Basic information
Number
N 565-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.05.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.05.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.05.2009
Effective date
28.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2009 թվականի N 565-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման աճուրդների անցկացման հետ կապված վճարումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի ստորաբաժանումում բացել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Աճուրդների կազմակերպման ֆոնդ» անվանմամբ արտաբյուջետային միջոցների դեպոզիտային հաշիվ։

2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքը ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման աճուրդներին մասնակցելու համար մասնակցի մուծած նախավճարն է, իսկ ելքը կատարվում է մասնակիցների կողմից վճարված նախավճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան վերադարձման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին գումարները հաշվեգրելու նպատակով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 27

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation