ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
8 հունիսի 2023 թ. |
N 570-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Հրամայում եմ`
1. Սահմանել հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Պաշտոնակատար` |
Ա. Սմբատյան |
Հավելված Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 8-ի N 570-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը և նրանց տեղակալները։
3. Դասընթացի կազմակերպման հետ կապված սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 6-ի թիվ 567-Ն հրամանով։
4. Դասընթացը բաղկացած է երկու փուլից՝ տեսական և գործնական։
1. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ) ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի տեսական մասը բաղկացած է երկու բաժնից՝ մասնագիտական թեմաների դասավանդում և կառավարչական հմտությունների դասավանդում։
6. Մասնագիտական թեմաների դասավանդման շրջանակներում առանձին անդրադարձ է կատարվում նաև բարեվարքության համակարգին, վարքագծի և էթիկայի կանոններին։
7. Մասնագիտական թեմաների դասավանդման համար դասաժամերը սահմանվում են ըստ սույն կարգով նախատեսված դասընթացի առարկաների ժամերի քանակների։ Յուրաքանչյուր դասաժամի տևողությունը 45 րոպե է։
8. Մասնագիտական թեմաները և դասաժամերի քանակը հետևյալն է.
Դասընթացի առարկան |
Դասաժամերի քանակը |
Հարկային օրենսգրքի ընդհանուր դրույթներ և սահմանումներ
Հարկ վճարողների (հարկային գործակալների) և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները և իրավունքները, հարկային մարմնի (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) պարտականությունները և լիազորությունները
ՀՀ հարկային օրենսգիրք |
3 |
Հարկային հաշվարկներ և հաշվարկային փաստաթղթեր
ՀՀ հարկային օրենսգիրք, ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N 1257-Ն որոշում |
3 |
Հարկային պարտավորություն և դրա կատարումը
ՀՀ հարկային օրենսգիրք |
2 |
Ավելացված արժեքի հարկը, վճարողները, հարկման օբյեկտը, բազան, դրույքաչափերը, հաշվարկումը, արտոնությունները, հարկի գումարի վճարման, վերադարձման և միասնական հաշվին մուտքագրման կարգը
ՀՀ հարկային օրենսգիրք ՀՀ Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշում ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը ժամկետները սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1468-Ն որոշում |
3 |
Շահութահարկ, շահութահարկ վճարողներ և շահութահարկին վերաբերող հիմնական հասկացություններ
ՀՀ հարկային օրենսգիրք ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» N 1261-Ն որոշում |
3 |
Եկամուտների առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններ
ՀՀ հարկային օրենսգիրք ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1373-Ն որոշում ՀՀ Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններով վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին» N 1371-Ն որոշում |
3 |
Ծախսերի հաշվառման առանձնահատկություններ
ՀՀ հարկային օրենսգիրք ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1373-Ն որոշում |
2 |
Հարկային հսկողություն, տեսակները
ՀՀ հարկային օրենսգիրք |
3 |
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը և դրամարկղային գործառնությունները
ՀՀ հարկային օրենսգիրք ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1976-Ն որոշում ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» N 1260-Ն որոշում |
2 |
Հարկային իրավախախտումներ, տեսակները և պատասխանատվությունը ՀՀ հարկային օրենսգիրք |
2 |
Տրանսֆերային գնագոյացում ՀՀ հարկային օրենսգիրք |
2 |
Արժութային կարգավորում
Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի ընդհանուր կարգավորումներ |
1 |
Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի կարգավորումներ |
1 |
Բնապահպանական հարկի կարգավորումներ ՀՀ հարկային օրենսգիրք |
1 |
Ակցիզային հարկ, ընդհանուր կարգավորումներ ՀՀ հարկային օրենսգիրք |
1 |
Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ |
3 |
9. Կառավարչական հմտությունների դասավանդման շրջանակներում դասավանդման ենթակա թեմաները հետևյալն են․
Դասընթացի թեմաները |
Անձնական հմտություններ
- ժամանակի կառավարում - հուզական բանականություն (Emotional Intelligence) - որոշումների կայացում - խնդիրների լուծում |
Կառավարման հմտություններ
-ռազմավարական կառավարում -վերահսկողության հմտություններ -կառավարման հմտություններ արտակարգ իրավիճակներում -ծրագրի կառավարում -տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում
Անձնակազմի կառավարում
-մարդկային ռեսուրսների կառավարում -կոմպետենցիաների վրա հիմնված կառավարում -կատարողականի գնահատում |
Միջանձնային հմտություններ
- բանակցությունների հմտություններ - կոնֆլիկտների կառավարման հմտություններ - ժողովների, խորհրդակցությունների արդյունավետ կազմակերպման և վարման հմտություններ |
Առաջնորդման հմտություններ
- իրավիճակային առաջնորդում - փոփոխությունների կառավարում - թիմային կառավարում |
Հաղորդակցման հմտություններ
- միջանձնային հաղորդակցում - հաշվետվությունների մշակում - հանրային խոսք (ելույթների նախապատրաստում և կազմակերպում) |
Հաճախորդների սպասարկում
- հաճախորդների հոգեբանություն - գործարարության էթիկա - բողոքների քննարկում, բավարարում |
10. Կառավարչական հմտությունների դասավանդումը կազմակերպվում է մինչև 30 օր տևողությամբ։ Յուրաքանչյուր օրվա ընթացքում դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ է։
11. Տեսական մասի մասնագիտական մասի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով, թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարցի պատասխան պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 60 րոպե։
12. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից։ Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի տեսական մասի մասնագիտական բոլոր թեմաների (այդ թվում՝ բարեվարքության) վերաբերյալ հարցեր։
13. Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ թեստավորման արդյունքը ցածր կլինի հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով կբացակայեն 8 և ավել դաս՝ զրկվում են դասընթացին հետագա մասնակցության իրավունքից:
14. Դասընթացի տեսական մասի կառավարչական հմտությունների դասավանդման ընթացքում և դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարի կողմից՝ նախօրոք կազմված գնահատման թերթիկների հիման վրա։ Դասընթացավարի գնահատումը հաշվի է առնվում թեկնածուների ցուցակներում մասնակցի ներառման ժամանակ։
15. Գործնական մասի կազմակերպման համար յուրաքանչյուր մասնակցի համար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նշանակվում է գործնական մասի ղեկավար։
16. Գործնական մասը կազմակերպվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ժամանակացույցին և գործնական մասի ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։ Գործնական մասի առավելագույն տևողությունը 2 շաբաթ է։
17. Գործնական մասի ղեկավարը յուրաքանչյուր մասնակցի մասով լրացնում է Ձև 1-ով նախատեսված բնութագիր։ Գործնական մասի ղեկավարին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն) կողմից կարող են տրամադրվել նախօրոք մշակված հարցեր, որոնց պատասխանները գործնական մասի ղեկավարը ներառում է դասընթացի գործնական մասի ընթացքում մասնակցի գործունեության արդյունքների նկարագրության մասում։
18. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում թեստավորման արդյունքների հնարավոր առավելագույն գնահատականի 70% և ավել միավոր ստացած մասնակիցները, ովքեր ընդգրկվում են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ իրենց կողմից հավաքած միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում գործնական մասի ղեկավարի կողմից լրացված բնութագիրը և տեսական մասի կառավարչական հմտությունների դասընթացավարի կողմից տրամադրված գնահատումը։
19. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Հարկային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով։
2. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
20. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի տեսական մասը կազմված է կառավարչական հմտությունների և բարեվարքության, վարքագծի, էթիկայի կանոնների դասավանդումից։ Տեսական մասում դասավանդման ենթակա թեմաները հետևյալն են․
Դասընթացի թեմաները |
Անձնական հմտություններ
- ժամանակի կառավարում - հուզական բանականություն (Emotional Intelligence) - որոշումների կայացում - խնդիրների լուծում |
Կառավարման հմտություններ
-ռազմավարական կառավարում -վերահսկողության հմտություններ -կառավարման հմտություններ արտակարգ իրավիճակներում -ծրագրի կառավարում -տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում
Անձնակազմի կառավարում
-մարդկային ռեսուրսների կառավարում -կոմպետենցիաների վրա հիմնված կառավարում -կատարողականի գնահատում |
Միջանձնային հմտություններ
- բանակցությունների հմտություններ - կոնֆլիկտների կառավարման հմտություններ - ժողովների, խորհրդակցութունների արդյունավետ կազմակերպման և վարման հմտություններ |
Առաջնորդման հմտություններ
- իրավիճակային առաջնորդում - փոփոխությունների կառավարում - թիմային կառավարում |
Հաղորդակցման հմտություններ
- միջանձնային հաղորդակցում - հաշվետվությունների մշակում - հանրային խոսք (ելույթների նախապատրաստում և կազմակերպում) |
Հաճախորդների սպասարկում
- հաճախորդների հոգեբանություն - գործարարության էթիկա - բողոքների քննարկում, բավարարում |
Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ |
21. Կառավարչական հմտությունների դասավանդումը կազմակերպվում է մինչև 30 օր տևողությամբ։ Յուրաքանչյուր օրվա ընթացքում դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ է։
22. Դասընթացի տեսական մասի դասավանդման ընթացքում և դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարի կողմից` նախօրոք կազմված գնահատման թերթիկների հիման վրա։ Դասընթացավարի գնահատումը հաշվի է առնվում թեկնածուների ցուցակներում մասնակցի ներառման ժամանակ։
23. Դասընթացավարին Ուսումնական կենտրոնի կողմից կարող են տրամադրվել նախօրոք մշակված հարցեր, որոնց պատասխանները դասավանդողը ներառում է մասնակցի մասնակցության արդյունքների նկարագրության մասում։
24. Տեսական մասի ավարտից հետո եռօրյա ժամկետում մասնակիցը Ուսումնական կենտրոն է ներկայացնում ներկա կամ նախորդ աշխատավայրի իր անմիջական ղեկավարի կողմից տրված առնվազն մեկ երաշխավորագիր։
25. Գործնական մասի կազմակերպման համար յուրաքանչյուր մասնակցի համար նշանակվում է գործնական մասի ղեկավար։
26. Գործնական մասը կազմակերպվում է՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցին և ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։
27. Գործնական մասի ղեկավարը յուրաքանչյուր մասնակցի մասով լրացնում է Ձև 1-ով նախատեսված բնութագիր։ Գործնական մասի ղեկավարին Ուսումնական կենտրոնի կողմից կարող են տրամադրվել նախօրոք մշակված հարցեր, որոնց պատասխանները գործնական մասի ղեկավարը ներառում է դասընթացի գործնական մասի ընթացքում մասնակցի գործունեության արդյունքների նկարագրության մասում։
28. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Հարկային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով։
3. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ
29. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը։
30. Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի ամփոփման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝
1) դասընթացին մասնակցություն,
2) տեսական մասի մասնագիտական թեմաների գնահատականը, որը թեստավորման արդյունքն է,
3) Տեսական մասի կառավարչական հմտությունների դասընթացավարի գնահատական,
4) գործնական մասի ղեկավարի բնութագրերը:
31. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի ամփոփման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝
1) տեսական մասի դասընթացին մասնակցություն,
2) տեսական մասի դասընթացավարի գնահատական,
3) մասնակցի կողմից ներկայացված երաշխավորագիր,
4) գործնական մասի ղեկավարի բնութագրերը։
Ձև 1
ԲՆՈՒԹԱԳԻՐ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ
ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
«__»________202__թ․
Մասնակից________________________________________________________________________-ի
(Անուն, ազգանուն, հայրանուն)
Դասընթացի գործնական մասի ժամկետ՝
Սկիզբը՝ «___»___________202__թ․ | Ավարտը՝ «___»______________202__թ․ |
Դասընթացի գործնական մասի ընթացքում մասնակցի գործունեության արդյունքների նկարագրությունը՝
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
__________________________________
Հաշվի առնելով վերոգրյալը` գնահատում եմ`
միանշանակ դրական |
առավելապես դրական |
առավելապես բացասական |
միանշանակ բացասական |
Ղեկավար՝ __________________________________ (Ստորագրություն) |
_______________________________________ (Անուն, ազգանուն) |
_______________________________________
(Պաշտոն)
_____________________________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.03.2024, N 298-Ն | 19.03.2024, N 570-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|