ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբեր 2022 թ. |
N 6103-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-003098, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002762, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002560, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001960, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001750 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000986 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, «ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 28-ին ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. Վերաձևակերպել` «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանը 2021 թվականի դեկտեմբերի 15-ին տրված թիվ Կ-ԲՕ-003098, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին տրված թիվ Կ-ԲՕ-002762, 2019 թվականի հունիսի 21-ին տրված թիվ Կ-ԲՕ-002560, 2014 թվականի հունիսի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-001960, 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տրված թիվ Կ-ԲՕ-001750 և 2007 թվականի մայիսի 11-ին տրված թիվ Կ-XX-000986 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները «ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|