Basic information
Number
N 689-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.07.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.06.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.06.2009
Effective date
01.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2009 թվականի N 689-Ա

 

ԳԵՎՈՐԳ ՂԱՆԴԻԼՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`

1) Գևորգ Համբարձումի Ղանդիլյանին (ծնվ.` 1991 թվականի փետրվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Շահումյան փող., տուն 306): Սովորում է Չարենցավանի N 3 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում.

2) Գոռ Նորայրի Երանոսյանին (ծնվ.` 1991 թվականի մարտի 16-ին, քաղ. Երևան, Կոնդի թաղամաս, տուն 227): Սովորում է Երևանի N 167 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 30

Երևան