ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հոկտեմբեր 2022 թ. |
N 4911-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ», «ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ», «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԷՆԴՈԿՐԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, «ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 18-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-XX-000447, 2005 թվականի սեպտեմբերի 19-ին տրված թիվ Կ-XX-000707, 2018 թվականի սեպտեմբերի 5-ին տրված թիվ Կ-ԲՕ-002452, 2021 թվականի սեպտեմբերի 27-ին տրված թիվ Կ-ԲՕ-003042, «ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հոկտեմբերի 23-ին տրված թիվ Կ-XX-000334, 2004 թվականի ապրիլի 28-ին տրված թիվ Կ-XX-000522, 2017 թվականի ապրիլի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-002253, 2021 թվականի սեպտեմբերի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-003027, «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԷՆԴՈԿՐԻՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի օգոստոսի 19-ին տրված թիվ Կ-XX-000220, 2014 թվականի հունիսի 3-ին տրված թիվ Կ-ԲՕ-001954, 2016 թվականի դեկտեմբերի 28-ին տրված թիվ Կ-ԲՕ-002224 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության անվամբ, լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` ք. Երևան, Կենտրոն, Մոսկովյան փ./13:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|