ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
N 165-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 111 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի մարտի 26-ի «Պետական տուրքի այն տեսակների ցանկը հաստատելու մասին, որոնց համար նախատեսված պետական տուրքը, անկանխիկ եղանակից բացի, կարող է գանձվել նաև կանխիկ եղանակով» N 111 հրամանը:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
20 ապրիլի 2023 թ. |
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|