ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 մարտի 2023 թ. |
N 26-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՐՎԵՍՏ-ԱՐՀԵՍՏ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ («ՊԱՐ», «ԹԱՏՐՈՆ», «ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ 1-12-ՐԴ ԵՎ «ԱՐՎԵՍՏ» ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՌԱՐԿԱՅԻ 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ) ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառի («Պար», «Թատրոն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ» առարկաների 1-12-րդ և «Արվեստ» ինտեգրված առարկայի 7-12-րդ դասարանների) առարկայական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի N 26-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՐՎԵՍՏ-ԱՐՀԵՍՏ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ («ՊԱՐ», «ԹԱՏՐՈՆ», «ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ 1-12-ՐԴ ԵՎ «ԱՐՎԵՍՏ» ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՌԱՐԿԱՅԻ 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ) ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԲԱԺԻՆ 1․
«Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառի առարկայախմբի բովանդակային տիրույթն ապահովում է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված շարունակական գործընթաց, որն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ, արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով:
Դասընթացի նպատակն է ժամանակակից 12-ամյա միջնակարգ կրթության շրջանակներում և այլընտրանքային հայեցակարգերով գործող դպրոցների առկայության պայմաններում ապահովել արվեստի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ ուսուցում, Հանրակրթության պետական չափորոշիչով (ՀՊՉ) սահմանված կարողունակություններին համապատասխան՝ ուսումնական միատեսակ վերջնական արդյունք՝ սովորողների` ստեղծագործական գաղափարների մշակման, ստեղծագործական գործունեության, դրա ընկալման և մատուցման, արվեստի ստեղծագործություններին գրագետ արձագանքելու և դրանք իմաստավորելու միջոցով:
1․ Հանրակրթական դպրոցում արվեստի ուսումնական նպատակները.
1) Զարգացնել երևակայությունը, քննական, ստեղծագործական, պատկերավոր մտածողությունը, դիտողականությունը, ուշադրությունը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը, դյուրազգացությունը, հանդուրժողականությունը:
2) Ձևավորել դատողություններ, վերլուծություններ և որոշումներ կայացնելու, անհրաժեշտության դեպքում նաև հակազդելու կարողություններ:
3) Ձևավորել գեղեցիկը և ներդաշնակը տեսնելու, զգալու, գնահատելու, պահպանելու և արարելու ցանկություն և կարողություն:
4) Ձևավորել ակտիվ ունկնդիր, համերգասրահներ, թանգարաններ, պատկերասրահներ այցելելու ցանկություն և պահանջ:
5) Սովորեցնել գործնականում կիրառել գեղարվեստական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքները և կարողությունները:
6) Ձևավորել ազգային, համամարդկային, սոցիալական, խմբային, անհատական և անձնական խնդիրները ստեղծագործաբար լուծելու կարողություններ։
7) Ձևավորել մշակութային արժեքների պահպանման, բազմացման, փոխանցման գործում սեփական մասնակցությունն ունենալու պահանջմունք:
8) Ստեղծել մշակույթի և արվեստի ոլորտում մասնագիտական կողմնորոշման համար նպաստավոր պայմաններ։
9) Պահպանել և զարգացնել մշակույթի և արվեստի բնագավառներում Հայաստանում ձևավորված գեղարվեստական կրթության ավանդույթները, համապատասխանեցնել նոր տնտեսական հարաբերություններին, ժամանակակից պահանջներին և միջազգային կրթական չափորոշիչներին։
2․ Դասընթացի խնդիրները
1) Ընդլայնել երեխաների աշխարհայացքը:
2) Զարգացնել գեղագիտական և գեղարվեստական ընկալունակությունը:
3) Հաղորդակից դարձնել ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի նմուշներին։
4) Սովորեցնել աշխատել նյութերով։
3․ Հիմնական սկզբունքները
1) Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության անհրաժեշտություն բոլոր սովորողների համար:
2) Գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության լավագույն ավանդույթների պահպանում և արդիականացում:
3) Յուրաքանչյուր աշակերտի համար մատչելիության և հասանելիության ապահովում:
4) Սովորողների ակտիվ և ազատ ստեղծագործական գործունեության խրախուսում:
5) Դասընթացի ուսումնասիրման ընթացքում «գիտելիքի ձեռքբերում-գործնական կիրառում-արժեքային համակարգի և վերաբերմունքի ձևավորում» շղթայի անքակտելիության ապահովում:
Հանրակրթական դպրոցում «Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառը ներկայացնող ծրագրերը կառուցվում են հիմնական գաղափարների հենքի վրա, պարուրաձև սկզբունքով: Առարկայական (ինտեգրված) ծրագրերն ապահովում են արդյունավետ ներառարկայական և միջառարկայական կապեր՝ նպաստելով սովորողների ընդհանրական աշխարհայացքի ձևավորմանը։
4․ Ուսումնական գործունեության ձևերը
1) Արվեստի տարբեր գործերի ուսումնասիրում, կատարում, երաժշտության ունկնդրում, կերպարվեստի ստեղծագործությունների դիտում: Հանդիպումներ արվեստագետների հետ:
2) Բանավեճեր, քննարկումներ, ինքնավերլուծություն, զրույցներ:
3) Ուսումնական տարբեր նպատակներով կիրառվող խաղեր, մրցույթներ, հանդեսներ, ցուցադրություններ և ներկայացումներ:
4) Նյութերի, միջոցների և տարբեր մոտեցումների փորձարկումներ:
5) Հետազոտություններ, տարբեր լրատվամիջոցների և տեղեկատվության աղբյուրների ուսումնասիրում:
6) Անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքներ և նախագծեր:
7) Ներկայացումներ և մոդելավորումներ, գծապատկերների և սխեմաների ստեղծում, ուսուցողական և գեղարվեստական ֆիլմերի դիտումներ, քննարկում:
8) Մասնագիտական եզրույթների, արվեստագիտական բառապաշարի և լեզվի գործածում, գաղափարների և հասկացությունների սահմանում և վերհանում:
9) Տեղեկույթ ու փաստարկներ որոնելու նպատակով մեդիագրագիտության հմտությունների կիրառում, համապատասխան տեղեկատվության և ուսումնասիրման նյութի տեղեկացված ընտրություն:
10) Աշխատանքային թերթիկներ և ռուբրիկներ՝ տարբեր տիպի առաջադրանքներով, թեմատիկ միավորի վերաբերյալ առաջադրանքներ:
ԲԱԺԻՆ 2. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Արվեստը հոգևոր գործունեության առանցքային տարրն է, աշխարհի զգացական-գործնական յուրացման յուրահատուկ տեսակ, որի առաջացումը կապված է մարդկային հասարակության զարգացման հնագույն շրջանների հետ: Արվեստը նաև իրականության գեղագիտական-գեղարվեստական վերարտադրություն է` իր բազմաթիվ տեսակներով ու դրսևորումներով: Այն մարդկային կյանքի մշտական ուղեկիցն է, գործունեության արժեքավոր դրսևորումներից մեկը:
Արվեստի միջոցով կարելի է ճանաչել և հասկանալ մարդկության անցած ճանապարհը՝ սկսած նախապատմական ժամանակներից: Զարդանախշի, կենցաղային իրերի, երգվող մեղեդիների, ծիսական պարերի, դրամատիկ պատմությունների տեսքով ձևավորված արվեստը հասել է մինչև մեր օրեր: Դրանք հսկայական տեղեկատվություն են պարունակում, շատ դեպքերում՝ նաև դեռևս չվերծանված:
Դժվար է պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց երաժշտության, նորաձևության, թատրոնի, կինոյի, գրաֆիկական դիզայնի, կերպարվեստի, պարի և այլն: Արվեստի տարբեր տեսակների դրսևումներն այնքան ներկա են մեր կյանքում, որ դրանց ուսումնասիրությունը կրթության կարևոր բաղադրիչ է հանդիսանում:
Արվեստի դասավանդումն իրականացվում է հայ ազգային մշակույթի հիմքի վրա։ Այն նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, քննական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը, վարպետության, ստեղծարարության, կատարողական առանձնահատկություններին միտված ուսումնական գործունեության, գեղագիտական և բարոյական չափանիշների, հայրենասիրական և մարդասիրական զգացումների ձևավորմանը և կյանքի, շրջապատող աշխարհի, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը:
Հանրակրթական դպրոցում «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառը ներկայացված է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն և դեկորատիվ-կիրառական արվեստ (ԴԿԱ) ուսումնական առարկաներով տարրական, միջին և ավագ դպրոցներում, առանձին կամ ինտեգրված դասընթացով:
Չնայած արվեստի այս տեսակները փոխկապակցված են և շատ հաճախ ներկայանում են ինտեգրված, դրանցից յուրաքանչյուրը դրսևորվում է ստեղծագործական գործունեության իրեն հատուկ մոտեցումներով և կարող է ուսումնասիրվել առանձին: Յուրաքանչյուր առարկա ունի մասնագիտական իր եզրույթները, ուսումնասիրման իր շրջանակը, ձևերը և մեթոդները, որոնք ձևավորում են գիտելիքներ և հմտություններ, յուրահատուկ աշխարհընկալում:
ՊԱՐ - Սովորողներն ուսումնասիրում են մարմնի շարժումը՝ որպես գաղափարի փոխանցման և հաղորդակցության միջոց: Պարային գործունեությունն ընդգրկում է (և չի սահմանափակվում) ազգային, ժողովրդական, պարահանդեսային, ժամանակակից պարեր, խորեոգրաֆիա, կատարում, պարային տարրեր, իմպրովիզացիա, պարային նոտագրություն, պարային բեմադրություն, պարարվեստի պատմություն և արձագանք:
ԹԱՏՐՈՆ - Սովորողներն ուսումնասիրում և ներկայացնում են մարմնի լեզուն, շարժումն ու տարածությունը, բեմական խոսքը, ասմունքը, իրական և մտացածին աշխարհը՝ կատարումներին իմաստ հաղորդելով: Հանդես են գալիս որպես կատարող և որպես հանդիսատես: Ստեղծում են դրամա, փորձում, կատարում, ցուցադրում և արձագանքում են:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ - Սովորողներն ուսումնասիրում և կատարում են տարբեր տարբեր ժանրերի, ոճերի երաժշտություն: Նրանք կատարում, ստեղծում, ներկայացնում, քննում և վերլուծում են ձայնը ժամանակի և տարածության մեջ: Երաժշտական գործունեությունն իրականացվում է երեխայի ակտիվ գեղարվեստական գործունեության միջոցով՝ ունկնդրելու, երաժշտության, երաժիշտների և երաժշտության պատմության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու միջոցով:
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ - Սովորողներն ուսումնասիրում են տարբեր մշակույթների, ոճերի և ուղղությունների առանձնահատկությունները, արվեստագետներին, նրանց ստեղծագործական մոտեցումներն ու սկզբունքները: Զբաղվում են կերպարվեստային գործունեությամբ, արվեստի, արհեստների և դիզայնի ուսումնասիրմամբ՝ ձևավորելով գործնական հմտություններ և քննական արձագանք արվեստի ստեղծագործությունների վերաբերյալ:
ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ - Սովորողներն ուսումնասիրում են դեկորատիվ արվեստի և ժողովրդական ստեղծագործության նյութական ու հոգևոր ժառանգությունը։ Նրանք ստեղծում, ձևավորում և ներկայացնում են, քննում և վերլուծում են դեկորատիվ-կիրառական արվեստը՝ ըստ գործնական նշանակության, ըստ նյութի (գործվածք, մետաղ, փայտ, խեցի), ըստ կատարման տեխնիկայի (փորագրում, ասեղնագործում, ձուլում, դաջում, դրվագում)։ Զբաղվում են կենցաղային իրերի (կահույք, սպասք, գործվածք, զգեստ, զարդ) գեղարվեստական ձևավորմամբ և պատրաստմամբ։
«Արվեստ-արհեստ» բնագավառի ինտեգրված դասընթացները հնարավորություն են տալիս հաղորդակցվելու արվեստին ազգային, ավանդական, ժամանակակից և ձևավորվող նոր ուղղությունների տեսանկյունից՝ արդեն ծանոթ միջոցները, նյութերն ու մոտեցումները կիրառելով ուսումնասիրությունների մեջ: Ժամանակակից մարտահրավերները նոր խնդիրներ են առաջադրում ուսումնական բոլոր բնագավառների համար: Արվեստի առարկայախմբի ուսումնական ծրագրերը կառուցված են «ստեղծագործության» շուրջ գիտելիքների, կարողությունների և հմտությունների, վերաբերմունքի, արժեքների ձևավորման, զարգացման և կատարելագործման սկզբունքով, երբ սովորողը հանդես է գալիս որպես ստեղծագործող, հանդիսատես և արվեստաբան:
«Արվեստ» ինտեգրված դասընթացների չափորոշիչով սահմանվել են հիմնական գաղափարներ և ենթագաղափարներ, որոնց համապատասխան՝ յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսվել են չափորոշիչային պահանջներ կամ վերջնարդյունքներ:
Սահմանված են հետևյալ հիմնական գաղափարներն ու ենթագաղափարները (հասկացությունները).
ՍՏԵՂԾՈՒՄ - Նոր գեղարվեստական գաղափարների ձևակերպում և ստեղծագործությունների ձևավորում, զարգացում և ավարտ: Իրականացվում է՝
1) նյութերի, միջոցների և մոտեցումների, գաղափարների ուսումնասիրման, փորձարկման և հետազոտման,
2) մասնագիտական բառապաշարի ձևավորման,
3) անվտանգ և ապահով գործունեության,
4) արվեստի տվյալ տեսակին բնորոշ տարրերի և սկզբունքների ուսումնասիրման,
5) նորարարության և երևակայության վրա հիմնված գեղարվեստական գործունեության միջոցով։
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ - Գեղարվեստական ստեղծագործությունների կատարում, մեկնաբանություն և ներկայացում: Ընտրվում, կատարվում, խմբավորվում, վերանայվում և ցուցադրվում կամ ներկայացվում են աշխատանքները: Դիտվում, վերլուծվում և մեկնաբանվում են արվեստի ստեղծագործությունները:
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ (ԸՆԿԱԼՈՒՄ) - Արվեստի միջոցով իմաստի արտահայտման/հաղորդման գիտակցում, ընկալում և արժևորում: Լինել ակտիվ հանդիսատես, ընկալել, արձագանքել և գնահատել (գրավոր և բանավոր) իր և մյուսների ստեղծագործությունները:
ԿԱՊԱԿՑՈՒՄ - Գեղարվեստական գաղափարների և աշխատանքների համադրումը իր իմաստի և արտաքին համատեքստի հետ: Արվեստի ստեղծագործությունների և ստեղծագործական գործունեության համադրումը պատմության տարբեր շրջանների, տեխնոլոգիական տարբեր միջոցների և մոտեցումների, սեփական կենսափորձի և շրջապատող իրականության տեսանկյունից:
ԱՐՎԵՍՏ-ԱՐՀԵՍՏ ԲՆԱԳԱՎԱՌ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ԿԵՐՊԱՐՎԵՍՏ, ՊԱՐ, ԹԱՏՐՈՆ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ | |||
ՍՏԵՂԾՈՒՄ |
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ |
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ |
ԿԱՊԱԿՑՈՒՄ |
Նոր գեղարվեստական գաղափարների և ստեղծագործությունների ձևակերպում, զարգացում և ավարտ: |
Գեղարվեստական ստեղծագործությունների մեկնաբանություն և ներկայացում: |
Արվեստի միջոցով իմաստի արտահայտման/հաղորդման ընկալում գիտակցում և գնահատում: |
Գեղարվեստական գաղափարների և աշխատանքների համադրում անհատական/ |
Նյութ, միջոց, մոտեցումներ |
Վերանայում և ցուցադրում |
Քննադատական արձագանք |
Արվեստ, տեխնոլոգիաներ, գյուտեր |
Տարրեր և սկզբունքներ |
Մեկնաբանում |
Գնահատում և ինքնագնահատում |
Արվեստի պատմություն |
Նորարարություն, երևակայություն |
Արվեստի դերը և նշանակությունը |
Յուրաքանչյուր գաղափարի համապատասխան վերջնարդյունքները ձևավորում են սովորողի գնահատման չափանիշը:
ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է ուսումնառության և դասավանդման գործընթացների արդյունավետությունը պարզելու և դրանց վրա ներազդելու նպատակով և նպատակաուղղված է չափորոշիչով սահմանված կարողունակությունների ձևավորմանը և զարգացմանը։
Առաջադիմության գնահատականն արձանագրում է սովորողի կարողունակության զարգացման աստիճանը՝ ըստ «Արվեստ-արհեստ» բնագավառի պար, թատրոն, երաժշտություն, կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ (ԴԿԱ) առարկաների և «Արվեստ» ինտեգրված դասընթացների չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերված գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների մակարդակի:
Գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։
«Արվեստ-արհեստ» բնագավառի առարկաների և «Արվեստ» ինտեգրված դասընթացների ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։
Ձևավորող գնահատման դեպքում օգտագործվում են սովորողի առաջընթացը բնութագրող որակումներ, վերլուծություններ և մեկնաբանություններ, որոնք համեմատվում են Հանրակրթության պետական չափորոշչի տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրի վերջնարդյունքների հետ:
Գնահատման այս ձևում կարևորվում է հետադարձ կապի առկայությունը, որն իր հերթին ապահովում է կրթական գործընթացի բարելավումը և շարունակականությունը:
Առաջադրանքները բնույթով կարող են տարբեր լինել: Հաշվի են առնվում աշակերտների՝ արվեստի հայտնի գործիչների ստեղծագործություններին առնչվող փաստերի իմացությունը, գիտելիքների կիրառումը, տրամաբանական եզրահանգումները, վերլուծությունները, համեմատությունները, ինքնուրույն ստեղծագործական և գեղարվեստական գործունեությունը:
«Արվեստ-արհեստ» բնագավառի դասերի ընթացքում ձևավորող գնահատման նպատակով երաշխավորվում են աշխատանքների հետևյալ տեսակները`
● թեմայի բովանդակության ընկալման և ստեղծագործական գործունեության վերաբերյալ բանավոր և գրավոր հարցումներ,
● ինքնուրույն գործնական աշխատանքում նյութերի, միջոցների և մոտեցումների կիրառում, բովանդակության վերլուծություններ, քննարկումներ, զրույցներ,
● ինքնագնահատում և փոխադարձ գնահատում,
● ուսուցման խմբային աշխատանքի կազմակերպում,
● ցուցահանդեսներ, միջոցառումներ, համերգներ, ելույթներ, ստուգատեսներ և այլն:
Միավորային գնահատումն իրականացվում է որոշակի ժամանակահատվածում ուսումնական նյութի որոշակի ծավալի շրջանակներում սովորողների ձեռքբերումները պարզելու և պաշտոնապես գրանցելու նպատակով: Միավորային գնահատումը սովորաբար իրականացվում է առանձին թեմատիկ միավորի ուսուցման, քառորդի կամ կիսամյակի վերջում:
Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի համարվում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները և սկսվում 1 միավորից:
Սովորողների նախագծային աշխատանքները գնահատվում են կիսամյակի ավարտին կամ տարեվերջին։ 7-12-րդ դասարաններում սովորողների միավորային գնահատականները ձևավորվում են անհատական կամ խմբային ուսումնական նախագծերի հիման վրա։ Արվեստի դպրոցներում կամ ստեղծագործական խմբակներում սովորողների ուսումնառությունը հավելյալ նիշ է բերում միավորային սանդղակին՝ ապահովելով հաջողության ավելի բարձր մակարդակ։
«ԱՐՎԵՍՏ ԵՎ ԱՐՀԵՍՏ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
- Ստեղծել և ձևավորել երաժշտական գաղափարներ, հաղորդակցվել և ինքնարտահայտվել դրանց միջոցով |
ՍՏԵՂԾՈՒՄ |
Երգեցողություն |
1. Երաժշտական կերպարի ստեղծում երգեցողության միջոցով, մաքուր ինտոնացիայով, երգեցողության ճիշտ կանոններով ու կեցվածքով և արտահայտիչ դիմախաղով ներկայացնել երաժշտական կերպարը: | |
2. Վերարտադրել երգի բովանդակությունը | ||||
3. Ընկալել երգը և որոշել ժանրը (ժողովրդական, կոմպոզիտորական, օրորոցային, աշխատանքային, քնարական) և ժամանակաշրջանը: | ||||
Ունկնդրում |
1. Ներկայացնել ունկնդրվող ստեղծագործությունից ստացած տպավորությունները, բնութագրել սեփական զգացողությունները գրագետ կապակցված խոսքով կամ նկարելով: | |||
2. Մեկնաբանել գեղարվեստական ստեղծագործության գաղափարը, ընդգծել համապատասխան արտահայտչամիջոցները: | ||||
Ռիթմական շարժման ստեղծում |
1. Երաժշտական նյութին համապատասխան նվագակցել բնական կամ ռիթմական նվագարաններով: | |||
2. Նյութի տրամադրությունը, տեմպը, ռիթմը ուղեկցել համապատասխան ռիթմական կամ պարային շարժումներով: | ||||
3. Ստեղծել բազմաձայն ռիթմական նվագակցություններ: | ||||
Իմպրովիզացիա |
1. Շարունակել և ավարտել մեղեդին: | |||
2. Տրված արտահայտչամիջոցներով ստեղծել ռիթմական պատկեր և մեղեդի: | ||||
3. Ըստ ստեղծագործության ոճի և տրամադրության՝ ստեղծել համապատասխան պարային իմպրովիզացիաներ և բեմականացնել: |
Կատարել և ներկայացնել երաժշտական ստեղծագործություններ, մեկնաբանել, |
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ |
Կատարում |
1. Կատարել և ներկայացնել հայ ժողովրդական և կոմպոզիտորական երաժշտություն: | |
2. Ներկայացնել հանրահայտ երգեր: | ||||
Մեկնաբանում |
1. Բնութագրել և ներկայացնել հայ ժողովրդական և կոմպոզիտորական երաժշտությունը: | |||
2. Բնութագրել մեղեդու տրամադրությունը, տեմպը, դինամիկան: | ||||
3. Ներկայացնել ազգային դասական և ժամանակակից նվագարանները, կառուցվածքը և հնարավորությունները: |
Մեկնաբանել գեղարվեստական աշխատանքի բովանդակությունն ու գաղափարը |
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ (ԸՆԿԱԼՈՒՄ) |
Քննադատում, արձագանք |
1. Վերլուծել և համեմատել միևնույն ստեղծագործության տարբեր կատարումներ: | |
2. Վերլուծել ժողովրդական և կոմպոզիտորական ստեղծագործությունների առանձնահատկությունները, ընդհանրությունները, ընդգծել արտահայտչամիջոցները: | ||||
Գնահատում, ինքնագնահատում |
1. Մեկնաբանել մարդկային ձայնով կատարվող և վոկալ-գործիքային երաժշտությունը: | |||
2. Համեմատել ազգային, դասական, ժամանակակից նվագարանների և նվագախմբերի երաժշտությունը: | ||||
3. Մեկնաբանել անձնական տպավորությունները, զգացողությունները և նախասիրությունները, հիմնավորել և գնահատել կատարումը: |
Սինթեզել և կապել գիտելիքներն ու անձնական փորձը երաժշտական ստեղծագործությունը հասկանալու և |
ԿԱՊԱԿՑՈՒՄ |
Երաժշտական արվեստ, տեխնոլոգիաներ և գյուտեր |
1. Դիտարկել և մեկնաբանել մարդկության զարգացման փուլերի ազդեցությունը նվագարանների ստեղծման և կատարելագործման վրա: | |||
2. Համեմատել ազգային, դասական, ժամանակակից նվագարանների և նվագախմբերի երաժշտությունը: | ||||||
Երաժշտության պատմություն |
1. Այլ ժողովուրդների երաժշտությունը համեմատել հայ ազգային երաժշտության հետ: | |||||
2. Դիտարկել երաժշտական արվեստը հասարակական, մշակութային և պատմական համատեքստում: | ||||||
Երաժշտության դերը և նշանակությունը |
1. Համադրել և կապել գիտելիքներն ու անձնական փորձը հայ ազգային երաժշտությունը հասկանալու և ընկալելու համար: | |||||
2. Ընդունել և արժևորել մշակութային բազմազանությունը: | ||||||
3. Ներկայացնել տարբեր ժանրերում ստեղծագործող ազգային և համաշխարհային համբավ ունեցող ժամանակակից երաժիշտների դերը: |
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ (Կ)
Նոր գեղարվեստական գաղափարների և ստեղծագործությունների ձևակերպում, զարգացում և ավարտ |
ՍՏԵՂԾՈՒՄ (Ս) |
Նյութեր, միջոցներ և մոտեցումներ (ՆՄ) |
1. Օգտագործել տարբեր նյութեր, մոտեցումներ ստեղծագործական աշխատանքներ ստանալու համար /2D, 3D: | |
2. Ձևավորել համապատասխան բառապաշար: | ||||
3. Հոգ տանել նյութերի և գործիքների մասին, պահպանել անվտանգության կանոնները: | ||||
Դիզայնի տարրեր և սկզբունքներ (ԴՏ) |
1. Ցուցադրել գիտելիքներ կերպարվեստի և դիզայնի տարրերի վերաբերյալ | |||
2. Կիրառել դիզայնի սկզբունքները գործնական աշխատանքներում: | ||||
Նորարարություն, երևակայություն (ՆԵ) |
1. Ստեղծել 2D և 3D իրատեսական արվեստի աշխատանքներ: | |||
2. Ստեղծել 2D և 3D վերացական արվեստի աշխատանքներ: | ||||
3. 2D և 3D երևակայական աշխատանքներ: | ||||
Գեղարվեստական ստեղծագործությունների մեկնաբանություն և ներկայացում |
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ (Ն) |
Վերանայում և ցուցադրում (ՎՑ) |
1. Ընտրել և խմբավորել աշխատանքները, ստեղծել պորտֆոլիո: | |
2. Խմբով աշխատել ցուցադրություններ կազմակերպելու նպատակով: | ||||
3. Պատրաստել նախագծեր և առավել արդյունավետ ցուցադրել դրանք: | ||||
Մեկնաբանում (Մ) |
1. Ընտրել և քննարկել աշխատանքները ցուցադրության համար: | |||
2. Նշել այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել են ցուցադրություն կազմակերպելիս: | ||||
Արվեստի միջոցով |
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ (ԸՆԿԱԼՈՒՄ) (Ա) |
Քննադատական արձագանք (ՔԱ) |
1. Քննարկել արվեստի ստեղծագործությունը: | |
2. Դասակարգել կերպարվեստի տեսակները, ժանրերը, ոճերը: | ||||
3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների աշխատանքները: | ||||
Գնահատում և ինքնագնահատում (Գ) |
1. Ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ: | |||
2. Ցույց տալ աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը: |
Գեղարվեստական գաղափարների և աշխատանքների համադրումն անհատական/ |
ԿԱՊԱԿՑՈՒՄ (Կ) |
Արվեստ, տեխնոլոգիաներ և գյուտեր (ԱՏ) |
1. Սեփական աշխատանքները ներկայացնել տեխնոլոգիական նոր մոտեցումներով: | |
2. Վերլուծել, թե ինչ նյութեր և միջոցներ են օգտագործում նկարիչները: | ||||
Արվեստի պատմություն (ԱՊ) |
1. Ներկայացնել գիտելիքներ արվեստի պատմությունից և տեսությունից: | |||
2. Ներկայացնել հայկական կերպարվեստի հիմնական ուղղությունները: | ||||
Արվեստի դերը և նշանակությունը (ԱԴ) |
1. Ներկայացնել արվեստի ստեղծագործությունների ազդեցությունը: | |||
2. Իմանալ մշակութային հաստատությունների նշանակությունը: | ||||
3. Ներկայացնել արվեստի դերը առօրյայում: |
ԹԱՏՐՈՆ (Թ)
Նոր գեղարվեստական գաղափարների և ստեղծագործությունների ձևակերպում, զարգացում և ավարտ |
ՍՏԵՂԾՈՒՄ (Ս) |
Բեմադրական նյութեր, միջոցներ և մոտեցումներ (ԲՆ) |
1. Օգտագործել տարբեր ժանրերի տեքստային, բեմադրական նյութեր համապատասխան տրամադրություններ և իրավիճակներ արտահայտելու/ստեղծելու համար: | |
2. Ձևավորել համապատասխան արտահայտիչ խոսք: | ||||
3. Հոգ տանել սեփական մարմնի, նյութերի և գործիքների, բեմական հագուստների, պարագաների մասին, պահպանել անվտանգության կանոնները: | ||||
Դրամայի/ (ԴՏ) |
1. Ցուցաբերել գիտելիքներ դրամայի/թատրոնի տարրերի վերաբերյալ: | |||
2. Ցուցաբերել գիտելիքներ թատրոնի տեսակների վերաբերյալ (դրամա, մելոդրամա, տրագիկոմեդիա, երաժշտական թատրոն, ողբերգություն, կատակերգություն): | ||||
3. Ցուցադրել դրվագներ՝ օգտագործելով բեմական հարդարանք (ռեկվիզիտ): | ||||
Նորարարություն, երևակայություն (ՆԵ) |
1. Ստեղծել տարբեր տրամադրություններ արտահայտող իրավիճակներ: | |||
2. Գրագետ շարժումներով ստեղծել (վերարտադրել) խաղարկային դրվագ: | ||||
3. Ստեղծել ամբողջական (երևակայական իմպրովիզացիա) խաղարկային շարք՝ գրագետ կառուցվածքով և քայլաշարով (սկիզբ, միջուկ, ավարտ): |
Գեղարվեստական ստեղծագործությունների մեկնաբանություն և |
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ (Ն) |
Վերանայում և ներկայացում (ՎՆ) |
1. Ընտրել և ցուցադրել բեմական արվեստի հմտություններ և տեխնիկա: | |
2. Խմբով աշխատել թատերական ներկայացում կազմակերպելու նպատակով: | ||||
3. Պատրաստել նախագծեր և առավել արդյունավետ ցուցադրել դրանք: | ||||
Մեկնաբանում (Մ) |
1. Ընտրել և մեկնաբանել թատերական ներկայացումը, | |||
2. Բացահայտել և մեկնաբանել գործող անձանց, կերպարները: | ||||
3. Նշել այն չափանիշները, պայմանները և հանդիսատեսին, որոնցով առաջնորդվել է ներկայացում կազմակերպելիս: |
Արվեստի միջոցով իմաստի արտահայտման/ փոխանցման գիտակցում և գնահատում |
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ (ԸՆԿԱԼՈՒՄ) (Ա) |
Քննադատական արձագանք (ՔԱ) |
1. Քննարկել ստեղծագործությունը, գործողության ընթացքը, կերպարները: | |
2. Դասակարգել թատրոնի տեսակները, ժանրերը, ոճերը: | ||||
3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների խաղը: | ||||
Գնահատում և ինքնագնահատում (Գ) |
1. Ձևակերպել կատարումը գնահատելու չափանիշներ: | |||
2. Ներկայացնել կատարումների ուժեղ և թույլ կողմերը: |
Գեղարվեստական գաղափարների և աշխատանքների համադրումը անհատական/ |
ԿԱՊԱԿՑՈՒՄ (Կ) |
Թատրոն և տեխնոլոգիաներ (ԹՏ) |
1. Ներկայացնել դրամայի/թատրոնի նորարարական մոտեցումներ՝ կիրառելով տեխնոլոգիական հնարներ: | |
2. Վերլուծել ազգային և դասական դրամայի/թատրոնի առանձնահատկությունները: | ||||
Թատրոնի պատմություն (ԹՊ) |
1. Ներկայացնել գիտելիքներ թատրոնի պատմությունից և տեսությունից: | |||
2. Ներկայացնել հայ թատրոնի հիմնական ուղղություններն ու առանձնահատկությունները: | ||||
Թատրոնի դերը և նշանակությունը (ԹԴ) |
1. Ներկայացնել թատրոնի ազդեցությունը: | |||
2. Իմանալ մշակութային հաստատությունների նշանակությունը: | ||||
3. Ներկայացնել թատրոնի դերն առօրյայում: |
ՊԱՐԱՐՎԵՍՏ (Պ)
Նոր գեղարվեստական գաղափարների և ստեղծագործությունների ձևակերպում, |
ՍՏԵՂԾՈՒՄ (Ս) |
Շարժում, միջոցներ և մոտեցումներ (ՇՄ) |
1. Օգտագործել տարբեր ժանրերի երաժշտություն և ռիթմ նոր շարժումներ ստանալու համար: | |
2. Ձևավորել համապատասխան բառապաշար: | ||||
3. Հոգ տանել սեփական մարմնի մասին, պահպանել անվտանգության կանոնները: | ||||
Պարարվեստի տարրեր և սկզբունքներ (ՊՏ) |
1. Ցուցադրել գիտելիքներ պարի տարրերի վերաբերյալ: | |||
2. Ցուցադրել գիտելիքներ պարարվեստի տեսակների վերաբերյալ: | ||||
3. Ցուցադրել պարային դրվագներ,՝ օգտագործելով բեմական հարդարանք (ռեկվիզիտ): | ||||
Նորարարություն, երևակայություն (ՆԵ) |
1. Ստեղծել տարբեր տրամադրություններ արտահայտող շարժումներ: | |||
2. Գրագետ շարժումներով ստեղծել պարային դրվագ: | ||||
3. Ստեղծել ամբողջական պարային շարժումների շարք՝ գրագետ կառուցվածքով և քայլաշարով (սկիզբ, միջուկ, ավարտ): |
Գեղարվեստական ստեղծագործությունների մեկնաբանություն և ներկայացում |
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ (Ն) |
Վերանայում և կատարում (ՎԿ) |
1. Ընտրել և ցուցադրել ճիշտ պարելու հմտություններ և տեխնիկա: | |
2. Խմբով աշխատել պարային ներկայացում կազմակերպելու նպատակով: | ||||
3. Պատրաստել նախագծեր և առավել արդյունավետ ցուցադրել դրանք: | ||||
Մեկնաբանում (Մ) |
1. Ընտրել և մեկնաբանել պարը: | |||
2. Բացահայտել և մեկնաբանել կերպարները: | ||||
3. Նշել այն չափանիշները, պայմանները և հանդիսատեսին, որոնցով առաջնորդվել է պարային ներկայացում կազմակերպելիս: |
Արվեստի միջոցով իմաստի արտահայտման/ |
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ (ԸՆԿԱԼՈՒՄ) (Ա) |
Քննադատական արձագանք (ՔԱ) |
1. Քննարկել ստեղծագործությունը: | |
2. Դասակարգել պարի տեսակները, ժանրերը, ոճերը: | ||||
3. Մեկնաբանել և վերլուծել իր և ընկերների պարը: | ||||
Գնահատում և ինքնագնահատում (Գ) |
1. Ձևակերպել կատարումը գնահատելու չափանիշներ: | |||
2. Ներկայացնել կատարումների ուժեղ և թույլ կողմերը: |
Գեղարվեստական գաղափարների և աշխատանքների համադրումն անհատական/ |
ԿԱՊԱԿՑՈՒՄ (Կ) |
Պարարվեստ և տեխնոլոգիաներ (ՊՏ) |
1. Ներկայացնել պարի նորարարական մոտեցումներ՝ կիրառելով տեխնոլոգիական հնարներ: | |
2. Վերլուծել ազգային և դասական պարի առանձնահատկությունները: | ||||
Պարարվեստի պատմություն (ՊՊ) |
1. Ներկայացնել գիտելիքներ պարարվեստի պատմությունից և տեսությունից: | |||
2. Ներկայացնել հայկական պարարվեստի հիմնական ուղղություններն ու առանձնահատկությունները: | ||||
Պարարվեստի դերը և նշանակությունը (ՊԴ) |
1. Ներկայացնել պարի ազդեցությունը: | |||
2. Իմանալ մշակութային հաստատությունների նշանակությունը: | ||||
3. Ներկայացնել պարարվեստի դերն առօրյայում: |
ԴԵԿՈՐԱՏԻՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ (ԴԿԱ)
Նոր գեղարվեստական գաղափարների և ստեղծագործությունների ձևակերպում, |
ՍՏԵՂԾՈՒՄ (Ս) |
Նյութեր, միջոցներ և մոտեցումներ (ԴԿԱՆ) |
1. Տարբերել նյութերի կիրառությունը՝ ըստ գործնական նշանակության և կատարման տեխնիկայի (բրուտագործություն, խեցեգործություն, փայտի գեղարվեստական մշակում, գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, տարազ, ապակու գեղարվեստական մշակում, ոսկերչություն, արծաթագործություն և այլն): | |
2. Ձևավորել համապատասխան մասնագիտական բառապաշար: | ||||
3. Հոգ տանել սեփական մարմնի, նյութերի, գործիքների և պարագաների մասին, պահպանել անվտանգության կանոնները: | ||||
ԴԿԱ տարրեր և սկզբունքներ (ԴԿԱՏ) |
1. Ցուցաբերել գիտելիքներ դեկորատիվ կիրառական արվեստի տարրերի և սկզբունքների վերաբերյալ (մակերես, ծավալ, ձև, գույն, մասշտաբ, կրկնություն, կառուցվածք): | |||
2. Ցուցադրել գիտելիքներ ԴԿԱ տեսակների վերաբերյալ, գործնական աշխատանքներում, պահպանել կիրառական և գեղարվեստական սկզբունքները (բրուտագործություն, խեցեգործություն, փայտի գեղարվեստական մշակում, գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, տարազ, ապակու գեղարվեստական մշակում, ոսկերչություն, արծաթագործություն և այլն): | ||||
Նորարարություն, երևակայություն (ՆԵ) |
1. Ստեղծել կրկնօրինակներ, պահպանել բնօրինակի հիմնական օրինաչափությունները. արխիտեկտոնիկա, մասշտաբ, նյութ, համաչափություն, աշխատանքի տեխնոլոգիական պահանջներ և այլն: | |||
2. Ստեղծել աշխատանքներ՝ պահպանելով տեխնոլոգիական պահանջները, հիմնական օրինաչափություններին ավելացնելով ստեղծագործական նոր գաղափարներ խորհրդանշանների և հուզական ազդակների միջոցով: |
Գեղարվեստական ստեղծագործությունների մեկնաբանություն և ներկայացում |
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ (Ն) |
Վերանայում և ներկայացում (ՎՆ) |
1. Ներկայացնել և հիմնավորել խմբային և անհատական, դասարանական կամ դպրոցական միջոցառումների, ցուցադրության, թեմաների կամ սկզբունքների ընտրությունը: | |
2. Ներկայացնել արվեստի մի քանի բնագավառ ընդգրկող խմբային կամ անհատական նախագծեր: | ||||
3. Մենակ կամ խմբով վերլուծել և ներկայացնել սոցիալական կամ մշակութային հետաքրքրություն ներկայացնող թեմատիկ նախագծեր: | ||||
Մեկնաբանում (Մ) |
1. Ձևավորել ստեղծագործական նախագծերի գեղագիտական չափանիշներ: | |||
2. Ձևավորել ստեղծագործական նախագծերի տեխնիկական չափանիշներ: |
Արվեստի միջոցով իմաստի արտահայտման/ |
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ (ԸՆԿԱԼՈՒՄ) (Ա) |
Քննադատական արձագանք (ՔԱ) |
1. Տարբեր աշխատանքների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ: | |
2. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված աշխատանքները, դրանց կիրառական և գեղարվեստական նշանակությունը: | ||||
3. Վերլուծել տարբեր կարծիքներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից: | ||||
Գնահատում և ինքնագնահատում (Գ) |
1. Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված աշխատանքները, դրանց կիրառական և գեղարվեստական արժեքը: | |||
2. Ներկայացնել աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը: |
Գեղարվեստական գաղափարների և աշխատանքների համադրումն անհատական/ |
ԿԱՊԱԿՑՈՒՄ (Կ) |
ԴԿԱ և տեխնոլոգիաներ (ԴԿԱՏ) |
1. Առաջարկել տեխնիկական նոր լուծումներ՝ ստեղծագործությունների կյանքը երկարացնելու, նորովի մատուցելու նպատակով: | |
2. Բնութագրել ստեղծագործության տեխնիկական հատկանիշները, բնորոշ գծերը՝ հաշվի առնելով ստեղծման ժամանակաշրջանը: | ||||
ԴԿԱ պատմություն (ԴԿԱՊ) |
1.Ներկայացնել գիտելիքներ դեկորատիվ կիրառական արվեստի պատմությունից և տեսությունից | |||
2.Ներկայացնել հայկական դեկորատիվ կիրառական արվեստի հիմնական ուղղություններն ու առանձնահատկությունները: | ||||
ԴԿԱ դերը և նշանակությունը (ԴԿԱԴ) |
1.Ներկայացնել ԴԿԱ նշանակությունը և ազդեցությունը ստեղծագործական գործընթացների վրա: | |||
2. Իմանալ ժողովրդական արհեստները և կիրառական արվեստները ներկայացնող հիմնական հաստատությունների նշանակությունը: | ||||
3. Ներկայացնել դեկորատիվ կիրառական արվեստների դերն առօրյայում: |
«ԱՐՎԵՍՏ» ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻ
ՉԱՓՈՐՈՇԻՉ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ
7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ
Իր յուրահատկության և բովանդակության, ինչպես նաև ուսումնական բոլոր առարկաների հետ փոխադարձ կապ ստեղծելու բացառիկ հնարավորության շնորհիվ, արվեստը կոչված է խթանելու սովորողների մտավոր և հոգևոր ներուժի բացահայտումը, զարգացումը և հարստացումը, ընդհանուր աշխարհայացքի ձևավորումը:
Արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելը և գեղարվեստական գործունեություն իրականացնելը նպաստում է`
1) իրականության գիտակցական և զգայական ընկալման ձևավորմանը,
2) վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը,
3) անձի ինքնաճանաչմանը, ինքնարտահայտմանը և մտահորիզոնի ընդլայնմանը,
4) սովորողների գեղարվեստական կրթությանը, գեղագիտական և բարոյական դաստիարակությանը,
5) ազգային-հայրենասիրական և մարդասիրական զգացումների, բնապաշտության արմատավորմանը:
2․ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Դասընթացն իրականացվում է երկու հիմնական բաժիններով` գեղարվեստական գործունեություն և արվեստի միջոցով իրականության ընկալում:
Գեղարվեստական գործունեություն - պար, թատրոն, երաժշտություն, կերպարվեստ, ԴԿԱ ավարտուն նախագծեր և ներկայացումներ:
Գաղափարների հավաքագրում, ստեղծագործական աշխատանքների կատարման պայմանների, մոտեցումների և միջոցների ուսումնասիրություն, անհրաժեշտ նյութեր և գործիքներ:
Արվեստի տարրերի և սկզբունքների ուսումնասիրություն և փորձարկումներ, գաղափարների մշակում, ստեղծագործական աշխատանքներ և նախագծեր: Վերանայում, ավարտ և ցուցադրություն կամ ներկայացում:
Արվեստի միջոցով իրականության ընկալում - ստեղծագործական աշխատանքների մեկնաբանություն, վերլուծություն, քննում, գնահատում և արժևորում: Արվեստի ստեղծագործությունների նշանակության, նպատակների, իմաստի ուսումնասիրում:
Արվեստագետների դերը հասարակության մեջ: Տարբեր ժամանակաշրջանների արվեստի տեսակների, ժանրերի, ձևերի, ոճերի և ուղղությունների ուսումնասիրում: Տեխնոլոգիական նորարարությունների դերը արվեստի բնագավառում: Արվեստագիտական տարբեր մասնագիտություններ: Արվեստի ուսումնասիրումը և մյուս առարկայական բնագավառները: Արվեստի կապը գիտության մյուս ճյուղերի հետ:
3․ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակակից հանրակրթական դպրոցում յուրաքանչյուր ուսումնական բնագավառում ուսումնական գործունեության տեսակները նախագծելիս պետք է նկատի ունենալ ոչ միայն տվյալ առարկայի գծով գիտելիքների հաղորդման, այլև սովորողի մեջ նշված հատկանիշների ձևավորման և զարգացման անհրաժեշտությունը:
Արվեստի ուսումնական գործունեությունն իրականացվում է խառը ուսուցման ձևաչափով՝ ելնելով թեմայի բովանդակությունից, առաջարկվող գործունեության ձևերի բնույթից, դասի նպատակից, դասարանի, սովորողների, ուսումնասիրվող նյութի, քննարկվող հիմնախնդրի առանձնահատկություններից, առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից։ Առաջարկվում է կիրառել դեմ առ դեմ և առցանց ուսուցման եղանակները՝ համադասարանական, անհատական, զույգերով և փոքր խմբային աշխատանքների միջոցով։ Ուսուցումն իրականացվելու է համապատասխան նկարակալներով, դազգահներով, երաժշտական գործիքներով, տեխնիկապես հագեցած արվեստի սենյակներում կամ դպրոցական արվեստանոցներում։ Ուսումնական գործընթացում, կարող են ընտրվել ուսումնական գործունեության այլընտրանքային տեսակներ։
4․ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրերում առարկայի բովանդակային գծերը տարածվում են միասնաբար և փոխկապակցված ձևով, ամբողջական թեմատիկ միավորների միջոցով, պահպանելով բովանդակության պարուրաձև սկզբունքը:
Ուսումնասիրվող յուրաքանչյուր միավորի համար նշված են՝
1) համապատասխանությունը առարկայական վերջնարդյունքին,
2) տվյալ թեմայի ուսումնասիրության արդյունքում ակնկալվող վերջնարդյունքները,
3) նպատակը, ուղղորդող հարցադրումները,
4) թեմայի բովանդակային բաղադրիչը, դրա հետ առնչվող գործունեության ձևերը,
5) խաչվող ընդհանրական հասկացությունները, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների համար և օգնում են սովորողներին միավորելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում,
6) առաջարկվող թեմատիկան, որի շուրջ կազմակերպվում է ստեղծագործական գործունեությունը,
7) միջառարկայական կապերը, որոնք ապահովելու են տվյալ միավորի ուսումնասիրության ամբողջականությունը,
8) համապատասխանությունը Հանրակրթության պետական չափորոշչին։
Կարևոր է նկատի ունենալ, որ սովորողների գեղարվեստական հմտությունների զարգացումն ու արժեքային համակարգի ձևավորումը դիտվում են որպես բոլոր թեմաների ուսուցմանն ուղեկցող խնդիրներ:
5․ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված ստեղծագործական գործընթացները ձևավորված են սովորողներին ներկայացվող ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հիման վրա՝ սահմանված չափորոշիչով և միտված կարողունակություններին։ Մյուս վերջնարդյունքներին արվեստի դասընթացն առնչվում է անուղղակիորեն։
Առաջարկվող առարկայական ծրագրերը կառուցված են երկամյա դասընթացների ուսումնառության վերջնարդյունքների հիմքով։ Այս ձևաչափը թույլ է տալիս ուսումնասիրվող բովանդակությունը յուրացնել առավել ամբողջական՝ սովորողներին չկաշկանդելով ստեղծագործական գործունեության պարտադրանքով։
Արվեստ ինտեգրված առարկայի շրջանակներում իրականացվող ստեղծագործական գործունեության համար մշակված վերջնարդյունքները ներկայացված են հանրակրթական դպրոցի միջին և ավագ աստիճաններում և ընդհանրական են 7-8-րդ և 10-12-րդ դասարանների համար։ 9-րդ դասարանը ներկայացված է առանձին վերջնարդյունքներով, որպես Հանրակրթական հիմնական ծրագրի ավարտական փուլ։
Առարկայի ուսուցման չափորոշչային ընդհանրական վերջնարդյունքների ծածկագրումը
5․ ԽԱՉՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք ընդհանրական խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք օգնելու են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում:
Առաջարկում ենք տասներկու առանցքային գաղափարներ՝
1) Օրինաչափություն
2) Պատճառ և հետևանք
3) Մասշտաբ, համամասնություն, քանակ
4) Կառուցվածք և գործառույթ
5) Համակարգ և մոդել
6) Էներգիա, նյութ
7) Կայունություն և փոփոխություն
8) Զարգացում
9) Անհատ և հարաբերություններ
10) Ժամանակ և տարածություն
11) Անհատական և մշակութային արժեհամակարգ
12) Համաշխարհայնացում
Հանրակրթության պետական չափորոշչի հետ համապատասխանությունը
Առարկայական ծրագրերի բոլոր բաժիններում նշված են կարողունակությունների ձևավորմանը միտված ակնկալվող վերջնարդյունքները ներկայացված են ծածկագրերով՝ հանրակրթական հիմնական (Հ) և միջնակարգ (Մ) ծրագրի և շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հաջորդական թվին համապատասխան։
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ
ԱՐՎԵՍՏ
Սովորողները հետազոտում, ստեղծում, ներկայացնում, վերլուծում, քննարկում և կապակցում են արվեստագիտական գաղափարներ և ստեղծագործություններ | |||
Հիմնական (միջին) դպրոց |
Միջնակարգ (ավագ) դպրոց | ||
ՍՏԵՂԾՈՒՄ
Նոր գեղարվեստական գաղափարների և ստեղծագործու-թյունների ձևակերպում, զարգացում և ավարտ |
Նյութեր, միջոցներ և մոտեցումներ |
Ուսումնասիրել արվեստի տարբեր ուղղությունները, ստեղծագործական աշխատանքներում նույն բովանդակությունը ներկայացնել տարբեր արտահայտչամիջոցներով, նյութերով և միջոցներով։ Հետազոտել, գտնել նոր նյութեր և արտահայտչամիջոցներ ստեղծագործությունների իմաստն առավել դիպուկ հաղորդելու նպատակով (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ |
Հետազոտել տարբեր նյութեր, արտահայտչամիջոցներ, գտնել ստեղծագործական աշխատանքներ ստանալու նոր մոտեցումներ (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ), որոնք կարող են ունենալ հասարակական ներգործություն։ |
Պատրաստել պաստառներ արվեստի տարրերի և սկզբունքների վերաբերյալ: Բանավոր և գրավոր խոսքում օգտագործել համապատասխան արվեստագիտական եզրույթներ: Հետազոտական աշխատանքներում կամ զրույցներում կիրառել համապատասխան արվեստագիտական բառապաշար։ |
Ձևակերպումներում կիրառել մասնագիտական եզրույթներ, բառամթերք։ | ||
Հոգ տանել նյութերի և գործիքների, բեմական հագուստների, պարագաների, նվագարանների մասին, պահպանել անվտանգության կանոնները: Ցուցաբերել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառման հմտություններ: Մեկնաբանել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: |
Բացատրել ավանդական և ոչ ավանդական աշխատանքային գործիքների և միջոցների ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Ապահովել նյութերի, գործիքների և միջոցների անվտանգ կիրառություն։ | ||
Արվեստի տարրեր և սկզբունքներ |
Ստեղծագործական աշխատանքներում կիրառել արվեստի տարրեր և արտահայտչամիջոցներ, ցուցաբերել գրագիտություն։ Ստեղծել գրագետ աշխատանք՝ ապահովելով աշխատանքի սկիզբը, բուն գործունեությունը և ավարտը: |
Ստեղծել գրագետ ամբողջական նախագիծ` պահպանելով աշխատանքի բոլոր փուլերը՝ սկիզբը, գործընթացը և ավարտը։ | |
Ստեղծագործական աշխատանքներում կիրառել գաղափարն արվեստի լեզվով հաղորդելու հմտություններ, պահպանել հիմնական գաղափարը, մեղեդին խորհրդանշաններով փոխանցելու սկզբունքները։ Ձևավորել, զարգացնել և ավարտել ստեղծագործական գաղափարը, կիրառել խորհրդանշաններ, նրբերանգներ և հուզական ազդակներ։ |
Ստեղծագործական նախագծեր, որոնց գաղափարը հաղորդել խորհրդանշանների և հուզական ազդակների միջոցով։ | ||
Նորարարություն, երևակայություն |
Արվեստի ստեղծագործությունը ներկայացնել նորարարական մոտեցումներով (2D, 3D, 4D,նոր ռիթմական նվագակցությամբ, գրավոր, բանավոր, ժամանակակից մշակումներով, մնջախաղ)։ |
Արվեստի ստեղծագործությունը ներկայացնել այլ մեկնաբանությամբ (2D, 3D, 4D, նորովի մշակմամբ, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ | |
Ստեղծել թեմատիկ աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ |
Ստեղծել աշխատանքներ՝ բնօրինակը ներկայացնելով վերացական արվեստի տեսանկյունից (2D, 3D, 4D, գրավոր, բանավոր, մնջախաղ)։ |
Հիմնական (միջին) դպրոց |
Միջնակարգ (ավագ) դպրոց | ||
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Գեղարվեստական ստեղծագործու-թյունների մեկնաբանություն և ներկայացում |
Վերանայում, ցուցադրում ներկայացում |
Առաջարկել խմբային և անհատական ելույթների, ցուցադրության թեմաներ կամ սկզբունքներ: Քննարկել, ներկայացնել և հիմնավորել խմբային և անհատական, դասարանական կամ դպրոցական միջոցառումների, ցուցադրության, թեմաների կամ գաղափարների ընտրությունը: Քննարկել և ներկայացնել թեմատիկ նախագծեր որոշակի հանդիսատեսի համար: Ներկայացնել ուսումնական մի քանի բնագավառ ընդգրկող խմբային կամ անհատական նախագծեր։ |
Ներկայացնել (խմբով կամ մենակ) հասարակական նշանակություն կամ ազդեցություն ունեցող արվեստագիտական նախագծեր։ |
Առաջարկել միևնույն նախագծի ներկայացման մեկից ավելի տարբերակներ (2D, 3D, 4D, գրավոր): Առաջարկել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ազդեցություն թողնող միջոցառումների, համերգների և ցուցադրության արդյունավետ տարբերակներ: |
Մենակ կամ խմբով վերլուծել և ներկայացնել հասարակական, սոցիալական, մշակութային կամ քաղաքական համոզմունքներ ներկայացնող թեմատիկ նախագծեր։ | ||
Մեկնաբանում |
Խմբի հետ ընտրել և քննարկել ելույթները և աշխատանքները ցուցադրության համար: Առաջարկել ստեղծագործական նախագծերի գեղագիտական չափանիշներ և սկզբունքներ: Ձևավորել ստեղծագործական նախագծերի գեղագիտական չափանիշներ և սկզբունքներ: |
Վերլուծել և ձևավորել ստեղծագործական նախագծերի թեմատիկ, տեխնիկական և գեղարվեստական սկզբունքներ։ |
Հիմնական (միջին) դպրոց |
Միջնակարգ (ավագ) դպրոց | ||
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ (ԸՆԿԱԼՈՒՄ)
Արվեստի միջոցով իմաստի արտահայտման |
Քննադատական արձագանք |
Կատարել արվեստագիտական հետազոտություն (դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ, երաժշտություն, պար, թատերական կամ օպերային ներկայացում, ֆիլմ և այլն): Կատարել արվեստագիտական վերլուծություններ: |
Տարբեր ստեղծագործությունների վերաբերյալ ձևավորել մասնագիտական քննադատական կարծիքներ։ |
Մեկնաբանել և վերլուծել արվեստի ստեղծագործությունները, դասակարգել արվեստի ստեղծագործությունները՝ ըստ տեսակների, ժանրերի, ոճերի։ Վերլուծել հանդիսատեսի համոզմունքների, գաղափարների, տեսակետների վրա ցուցադրությունների թողած ազդեցությունը։ |
Քննարկել և վերլուծել տարբեր ժամանակներում ստեղծված նախագծերը, դրանց թողած հասարակական ազդեցությունը։ | ||
Գնահատում և ինքնագնահատում |
Ձևակերպել ստեղծագործությունները գնահատելու չափանիշներ։ Գնահատել ստեղծագործությունները տարբեր տեսանկյուններից։ |
Վերլուծել տարբեր արվեստագիտական գնահատականներ արդիականության, մշակութային արժևորման տեսանկյունից։ | |
Ցույց տալ աշխատանքներում օգտագործված տարբեր լուծումները։ Բացահայտել և մեկնաբանել ստեղծագործությունների կատարման հաջողված և ձախողված հատվածները: Գնահատել նախագծերը՝ վերլուծելով դրական և բացասական կարծիքները: |
Գնահատել նախագծերը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խավերի գեղագիտական նախընտրությունները։ |
Հիմնական (միջին) դպրոց |
Միջնակարգ (ավագ) դպրոց | ||
ԿԱՊԱԿՑՈՒՄ
Գեղարվեստական գաղափարների և աշխատանքի համադրումը անհատական/ |
Արվեստ, տեխնոլոգիաներ և գյուտեր |
Ներկայացնել տեխնիկական հնարները, մտահղացումները, որոնք արվեստագետները կիրառում են իրենց ստեղծագործություններն ավելի ազդեցիկ դարձնելու համար: Առաջարկել տեխնիկական նոր լուծումներ՝ հայտնի ստեղծագործությունների կյանքը երկարացնելու, նորովի մատուցելու նպատակով: Համեմատել նույն թեման ներկայացնող ստեղծագործական նախագծերը (ֆիլմ, կտավ, հուշարձան, մեդիա, երաժշտական ստեղծագործություն և այլն), ներկայացնել նմանություններն ու տարբերությունները։ |
Ներկայացնել որևէ արվեստագետի կամ ստեղծագործություն՝ մատուցման ձևը համապատասխանեցնելով վերջինիս ոճին, ժամանակաշրջանին և այլն։ |
Ներկայացնել ստեղծագործության տեխնիկական հատկանիշները, ոճային առանձնահատկությունները՝ հաշվի առնելով ստեղծման ժամանակաշրջանը, տեխնոլոգիական և գիտական նորարարությունների ազդեցությունը: Բնութագրել ստեղծագործության տեխնիկական հատկանիշները, արտահայտչա միջոցները, բնորոշ գծերը՝ հաշվի առնելով ստեղծման ժամանակաշրջանը: |
Ներկայացնել տեխնոլոգիական նոր մոտեցումների ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա։ | ||
Արվեստի պատմություն |
Ներկայացնել գիտելիքներ ժամանակակից արվեստի վերաբերյալ։ Ցուցադրել ստեղծագործությունը ներկայացնելու կարողություններ արվեստագետի, կատարողի, նկարչի, արվեստի քննադատի, պատկերասրահի տնօրենի, պատմաբանի, հոգեբանի տեսանկյունից: Մեկնաբանել «Բարձր արվեստը ժամանակից և տարածությունից դուրս է» միտքը, բերել օրինակներ: |
Ձևակերպել և ներկայացնել արվեստի բնագավառում առկա հիմնական միտումները: Քննարկել, թե ինչպե՞ս են ժամանակը, տեղը և մշակույթը արտացոլվում առանձին ստեղծագործություններում ։ | |
Համեմատել հայկական և համաշխարհային արվեստում, միևնույն ժանրում ստեղծագործող արվեստագետների ստեղծագործություններ: Համադրել և նշել հայկական և համաշխարհային արվեստի հիմնական առանձնահատկությունները։ Հետազոտել և ներկայացնել ժամանակակից հայկական արվեստի առանձնահատկությունները: |
Ներկայացնել հայկական և համաշխարհային արվեստի առանձնահատկությունները, (ընդհանուր միտումները, ընդհանրություններն ու տարբերությունները)։ | ||
Արվեստի դերը և նշանակությունը |
Ներկայացնել արվեստի ստեղծագործություններից ստացած տպավորությունները, զգացողությունները, ազդեցությունը: Ներկայացնել, թե ինչո՞վ է արվեստի ստեղծագործությունը նման կամ տարբեր իրականությունից: Ներկայացնել, թե որքանո՞վ է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն ազդում ստեղծագործական գործընթացի վրա: |
Ներկայացնել, թե որքանո՞վ է մշակույթի, պատմության, ավանդությունների և սովորույթների իմացությունն օգնում լիարժեք ընկալելու ստեղծագործությունը։ | |
Ներկայացնել դպրոցական կամ տեղական նշանակություն ունեցող մշակութային միջոցառում: Ներկայացնել համաշխարհային նշանակություն ունեցող որևէ մշակութային իրադարձություն: Համեմատել և վերլուծել միևնույն մշակութային իրադարձության լուսաբանումը տարբեր մեդիաների միջոցով (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն): |
Լուսաբանել միևնույն մշակութային իրադարձությունը տարբեր մեդիաների համար (հեռուստատեսություն, տպագիր մամուլ, համացանց և այլն)։ | ||
Ներկայացնել ժամանակակից արվեստի դրական կամ բացասական ազդեցությունն առօրյա կյանքում: Կիրառել ստեղծագործական կարողությունները՝ ներգրավվելով որևէ մշակութային միջոցառումում (դպրոցական, համայնքային, քաղաքային իրադարձություն): Կիրառել ստեղծագործական կարողություններն ու մոտեցումները ուսումնական մյուս բնագավառներում: |
Ստեղծագործաբար մոտենալ առօրեական խնդիրների լուծմանը։ |
* Ծանոթագրություն
2D - Հարթության վրա գեղանկարչական,գծանկարչական, գրաֆիկական աշխատանքներ (մատիտ, գրիչ, ջրաներկ, ակրիլ, յուղաներկ, թանաք և այլն)։ Կոլաժ, մոնտաժ, ֆրոնտաժ, տպագրություն, փորագրություն, դաջվածք թղթի, ստվարաթղթի, կտորի, փայտի վրա։ Բատիկ, լուսանկար՝ նաև թվայնացված։
3D - Կավով աշխատանքներ (ծեփ, փորագրություն), կաղապար, հարթաքանդակ, բարձրաքանդակ, կլոր քանդակ, ծավալային աշխատանքներ։ Ինստալյացիա։ Տեքստիլ։ Առարկաների, պատկերների, տարածքների (ինտերիեր, էքստերիեր) ձևավորում։ Ոսկերչական, արծաթագործական իրերի և առարկաների, մարմնի վրա կրելու զարդերի ձևավորում։
4D -Ներկայացումներ։ Ցուցադրության ենթակա աշխատանքներ, որոնք դիտելու համար ժամանակ է պահանջվում։ Տեսագրություններ, թվային անիմացիոն աշխատանքներ և այլն։
2D, 3D, 4D ձևաչափերը կարող են իրականացվել հաղորդակցական և թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ։
Օգտագործված գրականության ցանկ
1. ‹‹Կրթության մասին›› ՀՀ օրենք։
2. ‹‹Հանրակրթության մասին›› ՀՀ օրենք։
3. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի N 33 արձանագրային որոշում, 26.08.2004:
4. ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։
5. ‹‹Հանրակրթության պետական չափորոշիչ››, 2010։
6. ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշում։
Հանրակրթության պետական չափորոշիչ
7. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ, ԵԽ, 2018։
8. ՅՈՒՆԵՍԿՕ, «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագիր:
9. Ազարյան Լ. Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Եր., 1975։
10. Աղասյան Ա. Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում. Եր., 2009։
11. Աղասյան Ա. Քաջազի մշտավառ կանթեղը: (Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության), Եր., 2009 ։
12. Աղասյան Ա. Երվանդ Քոչարի տարածության մեջ, Եր., 2013 ։
13. Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. Հայ արվեստի պատմություն, Եր., «Զանգակ-97» հրատ., 2009, 576 էջ:
14. Ակնարկ հայ երաժշտության պատմության, Եր., ՀՍՍՀ ԳԱ, 1963։
15. Բալյան Ա. Դպրոցականների գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1979։
16. Բորև Յու., Գեղագիտություն, Եր., «Հայաստան», 1982։
17. Բրուտյան Ց. Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու (Արվեստագիտություն): Եր., 1974։
18. Բրուտյան Ց. Սփյուռքահայ երաժշտական մշակույթը: Եր., «Սովետական գրող», 1982։
19. Գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1975։
20. Գևորգյան Ա. Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում, Եր., 1978:
21. Դավթյան Ս. Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության: Եր., 1981։
22. Դրուսկին Մ., Արտասահմանյան երաժշտության պատմություն, Մոսկվա, 1976։
23. Երկանյան Վ., Հայկական մշակույթ: Եր., 1982:
24. Թաթիկյան Վ. Արցախի տոհմագորգերը, Եր., 2004։
25. Թահմիզյան Ն., Երաժշտությունը հին և միջնադարյան Հայաստանում: Եր., «Սովետական գրող», 1982։
26. Իգիթյան Հ. Հովնաթանյանից մինչև Մինաս: Եր., 2001։
27. Լուկին Յու. Էսթետիկայի հիմունքներ: Եր., «Լույս», 1984։
28. Խալաթյան Լ. Բեմանկարչություն: Հայ սովետական թատրոնի պատմություն, Եր., 1967:
29. Խանջյան Ա. Երևանի արձանները, Եր., 2004։
30. Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, Եր., 2005:
31. Խաչատրյան Շ. Ֆրանսահայ կերպարվեստ, Եր., 1991։
32. Կոմիտաս. Երկերի ժողովածու, բոլոր հատորները: Եր., «Հայաստան», 1969:
33. Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յօդուածներ: Գիրք Ա: Եր., 2005:
34. Հակոբյան Հ. Վասպուրականի մանրանկարչությունը, Գիրք 1-2, Ե.,1976-1982 ։
35. Հ. Հովհաննիսյան. Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978,
36. Ղազարյան Մ., Փայտի գեղարվեստական փորագրությունը Հայաստանում, Եր., 1990»
37. Նավոյան Մ. Դրվագներ հայ երաժշտության պատմության: Եր., «Զանգակ-97», 2009։
38. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1969։
39. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1968:
40. Ֆոր Էլի. Արվեստի պատմություն, I, II, III: Եր., «Սարգիս Խաչենց», «Փրիթինֆո», 2000-2007-2008:
41. Авсиян О.А. Натура и рисование по представлению. М.: Изобразительное искусство, 1985. 151 с.
42. Алексеев П.К., Короткова А.Л., Трофимов В.А., Основы изобразительной грамоты. СПб: НИУ ИТМО, 2011. 70 с.
43. Вёльфлин Г. Основные понятия истории искусств. Изд․ В. Шевчук, 2013. 330 с.
44. Виппер Б. Введение в историческое изучение искусства. Изд․ В. Шевчук, 2010. 368 с.
45. “Искусство в школе”. Обшественно-педагогический и научно-методический журнал, Москва, 2010 г
46. Рисунок, основы учебного академического рисунка, учебник, Ли Н.Г., 2007.
47. Штелер Т. Обратная перспектива: Павел Флоренский и Морис Мерло-Понти о пространстве и линейной перспективе в искусстве Ренессанса//.Историко-философский ежегодник 2006. Ин-т философии.РАН. — М.: Наука, 2006, с. 320—329
48. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org․
49. National Core Arts Standards: A Conceptual Framework for Arts Learning.
50. Julia G. Thompson. The First-Year Teacher’s Survival Guide, 3rd Edition.John Wiley & Sons, 2013. 562p.
51. Discipline-based art education: a curriculum sampler, Kay Alexander, Michael Day, 1991.
52. Achievement Objectives by Learning Area. Set of 8 charts. Published for the Ministry of Education, Wellington, New Zealand. 2007.
53. The College Board, Arts Education Standards and 21st Century Skills: An analysis of the National Standards for Arts Education as compared to the 21st Century Skills Map for the Arts, New York, N.Y., 2011.406p.
54. Office of Superintendent of Public Instruction. Washington State K–12. Arts Learning Standards for Visual Arts. Learning and Teaching. 2017. 186p.
55. Raul M. Sunico, Ph.D. Evelyn F. Cabanban Melissa Y. Moran, Music and Arts Appreciation for Young Filipinos, Department of Education Republic of the Philippines, 2015. 334p.
56. Rosehill School. Art & Design and D&T Policy,
57. Design and technology programmes of study: key stages 1 and 2, National curriculum in England,
58. Washington State K–12 Arts Learning Standards for Visual Arts,
59. Massachusetts Arts Curriculum Framework
60. A Framework for K-12 Science Education: Practices, Crosscutting Concepts and Core Ideas,
61. Massachusetts Science and Technology/Engineering, Curriculum Framework,
62. California Common Core State Standards,
63. Elementary STEM Education: The Future for Technology and Engineering Education,
64. Advancing Excellence in Technological Literacy,
65. Ontario Schools, Kindergarten to Grade 12: Policy and Program Requirements,
66. K–10 Curriculum Framework and Statement of Equity Principles and the Melbourne Declaration on Educational Goals for Young Australians,
67. NSW Syllabus for the Australian Curriculum,
68. Board of Studies NSW in its K–10 Curriculum Framewor,
Էլեկտրոնային կայքեր
69. https://artclasscurator.com/art-criticism-steps
70. https://globalartsandhumanities.osu.edu/about/cross-disciplinary-research
71. https://www.educatorstechnology.com/
72. https://www.nationalartsstandards.org/
73. ttps://www.incredibleart.org/
74. http://artsedge.kennedy-center.org/educators/standards
75. https://www.theartof.com/training
76. https://www.curriculumonline.ie/Home
77. https://www.nga.gov/education/learningresources.html
78. http://www.ncpublicschools.org/acre/standards/phase2/.
79. https://www.pltw.org/our-programs/pltw-gateway-curriculum
80. https://www.wabisabilearning.com/blog/20-blooms-taxonomy-infographics
81. https://www.k12.wa.us/student-success/resources-subject-area
82. https://www.stem.org.uk/resources#design-technology
83. https://curriculum.gov.mt/en/Curriculum/Year-1-to-6/Pages/default.aspx
84. https://www.wabisabilearning.com/case-study
85. https://www.thelearningweb.net/music-learning.html
86. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education
87. https://www.nga.gov/education/teens.html
88. https://www.theartof.com/training,
89. https://www.curriculumonline.ie/Home,
90. https://www.nga.gov/education/learningresources.html,
91. https://www.pltw.org/our-programs/pltw-gateway-curriculum ,
92. https://www.wabisabilearning.com/blog/20-blooms-taxonomy-infographics ,
93.https://www.k12.wa.us/student-success/resources-subject-area,
94. https://www.stem.org.uk/resources#design-technology,
95.https://curriculum.gov.mt/en/Curriculum/Year-1-to-6/Pages/default.aspx,
96. https://www.wabisabilearning.com/case-study,
97. https://www.thelearningweb.net/music-learning.htm,
98. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2023 թվական: