ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
02 հունիս 2023 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1.1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Ավանեսյան |
Հավելված Առողջապահության նախարարի2023 թվականի հունիս «02»-ի թիվ 29-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
1. Բժշկական կազմակերպությունում ծննդաբերության դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 15-Ն հրամանով հաստատված ծննդի մասին բժշկական վկայականը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը:
2. Բժշկական կազմակերպությունից դուրս ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական կազմակերպության կողմից, որի բուժաշխատողը ցուցաբերել է բուժօգնություն ծննդաբերության ժամանակ (կամ՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող բժշկի կողմից):
3. Բժշկական կազմակերպությունից դուրս՝ առանց բուժօգնություն ցուցաբերելու ծննդի և ծննդից անմիջապես հետո հոսպիտալացվելու դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել հոսպիտալացումը:
4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով պատրաստվում է այն անձի անունով, ով ծննդաբերել է երեխային:
5. Ծննդի մասին բժշկական վկայականը պատրաստվում է ծննդկանի անձը հաստատող փաստաթուղթը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքով սահմանված կարգով ծննդկանի ամուսնության մեջ գտնվելու դեպքում՝ ամուսնության վկայականը ներկայացնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
6. Բժշկական կազմակերպությունից, առանց ծննդի մասին բժշկական վկայականի տրամադրման, նորածնի դուրսգրման, ինչպես նաև բժշկական կազմակերպությունից դուրս ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը պատրաստվում և տրամադրվում է՝ անկախ ծննդաբերության վաղեմությունից` սույն կարգի 14-րդ կետով նախատեսված անձանց կողմից դիմելու և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
2. ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 15-Ն հրամանով հաստատված պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով պատրաստվում է այն բժշկական կազմակերպության կողմից, որտեղ իրականացվել է ախտաբանաանատոմիական դիահերձում կամ դատաբժշկական փորձաքննությամբ հերձում:
8. Բժշկական կազմակերպությունից դուրս ծննդաբերության դեպքում պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով պատրաստվում է դատաբժշկական փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից` անկախ վաղեմության ժամկետից:
3. ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
9. Տնային (բժշկական կազմակերպությունից դուրս) մահերի դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 15-Ն հրամանով հաստատված մահվան մասին բժշկական վկայականի պատրաստման գործընթացը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի թիվ 519-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով:
10. Բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած մահերի դեպքում մահվան մասին բժշկական վկայականը էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով պատրաստվում է այդ բժշկական կազմակերպության կողմից` մահը վրա հասնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
11. Դատաբժշկական փորձաքննությամբ հերձման դեպքում՝ մահվան մասին բժշկական վկայականը պատրաստվում է դատաբժշկական փորձաքննություն իրականացրած բժշկական կազմակերպության կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:
4. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՆՈՐ ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
12. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականների հաշվառումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային առողջապահության համակարգում:
13. Հաշվառման նպատակով վարվում են հետևյալ գրանցամատյանները`
1) Ծննդի մասին բժշկական վկայականների գրանցամատյան` համաձայն Ձև 1-ի,
2) Պերինատալ մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյան` համաձայն Ձև 2-ի,
3) Մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյան` համաձայն Ձև 3-ի:
14. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով կարող է տրամադրվել հետևյալ դեպքերում՝
1) ծննդկանին` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
2) ծննդկանի ամուսնուն` անձը հաստատող փաստաթուղթ և ծննդկանի հետ ամուսնության վկայականը և ծննդկանի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,
3) ծննդկանի կամ ամուսնու լիազորված անձին՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերից բացի նաև լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
15. Ծննդի մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
16. Բժշկական կազմակերպության կողմից մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է մահացածի ազգականին (ամուսին, ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր)` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
17. Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականները կորելու, կամ գործածության համար այլ կերպ պիտանի չլինելու դեպքում սույն կարգով նախատեսված ծննդի կամ պերինատալ մահվան, կամ մահվան մասին բժշկական վկայական ստանալու իրավունք ունեցող անձինք դիմում են այդ վկայականների նոր օրինակներն ստանալու համար:
18. Բժշկական կազմակերպության կողմից նոր օրինակ ստանալու մասին դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ծննդի կամ պերինատալ մահվան, կամ մահվան մասին բժշկական վկայականի նոր օրինակ:
19. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ՝ ՔԿԱԳ) համապատասխան տարածքային մարմին ներկայացվում է ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականի պատրաստումից հետո տրամադրված 12-նիշանոց ծածկագիրը, որի միջոցով ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ՔԿԱԳ-ի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայականը դառնում է հասանելի: Այն դեպքում, երբ ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին վկայականները տեխնիկական պատճառով բժշկական վկայականների էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով հնարավոր չէ պատրաստել, վկայականները պատրաստվում են թղթային տարբերակով և տեխնիկական պատճառի վերացումից հետո մուտքագրվում` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Ձև N 1
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ
Հերթական համար |
Վկայա կանի հա-մարը |
Վկայա կանի տրամա դրման ամսաթիվը |
Վկայականի 1-ին կետում նշված անձի անունը, ազգանունը, հայրանունը |
Վկայա կանն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը |
Վկայա կանի 1-ին կետում նշված անձի և վկայականն ստացող անձի միջև ազգակցական կապը |
Վկայա կանն ստա-ցողի անձնա գրային տվյալ-ները |
Վկայա կանն ստացողի ստորա գրությունը |
Լրացնողի ստորա գրությունը |
Ձև N 2
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ
Հերթական համար |
Վկայա կանի հա-մարը |
Վկայա կանի տրամա դրման ամսաթիվը |
Վկայականի 1-ին կետում նշված անձի անունը, ազգանունը, հայրանունը |
Վկայա կանն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը |
Վկայա կանի 1-ին կետում նշված անձի և վկայականն ստացող անձի միջև ազգակցական կապը |
Վկայա կանն ստա-ցողի անձնա գրային տվյալ-ները |
Վկայա կանն ստացողի ստորա գրությունը |
Լրացնողի ստորա գրությունը |
Ձև N 3
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ
Հերթական համար |
Վկայա կանի հա-մարը |
Վկայա կանի տրամա դրման ամսաթիվը |
Վկայականի 1-ին կետում նշված անձի անունը, ազգանունը, հայրանունը |
Վկայա կանն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը |
Վկայա կանի 1-ին կետում նշված անձի և վկայականն ստացող անձի միջև ազգակցական կապը |
Վկայա կանն ստա-ցողի անձնա գրային տվյալ-ները |
Վկայա կանն ստացողի ստորա գրությունը |
Լրացնողի ստորա գրությունը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական: