Գլխավոր տեղեկություն
Համար
N 349-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2023-13.06.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.05.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
31.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մայիսի 2021 թ.

ք. Երևան

N 349-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 238-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

 1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 5-ի «Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանելու մասին» N 238-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու տարի հետո։

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

 

Հավելված

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի

 մայիսի 31-ի N 349-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005 թ.

դեկտեմբերի 5-ի N 238-Ն հրամանի

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐ

 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ1 ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ

 

Հ/Հ

Մշակաբույսի անվանում

Չափի միավոր

Սերմերի առավելագույն քանակը DUS փորձարկման նպատակով3

Սերմերի առավելագույն քանակը TO փորձարկման նպատակով4

Սերմերի առավելագույն ընդհանուր քանակը DUS և TO պետական փորձարկումների նպատակով

1

2

 

3

4

5

 I.

ԱՐՄԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԵՎ ՊԱԼԱՐԱՊՏՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

       

 I.I.

Արմատապտղային բանջարաբույսեր

       

1.

Բողկ ամսական

գրամ

15

200

215

2.

Բողկ տարեկան

գրամ

30

470

500

3.

Գազար

գրամ

20

320

340

4.

Ճակնդեղ

գրամ

100

4050

4150

5.

Ստեպղին արմատապտղային

գրամ

20

600

620

 I.II.

Պալարապտղային մշակաբույսեր

       

6.

Կարտոֆիլ

կիլոգրամ

150

9000

9150

 II.

ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

       

 II.I.

Կաղամբային մշակաբույսեր

       

7.

Բրոկկոլի

գրամ

5

180

185

8.

Գլուխ կաղամբ

գրամ

15

200

215

9.

Ծաղկակաղամբ

գրամ

5

180

185

10.

Կոլրաբի

գրամ

5

180

185

 II.II.

Համեմունքային կանաչեղեն

       

11.

Ծիտրոն

գրամ

30

1050

1080

12.

Կոտեմ

գրամ

90

3000

3090

13.

Համեմ

գրամ

75

2400

2475

14.

Մաղադանոս տերևային

գրամ

30

1050

1080

15.

Նեխուր տերևային

գրամ

30

1050

1080

16.

Ռեհան

գրամ

60

2050

2110

17.

Սամիթ

գրամ

40

2050

2090

 II.III.

Պտղաբանջարային մշակաբույսեր

       

18.

Բամիա

գրամ

1500

5000

6500

19.

Դդմակ

գրամ

200

4050

4250

20.

Դդմիկ

գրամ

200

4050

4250

21.

Լոլիկ

գրամ

10

220

230

22.

Հակոբուկ

գրամ

25

1020

1045

23.

Սմբուկ

գրամ

10

110

120

24.

Վարունգ

գրամ

30

1020

1050

25.

Տաքդեղ

գրամ

10

40

50

 II.IV.

Սոխուկավոր մշակաբույսեր

       

26.

Բատուն սոխ

գրամ

40

600

640

27.

Գլուխ սոխ

գրամ

50

3000

3050

28.

Շալոտ սոխ

գրամ

40

600

640

29.

Շնիտտ սոխ

գրամ

40

600

640

30.

Պրասասոխ

գրամ

40

600

640

31.

Սխտոր

կիլոգրամ

15

250

265

 II.V.

Տերևային մշակաբույսեր

       

32.

Հազար

գրամ

15

800

815

33.

Սպանախ

գրամ

110

6000

6110

 II.VI.

Ցողունաբանջարային մշակաբույսեր

       

34.

Թարխուն

գրամ

2

-

2

35.

Ծնեբեկ

գրամ

40

600

640

 II.VII.

Բոստանային մշակաբույսեր

       

36.

Դդում

գրամ

200

4100

4300

37.

Ձմերուկ

գրամ

200

4100

4300

38.

Սեխ

գրամ

200

4100

4300

 III.

ԴԵԿՈՐԱՏԻՎ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ5

       

39.

Հակինթ արևելյան

հատ

3600

-

3600

40.

Նարգես

հատ

4320

-

4320

41.

Վարդ

հատ

50

-

50

42.

Վարդակակաչ

հատ

5040

-

5040

 IV.

ԸՆԴԱՎՈՐ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՁԱՎԱՐԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

       

IV.I.

Ընդավոր մշակաբույսեր

       

43.

Լոբի սովորական

կիլոգրամ

10

300

310

44.

Ոլոռ

կիլոգրամ

20

540

560

45.

Ոսպ

կիլոգրամ

15

360

375

46.

Սիսեռ

կիլոգրամ

20

600

620

47.

Սոյա

կիլոգրամ

10

300

310

IV.II.

Հացահատիկային մշակաբույսեր

       

48.

Աշորա

կիլոգրամ

20

1200

1220

49.

Գարի

կիլոգրամ

20

1200

1220

50.

Եգիպտացորեն

կիլոգրամ

3

105

108

51.

Հաճար

կիլոգրամ

20

1200

1220

52.

Վարսակ

կիլոգրամ

10

1320

1330

53.

Տրիտիկալե

կիլոգրամ

25

1500

1525

54.

Ցորեն

կիլոգրամ

25

1500

1525

IV.III.

Ձավարահատիկային մշակաբույսեր

       

55.

Կորեկ

կիլոգրամ

2

120

122

56.

Հնդկացորեն

կիլոգրամ

7

400

407

57.

Սորգո հատիկային

կիլոգրամ

1

40

41

58.

Քինուա

կիլոգրամ

1

20

21

 V.

ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

       

 V.I.

Կերային արմատապտղային մշակաբույսեր

       

59.

Գազար կերային

գրամ

40

1000

1040

60.

Գոնգեղ կերային

գրամ

100

800

900

61.

Ճակնդեղ կերային

գրամ

140

4500

4640

62.

Շաղգամ կերային

գրամ

50

800

850

 V.II.

Բազմամյա կերային բակլազգի մշակաբույսեր

       

63.

Առվույտ

կիլոգրամ

5

65

70

64.

Երեքնուկ մարգագետնային

կիլոգրամ

5

80

85

65.

Կորնգան

կիլոգրամ

15

245

260

 V.III.

Միամյա կերային բակլազգի մշակաբույսեր

       

66.

Երեքնուկ միամյա (Շաբդար)

կիլոգրամ

3

80

83

67.

Լյուպին միամյա

կիլոգրամ

7

400

407

68.

Լոբի կերային

կիլոգրամ

10

320

330

69.

Ոլոռ կերային

կիլոգրամ

20

560

580

70.

Սոյա կերային

կիլոգրամ

10

320

330

71.

Վիկ

կիլոգրամ

25

380

405

 V.IV.

Կերային բոստանային մշակաբույսեր

       

72.

Դդում կերային

գրամ

200

4100

4300

73.

Ձմերուկ կերային

գրամ

200

4100

4300

 V.V.

Բազմամյա կերային հացահատիկային խոտաբույսեր

       

74.

Բարձր ռայգրաս

կիլոգրամ

5

65

70

75.

Ժիտնյակ

կիլոգրամ

2

50

52

76.

Շյուղախոտ մարգագետնային

կիլոգրամ

2

50

52

77.

Ոզնախոտ հավաքովի

կիլոգրամ

4

50

54

78.

Սիզախոտ մարգագետնային

կիլոգրամ

4

40

44

 V.VI.

Միամյա կերային հացահատիկային խոտաբույսեր

       

79.

Գարի կերային

կիլոգրամ

20

1200

1220

80.

Եգիպտացորեն կերային

կիլոգրամ

3

105

108

81.

Սորգո շաքարային

կիլոգրամ

3

75

78

82.

Վարսակ կերային

կիլոգրամ

10

1320

1330

83.

Տրիտիկալե կերային

կիլոգրամ

25

1500

1525

 VI.

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

       

VI.I.

Արմատապտղային տեխնիկական մշակաբույսեր

       

84.

Ճակնդեղ շաքարային

կիլոգրամ

1

40

41

VI.II.

Ծխախոտային մշակաբույսեր

       

85.

Ծխախոտ

գրամ

5

105

110

VI.III.

Հացահատիկային տեխնիկական մշակաբույսեր

       

86.

Եգիպտացորեն շաքարային

կիլոգրամ

3

105

108

87.

Սորգո ավելային

կիլոգրամ

1

30

31

VI.IV.

Յուղատու մշակաբույսեր

       

VI.IV.I.

Եթերայուղատու մշակաբույսեր

       

88.

Խորդենի5

հատ

500

-

500

VI.IV.II.

Սովորական յուղատու մշակաբույսեր

       

89.

Արևածաղիկ

կիլոգրամ

1

23

24

90.

Գետնանուշ

կիլոգրամ

3

50

53

91.

Կտավատ յուղատու

կիլոգրամ

2

40

42

92.

Հլածուկ

կիլոգրամ

1

18

19

93.

Քունջութ

կիլոգրամ

1

12

13

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

1 Գիտահետազոտական աշխատանքներ՝ գործողությունների և միջոցառումների համալիր, որը ներառում է՝

1. բույսի սորտի պետական փորձարկումների կազմակերպումը և գրանցումը՝ նոր տվյալների հավաքագրման, պետական լիազորված մարմնին արձանագրված արդյունքների ներկայացման և սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում, օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում բույսի սորտի գրանցման նպատակով,

2․ բույսի սորտի գիտական գնահատումը՝ մոլախոտերի, հիվանդությունների ու վնասատուների հանդեպ բույսի սորտի դիմացկունության գնահատման, մշտադիտարկման և արդյունքների հաստատման, և(կամ) հանրապետության բնակլիմայական պայմաններին բույսի սորտի հարմարվողականության ուսումնասիրությունների անցկացման համար՝ բույսերի նոր սորտերի բուծման նպատակով, ինչը կարող է իրականացվել պետական լիազորված մարմնի, գիտաարտադրական (գիտահետազոտական) հաստատությունների կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, որոնք գրանցված են Հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում։

2 Պետական փորձարկումների համար մշակաբույսերի սերմերի (սոխուկների, կտրոնների) առավելագույն քանակները հաշվարկված են ամբողջ թվի ճշտությամբ՝ մինչև երեք գյուղատնտեսական գոտիներում պետական փորձարկումներ իրականացնելու համար։ Դրանց առավելագույն քանակները հաշվարկվում են ելնելով մշակաբույսի տվյալ սորտի ցանքի նորմայից և մինչև երեք գյուղատնտեսական գոտիների թվից։

3 Տարբերիչ առանձնահատկության, միատարրության, կայունության (DUS) որոշման նպատակով պետական փորձարկման համար նախատեսված սերմերի առավելագույն քանակներ։

4 Տնտեսական օգտակարության (TO) որոշման նպատակով պետական փորձարկման համար նախատեսված սերմերի առավելագույն քանակներ։

5 Հակինթ արևելյան, նարգես և վարդակակաչ մշակաբույսերի առավելագույն քանակները հաշվարկվում են ըստ սոխուկների՝ հատերով, իսկ խորդենի և վարդ մշակաբույսերի առավելագույն քանակները հաշվարկվում են ըստ կտրոնների՝ հատերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: