Գլխավոր տեղեկություն
Համար
N 207-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 21.06.2023
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.06.2023
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2023

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունիսի 2023 թ. 

N 207-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե2» կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

16 հունիսի 2023 թ.

ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2023 թվականի «16» հունիսի 

N 207-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) հավաքումը և գրանցումը նպատակ ունի բացահայտել հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուները, դրանց քանակական և որակական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել գենետիկական պաշարների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը:

3. Կենդանաբանական հավաքածուները լինում են կենդանի և անկենդան.

1) կենդանի հավաքածուներն են՝ անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հավաքածուները,

2) անկենդան հավաքածուներն են՝ վայրի կենդանիների խրտվիլակները, ողնաշարավորների կմախքները կամ դրանց առանձին մասերը, արգասիքները և պրեպարատները:

4. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների հավաքումը կարևոր նշանակություն ունի դրանց արդյունավետ կառավարման, հանրային կրթության և իրազեկման մակարդակի բարձրացման գործում՝ հասարակության լայն շերտերին հնարավորություն տալով ստանալ հանրամատչելի տեղեկատվություն կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ:

5. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, ինչն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը, քանակական և որակական փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:

 

2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը և գրանցումն իրականացվում է կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա՝ համաձայն Ձև 1-ի:

7. Ձև 1-ով սահմանված գրանցամատյանի.

1) 2-րդ տողի 1-ին սյունակում լրացվում է գրանցման տարեթիվը,

2) 2-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3) 2-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը,

4) 2-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),

5) 2-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

6) 6-րդ տողի 1-ին սյունակում լրացվում է կենդանի հավաքածուի ստեղծման տարեթիվը,

7) 6-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է կենդանու տեսակի անվանումը՝ հայերեն և լատիներեն,

8) 6-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է թվաքանակը,

9) 6-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է սեռահասակային խմբերը,

10) 6-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է պահման պայմանները և ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցվածության կարգավիճակը,

11) 6-րդ տողի 6-րդ սյունակում լրացվում է կենդանի հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն՝ առք, վերարտադրություն, նվիրատվություն, ժառանգություն, հավաք, ներմուծում,

12) 6-րդ տողի 7-րդ սյունակում լրացվում է կենդանի հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն՝ վաճառք, նվիրատվություն, անկում, արտահանում,

13) 10-րդ տողի 1-ին սյունակում լրացվում է անկենդան հավաքածուի ստեղծման տարեթիվը,

14) 10-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է կենդանու տեսակի անվանումը կամ տեսակային պատկանելությունը՝ հայերեն և լատիներեն,

15) 10-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է թվաքանակը,

16) 10-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է կենդանիների խրտվիլակների և կմախքների քանակը և տվյալները,

17) 10-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է կենդանիների արգասիքների և պրեպարատների նմուշների քանակը և տվյալները,

18) 10-րդ տողի 6-րդ սյունակում լրացվում է անկենդան հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն՝ առք, նվիրատվություն, ժառանգություն, հավաք, ներմուծում,

19) 10-րդ տողի 7-րդ սյունակում լրացվում է անկենդան հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն՝ վաճառք, նվիրատվություն, արտահանում, պիտանելիության կորուստ։

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

Ձև N 1

 

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԸ

1

2

3

4

5

2

ՏԱՐԵԹԻՎԸ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ
ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ
ՈՒՆԵՑՈՂ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ,
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ
ՀԱՍՑԵՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ
ԴԵՊՔՈՒՄ)

ԻՐԱՎԱ-
ԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ (ԳՐԱՆՑՄԱՆ) ՀԱՄԱՐԸ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱ-
ԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐ-ԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐ-
ԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀԱՄԱՐԸ

         

3

ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ

4

ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ

ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐԺԸ

5

1

2

3

4

5

6

7

6

ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ

ԿԵՆԴԱՆՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԹՎԱՔԱՆԱԿԸ

ՍԵՌԱՀԱ-ՍԱԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

ՊԱՀՄԱՆ ՊԱՅՄԱՆ-ՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱ-ՎԻՃԱԿԸ

ԱՌՔ,
ՎԵՐԱՐ-ՏԱԴՐՈՒ-ԹՅՈՒՆ, ՆՎԻՐԱՏՎՈՒ-ԹՅՈՒՆ, ԺԱՌԱՆԳՈՒ-ԹՅՈՒՆ, ՀԱՎԱՔ, ՆԵՐՄՈՒ-ԾՈՒՄ

ՎԱՃԱՌՔ,
ՆՎԻՐԱՏՎՈՒ-ԹՅՈՒՆ, ԱՆԿՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

ՀԱՅԵՐԵՆ

ԼԱՏԻ-ՆԵՐԵՆ

               

7

ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ

8

ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ

ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐԺԸ

9

1

2

3

4

5

6

7

10

ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ

ԿԵՆԴԱՆՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԹՎԱՔԱՆԱԿԸ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՐՏՎԻԼԱԿՆԵՐԻ ԵՎ ԿՄԱԽՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ

ԿԵՆԴԱ-ՆԻՆԵՐԻ ԱՐԳԱՍԻՔ-ՆԵՐԻ ԵՎ ՊՐԵՊԱ-ՐԱՏՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ

ԱՌՔ,
ՆՎԻՐԱՏՎՈՒ-
ԹՅՈՒՆ,
ԺԱՌԱՆԳՈՒ-
ԹՅՈՒՆ, ՀԱՎԱՔ,
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

ՎԱՃԱՌՔ,
ՆՎԻՐԱՏՎՈՒ-ԹՅՈՒՆ,
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՊԻՏԱՆԵ-ԼԻՈՒԹՅԱՆ
ԿՈՐՈՒՍՏ

 

ՀԱՅԵ-ՐԵՆ

ԼԱՏԻ-ՆԵՐԵՆ

               

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2023 թվական: