Basic information
Number
ՍԴՈ-811
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.07.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.07.15/35(701) Հոդ.817
Enactment organisation
ՀՀ Սահմանադրական դատարան
Enactment date
07.07.2009
Signing organisation
Նախագահող
Signing date
07.07.2009
Effective date
07.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

 7 հուլիսի 2009 թ.

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2.1 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի, 60 հոդվածի 1-ին կետի, 68 հոդվածի 14-րդ մասի պահանջները,

նկատի ունենալով, որ վեճի առարկա հոդվածի իրավադրույթներն ամբողջապես վերարտադրում են «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի նորմերը, իսկ այդ օրենքն ուժը կորցրել է «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով,

արձանագրելով, որ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի սահմանադրականության հարցը քննության առարկա դարձել է ՀՀ սահմանադրական դատարանում` հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի պահանջները (20.09.2006թ. ՍԴՈ-647 որոշում),

փաստելով, որ ՀՀ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, իսկ օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը կոչված է ՀՀ վճռաբեկ դատարանը,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61 հոդվածի 4-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող 

Գ. Հարությունյան


7 հուլիսի 2009 թ.
ՍԴՈ-811