Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
24.11.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 նոյեմբերի 2022 թ.

N 63-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 10-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

 2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 63-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

ԹԵՄԱ 1.1

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ

Հիմնական նպատակը

1.Ձևավորել պատկերացումներ նոր դարաշրջանում կիրառվող զինատեսակների և դրանց կիրառմամբ պայմանավորված ռազմավարության և մարտավարության վերաբերյալ:
2.Նոր դարաշրջանում Ազգի համար պայքարի ելած նվիրյալների օրինակով՝ ձևավորել հայրենիքի պաշտպանության համար պատրաստակամություն, նվիրվածություն, անվախություն, քաջություն և այլն:

Վերջնարդյունքներ

1. Նկարագրի նոր դարաշրջանում հայտնի դարձած զինատեսակները: Դավիթ Բեկի, Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի, ինչպես նաև ֆիդայական շարժման ժամանակ, մայիսյան հերոսամարտերում կիրառած ռազմավարությունը, մարտավարական սկզբունքը և տակտիկական հնարները: 1918-1920 թվականների հայկական բանակի կառուցվածքը:
2. Գծապատկերների տեսքով ներկայացնի ճակատամարտերում կիրառած մարտավարական հնարները:
3. Արժևորի ազատագրական պայքարի համար դուրս ելած նվիրյալներին:
4. Հայտնի դիրքորոշում նոր դարաշրջանում հայ զորավարների կողմից կիրառած ռազմավարության, մարտավարական սկզբունքների և տակտիկական հնարների վերաբերյալ:

Բովանդակություն

1.17-րդ դարում Սյունիքի ազատագրական պայքարը։ Դավիթ բեկի ռազմավարությունն ու մարտավարությունը:
2.Ֆիդայական շարժումը։ Անդրանիկ զորավարի կիրառած մարտավարությունը։
3.1-ին աշխարհամարտի ժամանակ Հայ Կամավորական շարժման ձևավորումը: Հայկական լեգեոնը:
4.Հայկական բանակը 1918–1920 թվականներին: Մայիսյան հերոսամարտերը։
5.Լեռնահայաստանի ազատագրական պայքարում Գարեգին Նժդեհի կիրառած մարտավարությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են տվյալ ժամանակաշրջանում կիրառված զինատեսակները, դրանց ռազմավարական և մարտավարական մտահղացումների ազդեցությունը ճակատամարտի ելքի վրա:
2.Համակարգում և դասարանին են ներկայացնում ազգի նվիրյալների դերը՝ երկրի պաշտպանության և ազատագրական պայքարի գործում:

1.Անհատ և հարաբերություններ
1.1.Ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)՝ հայրենասիրական ոգի, կատարած սխրանքներ:
2.Ժամանակ և տարածություն
2.1.Հին դարաշրջանից՝ մեր օրեր:

Միջառարկայական կապեր

1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։
2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:
3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:
4.Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Հին և միջին դարերի պատմություն, ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ23, Մ24, Մ36

ԹԵՄԱ 2.1

ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հիմնական նպատակը

1.Ձևավորել՝ պատկերացումներ մարտական իրավիճակում հմտորեն հրաձգության և խրամատավորման համար տեղի ընտրության և պաշտպանողական մարտի վարման վերաբերյալ, ապահովելով սեփական անվտանգությունը և մարտական առաջադրանքի հաջող կատարումը։
2.Ապահովել մարտի դաշտում զինվորի հիմնական գործողությունների կատարումը՝ պաշտպանությունում:
3.Ծանոթացնել զինվորի գործողությունները հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը, անտառում) պաշտպանվելիս:

Վերջնարդյունքներ

1.Ընտրի հրաձգության և խրամատավորման ճիշտ տեղը, դիրքավորվի, քողարկվի, դիտարկի և ոչնչացնի պայմանական հակառակորդին։
2.Համեմատի հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը, անտառում) զինվորի գործողությունները պաշտպանվելիս:

Բովանդակություն

1.Հրաձգության և խրամատավորման համար տեղի ընտրությունը: Պաշտպանողական մարտի վարումը:
2.Զինվորը հատուկ պայմաններում (բնակավայրում, լեռներում, ձմռանը, անտառում) պաշտպանվելիս:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1.Համացանցի միջոցով ուսումնասիրում են տեսաֆիլմեր «Զինվորի գործողությունը պաշտպանությունում» թեմայի վերաբերյալ։
2.Կատարում են գործողություններ՝ պաշտպանությունում (հրաձգության և խրամատավորման համար տեղի ընտրություն):

1.Համակարգ և մոդել
1.1.ՀՀԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ, վաշտ և այլն/
2.Կառուցվածք և գործառույթ
2.1.Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների.
պաշտպանությունում:

Միջառարկայական կապեր

1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։
2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:
3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:
4.Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Պատերազմների ժամանակ մարտի վարման եղանակները, դրանց առանձնահատկությունները և ռազմական գործիչներ (հռչակավոր զորավարներ)։
5.Ֆիզկուլտուրա: Դիրք: Տեղաշարժ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ2, Մ12, Մ15, Մ31, Մ33, Մ45

ԹԵՄԱ 2.2

ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԱԶՄԵՐԹԻ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հիմնական նպատակը

Ձևավորել՝
1.պատկերացումներ ռազմերթի ժամանակ գործողություններ կատարելու վերաբերյալ,
2.պատկերացումներ տեղում տեղաբաշխվելու վերաբերյալ ՝ կախված մարտական իրավիճակից։

Վերջնարդյունքներ

1.Մեկնաբանի զինվորի գործողությունները ռազմերթի ժամանակ
2.Բացատրի մարտական իրավիճակում տեղում տեղաբաշխվելու երևույթը

Բովանդակություն

1.Գործողությունները ռազմերթի ժամանակ:
2.Գործողությունները տեղում տեղաբաշխվելիս:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Համացանցի միջոցով ինքնուրույն (խմբով) ուսումնասիրում են համապատասխան տեսադասերը և կատարում քննարկումներ։

Ժամանակ և տարածություն
Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված):

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:
2.Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն, ցատկունակություն, կոորդինացիա, հավասարակշռություն:
3.Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ6, Մ14, Մ15, Մ25, Մ33, Մ38, Մ44, Մ45

ԹԵՄԱ 3.1

«ԿՐԱԿՈՑ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ: ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՁԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (ԲԱԼԻՍՏԻԿԱ)

Հիմնական նպատակը

Ձևավորել՝
1.պատկերացումներ «Կրակոց» հասկացության վերաբերյալ,
2.պատկերացումներ ներքին եվ արտաքին ձգաբանության (բալիստիկա) վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1.Տարբերի «Կրակոց» հասկացությունը ռազմագիտական այլ հասկացություններից, որոնք օրգանական կապի մեջ են «Կրակոց» հասկացության հետ:
2.Համեմատի և բացատրի ներքին և արտաքին ձգաբանություն (բալիստիկա) հասկացությունները:

Բովանդակություն

«Կրակոց» հասկացության սահմանումը: Ներքին եվ արտաքին ձգաբանություն (բալիստիկա):

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Սահմանում են «Կրակոց» հասկացությունը: Դասարանին են ներկայացնում ներքին եվ արտաքին ձգաբանության (բալիստիկա) տարբերությունները:

1.Օրինաչափություն
1.1.Տարվա եղանակների /գարուն, ամառ, աշուն, ձմեռ/ փոփոխության ազդեցությունը:
1.2.Բնության մեջ տեղի ունեցող երևույթներ /գիշեր-ցերեկ(երկնային լուսատուներ՝ արև, լուսին, աստղեր), անձրև-ձյուն (սառույց, վտակներ), բուսականություն (խոտածածկույթի, թփերի, ծառերի աճ):
2.Պատճառ և հետևանք
Կրակոց, գնդակի թռիչք, հետագծի գոյացում:
3.Ժամանակ և տարածություն
Գնդակի թռիչքը տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված):

Միջառարկայական կապեր

Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ Աչքի ֆոկուս: Հետհարվածի դիմակայում։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ5, Մ33, Մ44, Մ45

ԹԵՄԱ 3.2

ԱՎՏՈՄԱՏՈՎ ԿՐԱԿ ՎԱՐԵԼԸ (ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ` ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԱՐԿՂ ՀԱ-83-Ի ԿԻՐԱՌՄԱՄԲ)

Հիմնական նպատակը

Ձևավորել՝
1.պատկերացումներ հրաձգության կանոնների տիրապետման վերաբերյալ,
2.պատկերացումներ հրաձգության ժամանակ ինքնաձիգի հնարավոր խափանումների և դրանք տեղում վերացնելու վերաբերյալ,
3.ինքնաձիգից օգտվելու կարողություններ՝ հրամանատարական արկղի միջոցով հրաձգության վարժություններ կատարելու համար:

Վերջնարդյունքներ

1.Ներկայացնի անվտանգության կանոնները հրաձգության ժամանակ:
2.Գիտի հրաձգության կանոնները։
3.Լիցքավորի փամփշտատուփը:
4. Ընդունի ինքնաձիգից կրակ վարելու հիմնական դիրքը:
5.Ճիշտ նշանառությամբ կրակ վարի անշարժ նշանակետի վրա:
6.Ստուգի և վերացնի ինքնաձիգից հրաձգության ժամանակ ի հայտ եկած (պայմանական) խափանումները։

Բովանդակություն

1.Ինքնաձիգից հրաձգություն իրականացնելու կանոնների ներկայացումը։ Ինքնաձիգի հնարավոր խափանումները հրաձգության ժամանակ և դրանց վերացման եղանակները:
2. Գործնական հրաձգության վարումը ինքնաձիգից. անվտանգության կանոնների հրահանգավորում, նորմացույցների կատարում (ինքնաձիգից կրակ վարելու դիրքը, ճիշտ նշանառության կատարումը, փամփուշտների լիցքավորման կարգը), հրաձգության վարումը անշարժ թիրախի վրա:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1.Դասարանին ներկայացնում են հրաձգության ժամանակ անվտանգության կանոնները:
2.Լիցքավորում են փամփշտատուփը:
3.Ընդունում են ինքնաձիգից կրակ վարելու դիրքը:
4.Կատարում են ճիշտ նշանառության վարժանք:Վարում են հրաձգություն անշարժ թիրախի վրա:
5.Վերացնում են ինքնաձիգի (պայմանական) խափանումը։

1.Կառուցվածք և գործառույթ
1.1.Ինքնաձիգից կրակ վարելու դիրք:
1.2.Ճիշտ նշանառությամբ հրաձգության վարում:

Միջառարկայական կապեր

1.Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն, ցատկունակություն, կոորդինացիա, հավասարակշռություն:
2.Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։
3.Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ Աչքի ֆոկուս: Հետհարվածի դիմակայում։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ5, Մ33, Մ44, Մ45

ԹԵՄԱ 3.3

ՊԿ ԳՆԴԱՑՐԻ, ՍՎԴ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆԻ, ՌՊԳ-7 ՁԵՌՔԻ ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՆՌՆԱԿԱՆԵՏԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Հիմնական նպատակը

Բացատրել՝
1.ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի նշանակությունը,
2.ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի մարտավարատեխնիկական բնութագրերը, ընդհանուր կառուցվածքը, անվտանգության կանոնները, տեղափոխման կարգը և աշխատանքի սկզբունքները:

Վերջնարդյունքներ

1.Ներկայացնի ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը:
2.Ցուցադրի (նկարագրի) ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի կառուցվածքը:
3.Գիտի ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի հետ վարվելու անվտանգության կանոնները, տեղափոխման կարգը:

Բովանդակություն

ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի նշանակության, մարտավարատեխնիկական բնութագրերի և կառուցվածքի ներկայացումը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Պատրաստում են ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի վերաբերյալ սահիկաշար և ներկայացնում դասարանին:

Կառուցվածք և գործառույթ
ՊԿ գնդացրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետի մասերն ու մեխանիզմները:

Միջառարկայական կապեր

1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։
2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:
3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ33, Մ44, Մ45

ԹԵՄԱ 4.1/2/3/4

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ԵՎ ԿԻԼՈՄԵՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԸ: ԴԻՐԵԿՑԻՈՆ ԱՆԿՅՈՒՆԸ, ԻՐԱԿԱՆ ԱԶԻՄՈՒՏԸ, ՄԻՋՕՐԵԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄԸ: ԴԻՐԵԿՑԻՈՆ ԱՆԿՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ: ԴԻՐԵԿՑԻՈՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԶԻՄՈՒՏԻՆ ԱՆՑՆԵԼԸ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ: ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԶԻՄՈՒՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՐՏԵԶՈՎ՝ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Հիմնական նպատակը

1. Ձևավորել պատկերացում՝
1.1. տեղագրական քարտեզի կոորդինատային և կիլոմետրային ցանցերի վերաբերյալ,
1.2.դիրեկցիոն անկյան, իրական ազիմուտի, միջօրեականների մերձեցման և ուղղությունների ճշգրտման վերաբերյալ:
2. Ձևավորել տեղանքը ըստ հերթականության ուսումնասիրելու կարողություն:
3. Ուսուցանել դիրեկցիոն անկյուն կազմելու եղանակները:

Վերջնարդյունքներ

1.Նկարագրի և տարբերի տեղագրական քարտեզի կոորդինատային և կիլոմետրային ցանցերը:
2.Օգտվի տեղագրական քարտեզից (կարողանում է իրականացնել անցումը դիրեկցիոն անկյունից մագնիսական ազիմուտին և հակառակը)
3.Գիտի տեղանքի ուսումնասիրման հերթականության կարգը:
4.Կողմնորոշվի տեղանքում քարտեզով:

Բովանդակություն

1.Տեղագրական քարտեզի կոորդինատային եվ կիլոմետրային ցանցերը:
2.Դիրեկցիոն անկյունը, իրական ազիմուտը, միջօրեականների մերձեցումը եվ ուղղությունների ճշգրտումը:
3.Դիրեկցիոն անկյան կազմումը: դիրեկցիոն անկյունից մագնիսական ազիմուտին անցնելը եվ հակառակը:
4.Մագնիսական ազիմուտի որոշումը քարտեզով՝ կողմնացույցի օգնությամբ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Համաձայն զինվորական ղեկավարի կողմից տրված առաջադրանքների որոշում են իրենց տեղադիրքը, դիրեկցիոն անկյունը՝ քարտեզով:

1.Համակարգ և մոդել
1.1.Տեղագրական քարտեզները որպես Երկրի մակերևույթի որևէ մասի տարածական մոդել:
2.Մասշտաբ, համամասնություն և քանակ
2.1.Քարտեզի քանակական տվյալներ և որակական տեղեկություններ:
2.2.Երևույթի կամ օբյեկտի չափերը՝ ըստ սանդղակի:

Միջառարկայական կապեր

Աշխարհագրություն: Բնագիտություն: Քարտեզ, ռելիեֆ, մասշտաբ, տեղանքի տարատեսակներ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ6, Մ14, Մ38, Մ45

ԹԵՄԱ 5.1

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐ

Հիմնական նպատակը

Ծանոթացնել՝
1.ինժեներական արգելափակոցների տեսակներին և նշանակությանը,
2.ականադաշտերի նախազգուշացման նշաններին,
3.իրազեկել ականների հետ վարվելու անվտանգության կանոնները։

Վերջնարդյունքներ

1.Ճանաչի և տարբերի ականապայթյունային և ոչ պայթյունային ինժեներական արգելափակոցները:
2.Գիտի ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների կառուցվածքը, նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը, դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները:
3.Նկարագրի ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցներից բխող վտանգները։
4.Կարևորի ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների, ականադաշտերի նշանակությունը առաջնագծի պաշտպանության համար:
5.Նկարագրի ականադաշտերի նախազգուշացման նշանները:

Բովանդակություն

Ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցներ: Ականապայթյունային արգելափակոցների կառուցվածքը, նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների վերաբերյալ նյութեր՝ դրանց կառուցվածքն ու գործողությունը:
2.Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։
3.Ներկայացնում (նկարում) են ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցները, ականադաշտերի նախազգուշացման նշանները։

1.Կառուցվածք և գործառույթ
1.1.Ականապայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցներ. կառուցվածքն ու գործողությունը:
1.2.Ականադաշտերի նախազգուշացման նշաններ:

Միջառարկայական կապեր

1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։
2.Աշխարհագրություն: Բնագիտություն: Ռելիեֆ, տեղանքի տարատեսակներ։
3.Ֆիզիկա։ Պայթյուն առաջացնող նյութեր, անվտանգության կանոններ։
4.Քիմիա: Քիմիական միացություններ:

Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ6, Մ14, Մ38, Մ45

ԹԵՄԱ 5.2

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ: ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հիմնական նպատակը

1.Իրազեկել ականների հետ վարվելու անվտանգության կանոնները:
2.Ծանոթացնել ականադաշտերի նախազգուշացման նշաններին:
3.Ուսուցանել ինժեներական արգելափակոցների հաղթահարման կարգը:

Վերջնարդյունքներ

1.Ճանաչի և տարբերի ինժեներական արգելափակոցները:
2.Գիտի ինժեներական արգելափակոցների կառուցվածքը, նշանակությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը, դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները։
3.Նկարագրի ինժեներական արգելափակոցներից բխող վտանգները։
4.Գիտի ինժեներական արգելափակոցների հաղթահարման կարգը և կարևորի անհրաժեշտությունը մարտական գործողությունների ժամանակ:
5.Նկարագրի ականադաշտերի նախազգուշացման նշանները։

Բովանդակություն

 Ինժեներական արգելափակոցների հաղթահարումը: Ականների հետ վարվելու անվտանգության կանոնները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ինժեներական արգելափակոցների վերաբերյալ նյութեր՝ դրանց կառուցվածքն ու գործողությունը:
2.Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։
3.Ներկայացնում (նկարում) են ինժեներական արգելափակոցների հաղթահարման կարգը, ականադաշտերի նախազգուշացման նշանները։

1.Կառուցվածք և գործառույթ
1.1.Ինժեներական արգելափակոցներ. կառուցվածքն ու գործողությունը:
1.2.Ականադաշտերի նախազգուշացման նշաններ:

Միջառարկայական կապեր

1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։
2.Աշխարհագրություն: Բնագիտություն: Ռելիեֆ, տեղանքի տարատեսակներ։
3.Ֆիզիկա։ Պայթյուն առաջացնող նյութեր, անվտանգության կանոններ։
4.Քիմիա: Քիմիական միացություններ:

Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ6, Մ14, Մ38, Մ45

ԹԵՄԱ 6.1

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ՝ ՏԵՂՈՒՄ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հիմնական նպատակը

1.Ձևավորել Շարային կանոնադրության նորմը:
2.Նպաստել՝ զինվորական ողջույնի ճիշտ կատարման հմտություններին. տեղում և շարժման ընթացքում:

Վերջնարդյունքներ

Կատարի «Զինվորական ողջույն» տեղում և շարժման ընթացքում՝ շարային կանոնադրության պահանջների համապատասխան

Բովանդակություն

Զինվորական ողջույնի կատարումը առանց զենքի.
1.տեղում,
2.շարժման ընթացքում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Ցուցադրել շարային վարժաձևերը՝
1.տեղում առանց զենքի զինվորական ողջույնի կատարումը,
2.շարժման ընթացքում առանց զենքի զինվորական ողջույնի կատարումը:

Անհատ և հարաբերություններ
Զինվորական բարեկրթություն.
պետեր և ենթականեր, ավագներ և կրտսերներ:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:
2.Ֆիզկուլտուրա։ Շարային պատրաստության վարժաձևեր. շարային քայլ, վազք, շարային կեցվածք։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ38, Մ45

ԹԵՄԱ 7.1

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ

Հիմնական նպատակը

1.Ուսուցանել զինվորական կարգապահության էությունը և նշանակությունը:
2.Իրազեկել զինծառայողներին տրվող խրախուսանքների և կարգապահական տույժերի կարգի վերաբերյալ:
3.Բացատրել խրախուսանքների և կարգապահական տույժերի դաստիարակչական նշանակությունը:

Վերջնարդյունքներ

1.Գիտի զինվորական կարգապահության էությունն ու նշանակությունը:
2.Գիտի զինծառայողներին տրվող խրախուսանքներն ու կարգապահական տույժերը:
3.Կարևորի զինվորական կարգապահության դերը ծառայության ընթացքում:

Բովանդակություն

Զինվորական կարգապահություն, խրախուսանքներ և կարգապահական տույժեր:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Զինվորական ղեկավարի ուղղորդմամբ անհատապես ուսումնասիրում են «ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի» զինծառայողներին տրվող խրախուսանքների և կարգապահական տույժերի վերաբերյալ նորմերը։
2. Դասարանին են ներկայացնում.
2.1. զինծառայողներին տրվող խրախուսանքները,
2.2. զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը:

1.Անհատ և հարաբերություններ
1.1.Խրախուսանքներն ու կարգապահական տույժերի նորմերը որպես զինվորական կարգապահություն գրավական:
1.2.Խրախուսանքը և կարգապահական տույժը զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների դաստիարակման միջոց:
1.Պատճառ և հետևանք
1.1.Ծառայության մեջ աչքի ընկնելու և ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելու, անձնական հատուկ վաստակի և դրական նախաձեռնություն ցուցաբերելու համար զինծառայողին տրվում է խրախուսանք:
1.2.Ծառայողական գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ զինծառայողը ենթարկվում է կարգապահական տույժի:

Միջառարկայական կապեր

1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ:
2.Հասարակագիտություն։ Հասարակական փոխհարաբերություններ։ Իրավունքներ և պարտականություններ։
3.Պատասխանատվություն։ Քրեական և վարչական պատասխանատվություն։ Զինվորական կարգապահություն։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ24, Մ32, Մ34, Մ38

ԹԵՄԱ 8.1

ԻՄԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՔԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՔ)

Հիմնական նպատակը

1.Բացատրել ուշադրությունը՝ որպես զինվորական գործունեություն ծավալելու կարևորագույն գործոն:
2.Պատկերացումներ տալ հույզերի մասին՝ ճանաչեն մարդու բազային հույզերը և դրանց ազդեցությունը զիվորական գործունեության վրա, մասնավորապես մարտական խնդիրներ կատարելիս:
3.Տարբերակել ուշադրության տեսակները և դրանց դերը զինվորական գործունեության մեջ:

Վերջնարդյունքներ

1.Պատկերացում ունի «Ուշադրություն» հասկացության մասին, տարբերակում է ուշադրության հիմնական տեսակները և ազդեցությունները զինվորական ծառայության վրա։
2.Տիրապետի ուշադրությունը կենտրոնացնելու որոշակի հոգեբանական մեխանիզմների։
3.Ընդհանուր պատկերացում ունի հույզերի վերաբերյալ:
4.Տարանջատի հույզերը և դրանց արտահայտման ձևերը, ինչպես նաև ազդեցությունը զինվորական գործունեության վրա։

Բովանդակություն

Ուշադրություն, տեսակները։ Հույզեր, զգացմունքներ։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Զրույց զինվորական հոգեբանի հետ:

1.Կայունություն և փոփոխություն
1.1.Զինվորի հոգեվիճակի կայունությունը /Կենտրոնացվածություն: Բաշխում: Տեղափոխելիություն: Օրգանիզմի ուժերի մոբիլիզացիա/ բերում է դրական / բացասական/ փոփոխությունների:
2.Անհատ և հարաբերություններ
2.1.Հրամանատար /հոգեբան/ զինվոր համագործակցություն /զրույց, հույզեր, ապրումակցում և այլն/:
3.Անհատական և մշակութային արժեհամակարգ
3.1.Զինվորի՝ իր մշակութային փորձի փոխամցումը մյուսներին / երգ, պար, կիթառ, շեփոր և այլն/:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:
2.Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։
3.Հասարակագիտություն: Տարբեր ժամանակների պատերազմների պատմությունը. մարդկային կորուստներ և տառապանքներ։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ31, Մ32, Մ34, Մ36, Մ37, Մ45

ԹԵՄԱ 9.1

ԼԵՌՆԵՐ։ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Հիմնական նպատակը

1.Տալ պատկերացումներ՝
1.1.լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշների վերաբերյալ՝ հարձակման և պաշտպանության տեսանկյունից,
1.2.լեռնային խիստ պայմաններում գործելու նախապայմանների վերաբերյալ։

Վերջնարդյունքներ

1.Նկարագրի լեռնային ռելիեֆը:
2.Ներկայացնի լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները:
3.Թվարկի լեռնային վտանգները և դրանց հաղթահարման ձևերը:

Բովանդակություն

Լեռներ։ Լեռնային պայմանները։ Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Համացանցի միջոցով դիտում են տեսաֆիլմեր լեռնային զորքերի մասին։
Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին:

1.Կայունություն և փոփոխություն
1.1.Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշներ:
2.Պատճառ և հետևանք
2.1.Լեռնային վտանգները և դրանց նախապատրաստվելու ձևերը։

Միջառարկայական կապեր

1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր:
2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն:
3.Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Երկիր, տեղանք, լեռնային ռելիեֆ, տեղանքի օբյեկտներ կամ կողմնորոշիչներ, լեռնագագաթներ, սառցադաշտեր, տարածքի բնորոշ կլիման, օդի ճնշումը թթվածի պարունակությունը բարձր-լեռնային շրջանում, քամիները լեռներում, թթվածնային քաղց, լեռնագնացներ։
4.Կենսաբանություն։ Ֆիզիոլոգիան լեռներում․ շնչառության համակարգ, թթվածնային քաղց, արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը լեռներում, շնչարգելություն, աշխատունակություն, արևհարություն, ցրտահարություն, ջրազրկում,։
5.Ֆիզիկա։ Մթնոլորտային ճնշում, լեռնային օպտիկա, կայծակ, խոնավություն, ջրի եռման աստիճանը ըստ բարձրության։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ2, Մ14, Մ15, Մ38, Մ45

ԹԵՄԱ 10.1

ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ՀԱՏՈՒԿ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ: ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ և ՈՉ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԻՆՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ: ՎԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հիմնական նպատակը

Բացատրե՛լ արագ և ճիշտ արձագանքել ստեղծված արտակարգ իրավիճակին, մնալ կենդանի և անվնաս:

Վերջնարդյունքներ

1.Տիրապետի հատուկ օբյեկտներում ծագած տեխնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոններին:
2.Գիտի զանգվածային և ոչ ընտրողական ոչնչացման զինմիջոցների գործադրման դեպքում առաջ եկած սպառնալիքները և պաշտպանության ձևերը:

Բովանդակություն

1.Հրդեհներ և պայթյուններ: Հիդրոդինամիկական վթարներ: Վարքի կանոնները:
2.Վթարներ ուժեղ ներգործող թունավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումով: Վարքի կանոնները:
3.Միջուկային, քիմիական, կենսաբանական, երկրաֆիզիկական զենքեր: Վակուումային և թերմոբար զենքեր: Պաշտպանության ձևերը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1.Դիտել տեսաֆիլմ՝ հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակների վերաբերյալ։ Կազմակերպել քննարկում։
2.Իրականացնել ուսումնական տարահանում դպրոցում՝ հրդեհների, պայթյունների, հիդրոդինամիկական վթարների հետ կապված սցենարներով:
3.Անցկացնել աշակերտական անձնակազմի նախնական հրահանգավորում, գործառույթների բաշխում, տարահանում և արդյունքների վերլուծում:

1.Օրինաչափություն
1.1.Հատուկ օբյեկտներում տեխնածին արտակարգ իրավիճակներ:
2.Պատճառ և հետևանք
2.1.Հրդեհներ, պայթյուններ, հիդրոդինամիկական վթարներ: Ֆիզիկական և նյութական կորուստ

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Կարողանան նյութը ներկայացնել համակարգված, իրենց մտքերը արտահայտել գրագետ, տրամաբանված և համոզիչ։
2.Ֆիզիկա: Էլեկտրական հոսանք: Ամրություն: Ռադիացիա, ատոմային էներգիա, ատոմակայաններ: Ջերմամիջուկային ռեակցիա: Ատոմային զենք:
3.Քիմիա: Քիմիական ակտիվ, թունավոր նյութեր, քլոր: Ծանր մետաղներ: Քիմիական զենք:
4.Կենսաբանություն: Քիմիական և ջերմային այրվածքներ, պաշտպանությունը: Վիրուսներ: Կենսաբանական զենք:

Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ38, Մ43, Մ45

ԹԵՄԱ 11.1

ՎԵՐՔԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Հիմնական նպատակը

1.Հաղորդե՛լ
1.1.վերքերի վերաբերյալ տեղեկություն. սահմանումը, տեսակները (կտրած, ծակած, կծած, հրազենային, անդամահատված, օտար մարմնով վերքեր և այլն), առաջացման մեխանիզմները, նշանները, վտանգը, և առաջին օգնության հիմունքները,
1.2.վնասվածքների վերաբերյալ. ձևերը և տեսակները,
1.3.առաջին օգնության ցուցաբերման, տուժածների տարահանման և տեղափոխման հիմունքները և անհրաժեշտ միջոցները:

Վերջնարդյունքներ

1.Կատարի տուժածների զննումը, արագ կողմնորոշվի տուժածի վիճակում: Կատարի տուժածների տեսակավորում:
2.Կազմակերպի առաջին օգնությունը տարբեր վերքերի դեպքում:
3.Ճիշտ ներկայացնի վնասող ազդակի ազդեցության վերացման եղանակները, վնասված հյուսվածքի առաջնային մշակումը:
4.Իրականացնի տարբեր մարմնամասերում առկա օտար մարմնի անշարժացումը ձեռքի տակ եղած միջոցներով:
5.Իրականացնի առաջին օգնության ցուցաբերումը, տուժածների տարահանումը և տեղափոխումը:

Բովանդակություն

Վնասվածքների տեսակները։ Վերքեր։ Լարան։ Վիրակապական նյութեր և միջոցներ։ Վերքի մշակումը և վիրակապում։ Վերքի ախտահանման նյութեր և միջոցներ։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Իրավիճակի մոդելավորում և հրատապ գործողությունների փուլերի խաղարկում դասարանում:

Նյութ, էներգիա
Լարան։ Վիրակապական նյութեր և միջոցներ։

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:
2.Կենսաբանություն: Մարմնի անատոմիա՝ մկանային համակարգ, վնասվածքներ և վերքեր, արյունատար համակարգ, արյունահոսություն։
3.Քիմիա։ Քիմիական նյութերին՝ ջրածնի պերօքսիդ, յոդ և դրանց կիրառման կարգին:

Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ25, Մ38, Մ43, Մ45

ԹԵՄԱ 11.2

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիմնական նպատակը

1.Հաղորդել տեղեկություն
1.1.արյունահոսության տեսակների, առաջացման պատճառների, հիմնական ախտանիշների, ծանրության աստիճանների վերաբերյալ,
1.2.արյունահոսությունների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման հիմունքների վերաբերյալ,
1.3.վնասվածքային շոկի, նրա տեսակների, առաջացման պատճառների և ցուցաբերվող առաջին օգնության վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1.Իրականացնի տուժածի զննումը, արագ որոշի արյունահոսության տեսակը, առաջացման պատճառը, ծանրության աստիճանը:
2.Տիրապետի արտաքին արյունահոսությունների ժամանակավոր դադարեցմանը ձեռքի տակ եղած և հաշվեցուցակային միջոցներով (ճնշող վիրակապ, առավելագույն տարածում և ծալում, սեղմման կետեր, լարան, ոլորան և այլն):
3.Կողմնորոշվի ներքին արյունահոսության դեպքում և ցուցաբերի առաջին օգնություն:
4.Որոշի քթային արյունահոսության տեսակը և ցուցաբերի առաջին օգնություն:
5.Ցուցաբերի անհետաձգելի օգնություն արյունահոսությունների ժամանակ և իրականացնի արյունահոսություններով տուժածի խնամքը:
6.Տարբերակի շոկերը, ճանաչի նշանները, և ընտրի առաջին օգնության ցուցաբերման հերթականությունը, ելնելով հայտնաբերած վնասվածքներից և տուժածի ծանրության աստիճանից:

Բովանդակություն

1.Արտաքին արյունահոսություններ:
2.Ներքին արյունահոսություն: Վնասվածքային շոկ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1.Կատարում են պայմանական տուժածի արյունահոսության դադարեցում սեղմման, ճնշող վիրակապի և լարանի օգնությամբ:
2.Տեսակավորում և տարահանում են արյունահոսող տուժածին:
3.Կատարում են շոկի կանխարգելման, զարգացման և նվազեցման ուղղությամբ տարվող քայլերը:
4.Որոշում են վնասվածքային շոկի ծանրության աստիճանը:

1.Պատճառ հետևանք
1.1.Արյունահոսություն: Շոկ:
2.Կայունություն և փոփոխություն
2.1.Արյունահոսության դադարեցում, տեսակավորում:
2.2.Շոկի կանխարգելում:

Միջառարկայական կապեր

1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:
2.Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա, արյունատար համակարգ, արյունահոսություն և մարդու նյարդային համակարգ։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ32, Մ38, Մ43, Մ45

 ԹԵՄԱ 11.3

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ: ԽԱՅԹՈՑՆԵՐ ԵՎ ԿԾԱԾ ՎԵՐՔԵՐ

Հիմնական նպատակը

1.Հաղորդել տեղեկություն՝
1.1.կենցաղային էթիլ և մեթիլ սպիրտի, էթիլեն գլիկոլի (անտիֆրիզ), նավթամթերքների (բենզինի գոլորշիներ, կերոսին), շմոլ գազի (ածխածնի մոնօքսիդ), բոտուլիզմի թունավորումների վերաբերյալ,
1.2.օձերի և թունավոր միջատների խայթոցների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

Իրականացնի անհետաձգելի օգնություն կենցաղային թունավորումների, օձերի և թունավոր միջատների խայթոցների դեպքում:

Բովանդակություն

Կենցաղային թունավորումներ:Խայթոցներ և կծած վերքեր (օձ, կարիճ, կրետ, մեղու, շուն, գայլ և այլն)։ Ալերգիկ ռեակցիաներ։ Նախազգուշական միջոցառումները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1.Համացանցի միջոցով դիտում են կենցաղային թունավորումների, խայթոցների և կծած վերքերի մասին նյութեր՝ համակարգում են դրանք, ներկայացնում դասարանին և կատարում քննարկում:
2.Կատարում են պայմանական տուժածի անհետաձգելի օգնության կազմակերպում:

1.Պատճառ և հետևանք
1.1.Իրազեկված /պաշտպանված/ նախազգուշական միջոցառումներ:
2.Նյութ, էներգիա
2.1.Քիմիական նյութերից /միացություններից/ թունավորումներ, ալերգիկ ռեակցիաներ:

Միջառարկայական կապեր

1.Ինֆորմատիկա: Համակարգ , համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։
2.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ:
3.Կենսաբանություն։ Թունավոր կենդանիներ: Թունավորումներ և ալերգիկ ռեակցիաներ։

Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ14, Մ15, Մ32, Մ38, Մ43, Մ45

(հավելվածը խմբ. 08.02.23 N 04-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: