Գլխավոր տեղեկություն
Համար
N 32
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

8 հուլիսի 2015 թվականի N 32

 

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՆԻՍՏԻ N 38 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 18-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրության 18-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ծրագրի 9-րդ` «Միջոցառումների իրականացման ժամանակացույց» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) ուժը կորցրած ճանաչել ծրագրի NN 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թ.

հուլիսի 8-ի նիստի N 32
արձանագրային որոշման

 

 «9. Ծրագրի միջոցառումների իրականացման ժամանակացույց

Միջոցառում

Նպատակ

Ակնկալվող արդյունք

Պատասխանատու մարմին

Ֆինանսական ապահովում

Ժամկետ

1. Ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման, օրենսդրական արդյունավետ դաշտի ձևավորման և ֆինանսական հոսքերի ներգրավման գործուն համակարգի ներդրման ապահովում

1) Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործում

Բազմաբնակարան շենքի արդյունավետ կառավարման մոդելի ներդրմամբ օրենսդրական դաշտի ձևավորում

Բնագավառը կարգավորող հիմնական օրենքի նախագիծ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

 Ֆինանսավորում չի պահանջվում

 2015 թվական

2) Անշարժ գույքի և բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման կադրերի պատրաստում և վերապատրաստում

Կադրերի պատրաստման հենքի առկայություն

Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ներդրված կրթական ծրագրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

սկսած 2012 թվականից, շարունակելի

3)Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գրանցում

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գրանցում և տեղեկատվության հասանելիության ապահովում

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գրանցում և ներդրված ռեգիստրի համակարգ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում

 2. Ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ սեփականության իրավունքի ընկալման և իրազեկվածության բարձրացում

1) Իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկում և տեղեկատվության տարածում

Հանրային իրազեկման և սեփականատերերի իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացվածության տարածում

 Հանրային իրազեկման և տեղեկատվության տարածման սահմանված հստակ քայլեր և այդ ուղղությամբ միջոցառումների իրականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում

2) Բազմաբնակարան շենքի պահպանման պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերի թափանցիկության ապահովման և դրանց կատարման վերահսկման գործուն համակարգի ներդրում

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովում

Բազմաբնակարան շենքի կառավարման բյուջեի կազմման և դրա վերահսկողության ուղեցույցներ, ինչպես նաև պարտադիր նորմերի պահանջների կատարման վերահսկման կարգ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում

1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում

 3. Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի բարելավում, պետության մասնակցության շրջանակների հստակեցում և հեռանկարային զարգացման ապահովում

1) Բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածք-ների պահպանմանն ուղղված պետական աջակցության (սուբսիդավորման) մեխանիզմների ներդրում

Ենթակառուցվածքների զարգացման նպատակով պետական աջակցության ապահովում

Սուբսիդավորման ուղղությունների և ծախսերի ներառում համապատասխան ՀՀ ՄԺԾԾ-ում և տարեկան բյուջեներում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում

2) Բնակարանային նպաստների և փոխառության համակարգի ներդրում

Բազմաբնակարան շենքերում բնակվող, սոցիալապես անա-պահով ընտանիքներին պետական աջակ-ցության տրամադրում

Հաստատված նպաստների տրամադրման մեխանիզմների կարգավորում, ներդրված համապատասխան համակարգ, նպաստների տրամադրման համար ծախսերի նախատեսում համապատասխան ՄԺԾԾ-ում և տարեկան բյուջեներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ օրենքով չարգելված միջոցներ (համակարգի ներդրման մասով)

Պետական բյուջե (նպաստների տրամադրման մասով)

1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում

3) Բազմաբնակարան շենքերի անձնագրավորում

Բազմաբնակարան շենքերի և ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ապահովում

Բազմաբնակարան շենքերի անձնագրավորման իրականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի միջոցներ (համաձայնությամբ)

1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում

4) Արագ, տեսանելի արդյունքների ապահովում

ՀՀ մարզերի բնակավայրերի բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի բարելավում

Հատկացված Ֆինանսական միջոցների հաշվին իրականացված բազմաբնակարան շենքերի ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Պետական բյուջե

սկսած 2011-2012 թվականներ (կատարված է)

5) Պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) կիրառմամբ բնակարանային ֆոնդի ձևավորման, դրա կառավարման, ինչպես նաև ենթակառուցվածքների վերանորոգման ուղղությամբ ծրագրի մշակում և իրականացում

ՊՄԳ-ի կիրառման բարենպաստ դաշտի ձևավորում:

Մշակված և սահմանված կարգով հաստատված համապատասխան ծրագիր, ինչպես նաև դրա իրականացման մեկնարկ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

ՀՀ օրենքով չարգելված միջոցներ

Պետական բյուջե

1.1 կետով նախատեսված օրենքի ընդունումից հետո` օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան