Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2023
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.04.2023
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

18 ապրիլ 2023 թ.

  N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանի հավելվածի.

1) «III.Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծման փուլերը» III գլխի աղյուսակ N 1-ը լրացնել նոր՝ 8-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ. «8.Ներքին մակերեսների (միջավայրի) ներկառուցված և առանձին տեղաբաշխվող կահավորանք, գույք և սարքավորումներ (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցներ), ինտերիերի գեղարվեստական ձևավորում, հարդարանք՝ ըստ նախագծային առաջադրանքի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (պարտադիր է կրթական, առողջապահական, մարզական ու սոցիալական նշանակության օբյեկտների դեպքում):»,

2) «IV.Նախագծային փաստաթղթերի կազմը մեկ և երկու փուլերով մշակման դեպքում» IV գլխի.

ա. Աղյուսակ N 2-ի «Էներգախնայողությանը և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ» մասից հետո լրացնել նոր մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

 

Ներքին մակերեսների (միջավայրի) ներկառուցված և առանձին տեղաբաշխվող կահավորանք, գույք և սարքավորումներ (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական
միջոցներ), ինտերիերի գեղարվեստական ձևավորում, հարդարանք, տարածքի համալիր բարեկարգում, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովում,
շրջակա միջավայրի բարելավում

ՆՄԿ,
ԳՍ, ԻԳՁՀ, ՏՀԲ,
ՍՊ, ՇՄԲ

        

X    

հասարակական նշանակության օբյեկտների համար՝ ըստ պատվիրատուի տեխնիկական առաջադրանքի

բ. Աղյուսակ N 3-ի «Էներգախնայողությանը և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ» 11-րդ կետից հետո լրացնել նոր 11.1 և 11.2 կետեր, հետևյալ բովանդակությամբ.

 

«

11.1

Ներքին մակերեսների (միջավայրի) ներկառուցված և առանձին
տեղաբաշխվող կահավորանք, գույք և սարքավորումներ (այդ թվում
աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների
կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցներ),
ինտերիերի գեղարվեստական ձևավորում, հարդարանք

ՆՄԿ, ԳՍ, ԻԳՁՀ

11.2

Տարածքի համալիր բարեկարգում, սանիտարահիգիենիկ
պահանջների ապահովում, շրջակա միջավայրի բարելավում

 ՏՀԲ, ՍՊ, ՇՄԲ

»,

 

գ. Աղյուսակ N 5-ը լրացնել նոր՝ 5-րդ և 6-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

 

«

5.

Ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և
սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների,
խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման
տեխնիկական միջոցների) տեղաբաշխման, ինտերիերի գեղարվեստական
ձևավորման, հարդարանքի հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և
ճարտարապետական լուծումներ

1:50, 1:100

6.

Տարածքի համալիր բարեկարգման, սանիտարահիգիենիկ պահանջների
ապահովման, շրջակա միջավայրի բարելավման հատակագծային,
կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական լուծումներ

1:50, 1:100

»,

 

դ. 5-րդ կետի «3) Ճարտարապետաշինարարական մաս» 3)-րդ ենթակետի «Ճարտարապետական լուծումներ» պարբերության «Տեքստային նյութեր» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տեքստային նյութերը ներառում են՝ նախագծվող օբյեկտի արտաքին և ներքին տեսքերի, նրա ծավալատարածական, հատակագծային և ֆունկցիոնալ լուծումների նկարագիրը և հիմնավորումը, ճարտարապետական հորինվածքի նկարագիրը և հիմնավորումը, հիմնական, օժանդակ, սպասարկման և տեխնիկական նշանակության, բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի դեպքում նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների հարդարման, հատակների, տանիքի, կախովի առաստաղների, միջնորմների, ինչպես նաև հաշմանդամություն և տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց համար կենսագործունեության պայմանների ու շահագործման մատչելիության ապահովմանն ուղղված լուծումների նկարագիրը:»,

ե. 5-րդ կետի «3) Ճարտարապետաշինարարական մաս» 3)-րդ ենթակետի «Ճարտարապետական լուծումներ» պարբերության «Գծագրական նյութեր» մասի «ա.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա. շենքերի, շինությունների հարկաբաժինների հատակագծերը (այդ թվում` նկուղի, որմնախարսխային հատվածի, տեխնիկական ընդհատակի, տեխնիկական հարկի, ձեղնահարկի, բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի դեպքում նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների), հարաչափերի (մակերեսների) և դրանց գործառնական նշանակության նշումով (սենքերի մասնագրերը),»,

զ. 5-րդ կետի «3) Ճարտարապետաշինարարական մաս» 3)-րդ ենթակետի «Կոնստրուկտիվ լուծումներ» պարբերության «ը. կոնստրուկտիվ տարրերի խոշորացված մասնագրեր» բառերից հետո լրացնել նոր պարբերություն, հետևյալ բովանդակությամբ՝ «Ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների) տեղաբաշխման, ինտերիերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական լուծումներ

Բաժինը մշակվում է տեխնիկական և նախագծային առաջադրանքների առկայությամբ՝ օբյեկտների գործառնական նշանակության, դրանց ներքին միջավայրին բնորոշ առանձնահատկությունների ու պահանջվող տեխնոլոգիական, կոնստրուկտիվ, ինժեներական ու ճարտարապետական լուծումների հաշվառմամբ՝ բազմաֆունկցիոնալ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների նախագծման, կիրառելի է որպես պարտադիր պահանջ կրթական, առողջապահական, մարզական ու սոցիալական նշանակության օբյեկտների դեպքում և ընդգրկում է՝

 

Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են՝ օբյեկտների ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումների, մատչելիության համընդհանուր դիզայնի կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների) տեղաբաշխման, ինտերիերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի, շահագործման անվտանգության հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական լուծումների նկարագիրը, նախատեսվող գույքի, կահավորանքի, սարքավորումների, հարդարանքի ձեռքբերման պայմանները, հիմնավորումը և համապատասխանությունը նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, սանիտարական նորմերի ու օրենսդրության պահանջներին:

 

Գծագրական նյութեր՝

ա. կահավորանքի, գույքի և սարքավորումների, խելամիտ հարմարեցումների, մատչելիության համընդհանուր դիզայնի կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների մասնագրերը (գույքի, կահավորանքի գծագրերը հարաչափերով, շինանյութերի, հարդարման նյութերի ու սարքավորումների ցանկը և մակնշումը, երաշխիքային ժամկետները), տեղաբաշխումն ըստ հարկաբաժինների:»:

2. Սույն հրամանով նախագծային փաստաթղթերի կազմի և բովանդակության նկատմամբ սահմանված պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան