Basic information
Number
N 29-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.07.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.812
Enactment organisation
Վճռաբեկ դատարանի նախագահ
Enactment date
24.06.2009
Signing organisation
Վճռաբեկ դատարանի նախագահ
Signing date
24.06.2009
Effective date
01.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

24 հունիսի 2009 թ.
ք. Երևան

N 29-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 200-րդ հոդվածը և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» ենթակետերով` որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 6-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի»» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին թիվ 20-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Որոշման Հավելված 1-ի 9-րդ կետի «բ» ենթակետից հանել «, դատական կարգադրիչների» բառերը.

բ) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «թ», «ժէ» ենթակետերը.

գ) Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «և դատական կարգադրիչների ծառայության» բառերը.

դ) Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «ժզ» ենթակետից հանել «դատական կարգադրիչներին ու» բառերը.

ե) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 1-ի 17-րդ կետը.

զ) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 2-ի 3-րդ կետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

 

  Ա. Մկրտումյան