Basic information
Number
N 719-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.07.2009-13.09.2009)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.06.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.07.2009
Effective date
04.07.2009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


 26 հունիսի 2009 թվականի N 719-Ա

 

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանքարդյունաբերական ոլորտի զարգացմանը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշման հավելվածի «Բաղադրիչ 3»-ի շրջանակներում`

1) «Զանգեզուր մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 15,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարով վարկ` 5 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+7 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային կտրվածքով։ Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց ընդունել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության երաշխավորությունը` վերջինիս արտադրական համալիրի գրավադրմամբ.

2) «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 15,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարով վարկ` 5 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+7 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային կտրվածքով։ Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց ընդունել «Արմենիա մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Երևան քաղաքի Արինբերդի 3/6 հասցեում գտնվող արտադրական համալիրը` կնքելով գրավի պայմանագիր.

3) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 14,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարով վարկ` 4 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+8 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2009 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային կտրվածքով։ Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց` հաջորդող գրավի պայմաններով գրավ ընդունել ընկերության արտադրական համալիրը, ընկերության հետ կնքել գրավի պայմանագիր` գրավ ընդունելով վարկի հաշվին ձեռք բերվող ծանր տեխնիկան և սարքավորումները, ինչպես նաև հանքարդյունահանման իրավունքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հուլիսի 3
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
27.08.2009, N 1026-Ա 13.09.2009, N 719-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation