ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2023 թ. |
N 255-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի հունվարի 19-ին ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2013 թվականի ապրիլի 5-ին տրված թիվ Կ-ԲՕ-001813, 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-002356, թիվ Կ-ԲՕ-002357, 2019 թվականի մարտի 7-ին տրված թիվ Կ-ԲՕ-002521, 2019 թվականի ապրիլի 18-ին տրված թիվ Կ-ԲՕ-002536, 2020 թվականի նոյեմբերի 6-ին տրված թիվ Կ-ԲՕ-002789, 2021 թվականի հունիսի 23-ին տրված թիվ Կ-ԲՕ-002932, 2021 թվականի սեպտեմբերի 9-ին տրված թիվ Կ-ԲՕ-003023, 2021 թվականի հոկտեմբերի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-003064, 2022 թվականի հունվարի 21-ին տրված թիվ Կ-ԲՕ-003128, 2022 թվականի մարտի 21-ին տրված թիվ Կ-ԲՕ-003169, 2022 թվականի ապրիլի 6-ին տրված թիվ Կ-ԲՕ-003185, 2022 թվականի հունիսի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-003227, թիվ Կ-ԲՕ-003228, 2022 թվականի հուլիսի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-003245, թիվ Կ-ԲՕ-003246, թիվ Կ-ԲՕ-003247, 2022 թվականի օգոստոսի 12-ին տրված թիվ Կ-ԲՕ-003268 և 2022 թվականի հոկտեմբերի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-003312 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել` լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` ք. Երևան, Կենտրոն, Վարդանանց Փ. /Շ/ 18/1 /51, 53 Տ.:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Պարտականությունները կատարող |
Լ. Նանուշյան |