ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
30 սեպտեմբերի 2019 թ. |
N 626-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Դ. Անանյան
|
Հավելված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի սեպտեմբերի 30-ի N 626-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Փաստաթղթի հերթական համարը ___________________________ | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Հարկ վճարողը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
Սույնով հայտարարում եմ, որ հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող և անկախ շրջանառության հարկ վճարող համարվելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված պայմաններին չբավարարելու հանգամանքից՝
1. Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ____ ___________ 20__-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար: Հայտնում եմ, որ՝ 1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը. 2) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.22 N 1396-Ն) 3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համարվում եմ փոխկապակցված և ինձ փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին չեն ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի իրականացնում են գործունեություն. 4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ինձ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցել (գերազանցում) է ԱԱՀ-ի շեմը. 5) հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ:
2. |
Սույն հայտարարությունը ներկայացնում եմ՝ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի շեմը գերազանցելու կամ հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից` ____ _____ 20_____-ից շրջանառության հարկ վճարող շարունակել համարվելու համար: Հայտնում եմ, որ՝ |
1) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը. |
|
2) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.22 N 1396-Ն) |
|
3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համարվում եմ փոխկապակցված և ինձ փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին չեն ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի իրականացնում են գործունեություն. |
|
4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ինձ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցել (գերազանցում) է ԱԱՀ-ի շեմը. |
|
5) հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ: |
Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը:
Պաշտոնատար անձ |
_________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
(հավելվածը փոփ. 28.12.22 N 1396-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2022, N 1396-Ն | 01.01.2023, N 626-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|