Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 31.05.2023
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
26.05.2023
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

26 մայիսի 2023 թ.
ք. Երևան

N 04-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻԼԻՏՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ, ԳԵԼԵՐԻ ԵՎ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 136-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել օդային տրանսպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի օգոստոսի 28-ի «Օդային տրանսպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը սահմանելու մասին» N 136-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի մայիսի 26-ի

N 04-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻԼԻՏՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ, ԳԵԼԵՐԻ ԵՎ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ

 

1. Ջուր, բուժական և սեղանի հանքային ջրեր.

2. Հյութեր, օշարակներ, մրգահյութեր, լիմոնադներ.

3. Ալկոհոլային խմիչք, ոչ ալկոհոլային ըմպելիքներ.

4. Ապուրներ, արգանակներ, սոուսներ, ջեմեր, մուրաբաներ, կրեմային սննդամթերք, խյուսեր, շոգեխաշ միս, սոուսների կամ զգալի քանակությամբ ջրային զանգվածի մեջ գտնվող սննդամթերք, յուղեր, ձեթ.

5. Գելեր ու աերոզոլային նյութեր, ներառյալ մազերի և լոգանքի գելեր, քսուքներ, լոսյոններ, կոսմետիկայի միջոցներ և յուղեր, օծանելիք, սպրեյ, մազերի ներկեր.

6. Ճնշման տակ գտնվող տարաների պարունակություն, ներառյալ սափրման փրփուրը, փրփուրների այլ տեսակներ ու դեզոդորանտներ, մածուկներ, ներառյալ ատամի մածուկներ.

7. Հեղուկների և պինդ նյութերի խառնուրդներ, թարթիչների ներկեր, շուրթերի փայլեր, հիգիենիկ շրթներկեր և սենյակային ջերմաստիճանի պայմաններում համանման խտություն ունեցող ցանկացած այլ պարագա:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան