ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
18 ապրիլ 2023 թ. |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանի հավելվածի.
1) «III.Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծման փուլերը» III գլխի աղյուսակ N 1-ը լրացնել նոր՝ 8-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ. «8.Ներքին մակերեսների (միջավայրի) ներկառուցված և առանձին տեղաբաշխվող կահավորանք, գույք և սարքավորումներ (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցներ), ինտերիերի գեղարվեստական ձևավորում, հարդարանք՝ ըստ նախագծային առաջադրանքի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (պարտադիր է կրթական, առողջապահական, մարզական ու սոցիալական նշանակության օբյեկտների դեպքում):»,
2) «IV.Նախագծային փաստաթղթերի կազմը մեկ և երկու փուլերով մշակման դեպքում» IV գլխի.
ա. Աղյուսակ N 2-ի «Էներգախնայողությանը և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ» մասից հետո լրացնել նոր մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
Ներքին մակերեսների (միջավայրի) ներկառուցված և առանձին տեղաբաշխվող կահավորանք, գույք և սարքավորումներ (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական |
ՆՄԿ, |
X |
հասարակական նշանակության օբյեկտների համար՝ ըստ պատվիրատուի տեխնիկական առաջադրանքի |
բ. Աղյուսակ N 3-ի «Էներգախնայողությանը և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ» 11-րդ կետից հետո լրացնել նոր 11.1 և 11.2 կետեր, հետևյալ բովանդակությամբ.
« |
|
», |
գ. Աղյուսակ N 5-ը լրացնել նոր՝ 5-րդ և 6-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
« |
|
», |
դ. 5-րդ կետի «3) Ճարտարապետաշինարարական մաս» 3)-րդ ենթակետի «Ճարտարապետական լուծումներ» պարբերության «Տեքստային նյութեր» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տեքստային նյութերը ներառում են՝ նախագծվող օբյեկտի արտաքին և ներքին տեսքերի, նրա ծավալատարածական, հատակագծային և ֆունկցիոնալ լուծումների նկարագիրը և հիմնավորումը, ճարտարապետական հորինվածքի նկարագիրը և հիմնավորումը, հիմնական, օժանդակ, սպասարկման և տեխնիկական նշանակության, բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի դեպքում նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների հարդարման, հատակների, տանիքի, կախովի առաստաղների, միջնորմների, ինչպես նաև հաշմանդամություն և տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց համար կենսագործունեության պայմանների ու շահագործման մատչելիության ապահովմանն ուղղված լուծումների նկարագիրը:»,
ե. 5-րդ կետի «3) Ճարտարապետաշինարարական մաս» 3)-րդ ենթակետի «Ճարտարապետական լուծումներ» պարբերության «Գծագրական նյութեր» մասի «ա.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա. շենքերի, շինությունների հարկաբաժինների հատակագծերը (այդ թվում` նկուղի, որմնախարսխային հատվածի, տեխնիկական ընդհատակի, տեխնիկական հարկի, ձեղնահարկի, բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի դեպքում նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների), հարաչափերի (մակերեսների) և դրանց գործառնական նշանակության նշումով (սենքերի մասնագրերը),»,
զ. 5-րդ կետի «3) Ճարտարապետաշինարարական մաս» 3)-րդ ենթակետի «Կոնստրուկտիվ լուծումներ» պարբերության «ը. կոնստրուկտիվ տարրերի խոշորացված մասնագրեր» բառերից հետո լրացնել նոր պարբերություն, հետևյալ բովանդակությամբ՝ «Ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների) տեղաբաշխման, ինտերիերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական լուծումներ
Բաժինը մշակվում է տեխնիկական և նախագծային առաջադրանքների առկայությամբ՝ օբյեկտների գործառնական նշանակության, դրանց ներքին միջավայրին բնորոշ առանձնահատկությունների ու պահանջվող տեխնոլոգիական, կոնստրուկտիվ, ինժեներական ու ճարտարապետական լուծումների հաշվառմամբ՝ բազմաֆունկցիոնալ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների նախագծման, կիրառելի է որպես պարտադիր պահանջ կրթական, առողջապահական, մարզական ու սոցիալական նշանակության օբյեկտների դեպքում և ընդգրկում է՝
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ օբյեկտների ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումների, մատչելիության համընդհանուր դիզայնի կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների) տեղաբաշխման, ինտերիերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի, շահագործման անվտանգության հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական լուծումների նկարագիրը, նախատեսվող գույքի, կահավորանքի, սարքավորումների, հարդարանքի ձեռքբերման պայմանները, հիմնավորումը և համապատասխանությունը նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, սանիտարական նորմերի ու օրենսդրության պահանջներին:
Գծագրական նյութեր՝
ա. կահավորանքի, գույքի և սարքավորումների, խելամիտ հարմարեցումների, մատչելիության համընդհանուր դիզայնի կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների մասնագրերը (գույքի, կահավորանքի գծագրերը հարաչափերով, շինանյութերի, հարդարման նյութերի ու սարքավորումների ցանկը և մակնշումը, երաշխիքային ժամկետները), տեղաբաշխումն ըստ հարկաբաժինների:»:
2. Սույն հրամանով նախագծային փաստաթղթերի կազմի և բովանդակության նկատմամբ սահմանված պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2023 թվական: