ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
27 մարտի 2023 թ. |
N 111-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով՝
Հրամայում եմ`
1. Սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ստեղծել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմն ու աշխատակարգը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
27 մարտի 2023 թ. ք. Երևան |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
|
Հավելված շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի 27 մարտի N 111-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության (այսուհետ՝ Թույլտվություն) տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ Լիազորված մարմին)։
3. Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը։
4. Թույլտվության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով Լիազորված մարմնի կողմից ստեղծվում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողով (այսուհետ՝ Մասնագիտական հանձնաժողով)։
5. Թույլտվությունը տրամադրվում է սույն կարգի Ձև N1-ին համապատասխան:
6. Թույլտվություն ստանալու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձինք Լիազորված մարմին են ներկայացնում`
1) Թույլտվության տրամադրման մասին հայտ` համաձայն Ձև N2-ի։
7. Հայտում նշվում է.
1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը,
2) պահման ենթակա վայրի կենդանու տեսակը (հայերեն և լատիներեն անվանումները),պահման նպատակը, առանձնյակների քանակը, սեռը, տարիքի վերաբերյալ տեղեկատվությունը:
8. Հայտին կից ներկայացվում է հետևյալ փաստաթղթերը.
1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ կենսաբանության կամ կենդանաբանության կամ տվյալ բնագավառում որակավորված մասնագետների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքած պայմանագրերի պատճենները,
3) վայրի կենդանու ձեռքբերումը փաստող փաստաթղթեր, բացառությամբ՝ մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը առանց թույլտվության գործունեություն իրականացնելու դեպքերի,
4) գործունեության իրականացման վերաբերյալ ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), ինչը ներառում է գործունեության իրականացման նպատակը, վայրի կենդանիների քանակը, տեսակը (հայերեն և լատիներեն անվանումները), սեռը, հնարավորության դեպքում՝ տարիքը, կենդանու առողջության վերաբերյալ անասնաբուժական փաստաթուղթը, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապասխանելիության մասին եզրակացություն տրված անասնաբույժի կողմից, յուրաքանչյուր կենդանատեսակի համար սահմանված սննդակարգը, յուրաքանչյուր կենդանատեսակի պահման համար նախատեսված տարածքի չափը, գործունեության իրականացման վայրը, կենդանու բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ սարքավորումների առկայությունը, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները, պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկը՝ հաստատված անասնաբույժի կողմից, ինչպես նաև վերջիններիս իսկությունը հաստատող լուսանկարները:
9. Հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են Լիազորված մարմին առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով:
II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Թույլտվություն կամ մերժում է հայտը:
11. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայտատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:
12. Լիազորված մարմինը հայտն ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվության համար անհրաժեշտ լիակազմ և ամբողջական փաստաթղթերի պատճենները ներկայացնում է Մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը:
13. Մասնագիտական հանձնաժողովը, հայտը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից ոչ ուշ քան 20 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմնին է ներկայացնում եզրակացություն տվյալ հայտատուին թույլտվություն տալու վերաբերյալ: Մասնագիտական հանձնաժողովի անդամների առաջարկությամբ Հայտատուն հրավիրվում է Մասնագիտական հանձնաժողովի նիստին:
14.Մասնագիտական հանձնաժողովի անդամների առաջարկությամբ Լիազորված մարմինը Մասնագիտական հանձնաժողովին է տրամադրում նաև անցյալում տվյալ հայտատուի կողմից ստացած թույլտվությունների հիմքում առկա գործունեության իրականացման ծրագրերի պայմանների կամ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի պայմանների կամ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու և օգտագործման պայմանների մասով առկա խախտումների բնույթի և դրանց հաճախականության վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը թույլ կտա, որպեսզի հանձնաժողովը կայացնի առավել հիմնավոր եզրակացություն:
15. Լիազորված մարմինը, Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուին գրավոր տեղեկացնում է Մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության արդյունքների մասին:
16. Հայտատուն, լիազորված մարմնի կողմից Թույլտվության տրամադրելու մասին տեղեկանալուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարում է պետական տուրք և վճարման անդորրագիրը Լիազորված մարմնին ներկայացնելուց հետո՝ ստանում Թույլտվությունը:
17. Թույլտվությունը տրվում է 15 տարի ժամկետով:
18. Թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք թույլտվության ժամկետի ավարտից ոչ ուշ քան 20 աշխատանքային օր առաջ, պարտավոր են Լիազորված մարմնին գրությամբ դիմել Թույլտվությունը երկարաձգելու համար:
19. Լիազորված մարմինը Թույլտվությունը երկարաձգում է ևս 5 տարի ժամկետով: Վերջինս 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է Թույլտվություն՝ «Երկարաձգում» նշագրմամբ:
20. Թույլտվությունը մեկ անգամ երկարաձգած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, թույլտվության ժամկետի ավարտից ոչ ուշ քան 30 աշխատանքային օրվա ընթացքում, դիմում են Լիազորված մարմին սույն կարգով սահմանված ընթացակարգով նոր Թույլտվություն ստանալու համար:
21. Թույլտվությունը հավաստող փաստաթուղթը կորցնելու դեպքում Թույլտվություն ստացած անձը դրա մասին գրավոր հայտնում է Լիազորված մարմնին: Վերջինս 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է Թույլտվություն՝ «Կրկնօրինակ» նշագրմամբ:
22. Ծրագրով ներկայացված կենդանու պահելու պայմանների կամ գործունեության իրականացման նպատակի փոփոխություն նախատեսելու դեպքում, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք այդ մասին գրությամբ տեղեկացնում են Լիազորված մարմնին ոչ ուշ քան փոփոխությունն անելուց 20 աշխատանքային օր առաջ:
23. Լիազորված մարմինը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացրած գրությունը և գրությանը կից ներկայացված փաստաթղթերը տրամադրում է Մասնագիտական հանձնաժողովին:
24. Մասնագիտական հանձնաժողովը ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մասնագիտական կարծիք:
25.Սույն կարգի 23-րդ կետում նշված կարծիքը Լիազորված մարմինը քննարկում և վերջնական դիրքորոշումը ոչ ուշ քան մասնագիտական կարծիքն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է ֆիզիկական և իրավաբանական անձին:
26. Թույլտվությունը չի կարող փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:
III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
27. Թույլտվության մասին հայտը մերժվում է, եթե.
1) հայտը և ներկայացված փաստաթղթերը թերի են (չեն լրացվել սույն կարգին համապատասխան լիազորված մարմնի կողմից պատշաճ ծանուցելուց հետո) կամ բացակայում են Հավելվածի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևիցե մեկը կամ դրանցում բերված տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը:
2) Մասնագիտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, բացառություն են կազմում մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելն առանց թույլտվության գործունեության իրականացնելու դեպքերի, որոնց հնարավորություն կտրվեն սեղմ ժամկետներում համապատասխանեցնել կենդանու պահման պայմանները տվյալ կենդանու անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների հետ, որոնք որպես անհամապատասխանություն նշվել է Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության մեջ:
28. Թույլտվության տրամադրումը մերժելու մասին վարչական ակտում պետք է հստակ նշվեն մերժման պատճառները:
IV. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
29. Թույլտվության տրամադրումը մերժելու մասին վարչական ակտը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:
30. Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Ձև N 1
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀՄԱՆ Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______________ |
||
Տրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ___________________________________________________________________ ___________________________________________________________________
| ||
o ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ | ||
Անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը ___________________________________________________________________ ___________________________________________________________________ __________________________
| ||
o ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ | ||
Իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ______________
| ||
Գործունեության իրականացման վայրը ______________________________ ____________________________________________________________________
| ||
Պահման ենթակա վայրի կենդանու(կենդանիների) տեսակ(ներ)ը (հայերեն և լատիներեն անվանումները) ____________________________________________________________________ ____________________________________________________________________ ____________________________________________________________________ ____________________________________________________________________
Պահման նպատակը ____________________________________________________________________ ____________________________________________________________________
Պահման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռը, տարիքը ____________________________________________________________________ ____________________________________________________________________ ____________________________________________________________________ ____________________________________________________________________
Թույլտվության տրման հիմքը ______________________________________ ____________________________________________________________________ _________________________________________________
| ||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Կ.Տ.
|
Ձև N 2
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
___________________________________ (անունը, ազգանունը) |
Հ Ա Յ Տ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը
_________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
2. Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը
________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
3. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը
________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
4․ Գործունեության իրականացման վայրը,
________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
5․ Պահման ենթակա վայրի կենդանու(կենդանիների) տեսակ(ներ)ը (հայերեն և լատիներեն անվանումները)
_________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
6․ Պահման նպատակը
________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
7․ Պահման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռը, տարիքը
_________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
8․ Վայրի կենդանիներ պահող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն(առկայության դեպքում)
_________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2023, N 438-Ն | 07.12.2023, N 111-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|