ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հոկտեմբեր 2022 թ. |
N 4916-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՈՒՄ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի մեծածախ իրացման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղերի մեծածախ իրացում, դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» փակ բաժնետիրական ընկերություն |
դեղերի մեծածախ իրացում |
2) «ՖԱՐՄ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
3) «ՕՐԱՆԺ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
4) ՏԱԹԵՎԻԿ ՄՆԵՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
5) ԴՈՆԱՐԱ ԶԵՅՆԱԼՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
6) ԼԵՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
7) ԼԻԱՆԱ ՂԱԶԱՐՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
8) «ԱԿՑԵՍ ԹՈՒ ԿԷՅՐ» բարեգործական հասարակական կազմակերպություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
9) «ԹԻՎ 22 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
10) «ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «ԷՄԻՍՏՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) ԼԻԱՆՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) ՖԵԼԻՔՍ ՍԱՐԳՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) ՕՇԻՆ ՏԷՆՔԷԶԵԱՆ ԱԲՐԱՀԱՄ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) ՌԱՖԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշուման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|