Գլխավոր տեղեկություն
Համար
N 586-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ընդունման ամսաթիվ
31.03.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
31.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

31 մարտի 2023 թ.
ք. Երևան

N 586-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԻ-ԴԻ-ԹՐԵՅԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԵՎ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220820 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԽԱՂՈՂԻ ԳԻՆՈՒ ԿԱՄ ԽԱՂՈՂԻ ՄԶՄԱՆ ԹՈՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԹՐՄՕՂԻՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ 100 ՀԱԶԱՐ ԼԻՏՐ (100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՊԻՐՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «ԲԱՑԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԴԻ-ԴԻ-ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի մարտի 30-ին ներկայացված դիմումը.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Դադարեցնել «ԴԻ-ԴԻ-ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում» և «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը 2023 թվականի մարտի 31-ից՝ համաձայն «ԴԻ-ԴԻ-ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի, հաշվառման համարը` N ՕՆ 8-8.1-11 առ 06.04.2021թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան,Նոր Նորք, Միկոյան փ.17/2:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

 

Կ. Սարգսյան