Basic information
Number
N 485-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (09.04.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.07.15/22(340) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
08.04.2009
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
08.04.2009
Effective date
09.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 ապրիլի 2009 թ.

N 485-Ա

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆԱԻՐԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Նաիրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 01.04.2009թ. N 1825-Մ դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝


1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի ապրիլի 29-ին «Նաիրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատուն` առանց ստերիլ դեղերի պատրաստման) թիվ Կ-XX-000667 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Նաիրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Հ. Քուշկյան