Basic information
Number
N 713-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (22.05.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.07.15/22(340) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
21.05.2009
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
21.05.2009
Effective date
22.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 մայիսի 2009 թ.

N 713-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷԳԻԴԱ ՊԼՅՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՍԻԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և «Սիա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 12.05.2009 թ. N 5198 դիմումը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Էգիդա Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի մայիսի 19-ին դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000226 լիցենզիան վերաձևակերպել «Սիա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով։

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Հ. Քուշկյան