ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 մարտի 2023 թ. |
N 227-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները ու լրացումները.
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ կետ.
«3.1.Դասընթացը կազմակերպվում է ըստ ընդունելության արդյունքում մասնակիցների կողմից հավաքած միավորների՝ մասնակիցներին բաշխելով երկու մակարդակների խմբերի։»,
2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«4. Տեսական մասը ըստ մակարդակների կազմում է սույն հրամանով սահմանված քանակի դասերից, յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է։ Տեսական մասի ավարտից հետո կազմակերպվում է դասընթացի գործնական մասը՝ 4 շաբաթ տևողությամբ։»,
3) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«10.Դասընթացն անց է կացվում հետևյալ թեմաներով.
|
», |
4) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«12. Գործնական մասը կազմակերպվում է՝ մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցին և ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։»,
5) 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«13. Դասընթացի տեսական մասի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 20 ժամ, օրական առավելագույնը՝ մինչև 5 ժամ։ Դասընթացի տեսական մասի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե։»,
6) 14-րդ կետից հանել «շաբաթվա ընթացքում» բառերը,
7) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«15.Թեստավորման անցկացումից հետո ամփոփվում է մասնակիցների առաջխաղացումը։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ սույն հավելվածի 13-րդ կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 10 և ավել դաս՝ զրկվում են տվյալ դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:»,
8) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«16.Դասընթացի տեսական մասի ավարտից հետո կազմակերպվում է տեսական մասում ստացված գիտելիքների ստուգման քննություն՝ թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակից պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 60 րոպե։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ սույն կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով բացակայել են 20 և ավել դաս՝ զրկվում են դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:»,
9) 17-րդ և 18-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 18.1-րդ կետ.
«18.1. Մասնակիցներին գործնական մասի խմբերի միջև բաշխումն իրականացնում է Ուսումնական կենտրոնը։»,
11) 19-րդ և 21-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
12) 22-րդ կետում «Սույն հավելվածի 20-րդ և 21-րդ կետերում նշված գնահատում իրականացնող անձինք Ուսումնական կենտրոն են ներկայացնում են հայտարարություն այն մասին, որ մասնակիցը իրենց հետ փոխկապակցված անձ չի հանդիսանում:» բառերը փոխարինել «Սույն հավելվածի 20-րդ կետում նշված գնահատում իրականացնող անձինք Ուսումնական կենտրոն են ներկայացնում հայտարարություն այն մասին, որ մասնակիցը իրենց հետ փոխկապակցված անձ չի հանդիսանում:» բառերով,
13) 28-րդ կետում «մասի յուրաքանչյուր շաբաթվա» բառերը փոխարինել «մասի ընթացքում» բառերով,
14) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.4-րդ կետ.
«28.4. Սույն հավելվածի 28.1-րդ կետում նշված հարցերից բացի մասնակցին տրամադրվում է նաև ապրանքային կամ տարանցման հայտարարագիր կազմելու կամ լրացված ապրանքային կամ տարանցման հայտարարագրերում առկա խնդիրները բացահայտելու առաջադրանք։»,
15) 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«29. Հանձնաժողովը սույն հավելվածի 28.1-ին կետով նախատեսված հարցաշարում ներառված հարցերից բացի ավարտական քննության ընթացքում մասնակցին կարող է ուղղել նաև այլ հարցեր՝ հնչեցված պատասխանները հստակեցնելու նպատակով, ինչպես նաև հարցեր կարող է ուղղել՝ հաշվի առնելով սույն հավելվածի 20-րդ կետերով նախատեսված գնահատման թերթիկը և սույն հավելվածի 28.4-րդ կետով նախատեսված առաջադրանքի կատարումը։»,
16) 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«30. Ավարտական քննության արդյունքում սույն հավելվածի 28.1-րդ կետում նշված հարցերի գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ՝ ամբողջական պատասխանի դեպքում՝ 2 բալ, թերի պատասխանի դեպքում՝ 1 բալ, իսկ սխալ պատասխանի կամ պատասխան չհնչեցնելու դեպքերում՝ 0 բալ, իսկ սույն հավելվածի 28.4-րդ կետով նախատեսված առաջադրանքի կատարումը գնահատվում է 0-3 բալ միջակայքում։»,
17) 32-րդ կետից հանել «, և այդ կապակցությամբ հայտարարությունը տեղադրվում է Ուսումնական կենտրոնի վարչական շենքում՝ ի տես» բառերը,
18) 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«38. Մասնակցի կողմից ավարտական քննության արդյունքների բողոքարկման դեպքում Ուսումնական կենտրոնը բողոքը ստանալուց հետո ոչ ուշ, քան քննության մասնակցի (մասնակիցների) քննության արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Կոմիտեի նախագահին է ներկայացնում ավարտական քննության բողոքարկման վերաբերյալ դիմումը՝ համապատասխան առաջարկությամբ, հարցը (հարցերը), դրա ճիշտ պատասխանի ձևանմուշը և քննության մասնակցի ձայնագրությունը: Կոմիտեի նախագահը ոչ ուշ, քան համապատասխան առաջարկի և դրան կցված բողոքարկման դիմումի ստացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է դիմումը և որոշում է կայացնում հարցազրույցի արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին:»,
19) 39-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
20) 41-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«41. Ավարտական քննության բողոքարկման արդյունքներով ընդունված որոշման մասին մասնակիցը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով:»,
21) 4-րդ բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ
42. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը։
43. Դասընթացի ամփոփումն իրականացնելիս հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝
1) դասընթացին մասնակցություն,
2) տեսական մասի գնահատականը, որը տեսական դասընթացի ավարտական քննության գնահատականն է։
3) գործնական մասի արդյունքներ (գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկներով տրված բնութագիր)
4) ավարտական քննության գնահատական։
44. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 43-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝
Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը |
Կշռային գնահատականը (միավոր) |
դասընթացին մասնակցություն |
6 |
տեսական մասի գնահատական |
12 |
գործնական մասի արդյունքներ (գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկով տրված բնութագիր) |
12 |
ավարտական քննության գնահատական |
30 |
45. Կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝
1) ավարտական քննության արդյունքում՝
ա. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 91-100%՝ 30 կշռային միավոր,
բ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 85-90%` 28 կշռային միավոր,
գ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 80-84%` 26 կշռային միավոր,
դ. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 75-79%` 24 կշռային միավոր,
ե. քննության արդյունքներով առավելագույն հնարավորից 70-74%` 21 կշռային միավոր։
2) գործնական մասի ղեկավարի գնահատման թերթիկներով տրված բնութագիր՝
ա. Մակարդակ 1՝ 0-2 միավոր,
բ. Մակարդակ 2՝ 3-5 միավոր,
գ. Մակարդակ 3՝ 6-7 միավոր,
դ. Մակարդակ 4՝ 8-9 միավոր,
ե. Մակարդակ 5՝ 10-12 միավոր։
3) տեսական մասի գնահատականի դեպքում՝
ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 12 կշռային միավոր,
բ. առավելագույն հնարավորից 80-89%` 10 կշռային միավոր,
գ. առավելագույն հնարավորից 70-79%` 8 կշռային միավոր:
4) դասընթացին մասնակցություն`
ա. 90-100%- մասնակցություն՝ 5-6 կշռային միավոր,
բ. 85-89% մասնակցություն՝ 3-4 կշռային միավոր,
գ. 81-84% մասնակցություն՝ 1-2 կշռային միավոր,
դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:
45.1. Սույն կարգի 45-րդ կետի 2-րդ ենթակետում նշված մակարդակներն ունեն հետևյալ իմաստը.
1) «Մակարդակ N 1»` մասնակիցը չի կարողանում ճանաչել, հիշել և վերհիշել տերմինները կամ հասկացությունները կամ թեպետ հիշում է տերմիններն ու հասկացությունները, սակայն չի կարողանում օգտագործել կամ բացատրել դրանք.
2) «Մակարդակ N 2»՝ մասնակիցը կարողանում է բացատրել տերմիններն ու հասկացությունները, կարողանում է դասակարգել, տարանջատել դրանց կիրառման ոլորտները, կարողանում է համեմատություններ անել, սակայն չի կարողանում դրանք կիրառել պրակտիկ միջավայրում.
3) «Մակարդակ N 3»՝ մասնակիցը ընդհանուր առմամբ լրացուցիչ օգնություն և ուղղություն ցույց տալու դեպքում կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, սակայն պահանջում է մշտական վերահսկողություն.
4) «Մակարդակ N 4»՝ մասնակիցը կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, կարողանում է հիմնավորել որոշումները.
5) «Մակարդակ N 5»՝ մասնակիցը կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, կարողանում է հիմնավորել որոշումները, կարողանում է բացահայտել և կառուցել օրինաչափություններ փաստերում, ներկայացնել նոր տեսակետ, հիմնավորել նշված տեսակետը և որոշել դրա կիրառելիությունը տվյալ իրավիճակում:»,
22) 46-րդ կետում «75 և ավել» բառերը փոխարինել «45 և ավել» բառերով,
23) Ձև 1-ն և Ձև 3-ն ուժը կորցրած ճանաչել,
24) Ձև 2-ի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
« |
|
», |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական: