ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 փետրվարի 2009 թ. |
N 156-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՈՎԴԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասը և «Հովդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 02.02.2009 թվականի N 867 դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել ի գիտություն, որ «Հովդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2003 թվականի հունիսի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000139 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Վանաձոր, Աղայան 86/1 հասցեն տեղափոխվել է ք. Վանաձոր, Իսահակյան փող., թիվ 5ա հասցե։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
|
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|