսատեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաների, ինչպես նաև համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման առումով կիրառվում են իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նորմերը:
52. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկի կանխավճարներ սույն հրահանգով սահմանված կարգով:
53. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա տասնհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
54. Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կարող է եկամտահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմիններ:
55. Այն հարկատուն, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտահարկի գումարը չի գերազանցել հիսուն հազար դրամը, կարող է եկամտահարկի հայտարարագիր ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել: Մինչև նախորդ տարվա փաստացի եկամտահարկի գումարի հաշվարկումը հարկատուն եկամտահարկի կանխավճարները առաջին անգամ (մինչև մարտի 15-ը) կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի չափից ոչ պակաս:
56. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն այդ մասին նախօրոք գրավոր հայտնում է հարկային մարմնին և կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն (իսկ ընթացիկ տարում եկամուտներ չնախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարներ կարող է չկատարել): Կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի եկամտահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարի հայտնի դառնալու (եկամուտների հայտարարագրման) օրը:
57. Հարկատուն հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, հաշվարկում է եկամտահարկի գումարը` դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:
58. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հայտարարագիր ներկայացնելու) օրը, բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
59. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հայտարարագիր ներկայացնելու) օրը: Եկամտահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից` եկամտահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:
Օրինակ 17. Անհատ ձեռներեցը 1997 թ. արդյունքներով հաշվարկել և բյուջե է վճարել 96000 հազ. դրամ եկամտահարկ և քանի որ նշված գումարը գերազանցում է 50.0 հազ. դրամը, ապա անհատ ձեռներեցը հանդիսանում է եկամտահարկի կանխավճարներ վճարող:
Անհատ ձեռներեցը 1998 թ. ընթացքում պետք է յուրաքանչյուր եռամսյակ կատարի 16.0 հազ. դրամի չափով (նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի 1/6 չափով) կանխավճարային մուծումներ: Սակայն անհատ ձեռներեցը նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու հետևանքով, ինքնուրույն է որոշել տարվա ընթացքում վճարված կանխավճարների մեծությունը: Մասնավորապես, 1-ին եռամսյակում վճարել է 7.0 հազ. դրամ, 2-րդ եռամսյակում` 10.0 հազ. դրամ, 3-րդ եռամսյակում` 13.0 հազ. դրամ, 4-րդ եռամսյակում` 14.0 հազ. դրամ: Տարվա ընթացքում վճարած կանխավճարների ընդհանուր գումարը կազմել է 44.0 հազ. դրամ:
Ձեռներեցը 1998 թ. արդյունքներով հաշվարկել և բյուջե է վճարել 90.0 հազ. դրամ եկամտահարկ: Կանխավճարների ընդհանուր մեծությունը պետք է կազմեր 60.0 հազ. դրամից ոչ պակաս գումար (90.0x2/3), սակայն փաստացի այն կազմել է 44.0 հազ. դրամ: Պակաս վճարած գումարի համար հարկատուից կգանձվի տույժ` փաստացի եկամտահարկի (90.0 հազ. դրամի) մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարած կանխավճարի տարբերության նկատմամբ` կանխավճարի վճարման օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարի հայտնի դառնալու (եկամուտների հայտարարագրման) օրը: Այսպես 1998 թ. 1-ին եռամսյակում փաստացի եկամտահարկի մեկ վեցերորդի և փաստացի վճարած կանխավճարի տարբերությունը կազմում է 8.0 հազ դրամ (15.0-7.0),
2-րդ եռամսյակում` 5.0 հազ. դրամ (15.0-10.0), 3-րդ եռամսյակում` 2.0 հազ. դրամ (15.0-13.0) և 4-րդ եռամսյակում` 1.0 հազ. դրամ (15.0-14.0): Նշված տարբերությունների նկատմամբ կհաշվարկվի տույժ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում առաջին ժամկետի համար 1998 թ. սկսած մարտի 16-ից, 2-րդ ժամկետի համար հունիսի 16-ից, 3-րդ ժամկետի համար` սեպտեմբերի 16-ից, 4-րդ ժամկետի համար դեկտեմբերի 16-ից:
Օրինակ 18. Անհատ ձեռներեցը 1997 թ. համար հաշվարկել և բյուջե է վճարել 180.0 հազ. դրամ եկամտահարկ, և քանի որ այն գերազանցում է 50.0 հազ. դրամը, ապա անհատ ձեռներեցը հանդիսանում է եկամտահարկի կանխավճարներ վճարող:
Անհատ ձեռներեցի եկամտահարկի կանխավճարային մուծումների մեծությունը յուրաքանչյուր եռամսյակ 1998 թ. ընթացքում պետք է կազմի 30.0 հազ. դրամից ոչ պակաս գումար (նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի 1/6 չափով) և 1998 թ. համար անհատ ձեռներեցը վճարել է 120.0 հազ. դրամ եկամտահարկի կանխավճարներ: Սակայն եկամտահարկի փաստացի գումարը 1998 թ. համար կազմել է 100.0 հազ. դրամ, որը պակաս է եկամտահարկի կանխավճարների ընդհանուր գումարի մեծությունից 20.0 հազ. դրամով: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի հոդված 33 եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա տարբերությունը ենթակա է վերադարձման (հաշվանցման):
60. Հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարվում է հարկատուի կողմից ինքնուրույնաբար սույն հրահանգի 71 կետով սահմանված կարգով տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հիման վրա:
61. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատագրված վճար վճարողները եկամտահարկի գծով կանխավճարային մուծումներ չեն կատարում:
62. Անհատ ձեռներեցների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եկամտահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջների բավարարման օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:
Բ ա ժ ի ն IV
Տարեկան եկամուտների հայտարարագրումը եվ հարկի գումարների վճարումը
63. Հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմնին ներկայացնել իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր սույն հրահանգի հավելված 4-ում բերված ձևով, բացառությամբ սույն հրահանգի 64 կետով սահմանված դեպքերի:
64. Հայտարարագիր կարող են չներկայացնել այն հարկատուները, ովքեր հարկային տարվա ընթացքում ստացել են.
ա) բացառապես սույն հրահանգի 9, 10 և 14 կետերով սահմանված եկամուտներ.
բ) բացառապես միևնույն հարկային գործակալի կողմից վճարված այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտահարկը պահվել է տվյալ հարկային գործակալի կողմից, անկախ հարկային տարվա ընթացքում հարկվող եկամտի մեծությունից.
գ) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկի պահումը կատարվել է հարկային գործակալների կողմից սույն հրահանգի 43 կետում նշված պայմաններով.
դ) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկի պահումը կատարել են հարկային գործակալները և հարկային տարվա ընթացքում հարկվող եկամուտը չի գերազանցել հարյուր քսան հազար դրամը.
ե) ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` սույն հրահանգով սահմանված հայտարարագրման ենթակա եկամուտներ:
65. Անչափահաս անձանց եկամուտները հայտարարագրում են նրանց ծնողները (խնամակալները):
66. Հարկ վճարող ֆիզիկական անձինք իրենց հարկային տարվա տարեկան եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնում են հաջորդող տարվա մարտի 1-ից ոչ ուշ:
67. Մինչև հարկային տարին ավարտվելը հարկատուի գործունեության (եկամտի աղբյուրի) դադարեցման և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հայտարարագիրը ներկայացնել ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված եկամտահարկի գումարը վճարվում է բյուջե վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո` հնգօրյա ժամկետում:
68. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց եկամուտներ ստանալու դեպքում, երբ եկամտի վճարման աղբյուրի մոտ միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն եկամտահարկի պահում չի իրականացվում, տարվա ընթացքում հարկի վճարումը և հայտարարագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
69. Հայտարարագրի չներկայացնելը հարկ վճարողին չի ազատում սույն հրահանգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հարկային պարտավորությունները կատարելուց: Հայտարարագիր ներկայացվում է բոլոր այն դեպքերում, երբ եկամուտները ստացվել են Հայաստանի Հանրապետության հարկային գործակալ չհանդիսացողներից:
70. Ֆիզիկական անձինք հայտարարագրերի ներկայացումից հետո երկու ամսվա ընթացքում իրավունք ունեն ճշգրտումներ մտցնել դրանցում արտացոլված տվյալներում:
71. Սույն հրահանգի դրույթներին համապատասխան հայտարարագիր ներկայացնող հանդիսացող ֆիզիկական անձինք հայտարարագրում են հարկային տարվա ընթացքում ստացած համախառն եկամուտը, բացառությամբ սույն հրահանգի 9, 10 և 14 կետերով սահմանված եկամուտների: Տարեկան հարկվող եկամուտը որոշելիս, ֆիզիկական անձինք ինքնուրույնաբար կատարում են հայտարարագրվող համախառն եկամտից սույն հրահանգով նախատեսված նվազեցումները և որոշում տարեկան հարկի գումարը սույն հրահանգի 29 կամ 38 կետերով սահմանված չափերով:
72. Հարկատուն պարտավոր է հայտարարագրով հաշվարկված հարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
73. Եթե սույն հրահանգի համաձայն ստացված եկամուտների մի մասից հարկային տարվա ընթացքում հարկային գործակալները սահմանված կարգով իրականացրել են հարկի պահում (գանձում) եկամտի վճարման աղբյուրի մոտ, ապա հարկային տարվա ընթացքում պահված հարկի գումարները հաշվի են առնվում (հաշվեգրվում են) վերջնահաշվարկի ժամանակ:
74. Տարեկան հայտարարագրի արդյունքներով հարկատուի կողմից բյուջե ավել վճարված հարկի գումարները ենթակա են վերադարձման «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:
Օրինակ 19. ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը հարկային տարում ստացել է հետևյալ եկամուտները.
- աշխատանքի վարձատրություն «Ա» ձեռնարկությունից (01.01.98 թ. - 31.12.98 թ.)` 180000 դրամ, որից եկամտի վճարման աղբյուրում պահվել է եկամտահարկ 11790 դրամ գումարով.
- համատեղության կարգով աշխատանքի վարձատրություն «Բ» ձեռնարկությունից (01.05.98 թ.-31.12.98 թ.)` 160000 դրամ, որից եկամտի վճարման աղբյուրում պահվել է եկամտահարկ 26800 դրամ գումարով.
- ռոյալթի (հեղինակային վարձատրություն) «Գ» հրատարակչությունից` 60000 դրամ, որից եկամտի վճարման աղբյուրում պահվել է եկամտահարկ 7200 դրամ գումարով.
- վիճակախաղի դրամական շահում (20.06.98 թ.)` 400000 դրամ, որից` 10000 դրամը նվազեցնելուց հետո, 390000 դրամից եկամտի վճարման աղբյուրում պահվել է եկամտահարկ 89000 դրամ գումարով.
- գույքը (բնակարանը) վարձակալության հանձնելու դիմաց վարձավճար (01.01.98 թ. - 31.12.98 թ.)` 300000 դրամ գումարով:
Հարկային տարին ավարտվելուց հետո մինչև 1999 թ. մարտի 1-ը նշված ֆիզիկական անձը իր բնակության վայրի հարկային մարմնին ներկայացնում է հայտարարագիր սույն հրահանգի հավելված 4-ում բերված ձևով, որտեղ հայտարարագրում է հարկային տարում իր ստացած համախառն եկամտի գումարը` 1090000 դրամ (180000+160000+60000+390000+300000):
Քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված եկամուտների գծով համախառն եկամտից նվազեցվող ծախսերը կազմում են 18400 դրամ (քանի որ հեղինակային վարձատրության և վարձավճարի գծով ֆիզիկական անձի կատարած ծախսերը հիմնավորված չեն փաստաթղթերով, նվազեցման ընդունվում է այդ եկամուտների 5 տոկոսը` 18000 դրամը, իսկ վիճակախաղի շահումի գծով` տոմսի արժեքը` 400 դրամ):
Քանի որ նշված ֆիզիկական անձը հարկային տարվա յուրաքանչյուր ամսում ստացել է եկամուտ, ապա անձնական նվազեցման գումարը կազմում է 96000 դրամ (12 ամիս x 8000 դրամ):
Հայտարարագրի հիման վրա հաշվարկվում է տարեկան հարկվող եկամտի գումարը (պարզության համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկը և համախառն եկամտից դրանց նվազեցումը անտեսվում է` այն կատարվում է օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով)` 975600 դրամ (1090000-18400-96000):
Սույն հրահանգի 29 կետում սահմանված սանդղակի համաձայն հաշվարկվում է տարեկան եկամտահարկի գումարը` դրամ 264680 (975600-320000) x 0,3 + 68000):
Տարեկան հարկի գումարից հաշվանցելով հարկային տարվա ընթացքում եկամտի վճարման աղբյուրում պահված հարկի գումարները` 134790 դրամը (11790 + 26800 + 89000 +7200), հաշվարկվում է հարկի լրավճարման գումարը` 129890 դրամ (264680-134790), որը հարկային տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 1-ը ֆիզիկական անձը պետք է վճարի պետական բյուջե:
Բ ա ժ ի ն V
Ոչ ռեզիդենտների հարկման առանձնահատկությունները
75. Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների հարկումը կատարվում է սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգով: Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում`
ա) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.
բ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտը.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացված եկամուտները.
դ) պասիվ եկամուտները:
76. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից` իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ), Հայաստանի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, մասնավորապես`
ա) շահաբաժինները.
բ) տոկոսները.
գ) ռոյալթիները.
դ) Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտը.
ե) Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը.
զ) փոխադրման ծառայությունների (ֆրախտ) դիմաց ստացված եկամուտները:
77. Ոչ ռեզիդենտը սույն հրահանգով սահմանված դեպքերում օգտվում է համախառն եկամտից նվազեցումներ կատարելու իրավունքից, որի համար նա պետք է դիմի իր գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմնին` սույն հրահանգով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնելով եկամուտների մասին հայտարարագիր` հարկի վերջնական գումարը հաշվարկելու (մասնավորապես, աղբյուրի մոտ պահված հարկի գումարները հաշվանցելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված նվազեցումները հաշվի առնելու) համար:
78. Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հայաստանյան աղբյուրներից պահված հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմինների կողմից տրվում է համապատասխան տեղեկանք` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սույն հրահանգի հավելված 5-ում բերված ձևով:
79. Հարկման ենթակա չէ ոչ ռեզիդենտին հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտը` կապված արտաքին տնտեսական գործունեության հետ: Սույն հրահանգի կիրառման նպատակով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Հայաստան ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում միջնորդների բացակայության դեպքում) գործունեություն, որի դեպքում Հայաստանի հարկային ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը:
Բ ա ժ ի ն VI
Հարկային գործակալների եվ հարկ վճարողների պարտականությունները
80. Հարկային գործակալները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմիններին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով գրավոր տեղեկություններ ներկայացնել անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների և այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին: Նշված տեղեկությունները վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին (տեղեկությունների ձևը և լրացման կարգը բերված է սույն հրահանգի հավելված 6-ում):
Հարկային գործակալները տեղեկություններ չեն ներկայացնում սույն հրահանգի 9 և 10 կետերով սահմանված նվազեցվող եկամուտներ վճարելու դեպքում, բացառությամբ 9 կետի ը) ենթակետում նշված եկամուտների:
Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին հարկային գործակալները տեղեկություններ չեն ներկայացնում միայն այն դեպքում, երբ գյուղատնտեսական մթերք իրացնող ֆիզիկական անձը հարկային գործակալին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմինների կամ այգեգործական ընկերությունների կողմից տրված` սույն հրահանգի հավելված 7-ում բերված ձևով:
81. Հարկային գործակալի լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում տեղեկությունները սույն հրահանգի 80 կետում նշված կարգով հարկային մարմիններին ներկայացվում են հարկային գործակալի կողմից լուծարման (գործունեության դադարեցման) մասին պետական գրանցում իրականացնող մարմնին դիմում տալու օրվանից 5-օրյա ժամկետում:
82. Հարկային գործակալը (այդ թվում` գործատուն) պարտավոր է եռամսյակը մեկ, հաջորդ եռամսյակի երկրորդ ամսի 1-ից ոչ ուշ իր գտնվելու վայրի հարկային մարմնին ներկայացնել ամփոփ հաշվարկ անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին (ամփոփ հաշվարկի ձևը և լրացման կարգը բերված է սույն հրահանգի հավելված 8-ում):
83. Հարկ վճարողները պարտավոր են`
ա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տանել հարկային տարում ձեռնարկատիրական գործունեությունից և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտների և դրանց ստացման հետ կապված ծախսերի հաշվառում:
Ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով հարկվող ոլորտներում) կատարումից եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են վարել եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք հետևյալ ձևով:
Հաշվառման ժամանակաշրջանը (օր, շաբաթ, ամիս, տարի) | Պատրաստված արտադրանքի (մատուցված ծառայությունների) քանակը | Պատրաստված արտադրանքի (մատուցված ծառայությունների) վրա կատարված ծախսեր |
Իրացված արտադրանքի (մատուցված ծառայությունների) քանակը |
Իրացված արտադրանքի (մատուցված ծառայությունների) գինը (դրամ) |
Հասույթի կամ եկամուտի գումարը (դրամ) | Զուտ եկամուտը(համխառն եկամուտը կամ հասույթը` հանած ծախսերը), դրամ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
||||||
Ընդամենը տարվա համար |
Ֆիզիկական անձինք, ովքեր զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ սոցիալ-կուլտուրական ոլորտում, պարտավոր են գրքում լրացուցիչ արտացոլել հաճախորդների, բուժվող հիվանդների, սովորողների ազգանունները և բնակության վայրը:
Գրանցման գրքերը ձեռք են բերվում ֆիզիկական անձանց կողմից, գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո գրանցման գիրքը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի հարկային մարմին` կնքման և համարակալման: Կնքված և համարակալված գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են տարածքային հարկային տեսչության մարմիններում:
Գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրը և գրքի հերթական համարը:
Հարկային տարում գրանցման գիրքը ավարտվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը նոր գրանցման գիրք է ներկայացնում հարկային մարմին` կնքման և համարակալման համար:
Նոր բացվող գրանցման գրքերում սույն կարգին համապատասխան գրանցման ենթակա են ավարտված գրքում գրանցված, սակայն դեռևս չիրացված արտադրանքի մնացորդները:
Շինությունները, բնակարանները և մյուս շարժական ու անշարժ գույքը վարձակալության տված ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվի առնել այդ գույքի ինչպես դրամական, այնպես էլ բնամթերային ձևով ստացված վարձակալական վճարի չափը:
Վարձակալությամբ տրված գույքից, որը գտնվում է մեկ կամ մի քանի անձանց սեփականության կամ տնօրինության տակ, ստացած եկամուտները հաշվի են առնվում այն անձանց մոտ, ում սեփականության կամ տնօրինման տակ գտնվում է տվյալ գույքը:
Ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք տանում են հաշվառում ընթացիկ տարում ստացված եկամուտների և վճարման աղբյուրի մոտ պահված հարկերի վերաբերյալ, ինչպես նաև հաշվի են առնում ծախսերը` կապված այս կամ այն կոնկրետ ստեղծագործության հետ: Հաշվառումը տարվում է ցույց տալով վարձատրության վճարման կոնկրետ վայրը և ամսաթիվը: Եկամուտների և եկամուտների ստացման հետ անմիջականորեն կապված ծախսերի հաշվարկման վերաբերյալ տարվա ամփոփ տվյալները ինչպես նաև այդ եկամուտներից պահված հարկերի գումարները հիմք են ընդունվում ֆիզիկական անձանց կողմից եկամուտների մասին հայտարարագիրը լրացնելու համար.
բ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հարկային մարմիններին ներկայացնել եկամուտների և ծախսերի մասին հայտարարագիր, ինչպես նաև նրա հաշվարկման և վճարման հետ կապված այլ անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկություններ.
գ) ժամանակին և ամբողջությամբ բյուջե մուծել հարկի վճարման ենթակա գումարները, ինչպես նաև սահմանված դեպքերում և կարգով իրականացնել հարկի կանխավճարային մուծումներ.
դ) հարկային գործակալներին ներկայացնել փաստաթղթեր, որոնք հավաստում են համախառն եկամուտների նվազեցման իրավունքը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տեղեկանքներ.
ե) թույլատրել հարկային մարմինների պաշտոնատար անձանց հետազոտելու համապատասխան շինությունները, տարածքը, որտեղ իրականացվում է եկամտի ստացման կամ հարկման օբյեկտների գործունեություն, ինչպես նաև կատարելու հարկի հաշվարկման և վճարման հարցերով ստուգումներ:
Պայմանագրերի կամ այլ գործարքների կնքման ժամանակ նրանցում չեն կարող ներառվել այնպիսի հարկային պայմանավորվածություններ, որոնց համաձայն եկամուտ վճարող ձեռնարկությունը իր վրա է վերցնում քաղաքացիների հարկային պարտավորությունների հետ կապված ծախսերը:
Արգելվում է ֆիզիկական անձանց եկամուտներից հաշվարկված հարկի գումարը վճարել հարկային գործակալների միջոցների հաշվին:
Բ ա ժ ի ն VII
Հարկային գործակալների եվ հարկ վճարողների պատասխանատվությունը
84. Հարկային օրենսդրությունը խախտելու համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
85. Սույն հրահանգի դրույթներին համաձայն եկամտահարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:
Հարկային գործակալների կողմից սույն հրահանգի դրույթներին համապատասխան աղբյուրի մոտ չպահված (չգանձված) կամ պակաս պահված եկամտահարկի գումարները ինքնուրույնաբար հայտնաբերելու և թույլ տրված սխալը ուղղելու դեպքում (ինչի մասին նախապես գրավոր հայտնվում է տարածքային հարկային մարմնին) հարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկը դադարեցվում է ժամանակին չպահված կամ պակաս պահված հարկի գումարները բյուջե փաստացի վճարելու օրը:
86. Հարկային գործակալի կողմից սույն հրահանգի դրույթների համաձայն ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:
Սահմանված չափից ավելի գումարները վերադարձնելու մասին հարկ վճարողի դիմում տալը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:
Օրինակ 20. Նոյեմբեր ամսին կատարված ստուգումով արձանագրվել է, որ ապրիլ ամսից մինչև օգոստոս ներառյալ հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին վճարված եկամուտներից պակաս է պահվել եկամտահարկ` 10 հազ. դրամ գումարով: Նշված գումարից 2 հազ. դրամը (օգոստոս ամսին պակաս պահված հարկը) գանձվում է նոյեմբեր ամսին այդ ֆիզիկական անձին վճարվող եկամուտներից: Իսկ ապրիլից մինչև հուլիս ամիսը ներառյալ պակաս պահված հարկը` 8 հազ. դրամը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկի գումարները բյուջե չփոխանցելու համար հաշվարկված օրական տույժերի հետ միասին) գանձվում է հարկային գործակալից, քանի որ հարկը պակաս պահված լինելու փաստը արձանագրվելու պահին անցել է ավելի քան երեք ամիս:
Ընդ որում, ֆիզիկական անձի ամսական եկամտից պահումների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել այդ եկամտի 50 տոկոսը:
Օրինակ 21. Մայիսի 2-ին կատարված ստուգումով արձանագրվել է, որ մարտ ամսին հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին վճարված եկամուտներից պակաս է պահվել 8900 դրամ եկամտահարկ: Նշված գումարը ենթակա է գանձման մայիս ամսին այդ ֆիզիկական անձին վճարվող եկամուտներից, քանի որ հարկը պակաս պահված լինելու փաստը արձանագրվելու պահին երեքամսյա ժամկետը չի անցել: Մայիս ամսին նշված ֆիզիկական անձին հաշվարկվել է աշխատավարձ` 25 հազ. դրամ գումարով, որից աճողական կարգով հաշվարկված տվյալ ամսում պահման ենթակա հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարը կազմում է 3950 դրամ: Այնքանով, որ ֆիզիկական անձի ամսական եկամտից պահումների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 12500 դրամ (25000 x 50%), ապա մայիս ամսին նշված ֆիզիկական անձին վճարվող եկամտից մարտ ամսին պակաս պահված հարկի 8900 դրամ գումարից պահվում է 8550 դրամը (12500-3950), իսկ մնացած մասը` 350 դրամը, գանձվում է հունիս ամսին հաշվարկվող եկամտից:
Եթե ֆիզիկական անձը հարկային գործակալին ժամանակին չի ներկայացրել անձնական նվազեցման իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթերի պատճենները, որի հետևանքով հարկային գործակալը համախառն եկամտի նվազեցում չի կատարել, ապա ֆիզիկական անձանց կողմից նշված փաստաթղթերը (դրանց պատճենները) ներկայացնելուց հետո հարկի ավել պահված գումարները կարող են վերահաշվարկվել և վերադարձվել (կամ հաշվեգրվել առաջիկա պահումների հաշվին) նախորդ երեք օրացուցային տարվա համար:
87. Սույն հրահանգի 24 կետը խախտելու` նույն ամսում մեկից ավելի հարկային գործակալներից ստացվող եկամուտներից անձնական նվազեցման գումարը ֆիզիկական անձի պահանջով հանվելու դեպքում հարկատուից գանձվում է հարկվող եկամուտը պակասեցնելու հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկի գումարը և տուգանք` այդ գումարի քսան տոկոսի չափով, ինչպես նաև տույժ` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:
Հավելված 1
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ես, ___________________________________________, հայտարարում եմ,
(ազգանուն, անուն, հայրանուն) |
որ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն համախառն եկամտի անձնական նվազեցման իմ իրավունքը խնդրում եմ վերապահել _____________________________________________________________________ից
(հարկային գործակալի (գործատուի) անվանումը) |
ստացվող իմ եկամուտների նկատմամբ` այլ հարկային գործակալներից (գործատուներից) ստացվող եկամուտներից այդ նվազեցումը չվերապահվելու պայմանով:
___________ |
__________ |
Հավելված 2
Ներկայացվում է`
______________________
(համապատասխան մարմնի անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Տրվում է ______________________________________________
(ծնողի, ամուսնու, խնամակալի անուն, ազգանուն, հայրանուն)
ՀՀ-ում մշտական (ժամանակավոր) բնակության հասցեն
N Համատեղ ապրող մանկուց հաշմանդամի, I խմբի հաշմ. անուն, ազգանուն, հայրանուն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Տեղեկանքը տրված է ___ _______199_ թ.
Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար
(գյուղապետ, թաղապետ) `
__________________
(ստորագրություն)
Կ.Տ .
* Սույն տեղեկանքը տրվում է համատեղ ապրող և մշտական խնամք պահանջող մանկուց հաշմանդամին, I-ին խմբի հաշմանդամին խնամող ծնողներից մեկին (իրենց ընտրությամբ), ամուսնուն, խնամակալին:
Հավելված 3
Ներկայացվում է`
Հարկային գործակալի կողմից` |
___________ |
տարածքային հարկային տեսչություն | |
ֆիզիկական անձին վճարված եկամուտների և պահված եկամտահարկի |
___________ |
այլ հարկային գործակալի |
Տեղեկանք
Հարկային գործակալի տվյալները
|
||||||||||
|
||||||||||
|
||||||||||
|
||||||||||
|
Տվյալներ եկամուտներ ստացած ֆիզիկական անձի մասին
|
Տվյալներ եկամտի և եկամտահարկի մասին
|
|||
|
|||
|
|||
|
|||
|
|||
|
|||
|
|||
|
|||
|
|||
|
Հարկային գործակալի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը
Կ. Տ.
Տնօրեն` (անհատ ձեռներեց) | ______________ | |
հաշվապահ` | ______________ | |
199 թ._________
Հավելված 4
Ֆիզիկական անձի ստացած Բաժին I |
Փաստաթղթի մուտքագրման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից) Փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) £££££££££ |
2. Հաշվետու ժամանակաշրջանը
|
3. Անձնական հաշվի համարը
| |||||||||||
4. Ֆիզիկական անձի անունը (անուն, ազգանուն, հայրանուն) | 5. Հասցեն | ||||||||||||
(նշել այս վանդակում, եթե բնակության հասցեն այլ է) | 6. Տան հեռախոսի համարը | 7. Աշխատանքային հեռախոսի համարը | |||||||||||
8. Գործունեության վայրի հասցեն | 9. Վկայականի համարը ££££££££ |
10. Անձնագրի սերիան | |||||||||||
11. Անձնագրի համարը ££££££££ |
12. Ում կողմից է տրված £££ |
13. Հարկային տարվա ընթացքում ՀՀ-ում անցկացրած ժամանակահատվածը |
14. Ծննդյան ամսաթիվը (օր, ամիս, տարի) ££ ££ ££££ | |||||||||||||
Ամիս |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Ընդա | |
Օրեր | 15. Հիմնական բնակության երկիրը | |||||||||||||
16. Բանկային հաշիվները (ներառյալ բանկի անունը(ները), գտնվելու վայրը) |
Բաժին II - Տարեկան եկամտահարկի հաշվարկ
Ցուցանիշներ | Կոդ | Ըստ հարկատուի տվյալների | |
1. Տարեկան համախառն եկամտի գումարը (գումարել III բաժնի 1գ, 2գ, 3դ, IV բաժնի 4ե, 5դ և V բաժնի 6դ սյունակները) | 010 | ||
2. Քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հետ կապված` համախառն եկամտից նվազեցման ենթակա, ծախսերի ընդհանուր գումարը (ա+բ) | 020 | ||
այդ թվում | |||
ա) փաստաթղթերով հիմնավորված ծախսեր (գումարել III բաժնի 2ե, 3զ, IV բաժնի 4է, 5զ և V բաժնի 6զ սյունակները) | 021 | ||
բ) փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր (քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների 5%-ի սահմաններում) | 022 | ||
3. Նվազեցման ենթակա չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերի, տուրքերի, պարտադիր սոց. ապահովագրության և այլ վճարների ընդհանուր գումարը | 030 | ||
4. Անձնական նվազեցումների գումարը (VI բաժին 4ե տող) | 040 | ||
5. Համախառն եկամտի այլ նվազեցումներ (VI բաժին 5ե տող) | 050 | ||
6. Ընդամենը` նվազեցումներ (գումարել 2, 3, 4 և 5 տողերը` վերևից) | 060 | ||
7. Տարեկան հարկվող եկամտի գումարը (տող 1 հանած տող 6) | 070 | ||
8. Եկամտահարկի տարեկան գումարը (տող 7 անգամ դրույքաչափ) | 080 | ||
9. Հաշվեգրվող հարկի գումարը (գումարել III բաժնի 1ե, 2զ, 3է, զ, IV բաժնի 5է և V բաժնի 6թ) | 081 | ||
10. Վերադարձման ենթակա հարկի գումարը (եթե տող 9 ավելի մեծ է քան տող 8` գրել տարբերությունը) | 082 | ||
11. Լրավճարման ենթակա հարկի գումարը (եթե տող 8 ավելի մեծ է քան տող 9` գրել տարբերությունը | 083 |
Բաժին III - Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկվող եկամուտներ
1. Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2. Ռոյալթի (հեղինակային վարձատրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկվող այլ եկամուտներ (նվիրատվության և օգնության կարգով ստացված եկամուտներ, մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումներ և այլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաժին IV - Քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ
4. Եկամուտներ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից (ներառյալ մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային շահումները) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
5. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաժին V - ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներ
6. Օտարերկրյա պետություններում (կամ պետություններից) ստացված եկամուտներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաժին VI - Համախառն եկամտի նվազեցումներ
ա. Նվազեցման տեսակը | բ. Եկա- մըտի ստաց- ման ամիս- ները |
գ. Երե- խաների և խնա- մարկյալ- ների թիվը |
դ. Նվա- զեցման ամսա- կան չափը, դրամ |
ե. Նվա- զեցման գումարը դրամ |
զ. Նվազե- ցումների համար հիմք հանդիսացող փաստա- թղթերը | |||
1. Անձնական ընդհանուր նվազեցում | X | 17,000 | = | |||||
2. Անձնական լրացուցիչ նվազեցումներ | X | 20,000 կամ 8,000 |
= | |||||
3. Անձնական լրացուցիչ նվազեցումներ երեխաների և խնամարկյալների համար | X | X | 1,000 | = | ||||
4. Ընդամենը` նվազեցումներ (1-3 տողերի հանրագումարը) | ||||||||
5. Այլ նվազեցումներ |
Հայտարարագիրը ներկայացնողի ստորագրությունը | Ներկայացման ամսաթիվը |
Հայտարարագիրը ընդունողի անուն, ազգանուն, հայրանունը | Ստորագրությունը |
(հավելվածը խմբ. 05.04.99 N 01/24)
Հավելված 5
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք |
|
-----------------------------------------------------------------------
I. ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ
1. ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ _____________________________
2. ԱՆՁՆԱԳԻՐ ___________________________________
3. ՀԱՍՑԵ (ՀԵՌԱԽՈՍ) ______________________________
-----------------------------------------------------------------------
II. ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ |
ՀՎՀՀ |
1. ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ (ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԵԹԵ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է) __________ _______________________________________________________
2. ԱՆՁՆԱԳԻՐ (ՃԱՆԱՉՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ________________________
_____________________________________________________
3. ՀԱՍՑԵ (ՀԵՌԱԽՈՍ) _______________________
Եկամտի տեսակը | Համախառն եկամուտ | Վճարման արժույթը | Վճարման ամսաթիվը | Նվազեցումներ | Հարկվող եկամուտ | Հարկի դրույքաչափը | Պահված (գանձված) հարկի գումարը | |
Ընդամենը |
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑ) |
Կ. Տ. | __________ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
__________ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
-----------------------------------------------------------------------
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
_________________ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է,
ՈՐ_______________________________ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ
ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՊԱՀՎԵԼ (ԳԱՆՁՎԵԼ) Է ____
___________________________________ԳՈՒՄԱՐԻ ՀԱՐԿ
ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ ԹՎԵՐՈՎ ԵՎ ՏԱՌԵՐՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`
Կ. Տ. | __________ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ | |
__ _______ 199
|
__________ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Հավելված 6
__________________Տարածքային |
|
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
199 թ. __ եռամսյակում ֆիզիկական անձին վճարած եկամուտների մասին
Հարկային գործակալի տվյալները
|
||||||||||
|
||||||||||
|
||||||||||
|
||||||||||
|
Տվյալներ եկամուտներ ստացած ֆիզիկական անձի մասին
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [6] | |||||||||
Վկայականի համարը [7] | |||||||||
Ազգանուն [8] | անուն [9] | ||||||||
ում կողմից է տրված [11] | |||||||||
Անձնագրի սերիան, համարը [10] | |||||||||
Ծննդյան թիվը և ամիսը [12] | |||||||||
Մշտական բնակության երկիրը [13] | |||||||||
ՀՀ-ում մշտական (ժամանակավոր) բնակության հասցեն [14] |
Տվյալներ եկամտի և եկամտահարկի մասին
Եկամտի տեսակը [15] | ||||||||||||
Եկամտի ստացման ամիսները [16] | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
8 |
9 | 10 | 11 | 12 |
Հաշվարկված եկամտի գումարը [17] | ||||||||||||
Հաշվարկված եկամտից կատարված է օրենքով նախատեսված նվազեցումները ընդհանուր գումարով, ամիսների համար .......... (ա)+(բ) [18] | ||||||||||||
ա) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ [19] | ||||||||||||
բ) անձնական նվազեցումներ [20] | ||||||||||||
Գումարը, որը փոխանցված է բարեգործական նպատակների համար [21] | ||||||||||||
Հաշվարկված եկամտից պահված հարկի գումարը [22] | ||||||||||||
Վճարված եկամտի գումարը [23] |
Հարկային գործակալի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը
Կ. Տ.
Տնօրեն` (անհատ ձեռներեց) __________հաշվապահ` __________________
199 թ. _____
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի մասին տեղեկության լրացման կարգի վերաբերյալ
«Տեղեկության» վերևի աջ վանդակը փաստաթղթի հերթական համարը լրացվում է տարածքային հարկային մարմնի կողմից:
«Տեղեկության ձևի» հարկային գործակալի տվյալները բաժնում ցույց է տրվում.
[1] նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից հարկային գործակալին տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը` կազմված ութանիշ թվից.
[2] նշվում է իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լրիվ անվանումը.
[3] նշվում է անհատ ձեռներեցի անուն, ազգանունը.
[4] հարկային գործակալ տվյալները բաժնի [4] տողում նշվում է համապատասխանաբար հարկային գործակալի հասցեն.
[5] հեռախոսի համարը.
[6] հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
[7] վկայականի համարը ([6] և [7] տողերը լրացվում են հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետ. ռեգիստրի կողմից տրված վկայականի համարը, եթե եկամուտ ստացող ֆիզիկական անձը հանդիսանում է անհատ ձեռներեց).
[8] ազգանունը.
[9] անունը լրացվում է լրիվ, առանց կրճատելու.
[10] անձնագրի սերիան, համարը.
[11] անձնագիրը ում կողմից է տրված.
[12] ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարին.
[13] ֆիզիկական անձի մշտական բնակության երկրի անվանումը.
[14] ֆիզիկական անձի գրանցման վայրի փոստային հասցեն.
[15] նշվում է «եկամտի տեսակը».
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով եկամուտ է համարվում մասնավորապես`
ա) քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված եկամուտը.
բ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության տրամադրման համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի).
գ) խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).
դ) մրցույթներից և մրցություններից, ինչպես նաև վիճակախաղերի իրային շահումները (մրցանակները).
ե) մրցույթներից և մրցություններից, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակները).
զ) նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.
է) ապահովագրական հատուցումները.
ը) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
թ) գույքն օտարելուց ստացված եկամուտը.
ժ) համատեղության կարգով աշխատանքների կատարման դիմաց վճարված եկամուտը:
Հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված եկամուտների մասին տեղեկություն ներկայացնում է այն դեպքում, երբ այդ ֆիզիկական անձը հարկային տարվա սկզբից ունեցել է այլ աշխատանքի վայր, և տվյալ հարկային գործակալի մոտ աշխատանքի ընդունվելիս չի ներկայացրել նախորդ աշխատավայրում հարկային տարվա սկզբից վճարված եկամուտների և պահված հարկերի մասին տեղեկանքը:
[16] նշվում է եկամտի ստացման ամիսները.
[17] նշվում է հաշվետու եռամսյակում հաշվարկված եկամտի գումարը.
Եթե հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձին վճարվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկվող եկամտի տեսակներ, որոնց գծով հարկային գործակալը «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարում է եկամտի և հարկի աճողական հաշվարկ, ապա [17] տողում նշվում է տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված եկամտի գումարը: Տվյալ դեպքում տեղեկության [16] և [19] տողերում նշվում են, համապատասխանաբար, ինչպես հաշվետու եռամսյակի, այնպես էլ նախորդ հաշվետու ժամանակաշրջանների այն ամիսները, երբ վճարվել է եկամուտը և տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված հարկի գումարը.
[18], [19] և [20] տողերը լրացվում են այն դեպքում, երբ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվել են համախառն եկամտի նվազեցումներ (հատկացումներ պարտադիր սոցիալական ապահովագրությանը, անձնական նվազեցումներ).
[21] նշվում են ստորև բերված կազմակերպություններին բարեգործական և այլ անհատույց հատկացումների գծով հարկային տարվա ընթացքում փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող եկամտի հինգ տոկոսից ոչ ավելի.
ա) հասարակական և կրոնական կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցություններին.
բ) համատիրություններին, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպություններին, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման և քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, տղամարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքների պաշտպանության նպատակներով.
գ) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին ու մանկատներին.
[22] նշվում է հաշվարկված եկամտից պահված հարկի գումարը.
[23] նշվում է վճարված եկամտի գումարը:
Ծանոթություն. հաշվետու եռամսյակում ֆիզիկական անձին փաստացի վճարված եկամտի մասին տեղեկությունը լրացվում է մեքենագրով, առանց ուղղումների: Հարկային գործակալները փաստաթղթաշրջանառությունը կարգավորելու նպատակով վարում են «ֆիզիկական անձանց վճարած եկամուտների մասին» իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունների հաշվառում:
Հավելված 7
Ներկայացվում է`
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Տեղական ինքնակառավարման մարմնի, այգեգործական ընկերության անվանումը
_________
__________
գյուղացիական տնտեսություն ունենալու մասին
Տրվում է _________________________________________________________
(ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն)
Անձնագրի սերիան, համարը _______ ում կողմից է տրված ____ ՀՀ-ում մշտական (ժամանակավոր) բնակության հասցեն _______առ այն, որ նրան է հատկացվել սեփականության, կամ վարձակալության, կամ ժամանակավոր հող օգտագործման հիմունքներով (անհրաժեշտը ընդգծել) տնտեսություն _______ հեկտար տարածությամբ, որը գտնվում է ___________________________________________
(հողատարածության գտնվելու վայրի անվանումը)
199___ թ. նշված հողատարածքում արտադրվել է գյուղատնտեսական արտադրանք _____________________________________
(գյուղատնտեսական արտադրանքի անվանումը)
Քանակը (քաշը կգ) ____________________
Տեղեկանքը տրված է ___ ______ 199___ թ.
Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար
(գյուղապետ, թաղապետ) կամ այգեգործական
ընկերության նախագահ`
____________
(ստորագրություն)
Կ. Տ.
* Սույն տեղեկանքը կազմվում է երկու օրինակից, որից առաջինը տրվում է սեփականատիրոջը (վարձակալին, ժամանակավոր հող օգտագործողին), երկրորդը պահվում է տեղեկանք տվող մարմնի մոտ:
Հավելված 8
Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտահարկի |
|
Ա մ փ ո փ հ ա շ վ ա ր կ
Հարկային գործակալի տվյալները
|
||||||||||
|
||||||||||
|
||||||||||
|
||||||||||
|
Հաշվետու եռամսյակ ____________
Վճարված եկամտի գումարը ըստ ամիսների [10] |
Վճարված եկամտից պահված հարկի գումարը ըստ ամիսների [11] | |||||
I Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ [6] | ||||||
II. Հարկային գործակալի կողմից աղբյուրի մոտ հարկման ենթակա այլ եկամուտներ [7] | ||||||
III. Հարկային գործակալի կողմից աղբյուրի մոտ հարկման ենթակա եկամուտներ, որոնք չեն ընդգրկվել I և II խմբերում [8] | ||||||
- այդ թվում օտարերկրյա քաղաքացիներին վճարված [9] | ||||||
Ընդամենը` [12] |
Հաշվետու ժամանակաշրջանը |
199 թ. (եռամսյակ/կիսամյակ /9 ամիս) |
|
|||
|
|||
|
|||
|
|||
|
|||
|
Հարկային գործակալի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը
Կ. Տ.
տնօրեն (անհատ ձեռներեց)` ____________ հաշվապահ` ____________________
199_ թ.
Կ Ա Ր Գ
հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների եվ պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկի լրացման
Ի կատարումն «Եկամտահարկի մասին» 30.12.97 թ. ՀՀ օրենքի 37 հոդվածի 3-րդ կետի ՀՀ հարկային տեսչությունը հաստատում է «Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկի» ձևը (կցվում է) և լրացման կարգը.
1. «Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկը» (այսուհետ` հաշվարկ) ներկայացվում է բոլոր հարկային գործակալների կողմից: Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը), իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը, ինչպես նաև անհատ ձեռներեցը, որի վրա օրենքի համաձայն դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը:
2. Հաշվարկի ձևում լրացվում են բոլոր նախատեսված ցուցանիշները: Որևէ տողի չլրացնելու դեպքում տվյալ տողի վանդակում նշվում է «X»:
3. Հաշվարկի հանձնման օրը համարվում է այն օրը, որում փաստացի այն հանձնվում է հարկային մարմնին, իսկ փոստով ուղարկման դեպքում` ուղարկման օրը (նշված նամակի ծրարի վրա):
4. 1-ին եռամսյակի, կիսամյակի, 9 ամիսների, տարվա հաշվարկը ներկայացվում է եռամսյակը մեկ հաջորդ եռամսյակի երկրորդ ամսի 1-ից ոչ ուշ:
5. Հաշվարկը ներկայացվում է հարկային գործակալի գրանցման վայրի հարկային մարմնին:
6. «Ամփոփ հաշվարկի» վերևի աջ վանդակը «փաստաթղթի հերթական համարը» լրացվում է տարածքային հարկային մարմնի կողմից:
7. Հաշվարկի 1-ին մասում լրացվում են հարկային գործակալի տվյալները.
[1] նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից հարկային գործակալին տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը կազմված ութանիշ թվից.
[2] լրացվում է իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լրիվ անվանումը.
[3] նշվում է անհատ ձեռներեցի անուն, ազգանունը.
[4] «հարկային գործակալի տվյալներ» բաժնի 4 տողում լրացվում են համապատասխանաբար հարկային գործակալի հասցեն.
[5] հեռախոսի համարը.
8. Հաշվարկի 2-րդ մասի ցուցանիշները լրացվում են ըստ հաշվետու եռամսյակի համապատասխան ամիսների:
[6] նշվում է հարկային գործակալի կողմից աշխատանքի վարձատրման և դրան հավասարեցված վճարումների գծով վճարված եկամտի գումարը: Աշխատանքի վարձատրման և դրան հավասարեցված վճարումների տակ հասկացվում են` հաստիքային (հիմնական) աշխատողներին և համատեղողներին, նույն թվում օտարերկրյա ֆիզիկական անձանց վճարված եկամուտները: Հարկման նպատակով աշխատանքի վարձատրման և դրանց հավասարեցված վճարումներ են համարվում, մասնավորապես, ամսական աշխատավարձի գումարները, ինչպես նաև պարգևավճարները և նրանց կողմից աշխատանքային պարտականությունների հետ կապված ցանկացած այլ վարձատրություններն ու վճարումները, այդ թվում` համատեղության կարգով աշխատանքների վարձատրումները, ծառայության և ուսման հետ կապված աշխատանքի և պարտականությունների կատարումը, նյութական օգնության, իրային պարգևների տեսքով ստացված և համանման մյուս այն եկամուտները, որ հարկային գործակալները սեփական միջոցների հաշվին վճարում են իրենց աշխատողներին` նրանց նյութական և սոցիալական բարեկեցության համար.
[7] նշվում են հարկային գործակալի կողմից հարկվող այլ եկամուտները, մասնավորապես.
- ռոյալթի,
- նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները,
- մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակները).
[8] նշվում է հարկային գործակալի կողմից աղբյուրի մոտ հարկման ենթակա եկամուտներ, որոնք չեն ընդգրկվել 1 և 2 խմբերում` մասնավորապես.
- առանց հիմնավոր փաստաթղթերի ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարները.
[9] նշվում է «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» վճարված հետևյալ եկամուտներից, մասնավորապես.
- ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ,
- ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ,
- գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից), ինչպես նաև այլ (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված) հայաստանյան աղբյուրներից ստացված պասիվ եկամուտների տեսքով ստացված հարկվող եկամտի գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ վճարված եկամուտները աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ են, ինչպես նաև երբ վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են և հարկային գործակալի հետ կնքվել է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով օտարերկյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման վկայականի համարը, անձնագրի տվյալները և ՀՀ-ում բնակության հասցեն.
[10] նշվում է վճարված եկամտի գումարը.
[11] նշվում է վճարված եկամտից պահված հարկի գումարը.
[12] լրացվում է ընդամենը, որը ներառում է (6-ից մինչև 11 սյունակների) հանրագումարը:
9. Հաշվարկի 3-րդ մասի ցուցանիշները հաշվարկվում են աճողական կարգով հարկային տարվա սկզբից հազ. դրամներով.
[13] լրացվում է «հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի մնացորդը փաստացի վճարված եկամուտների մասով, հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.
[14] նշվում է հաշվետու ժամանակաշրջանում հարկային գործակալի կողմից վճարված եկամտի գումարը.
[15] նշվում է հաշվետու ժամանակաշրջանում հարկային գործակալի կողմից վճարված եկամտից պահված եկամտահարկի գումարը.
[16] նշվում է հաշվետու ժամանակաշրջանում հարկային գործակալի կողմից բյուջե վճարված եկամտահարկի գումարը.
[17] նշվում է հաշվետու ժամանակաշրջանի ապառքը, եթե [15] > [16]
[18] նշվում է հաշվետու ժամանակաշրջանի գերավճարը, եթե [16] > [15]
(9-րդ կետը խմբ. 05.04.99 N 01/24)
(կարգը խմբ. 05.04.99 N 01/24)
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
30 դեկտեմբերի 1998 թ.
պետական գրանցման թիվ 43980231