Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ընդունման ամսաթիվ
31.01.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
31.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

31 հունվարի 2023 թ.
ք. Երևան

N 304-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԱՆԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով Վանիկ Շահինյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2023 թվականի հունվարի 25-ին ներկայացված դիմումը։

 

Հրամայում եմ՝

 

1. Վանիկ Շահինյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն Վանիկ Շահինյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 30․11․2016թ․, գտնվելու վայրը` ՀՀ ք. Երևան, Քաջազնունու փ., 8/1 շ., բն. 51։

 

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

 

Կ. Սարգսյան