Գլխավոր տեղեկություն
Համար
N 14
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

2 ապրիլի 2015 թվականի N 14

36. ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԴՈՀԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությանը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 2-ի նիստի N 14
արձանագրային որոշման

 

Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխություն

 

Հոդված 1. Փոփոխություն

 

Ա. Կիոտոյի արձանագրության Բ հավելված

 

Արձանագրության Բ հավելվածի աղյուսակը փոխարինել հետևյալ աղյուսակով.

 

1

2

3

4

5

6

Կողմը

Արտանետումների սահմանափակման կամ կրճատման
քանակական պարտավորություն (2008−2012 թթ.),(%, բազային տարվա կամ ժամանակաշրջանի համեմատությամբ)

Արտանետումների
սահմանափակման
կամ կրճատման քանակական պարտավորություն (2013−2020 թթ,), (%, բազային տարվա կամ ժամանակաշրջանի համեմատությամբ)

բազային տարի

Արտանետումների սահմանափակման կամ կրճատման քանակական պարտավորություն
(2013−2020 թվականներ),
(%, բազային տարվա Համեմատությամբ)1

մինչև 2020 թվականը ջերմոցային
գազերի արտանետումները կրճատելու հանձնառություն
(%, բազային
տարվա համեմատությամբ
2 )

Ավստրալիա

108

99.5

2000

98

-5-ից մինչև -15% կամ -25%3

Ավստրիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Բելառուս5*

 

88

1990

ԱԿ

-8%

Բելգիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Բուլղարիա*

92

804

ԱԿ

ԱԿ

 

Խորվաթիա*

95

806

ԱԿ

ԱԿ

-20%-30%7

Կիպրոս

 

804

ԱԿ

ԱԿ

 

 Չեխիայի Հանրապետություն*

92

804

ԱԿ

ԱԿ

 

Դանիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Էստոնիա*

92

804

ԱԿ

ԱԿ

 

Եվրոպական միություն

92

804

1990

ԱԿ

-20%-30%7

Ֆինլանդիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Ֆրանսիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Գերմանիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Հունաստան

92

804

ԱԿ

ԱԿ

 

Հունգարիա*

94

804

ԱԿ

ԱԿ

 

Իսլանդիա

110

808

ԱԿ

ԱԿ

 

Իռլանդիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Իտալիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Ղազախստան

 

95

1990

95

-7%

Լատվիա*

92

804

ԱԿ

ԱԿ

 

Լիխտենշտայն

92

84

1990

84

-20%-30%9

Լիտվա*

92

804

ԱԿ

ԱԿ

 

Լյուքսեմբուրգ

92

804

ԱԿ

ԱԿ

 

Մալթա

 

804

ԱԿ

ԱԿ

 

Մոնակո

92

78

1990

78

-30%

Նիդերլանդներ

92

804

ԱԿ

ԱԿ

 

Նորվեգիա

101

84

1990

84

-30%-40%10

Լեհաստան*

94

804

ԱԿ

ԱԿ

 

Պորտուգալիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Ռումինիա*

92

804

ԱԿ

ԱԿ

 

Սլովակիա*

92

804

ԱԿ

ԱԿ

 

Սլովենիա*

92

804

ԱԿ

ԱԿ

 

Իսպանիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Շվեդիա

92

804

ԱԿ

ԱԿ

 

Շվեյցարիա

92

84.2

1990

ԱԿ

-20%-30%11

Ուկրաինա*

100

7612

1990

ԱԿ

-20%-

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

92

804

ԱԿ

ԱԿ

 

Կանադա13

94

       

Ճապոնիա14

94

       

Նոր Զելանդիա15

100

       

Ռուսաստանի Դաշնություն16*

100

       

 

ԱԿ հապավումը նշանակում է անկիրառելի:

 

Տողատակի բոլոր ներքոնշյալ հղումները, բացառությամբ 1-ին, 2-րդ և 5-րդ հղումների, ստացվել են համապատասխան Կողմերի հաղորդագրությունների միջոցով:

 

1Կողմը կարող է օգտագործել բազային տարին ֆակուլտատիվ հիմքով, իր սեփական նպատակների համար` արտահայտելու համար արտանետումների սահմանափակման կամ կրճատման իր քանակական պարտավորությունները (ԱՍԿՔՊ) որպես արտանետումների բաժնեչափ այդ տարվա համար, որը, ըստ Կիոտոյի արձանագրության, չի կրում միջազգայնորեն պարտադիր բնույթ, ի լրումն սույն աղյուսակի երկրորդ և երրորդ սյունակներում բազային տարվա համեմատությամբ բերվող ԱՍԿՔՊ(ներ)-ի, որը միջազգային մակարդակով իրավաբանորեն պարտադիր է:

 

2 Հանձնառությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել FCCC/SB/2011/INF.1/Rev.1 և FCCC/KP/AWG/2012/MISC.1, Add.1 և Add.2. փաստաթղթերում:

 

3 Ըստ Կիոտոյի արձանագրության երկրորդ ժամանակահատվածի պարտավորությունների` Ավստրալիայի ԱՍԿՔՊ-ն համապատասխանում է Ավստրալիայի կողմից այն պարտավորության անվերապահորեն կատարամանը, որի նպատական է 2020 թվականին հասնել մի ցուցանիշի, որը 2000 թվականի մակարդակից ցածր է 5%-ով: Եթե կատարվեն որոշակի պայմաններ, ապա Ավստրալիան պահպանում է իր հնարավորությունը հետագայում 2020 թվականի իր նպատակային ցուցանիշը 2000 թվականի մակարդակի համեմատությամբ մեծացնել 5-ից մինչև 15 կամ 25 %-ով ցածր: Սույն հղումը ցույց է տալիս այն հանձնառությունների վիճակը, որոնք կատարվել են Կանկունի պայմանավորվածություններով և, ըստ սույն Արձանագրության կամ դրա հետ կապված կանոնների և պայմանների, նոր` իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ չեն համարվում:

 

4 Ըստ Կիոտոյի արձանագրության երկրորդ ժամանակահատվածի պարտավորությունների, Եվրամիության և նրա անդամ պետությունների ԱՍԿՔՊ-ն հիմնվում է այն ըմբռնման վրա, որ դրանք պետք է իրականացվեն Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ համատեղ՝ համաձայն Կիոտոյի արձանագրության 4-րդ հոդվածի: ԱՍԿՔՊ-ն չի խոչընդոտում Եվրամիության և նրա անդամ պետությունների կողմից հետագայում ծանուցել, որ նրանք համաձայնություն ունեն իրենց պարտավորությունները կատարել համատեղ՝ համաձայն Կիոտոյի արձանագրության դրույթների:

 

5 Բ Հավեվածը լրացվել է 10/CMP.2 որոշման համաձայն ընդունված փոփոխությամբ: Այս փոփոխությունը դեռևս ուժի մեջ չի մտել:

 

6 Ըստ Կիոտոյի արձանագրության գործողության երկրորդ ժամանակահատվածի պարտավորությունների` Խորվաթիայի ԱՍԿՔՊ-ն հիմնվում է այն ըմբռնման վրա, որ Խորվաթիան դրանք կիրականացնի Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ համատեղ՝ համաձայն Կիոտոյի արձանագրության 4-րդ հոդվածի: Հետևաբար, Խորվաթիայի անդամակցությունը Եվրամիությանը չպետք է անդրադառնա նրա մասնակցությանը` 4-րդ հոդվածի համաձայն համատեղ կատարման մասին այդ համաձայնության վրա կամ նրա ԱՍԿՔՊ-ի վրա:

 

7 Որպես համընդհանուր և համապարփակ համաձայնության մաս, 2012 թվականից հետո ժամանակահատվածի համար, Եվրամիությունը վերահաստատում է 2020 թվականին 1990 թվականի մակարդակի համեմատությամբ 30%-ով նվազեցնելու մասին իր պայմանական առաջարկը՝ պայմանով, որ մյուս զարգացած երկրները կապահովեն արտանետումների համադրելի կրճատման պարտավորություն, իսկ զարգացող երկրները կկատարեն իրենց պատասխանատվությանը և համապատասխան հնարավորություններին համարժեք ներդրում:

 

8 Ըստ Կիոտոյի արձանագրության գործողության երկրորդ ժամանակահատվածի պարտավորությունների` Իսլանդիայի ԱՍԿՔՊ-ն հիմնվում է այն ըմբռնման վրա, որ Իսլանդիան դրանք կիրականացնի Եվրամիության և նրա անդամ պետությունների հետ համատեղ՝ համաձայն Կիոտոյի արձանագրության 4-րդ հոդվածի:

 

9 3-րդ սյունակում նշված ԱՍԿՔՊ-ն վերաբերում է 1990 թվականի մակարդակի համեմատությամբ 2020 թվականին 20%-ով կրճատելու նպատակային ցուցանիշին: Լիխտենշտայնը կքննարկի 1990 թվականի մակարդակի համեմատությամբ 2020 թվականին մինչև 30%-ով կրճատելու նպատակային ցուցանիշին հասնելու հնարավորությունը` պայմանով, որ մյուս զարգացած երկրները կստանձնեն արտանետումների կրճատման համադրելի պարտավորություններ, և եթե տնտեսապես առավել առաջացած զարգացող երկրները կկատարեն իրենց պատասխանատվությանը և համապատասխան հնարավորություններին համարժեք ներդրում:

 

10 Նորվեգիայի 84-ի չափով ԱՍԿՔՊ-ն համապատասխանում է 2020 թվականին 1990 թվականի համեմատությամբ արտանետումները 30%-ով կրճատելու նպատակային ցուցանիշին: Եթե նա կարողանա նպաստել համընդհանուր և համապարփակ համաձայնության հասնելուն, որի շրջանակներում արտանետումների աղբյուր հանդիսացող հիմնական երկրները կհամաձայնեն կրճատելու արտանետումերն այնքանով, որը համապատասխանում է 2O C նպատակային ցուցանիշին, ապա Նորվեգիան 2020 թվականին 1990 թվականի մակարդակի համեմատությամբ նպատակային ցուցանիշը կբարձրացնի մինչև 40%: Այս հղումը պահպանում է Կանկունի պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած հանձնառության կարգավիճակը և չի դիտարկվում որպես սույն Արձանագրությամբ ստանձնած իրավաբանական պարտադիր նոր պարտավորություն:

 

11 Սույն աղյուսակի 3-րդ սյունակում նշված ԱՍԿՔՊ-ն վերաբերում է 1990 թվականի մակարդակի համեմատությամբ 2020 թվականին 20%-ով կրճատելու նպատակային ցուցանիշին: Շվեյցարիան կարող է դիտարկել 2020 թվականին արտանետումների նպատակային ցուցանիշը 1990 թվականի մակարդակի համեմատությամբ ընդհուպ մինչև 30% բարձրացնելու հարցը` պայմանով, որ դա համադրելի լինի այլ զարգացած երկրների կողմից արտանետումների կրճատման ստանձնած պարտավորություններին և համարժեք լինի զարգացող երկրների նպաստին՝ իրենց 2O C նպատակային ցուցանիշի գծով պատասխանատվության և համապատասխան հնարավորությունների համաձայն: Այս հղումը պահպանում է Կանկունի պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած հանձնառության կարգավիճակը և չի դիտարկվում որպես սույն Արձանագրությամբ կամ դրա հետ կապված կանոններով և պայմաններով ստանձնած իրավաբանական պարտադիր նոր պարտավորություն:

 

12 Ենթակա է լիարժեք կատարման, և օրինականորեն ձեռք բերված ինքնիշխան սեփականության օգտագործման համար որևէ չեղարկում կամ սահմանափակում անընդունելի է:

 

13 2011 թվականի դեկտեմբերի 15-ին ավանդապահն ստացել է Կիոտոյի արձանագրությունից դուրս գալու մասին Կանադայի գրավոր ծանուցումը: Այն Կանադայի համար ուժի մեջ կմտնի 2012 թվականի դեկտեմբերի 15-ից:

 

14 2010 թվականի դեկտեմբերի 10-ի հաղորդագրությամբ Ճապոնիան նշել է, որ 2012 թվականից հետո մտադրություն չունի ստանձնելու արևէ պարտավորություն Կիոտոյի արձանագրության գործողության երկրորդ ժամանակահատվածի համար:

 

15 Նոր Զելանդիան շարունակում է մնալ Կիոտոյի արձանագրության Կողմ: Նոր Զելանդիան կսահմանի արտանետումների կրճատման որոշակի նպատակային ցուցանիշ 2013-2020 թվականների ժամանակահատվածի համար ամբողջ տնտեսության մասշտաբով` Կլիմայի փոփոխության մասին Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում:

 

16 2010 թվականի դեկտեմբերի 8-ով թվագրված հաղորդագրությամբ, որը Քարտուղարությունն ստացել է 2010 թվականի դեկտեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնությունը նշել է, որ պարտավորությունների երկրորդ ժամանակահատվածի համար մտադիր չէ ստանձնելու արտանետումների սահմանափակման կամ կրճատման քանակական պարտավորություն:

 

Բ. Կիոտոյի արձանագրության Ա հավելված

 

Ստորև բերվող ցուցակը կփոխարինի Արձանագրության Ա հավելվածում «Ջերմոցային գազեր» ենթավերնագրերի ներքո զետեղված ցուցակին.

 

Ջերմոցային գազեր

ածխածնի երկօքսիդ (CO2)

մեթան (CH4)

ազոտի ենթօքսիդ (N2 O)

հիդրոֆտորածխաջրածիններ (ՀՖԱ)

պերֆտորածխաջրածիններ (ՊՖԱ)

ծծմբի հեքսաֆտորիդ (SF6)

ազոտի եռֆտորիդ (NF3)1

 

Գ. Հոդված 3, կետ 1 bis

 

Արձանագրության 3-րդ հոդվածի 1-ին կետից հետո ավելացնել հետևյալ կետը.

 

1bis. 1–ին հավելվածում ներառված Կողմերն անհատականորեն կամ համատեղ ապահովում են, որ Ա հավելվածում թվարկված ջերմոցային գազերի ածխածնի երկօքսիդի համարժեքով արտահայտված իրենց համատեղ

1 Կիրառվում է միայն պարտավորությունների երկրորդ ժամանակահատվածի սկզբից:

 

արտանետումները չգերազանցեն նրանց համար սահմանված այն քանակները, որոնք հաշվարկվել են Բ հավելվածում նշված աղյուսակի երրորդ սյունակում ներառված արտանետումների սահմանափակման և կրճատման` իրենց քանակական պարտավորությունների հիման վրա և սույն հոդվածի դրույթների համաձայն` 2013- 2020 թվականների պարտավորությունների ժամանակահատվածում այդ գազերի ընդհանուր արտանետումները 1990 թվականի մակարդակից առնվազն 18%-ով ցածր նվազեցնելու նպատակով:

 

Դ. Հոդված 3, կետ 1 ter

 

Արձանագրության 3-րդ հոդվածի 1 bis կետից հետո ավելացնել հետևյալ կետը.

 

1 ter. Բ հավելվածում ներառված Կողմը կարող է ուղղում առաջարկել Բ հավելվածի երրորդ սյունակում նշված տոկոսային մասնաբաժնի իջեցման նպատակով Բ հավելվածում բերված աղյուսակի երրորդ սյունակում նշված իր արտանետումների քանակական սահմանափակման կամ կրճատման պարտավորության մասով: Ուղղում կատարելու մասին այդպիսի առաջարկությունը քարտուղարությունը պետք է փոխանցի Կողմերին՝ որպես Արձանագրության Կողմերի հանդիպում գործող Կողմերի Համաժողովի այն հանդիպումից առնվազն երեք ամիս առաջ, որտեղ առաջարկվում է ընդունել ուղղումը:

 

Ե. Հոդված 3, կետ 1 quater

 

Արձանագրության 3-րդ հոդվածի 1 ter կետից հետո ավելացնել հետևյալ կետը.

 

1 quater. Վերոհիշյալ 3-րդ հոդվածի 1 ter կետի համաձայն արտանետումների սահմանափակման կամ կրճատման իր քանակական պարտավորությունը բարձրացնելու նպատակով 1-ին հավելվածում ընդգրկված Կողմի առաջարկած ուղղումը համարվում է ընդունված որպես Արձանագրության Կողմերի հանդիպում գործող Կողմերի համաժողովի կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, եթե ներկա գտնվող և քվեարկող Կողմերի ավելի քան երեք քառորդը դրա ընդունման դեմ է: Ընդունված ուղղումը քարտուղարությունը փոխանցում է ավանդապահին, որն էլ այն փոխանցում է Կողմերին: Ուղղումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից փոխանցվելու հաջորդ տարվա հունվարի 1-ից: Այդպիսի ուղղումները Կողմի համար պարտադիր են:

 

Զ. Հոդված 3, կետ 7 bis

 

Արձանագրության 3-րդ հոդվածի 7-րդ կետից հետո ավելացնել հետևյալ կետը.

 

7 bis. արտանետումների սահմանափակման կամ կրճատման պարտավորության երկրորդ ժամանակահատվածի ընթացքում` 2013-ից մինչև 2020 թվականը, 1-ին հավելվածում ընդգրկված յուրաքանչյուր Կողմի համար սահմանված քանակը Բ հավելվածում բերված աղյուսակի երրորդ սյունակում նշված տոկոսային մասնաբաժնով պետք է հավասարվի Ա հավելվածում թվարկված ջերմոցային գազերի ընդհանուր մարդածին արտանետումների՝ ածխածնի երկօքսիդով արտահայտված` իր համար սահմանված համարժեքին՝ հաշվարկված 1990 թվականի համար կամ բազային տարում կամ այն ժամանակահատվածում, որը որոշվում է վերը նշված 5-րդ կետի համաձայն՝ բազմապատկած ութով: 1-ին հավելվածում ընդգրկված այն Կողմերը, որոնց համար 1990 թվականին ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրները եղել են զուտ հողօգտագործման և անտառտնտեսության բնագավառում փոփոխությունները, իրենց համար սահմանված քանակը հաշվարկելու նպատակով պետք է ներառեն 1990 թվականի արտանետումների բազային տարում կամ ժամանակահատվածում ածխածնի երկօքսիդով արտահայտված համարժեք աղբյուրներից ընդհանուր մարդածին արտանետումները՝ հանելով 1990 թվականին հողօգտագործման փոփոխությունների արդյունքում կլանիչների կողմից աբսորբցիան:

 

Է. Հոդված 3, կետ 7 ter

 

Արձանագրության 3-րդ հոդվածի 7 bis կետից հետո ավելացնել հետևյալ կետը.

 

7 ter. 1-ին հավելվածում ընդգրկված Կողմի համար պարտավորությունների երկրորդ ժամանակահատվածում սահմանված քանակի և պարտավորությունների նախորդ ժամանակահատվածի առաջին երեք տարվա ամենամյա միջին արտանետումների միջև ցանկացած դրական տարբերություն բազմապատկվում է ութով և պետք է փոխանցվի այդ Կողմի համար չեղյալ համարված արտանետումների քանակի հաշվին:

 

Ը. Հոդված 3, կետ 8

 

Արձանագրության 3-րդ հոդվածի 8-րդ կետում`

«վերը` 7-րդ կետում նշված հաշվարկի» բառերը փոխարինել հետևյալով.

«վերը` 7-րդ և 7 bis կետերում նշված հաշվարկների»:

 

Թ. Հոդված 3, կետ 8 bis

 

Արձանագրության 3-րդ հոդվածի 8-րդ կետից հետո ավելացնել հետևյալ կետը.

 

8 bis. 1-ին հավելվածում ընդգրկված յուրաքանչյուր Կողմ կարող է օգտագործել 1995 կամ 2000 թվականը որպես բազային տարի` ազոտի եռֆտորիդի համար վերոհիշյալ 7 bis կետում նշված հաշվարկների կատարման նպատակով:

 

Ժ. Հոդված 3, կետեր 12 bis և ter

 

Արձանագրության 3-րդ հոդվածի 12-րդ կետից հետո ավելացնել հետևյալ կետերը.

 

12 bis. Կոնվենցիայի կամ դրա գործիքների հիման վրա ստեղծված շուկայական մեխանիզմների գործողության շնորհիվ ստացված ցանկացած միավոր կարող է օգտագործվել 1-ին հավելվածում ընդգրկված Կողմերի կողմից, որպեսզի նրանք օժանդակեն 3-րդ հոդվածի համաձայն արտանետումների սահմանափակման կամ կրճատման իրենց քանակական պարտավորության կատարմանը: Ցանկացած այդպիսի միավոր, որը Կողմ ձեռք է բերում Կոնվենցիայի այլ Կողմից, պետք է ավելացվի ձեռք բերող Կողմի սահմանված քանակներին և հանվի փոխանցող Կողմի ունեցած միավորների քանակից:

 

12 ter. Կողմերի համաժողովը, որը գործում է որպես սույն Արձանագրության Կողմերի հանդիպում, ապահովում է, որ այն դեպքերում, երբ վերը նշված 12 bis կետում նշված շուկայական մեխանիզմների շրջանակում հավանություն արժանացած գործունեության արդյունքում ստացված միավորները 1-ին հավելվածում ընդգրկված Կողմերը օգտագործում են 3-րդ հոդվածի համաձայն քանակական արտանետումների սահմանափակման կամ կրճատման իրենց պարտավորության իրականացմանն օժանդակելու համար, այդ միավորների որոշակի մասն օգտագործվի վարչական ծախսերի փակման համար, ինչպես նաև` օգնեն այն զարգացող երկիր Կողմերին, որոնք առանձնապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցությունից, դրանց հարմարվելու առումով իրենց ծախսերը հոգալու համար, եթե այդ միավորները ձեռք են բերվել 17-րդ հոդվածին համապատասխան:

 

Ժա. Հոդված 4, կետ 2

 

Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասության վերջում ավելացնել հետևյալ բառերը.

«կամ, համաձայն 3-րդ հոդվածի 9-րդ կետի, Բ հավելվածում կատարված ցանկացած փոփոխության ընդունման մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելու օրը»:

 

Ժբ. Հոդված 4, կետ 3

 

Արձանագրության 4-րդ հոդվածի 3-րդ կետում`

 «7-րդ կետ» բառերը պետք է փոխարինվեն հետևյալով.

 «, որին դա վերաբերում է»:

 

Հոդված 2. Ուժի մեջ մտնելը

 

Սույն փոփոխությունն ուժի մեջ է մտնում համաձայն Կիոտոյի արձանագրության 20-րդ և 21-րդ հոդվածների:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան