ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 ապրիլի 2023 թվական ք. Երևան |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերության և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի 4-ի «2023 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 01-Ն hրամանի հավելվածում կատարել լրացում՝ «4.7» կետից հետո լրացնել նոր «4.8» կետ հետևյալ բովանդակությամբ՝
« |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Միջազգային. Յուրգիս Բալտրուշայտիսի ծննդյան 150-ամյակ թեմային նվիրված «1873-1944. ԼԻՏՎԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏ. LITHUANIAN POET AND DIPLOMAT. 150TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. JURGIS BALTRUSAITIS. ՅՈՒՐԳԻՍ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍ» 1 նամականիշով բացիկի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` Միջազգային. Յուրգիս Բալտրուշայտիսի ծննդյան 150-ամյակ թեմային նվիրված «1873-1944. ԼԻՏՎԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏ. LITHUANIAN POET AND DIPLOMAT. 150TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. JURGIS BALTRUSAITIS. ՅՈՒՐԳԻՍ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍ» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ:
|
Ռ. ԽաչատրՅԱՆ |
Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ 06-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|