Գլխավոր տեղեկություն
Համար
N 14
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

2 ապրիլի 2015 թվականի N 14

 

21. 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թ.

ապրիլի 2-ի նիստի N 14
արձանագրային որոշման

 

ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՕՐԻՆԱԿ

  (Գործառնություն թիվ`46736)

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

և

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

Ամսաթիվ` 2014թ. դեկտեմբերի 19-ը

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 ՀՈԴՎԱԾ I – ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Բաժին 1.01. Ստանդարտ պայմանների ներառումը

Բաժին 1.02. Սահմանումներ

Բաժին 1.03. Մեկնաբանություն

 ՀՈԴՎԱԾ II – ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բաժին 2.01. Գումար և արժույթ

Բաժին 2.02. Վարկի այլ ֆինանսական պայմաններ

Բաժին 2.03. Օգտագործումներ

 ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական հոդվածներ
Հոդված IV - ԿԱՍԵՑՈՒՄ; արագացում; չեղյալ հայտարարում

Բաժին 4.01. Կասեցում
հոդված V - ուժի մեջ մտնելը

 Բաժին 5.01. Ուժի մեջ մտնելու Նախապայմաններ

Բաժին 5.02. Իրավաբանական Եզրակացություններ

Բաժին 5.03. Ուժի մեջ չմտնելու հիմքով Դադարում

 Հոդված VI - այլ

Բաժին 6.01. Ծանուցումներ

հավելված 1 - ծրագրի նկարագրությունը

Հավելված 2 - դասեր և օգտագործումներ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ, որը թվագրված է 2014թ. դեկտեմբերի 19-ով, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (“Վարկառու”) և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ միջև (“Բանկ”):

ՆԱԽԱԲԱՆ

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Բանկը հիմնադրվել է տրամադրելու ֆինանսավորում կոնկրետ ծրագրերի համար` խրախուսելու անցումը բաց շուկայական կողմնորոշմամբ տնտեսությունների և խթանելու մասնավոր ու ձեռնարկատիրական նախաձեռնությունները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնք ստանձնել են հանձնառություն և կիրառում են բազմակուսակցական ժողովրդավարության, բազմակարծության և շուկայական տնտեսության սկզբունքները,

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Վարկառուն մտադրված է իրականացնել Ծրագիրն, ինչպես նկարագրված է Հավելված 1-ում, որը մշակված է օժանդակելու Կոտայքի մարզի և Սևան քաղաքի կոշտ թափոնների կառավարումը;

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Ծրագիրը իրականացվելու է Աբովյանի, Բյուրեղավանի, Չարենցավանի, Հրազդանի, Նոր Հաճնի, Սևանի, Ծաղկաձորի և Եղվարդի քաղաքապետարանների կողմից (“Ծրագրի Քաղաքապետարաններ”) Վարկառուի կողմից ֆինանսական աջակցությամբ,

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Վարկառուն խնդրել է օժանդակություն Բանկից` Ծրագրի մի մասի ֆինանսավորման համար;

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Բանկը դրամաշնորհային հիմունքներով տեխնիկական համագործակցության միջոցների կազմակերպման փուլում է` Ծրագրի իրականացմանը աջակցելու համար;

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Վարկառուն մտադիր է ներգրավել դրամաշնորհ Բանկից 3,500,000 Եվրո գումարի չափով` Ծրագրի ֆինանսավորմանը աջակցելու համար` Վարկառուի և Բանկի միջև համաձայնագրով նախատեսված պայմաններին համապատասխան (“Դրամաշնորհային Համաձայնագիր”), և

 

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Բանկը համաձայնել է iոter alia (ի թիվս այլոց) վերոհիշյալի հիման վրա, տրամադրել վարկ Վարկառուին 3,500,000 Եվրո գումարի չափով` համաձայն պայմանների, որոնք սահմանված կամ հղվում են սույն Համաձայնագրում և ծրագրի իրականացման և աջակցության համաձայնագրում սույն ամսաթվով թվագրված` Ծրագրի Քաղաքապետարանների և Բանկի միջև (“Ծրագրի իրականացման և աջակցության համաձայնագիր”)։

 

Այսուհետ կողմերը համաձայնում են հետևյալի մասին.

ՀՈԴՎԱԾ I – ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Բաժին 1.01. Ստանդարտ պայմանների ներառումը

 

(ա) Բանկի` 2012թ. դեկտեմբերի 1-ով թվագրված Ստանդարտ Պայմանների բոլոր դրույթները սույնով ներառվում ու դառնում են կիրառելի սույն Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին այստեղ, սակայն ենթակա են հետևյալ փոփոխությունների (այսպես փոփոխված այդ դրույթներն այսուհետ անվանվում են “Ստանդարտ Պայմաններ”)։

 (1) "Euro", "EUR" կամ "€" սահմանումը Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ում պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, փոփոխվի հետևյալ կերպով.

 «"Euro", "EUR" կամ "€" նշանակում է Եվրամիության անդամ պետությունների օրինական արժույթը, որն այդ երկրներում ընդունվել է որպես իրենց արժույթ՝ Եվրոպական միության՝ տնտեսական և արժութային միության մասին օրենսդրության համաձայն:»

 

 (2) «Արգելված պրակտիկա» սահմանումը Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ում պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, փոփոխվի հետևյալ կերպով.

 ««Արգելված պրակտիկա» նշանակում է որևէ Կոռումպացված պրակտիկա, խաբեբայություն, հարկադրանք, քողարկված պրակտիկա կամ գողություն:»

 

 (3) «TARGET օր» սահմանումը Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ում պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, փոփոխվի հետևյալ կերպով.

 «TARGET օր» նշանակում է որևէ օր, երբ Եվրամիության շրջանակներում գործող /Տրանս-Եվրոպական/ իրական ժամանակում գործող ավտոմատացված միջբանկային վճարային համակարգը բաց է՝ կատարելու վճարումներ Եվրոյով:»

 

(4) Հետևյալ սահմանումը պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, ավելացվի Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ին.

 ««Գողություն» նշանակում է այլ անձի պատկանող գույքի յուրացում:»

 

(բ) Ծրագրի Քաղաքապետարաններից յուրաքանչյուրը և Ծրագրի Ընկերությունը սույնով սահմանվում են որպես Ծրագրի Սուբյեկտ` Ստանդարտ պայմանների նպատակների համար:

 

(գ) “Ծրագրի Իրականացման և Աջակցության” և “Ծրագրի Իրականացման” Համաձայնագրերից յուրաքանչյուրը սույնով սահմանվում են որպես Ծրագրի Համաձայնագիր Ստանդարտ Պայմանների նպատակների համար:

 

Բաժին 1.02. Սահմանումներ

 

Որտեղ որ նրանք օգտագործվել են սույն Համաձայնագրում (ներառյալ նախաբանը և հավելվածները), եթե այլ բան սահմանված չէ, կամ եթե համատեքստն այլ կերպ չի պահանջում, Նախաբանում սահմանված տերմիններն ունեն այնտեղ նրանց տրված համապատասխան իմաստները, Ստանդարտ Պայմաններում սահմանված տերմիններն ունեն այնտեղ նրանց տրված համապատասխան իմաստները, իսկ հետևյալ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.

 

"Վարկառուի լիազորված

ներկայացուցիչ" նշանակում է Վարկառուի Ֆինանսների Նախարարը:

 

"Ֆինանսական տարի"  նշանակում է Վարկառուի ֆինանսական տարի, որը մեկնարկում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

 

"Ծրագրի Ընկերություն" նշանակում է ընկերություն, որը պետք է հիմնադրվի Ծրագրի Քաղաքապետարանների կողմից` Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագրի Բաժին 4.01-ի համաձայն:

 

"Ծրագրի Իրականացման

Համաձայնագիր" նշանակում է ծրագրի իրականացման համաձայնագիրը, որը պետք է կնքվի Ծրագրի Ընկերության և Բանկի միջև` Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագրի Բաժին 4.01-ի համաձայն:

 

"Օժանդակ Վարկային

Համաձայնագիր" նշանակում է վարկային համաձայնագիր, որը պետք է կնքվի Ծրագրի Քաղաքապետարանների և Վարկառուի միջև` Բաժին 3.01(ա)-ին համապատասխան, քանի որ նման վարկային համաձայնագիրը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել:

 

Բաժին 1.03. Մեկնաբանություն

 

Սույն Համաձայնագրում հղումը համապատասխան Հոդվածին, Բաժնին կամ Հավելվածին պետք է ընկալվի որպես հղում սույն Համաձայնագրի նշված այդ Հոդվածին, Բաժնին կամ Հավելվածին, եթե այլ բան սահմանված չէ սույն Համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ II – ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Բաժին 2.01. Գումար և արժույթ

 

Բանկը համաձայնում է վարկի տեսքով տրամադրել Վարկառուին, սույն Համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով 3,500,000 Եվրո գումար։

 

Բաժին 2.02. Վարկի այլ ֆինանսական պայմաններ

 

(ա) Օգտագործման Նվազագույն Գումարը պետք է լինի 300,000 Եվրո Աղբավայրի կառուցման համար և 50,000 Եվրո` Ծրագրի Մաս Ա-ի ներքո այլ ծախսերի համար:

 

(բ) Վաղաժամկետ Մարման Նվազագույն Գումարը պետք է լինի 500,000 Եվրո:

 

(գ) Չեղյալ հայտարարման Նվազագույն Գումարը պետք է լինի 500,000 Եվրո:

 

(դ) Տոկոսագումարի Վճարման Ամսաթվերը պետք է լինեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը:

 

(ե) (1) Վարկառուն պետք է մարի Վարկը քսանչորս (24) հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, Վարկի Մարման Առաջին Ամսաթիվը պետք է լինի 2018թ. ապրիլի 16-ը և Վարկի Մարման Վերջին Ամսաթիվը պետք է լինի 2029թ. հոկտեմբերի 16-ը:

(2) Չնայած վերոհիշյալին` եթե (i) Վարկառուն չի օգտագործում Վարկի ամբողջ գումարը մինչև Վարկի Մարման Առաջին Ամսաթիվը, որը նշված է սույն Բաժին 2.02.(ե)-ում, և (ii) Բանկը երկարաձգում է Վերջին Հասանելիության Ամսաթիվը, որը նշված է Բաժին 2.02.(զ)-ում ստորև, մինչև մի ամսաթիվ, որն ընկնում է Վարկի այդ առաջին Մարման Ամսաթվից հետո, ապա Վարկի Մարման Առաջին Ամսաթվին կամ դրանից հետո գումարի յուրաքանչյուր օգտագործվող մասնաբաժին պետք է բաշխվի մարման համար` հավասար գումարներով Վարկի Մարման մի քանի Ամսաթվերի վրա, որոնք ընկնում են այդ օգտագործման ամսաթվից հետո (և Բանկը կլորացնում է այդ կերպ բաշխված գումարներն ըստ անհրաժեշտության` յուրաքանչյուր դեպքում ամբողջ թվեր ստանալու համար)։ Բանկը պետք է ժամանակ առ ժամանակ ծանուցի Վարկառուին այդ բաշխումների մասին:

 

(զ) Վերջին Հասանելիության Ամսաթիվը պետք է լինի 2017թ. դեկտեմբերի 30-ը, կամ ավելի ուշ ընկնող մի ամսաթիվ, որը Բանկը իր հայեցողությամբ կարող է սահմանել և տեղեկացնել Վարկառուին: Եթե Վարկի Հասանելի Գումարը կամ դրա որևէ մաս ենթակա է Ֆիքսված Տոկոսադրույքի և Բանկը Բանկը հետաձգում է Վերջին Հասանելիության Ամսաթիվը, Վարկառուն պետք է անհապաղ վճարի Բանկին Պայմանների փոփոխության հետ կապված ծախսերի դիմաց այնպիսի գումար, որը ժամանակ առ ժամանակ կնշվի Բանկի կողմից և որի մասին Վարկառուն կծանուցվի գրավոր տեսքով:

 

(է) Հանձնառության Վճարի դրույքը պետք է լինի 0.5 տոկոս տարեկան:

 

(ը) Վարկը ենթակա է Փոփոխվող Տոկոսադրույքի: Չնայած վերոհիշյալին, Վարկառուն կարող է, որպես տարբերակ, այդ պահին վճարման ենթակա ամբողջ Վարկի կամ դրա մի մասի տոկոսագումարը Փոփոխվող տոկոսադրույքով վճարելու փոխարեն որոշել վճարել Վարկի այդպիսի մի մասի տոկոսագումարը Ֆիքսված տոկոսադրույքով, համաձայն Ստանդարտ Պայմանների Բաժին 3.04(գ)-ի, այն պայմանով, որ Վարկի մայր գումարը, որն անցնում է Փոփոխվող տոկոսադրույքից Ֆիքսված տոկոսադրույքի, չպետք է 1,000,000 Եվրոյից պակաս լինի:

 

Բաժին 2.03. Օգտագործումներ

 

(ա) Հասանելի Գումարը կարող է օգտագործվել ժամանակ առ ժամանակ` համաձայն Հավելված 2-ի դրույթների` ֆինանսավորելու Ծրագրի համար պահանջվող ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների խելամիտ գների կապակցությամբ կատարված (կամ, եթե Բանկը համաձայնում է, կատարվելիք) ծախսերը:

 

(բ) Չնայած Ստանդարտ պայմանների և դրույթների Բաժին 3.05(գ)-ի, Վարկառուն նախընտրեց, որպեսզի Մեկնարկային Կոմիսիոն Վճարը վճարվի ոչ թե Հասանելի Գումարից, այլ որպեսզի դրա փոխարեն Վարկառուն վճարի Մեկնարկային Կոմիսիոն Վճարը իր սեփական միջոցներից: Վարկառուի կողմից Մեկնարկային Կոմիսիոն Վճարը պետք է վճարվի Ստանդարտ պայմանների և դրույթների Բաժին 3.05(դ)-ի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ III – ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական հոդվածներ

 

Բացի Ստանդարտ Պայմանների Հոդվածներ IV-ում և V-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` Վարկառուն պետք է, եթե Բանկն այլ բան չի նախատեսում.

 

(ա) տրամադրի Ծրագրի Քաղաքապետարաններին Վարկային միջոցները Բանկի կողմից ընդունելի պայմաններով` համաձայն վարկային համաձայնագրի, Բանկի համար բավարար ձևով ու բովանդակությամբ,

 

(բ) կիրառի Օժանդակ Վարկային Համաձայնագրի շրջանակներում իր իրավունքներն այնպես, որ պաշտպանի Վարկառուի և Բանկի շահերը, բավարարի սույն Համաձայնագրի դրույթները և իրականացնի այն նպատակները, որոնց համար տրամադրված է Վարկը,

 

(գ) չփոխանցի, չփոփոխի, չեղյալ չհայտարարի և չհրաժարվի Օժանդակ Վարկային Համաձայնագրի որևէ դրույթից` բացառությամբ այն դեպքերը, երբ Բանկն այլ կերպ համաձայնի,

 

(դ) դրդի Ծրագրի յուրաքանչյուր Քաղաքապետարանին կատարել Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները,

 

(ե) դրդի Ծրագրի Ընկերությանը կատարել Ծրագրի Իրականացման Համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները,

 

(զ) ձեռնարկի կամ դրդի, որպեսզի ձեռնարկվեն բոլոր այն լրացուցիչ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են՝ ապահովելու բավարար միջոցներ Ծրագրի ավարտի համար,

 

(է) դրդի, որպեսզի Վարկառուի կողմից վերահսկվող ցանկացած անձ (բացի ֆիզիկական անձանցից) կամ սուբյեկտ ժամանակին վճարի կոշտ թափոնների վարձավճարները Ծրագրի Քաղաքապետարաններին կամ Ծրագրի Ընկերությանը:

 

(ը) միայն ու միայն Բանկի խնդրանքով համաձայնի փոխանցել Ծրագրի Քաղաքապետարանների իրավունքները և պարտավորությունները Ծրագրի Ընկերությանը Լրացուցիչ Վարկային Համաձայնագրի համաձայն; և

 

(թ) անի հնարավորինս` օրենքի այնպիսի փոփոխություններին նպաստելու համար, որոնք ներառում են ծախսերի ամբողջական վերականգնմանն ուղղված՝ կոշտ թափոնների ծառայությունների սակագները:

Հոդված IV – ԿԱՍԵՑՈՒՄ; արագացում; չեղյալ հայտարարում

Բաժին 4.01. Կասեցում

Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.01(ա)(xvii)-ի նպատակներով.

 

(ա) օրենսդրական և կարգավորող շրջանակաները, որոնք կիրառելի են Վարկառուի տարածքում կոշտ թափոնների կառավարման ոլորտի նկատմամբ, պետք է փոփոխված, կասեցված, չեղյալ հայտարարված կամ հրաժարված լինեն որևէ կերպով, բայց ոչ թե Բանկի կողմից գրավոր հաստատմամբ,

 

(բ) Ծրագրի Ընկերության Կանոնադրությունները պետք է փոփոխված, կասեցված, չեղյալ հայտարարված կամ մերժված լինեն;

 

(գ) Ծրագրի Ընկերության վերահսկումը պետք է փոխանցված լինի մի կազմակերպության, բայց ոչ Ծրագրի Քաղաքապետարաններին, կամ

 

(դ) Ծրագրի Քաղաքապետարաններից որևէ մեկը պետք է ձախողած լինի Օժանդակ Վարկային Համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկի կատարումը։

հոդված V – ուժի մեջ մտնելը

Բաժին 5.01. Ուժի մեջ մտնելու Նախապայմաններ

 

Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 9.02(գ)-ի նպատակներով` որպես լրացուցիչ պայմաններ սույն Համաձայնագրի և Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար.

 

(ա) Օժանդակ Վարկային Համաձայնագիրը` Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ, ձևակերպվել և հանձնվել է, և դրա ուժի մեջ մտնելու կամ դրանով նախատեսված օգտագործումներ կատարելու Ծրագրի Քաղաքապետարանների իրավունքի բոլոր նախապայմանները, բացառությամբ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, բավարարվել են,

 

(բ) Դրամաշնորհային Համաձայնագիրը ձևակերպվել և հանձնվել է, և դրա ուժի մեջ մտնելու կամ Հրազդանի Քաղաքապետարանի՝ (Վարկառուի համաձայնությամբ) օգտագործումներ կատարելու իրավունքի բոլոր նախապայմանները, բացառությամբ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, բավարարվել են:

 

(գ) Բանկը ստացել է ապրուստի միջոցների վերականգնման պլանը, Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ, որտեղ նշված են (i) տնտեսական տեղահանման համար փոխհատուցում ստանալոու իրավունք ունեցող անձինք և (ii) այդ անձանց տրամադրվելիք փոխհատուցման կամ վերականգնման տեսակը և մակարդակը,

 

(դ) Բանկը ստացել է բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ, Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ, որտեղ գնահատվում է Ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը,

(ե) Ծրագրի Ընկերությունը գրանցվել է և Ծրագրի Քաղաքապետարանները հանդիսանում են հիմնադիրներ, իսկ Բանկը ստացել է Ծրագրի Ընկերության Կանոնադրության պատճենը,

 

(զ) Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագրի Բաժին 2.03-ում նշված ծրագրի իրականացման թիմը ստեղծվել է, և

 

(է) Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագրի Բաժին 2.06-ում նշված խորհրդատուները նշանակնվել են Հրազդանի Քաղաքապետարանի կողմից:

 

Բաժին 5.02. Իրավաբանական Եզրակացություններ

 

(ա) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03(ա)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Վարկառուի անունից Արդարադատության Նախարարի կողմից, և հետևյալը սահմանվում է որպես լրացուցիչ հարցեր` ներառվելիք Բանկին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ.

 

(1) Օժանդակ Վարկային Համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ վավերացվել է և հանձնվել է Վարկառուի կողմից և անունից համապատասխանաբար և կազմում է Վարկառուի վավեր և օրենքով պարտադրվող պարտավորություն` կիրառելի համաձայն դրա պայմանների։

 

(բ) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03(գ)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Ծրագրի Քաղաքապետարանների անունից նրա իրավաբանական գրասենյակի ղեկավարի կողմից (կամ, եթե չկա գլխավոր իրավաբան, Բանկի համար ընդունելի այլ լիազոր ներկայացուցչի կողմից), և հետևյալը սահմանվում է որպես լրացուցիչ հարցեր` ներառվելիք Բանկին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ.

 

(1) Օժանդակ Վարկային Համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ հաստատվել է և ձևակերպվել ու հանձնվել է Ծրագրի Քաղաքապետարաններից յուրաքանչյուրի կողմից և անունից համապատասխանաբար և կազմում է Ծրագրի Քաղաքապետարանների վավեր և օրենքով պարտադրվող պարտավորություն` կիրառելի համաձայն դրա պայմանների։

 

Բաժին 5.03. Ուժի մեջ չմտնելու հիմքով Դադարում

 

Սույն Համաձայնագրի ամսաթվից հետո 180 օր անց ամսաթիվը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 9.04-ի նպատակներով։

 

Հոդված VI - այլ

 

Բաժին 6.01. Ծանուցումներ

 

Հետևյալ հասցեները սահմանվում են Ստանդարտ Պայմանների Բաժին

10.01-ի նպատակներով.

 

Վարկառուի համար`

 

Ֆինանսների Նախարարություն

Հայաստանի Հանրապետություն,

Երևան 0010,

Մելիք-Ադամյան փողոց 1

 

Ուղղվում է` Նախարարին

 

Ֆաքս` +374-60-700-358

 

Բանկի համար`

 

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ

Միացյալ Թագավորություն,

Լոնդոն EC2A 2JN,

Ուան Իքսչեյնջ Սքուեըր

 

Ուղղվում է` Գործառնությունների Կառավարման Բաժին

 

Ֆաքս` +44-20-7338-6100

 

ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, սույն փաստաթղթի կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը չորս օրինակից և հանձնեցին այն Երևանում, Հայաստանի Հանրապետություն, վերը նշված ամսաթվին։

 

Հայաստանի Հանրապետություն

 

______________________________

Անուն`

Պաշտոն`Ֆինանսների Նախարար

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ

 

______________________________

Անուն`

Պաշտոն`

 

հավելված 1 – ծրագրի նկարագրությունը

 

1. Ծրագրի նպատակն է` աջակցել Վարկառուին բարելավել կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում և Սևան քաղաքում:

 

2. Ծրագիրը կազմված է հետևյալ Մասերից, որոնք ենթակա են այնպիսի փոփոխությունների, որոնց շուրջ Բանկն ու Վարկառուն կարող են փոխհամաձայնության գալ ժամանակ առ ժամանակ.

 

Մաս Ա: Կապիտալ ծախսեր (Ներդրումային բաղադրիչներ)

Թափոնների հավաքման բեռնատարներ
Թափոնների համար կոնտեյներներ/արկղներ
Թափոնների հավաքման նոր կետեր
Նոր աղբավայրի կառուցում (ներառյալ շինություններն ու կառույցները)
Մասնագիտացված սարքավորումներ աղբավայրի աշխատանքների համար
Մաս Բ:

Տեխնիկական համագործակցություն (Խորհրդատվական Համաձայնագրեր)

Ծրագրի իրականացում և գնումների աջակցություն
Կորպորատիվ զարգացման և շահագրգիռ կողմերի մասնակցության ծրագիր
Բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ

 

3. Ակնկալվում է, որ Ծրագրի Մաս Ա-ն ավարտվելու է մինչև 2017թ. նոյեմբերի 30-ը:

 

Հավելված 2 – դասեր և օգտագործումներ

 

1. Սույն Հավելվածին կցված աղյուսակը սահմանում է Դասերը, յուրաքանչյուր Դասին հատկացված Վարկի գումարը և յուրաքանչյուր Դասում ֆինանսավորվելիք ծախսումների տոկոսային հարաբերությունը։

 

2. Չնայած վերը բերված պարբերություն 1-ի դրույթներին`

 

ա) ոչ մի Օգտագործում չպետք է կատարվի մինչև Վարկային Համաձայնագրի ամսաթիվը տեղ գտած ծախսումների առնչությամբ, և

 

(բ) ոչ մի Օգտագործում չպետք է կատարվի Ծրագրի Մաս Ա-ի որևէ ծախսերի հետ կապված, բացի այն դեպքից, երբ նույն գումարի չափով միևնույն ժամանակ վճարում է կատարվել Դրամաշնորհի Համաձայնագրի համաձայն` նման ծախսերի մնացած բաժինը ֆինանսավորելու նպատակով:

 

Հավելված 2-ին կից աղյուսակ

 

Դաս

Հատկացվող Վարկի Գումարը` Վարկի Արժույթով

Ֆինանսավորվելիք
Ծախսումների տոկոսային հարաբերությունը

(1) ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ Ա Մասի համար

3,500,000

Պայմանագրային արժեքի 50% առանց որևէ Հարկերի

Ընդամենը

3,500,000