ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 նոյեմբերի 2022 թ. |
N 63-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 10-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 63-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ԹԵՄԱ 1.1 | |
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ | |
Հիմնական նպատակը | |
1.Ձևավորել պատկերացումներ նոր դարաշրջանում կիրառվող զինատեսակների և դրանց կիրառմամբ պայմանավորված ռազմավարության և մարտավարության վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի նոր դարաշրջանում հայտնի դարձած զինատեսակները: Դավիթ Բեկի, Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի, ինչպես նաև ֆիդայական շարժման ժամանակ, մայիսյան հերոսամարտերում կիրառած ռազմավարությունը, մարտավարական սկզբունքը և տակտիկական հնարները: 1918-1920 թվականների հայկական բանակի կառուցվածքը: | |
Բովանդակություն | |
1.17-րդ դարում Սյունիքի ազատագրական պայքարը։ Դավիթ բեկի ռազմավարությունն ու մարտավարությունը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են տվյալ ժամանակաշրջանում կիրառված զինատեսակները, դրանց ռազմավարական և մարտավարական մտահղացումների ազդեցությունը ճակատամարտի ելքի վրա: |
1.Անհատ և հարաբերություններ |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ23, Մ24, Մ36 | |
ԹԵՄԱ 2.1 | |
ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ | |
Հիմնական նպատակը | |
1.Ձևավորել՝ պատկերացումներ մարտական իրավիճակում հմտորեն հրաձգության և խրամատավորման համար տեղի ընտրության և պաշտպանողական մարտի վարման վերաբերյալ, ապահովելով սեփական անվտանգությունը և մարտական առաջադրանքի հաջող կատարումը։ | |
Վերջնարդյունքներ | |
1.Ընտրի հրաձգության և խրամատավորման ճիշտ տեղը, դիրքավորվի, քողարկվի, դիտարկի և ոչնչացնի պայմանական հակառակորդին։ | |
Բովանդակություն | |
1.Հրաձգության և խրամատավորման համար տեղի ընտրությունը: Պաշտպանողական մարտի վարումը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Համացանցի միջոցով ուսումնասիրում են տեսաֆիլմեր «Զինվորի գործողությունը պաշտպանությունում» թեմայի վերաբերյալ։ |
1.Համակարգ և մոդել |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ2, Մ12, Մ15, Մ31, Մ33, Մ45 | |
ԹԵՄԱ 2.2 | |
ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԱԶՄԵՐԹԻ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել՝ | |
Վերջնարդյունքներ | |
1.Մեկնաբանի զինվորի գործողությունները ռազմերթի ժամանակ | |
Բովանդակություն | |
1.Գործողությունները ռազմերթի ժամանակ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Համացանցի միջոցով ինքնուրույն (խմբով) ուսումնասիրում են համապատասխան տեսադասերը և կատարում քննարկումներ։ |
Ժամանակ և տարածություն |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ6, Մ14, Մ15, Մ25, Մ33, Մ38, Մ44, Մ45 | |
ԹԵՄԱ 3.1 | |
«ԿՐԱԿՈՑ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ: ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՁԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (ԲԱԼԻՍՏԻԿԱ) | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել՝ | |
Վերջնարդյունքներ | |
1.Տարբերի «Կրակոց» հասկացությունը ռազմագիտական այլ հասկացություններից, որոնք օրգանական կապի մեջ են «Կրակոց» հասկացության հետ: | |
Բովանդակություն | |
«Կրակոց» հասկացության սահմանումը: Ներքին եվ արտաքին ձգաբանություն (բալիստիկա): | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Սահմանում են «Կրակոց» հասկացությունը: Դասարանին են ներկայացնում ներքին եվ արտաքին ձգաբանության (բալիստիկա) տարբերությունները: |
1.Օրինաչափություն |
Միջառարկայական կապեր | |
Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ Աչքի ֆոկուս: Հետհարվածի դիմակայում։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ5, Մ33, Մ44, Մ45 | |
ԹԵՄԱ 3.2 | |
ԱՎՏՈՄԱՏՈՎ ԿՐԱԿ ՎԱՐԵԼԸ (ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ` ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԱՐԿՂ ՀԱ-83-Ի ԿԻՐԱՌՄԱՄԲ) | |
Հիմնական նպատակը | |
Ձևավորել՝ | |
Վերջնարդյունքներ | |
1.Ներկայացնի անվտանգության կանոնները հրաձգության ժամանակ: | |
Բովանդակություն | |
1.Ինքնաձիգից հրաձգություն իրականացնելու կանոնների ներկայացումը։ Ինքնաձիգի հնարավոր խափանումները հրաձգության ժամանակ և դրանց վերացման եղանակները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Դասարանին ներկայացնում են հրաձգության ժամանակ անվտանգության կանոնները: |
1.Կառուցվածք և գործառույթ |
Միջառարկայական կապեր | |
1.Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն, ցատկունակություն, կոորդինացիա, հավասարակշռություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ5, Մ33, Մ44, Մ45 | |
ԹԵՄԱ 3.3 | |
ՊԿ ԳՆԴԱՑՐԻ, ՍՎԴ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆԻ, ՌՊԳ-7 ՁԵՌՔԻ ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՆՌՆԱԿԱՆԵՏԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ | |
Հիմնական նպատակը | |
Բացատրել՝ | |
Վերջնարդյունքներ | |
1.Ներկայացնի ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը: | |
Բովանդակություն | |
ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի նշանակության, մարտավարատեխնիկական բնութագրերի և կառուցվածքի ներկայացումը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Պատրաստում են ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի վերաբերյալ սահիկաշար և ներկայացնում դասարանին: |
Կառուցվածք և գործառույթ |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ33, Մ44, Մ45 | |
ԹԵՄԱ 4.1/2/3/4 | |
ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ԵՎ ԿԻԼՈՄԵՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԸ: ԴԻՐԵԿՑԻՈՆ ԱՆԿՅՈՒՆԸ, ԻՐԱԿԱՆ ԱԶԻՄՈՒՏԸ, ՄԻՋՕՐԵԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄԸ: ԴԻՐԵԿՑԻՈՆ ԱՆԿՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ: ԴԻՐԵԿՑԻՈՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԶԻՄՈՒՏԻՆ ԱՆՑՆԵԼԸ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ: ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԶԻՄՈՒՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՐՏԵԶՈՎ՝ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ | |
Հիմնական նպատակը | |
1. Ձևավորել պատկերացում՝ | |
Վերջնարդյունքներ | |
1.Նկարագրի և տարբերի տեղագրական քարտեզի կոորդինատային և կիլոմետրային ցանցերը: | |
Բովանդակություն | |
1.Տեղագրական քարտեզի կոորդինատային եվ կիլոմետրային ցանցերը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Համաձայն զինվորական ղեկավարի կողմից տրված առաջադրանքների որոշում են իրենց տեղադիրքը, դիրեկցիոն անկյունը՝ քարտեզով: |
1.Համակարգ և մոդել |
Միջառարկայական կապեր | |
Աշխարհագրություն: Բնագիտություն: Քարտեզ, ռելիեֆ, մասշտաբ, տեղանքի տարատեսակներ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ6, Մ14, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 5.1 | |
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
Ծանոթացնել՝ | |
Վերջնարդյունքներ | |
1.Ճանաչի և տարբերի ականապայթյունային և ոչ պայթյունային ինժեներական արգելափակոցները: | |
Բովանդակություն | |
Ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցներ: Ականապայթյունային արգելափակոցների կառուցվածքը, նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների վերաբերյալ նյութեր՝ դրանց կառուցվածքն ու գործողությունը: |
1.Կառուցվածք և գործառույթ |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ6, Մ14, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 5.2 | |
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ: ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ | |
Հիմնական նպատակը | |
1.Իրազեկել ականների հետ վարվելու անվտանգության կանոնները: | |
Վերջնարդյունքներ | |
1.Ճանաչի և տարբերի ինժեներական արգելափակոցները: | |
Բովանդակություն | |
Ինժեներական արգելափակոցների հաղթահարումը: Ականների հետ վարվելու անվտանգության կանոնները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ինժեներական արգելափակոցների վերաբերյալ նյութեր՝ դրանց կառուցվածքն ու գործողությունը: |
1.Կառուցվածք և գործառույթ |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ6, Մ14, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 6.1 | |
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ՝ ՏԵՂՈՒՄ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ | |
Հիմնական նպատակը | |
1.Ձևավորել Շարային կանոնադրության նորմը: | |
Վերջնարդյունքներ | |
Կատարի «Զինվորական ողջույն» տեղում և շարժման ընթացքում՝ շարային կանոնադրության պահանջների համապատասխան | |
Բովանդակություն | |
Զինվորական ողջույնի կատարումը առանց զենքի. | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Ցուցադրել շարային վարժաձևերը՝ |
Անհատ և հարաբերություններ |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 7.1 | |
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1.Ուսուցանել զինվորական կարգապահության էությունը և նշանակությունը: | |
Վերջնարդյունքներ | |
1.Գիտի զինվորական կարգապահության էությունն ու նշանակությունը: | |
Բովանդակություն | |
Զինվորական կարգապահություն, խրախուսանքներ և կարգապահական տույժեր: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Զինվորական ղեկավարի ուղղորդմամբ անհատապես ուսումնասիրում են «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի» զինծառայողներին տրվող խրախուսանքների և կարգապահական տույժերի վերաբերյալ նորմերը։ |
1.Անհատ և հարաբերություններ |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ24, Մ32, Մ34, Մ38 | |
ԹԵՄԱ 8.1 | |
ԻՄԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՔԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՔ) | |
Հիմնական նպատակը | |
1.Բացատրել ուշադրությունը՝ որպես զինվորական գործունեություն ծավալելու կարևորագույն գործոն: | |
Վերջնարդյունքներ | |
1.Պատկերացում ունի «Ուշադրություն» հասկացության մասին, տարբերակում է ուշադրության հիմնական տեսակները և ազդեցությունները զինվորական ծառայության վրա։ | |
Բովանդակություն | |
Ուշադրություն, տեսակները։ Հույզեր, զգացմունքներ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Զրույց զինվորական հոգեբանի հետ: |
1.Կայունություն և փոփոխություն |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ31, Մ32, Մ34, Մ36, Մ37, Մ45 | |
ԹԵՄԱ 9.1 | |
ԼԵՌՆԵՐ։ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ | |
Հիմնական նպատակը | |
1.Տալ պատկերացումներ՝ | |
Վերջնարդյունքներ | |
1.Նկարագրի լեռնային ռելիեֆը: | |
Բովանդակություն | |
Լեռներ։ Լեռնային պայմանները։ Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Համացանցի միջոցով դիտում են տեսաֆիլմեր լեռնային զորքերի մասին։ |
1.Կայունություն և փոփոխություն |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ14, Մ15, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 10.1 | |
ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ՀԱՏՈՒԿ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ: ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ և ՈՉ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԻՆՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ: ՎԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ | |
Հիմնական նպատակը | |
Բացատրե՛լ արագ և ճիշտ արձագանքել ստեղծված արտակարգ իրավիճակին, մնալ կենդանի և անվնաս: | |
Վերջնարդյունքներ | |
1.Տիրապետի հատուկ օբյեկտներում ծագած տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոններին: | |
Բովանդակություն | |
1.Հրդեհներ և պայթյուններ: Հիդրոդինամիկական վթարներ: Վարքի կանոնները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Դիտել տեսաֆիլմ՝ հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակների վերաբերյալ։ Կազմակերպել քննարկում։ |
1.Օրինաչափություն |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Կարողանան նյութը ներկայացնել համակարգված, իրենց մտքերը արտահայտել գրագետ, տրամաբանված և համոզիչ։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ38, Մ43, Մ45 | |
ԹԵՄԱ 11.1 | |
ՎԵՐՔԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1.Հաղորդե՛լ | |
Վերջնարդյունքներ | |
1.Կատարի տուժածների զննումը, արագ կողմնորոշվի տուժածի վիճակում: Կատարի տուժածների տեսակավորում: | |
Բովանդակություն | |
Վնասվածքների տեսակները։ Վերքեր։ Լարան։ Վիրակապական նյութեր և միջոցներ։ Վերքի մշակումը և վիրակապում։ Վերքի ախտահանման նյութեր և միջոցներ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Իրավիճակի մոդելավորում և հրատապ գործողությունների փուլերի խաղարկում դասարանում: |
Նյութ, էներգիա |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ25, Մ38, Մ43, Մ45 | |
ԹԵՄԱ 11.2 | |
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1.Հաղորդել տեղեկություն | |
Վերջնարդյունքներ | |
1.Իրականացնի տուժածի զննումը, արագ որոշի արյունահոսության տեսակը, առաջացման պատճառը, ծանրության աստիճանը: | |
Բովանդակություն | |
1.Արտաքին արյունահոսություններ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Կատարում են պայմանական տուժածի արյունահոսության դադարեցում սեղմման, ճնշող վիրակապի և լարանի օգնությամբ: |
1.Պատճառ հետևանք |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ32, Մ38, Մ43, Մ45 | |
ԹԵՄԱ 11.3 | |
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ: ԽԱՅԹՈՑՆԵՐ ԵՎ ԿԾԱԾ ՎԵՐՔԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1.Հաղորդել տեղեկություն՝ | |
Վերջնարդյունքներ | |
Իրականացնի անհետաձգելի օգնություն կենցաղային թունավորումների, օձերի և թունավոր միջատների խայթոցների դեպքում: | |
Բովանդակություն | |
Կենցաղային թունավորումներ:Խայթոցներ և կծած վերքեր (օձ, կարիճ, կրետ, մեղու, շուն, գայլ և այլն)։ Ալերգիկ ռեակցիաներ։ Նախազգուշական միջոցառումները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1.Համացանցի միջոցով դիտում են կենցաղային թունավորումների, խայթոցների և կծած վերքերի մասին նյութեր՝ համակարգում են դրանք, ներկայացնում դասարանին և կատարում քննարկում: |
1.Պատճառ և հետևանք |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա: Համակարգ , համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ14, Մ15, Մ32, Մ38, Մ43, Մ45 |
(հավելվածը խմբ. 08.02.23 N 04-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.02.2023, N 04-Ն | 15.02.2023, N 63-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|