Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.12.2022-29.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.29/10(522).1 Հոդ.74
Ընդունող մարմին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ընդունման ամսաթիվ
11.03.2015
Ստորագրող մարմին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ստորագրման ամսաթիվ
11.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10115083

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

11 մարտի 2015 թ.
ք. Երևան

N 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 15.02.21 N 1-Ն, խմբ. 23.12.22 N 5-Ն)

 

Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1 հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի`

(նախաբանը խմբ. 15.03.22 N 1-Ն)

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման կանոնակարգը` համաձայն հավելված N 1-ի,

2) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.22 N 5-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.22 N 5-Ն)

(1-ին կետը լրաց. 15.02.21 N 1-Ն, փոփ. 23.12.22 N 5-Ն)

2. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին` սույն հրամանի 1-ին կետի 1-3 ենթակետերով հաստատված փաստաթղթերը տեղադրել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքի առանձին բաժնում` նշելով պատասխանատուների կոնտակտային տվյալները:

3. Սույն հրամանի կատարումը հանձնարարել ՀՀ ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր, սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր, պայմանագրային-իրավական վարչություններին:

 

Գեներալ-գնդապետ՝

Գ. Հակոբյան

 

Հավելված N 1
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. մարտի 11-ի
N 2-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ

(վերնագիրը լրաց. 15.02.21 N 1-Ն, փոփ. 23.12.22 N 5-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` ԵՏՀ) Կոլեգիայի 21.04.2015 թ. N 30 որոշման հավելված N 16 (Տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգ) համաձայն:

(1-ին կետը լրաց. 15.02.21 N 1-Ն, փոփ. 23.12.22 N 5-Ն)

2. Սույն Կանոնակարգը սահմանում է Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրությունում (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հավելված N 7) նշված տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված և ապրանքների միասնական ցանկի (այսուհետ` միասնական ցանկ) 2.17 բաժնում ընդգրկված հատուկ տեխնիկական միջոցների (այսուհետ` հատուկ տեխնիկական միջոցներ)` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման (այսուհետ` ներմուծում) և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման (այսուհետ` արտահանում) կարգը:

(2-րդ կետը փոփ. 23.12.22 N 5-Ն)

3. Սույն Կանոնակարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրությամբ (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հավելված N 7) և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) իրավունքի մեջ մտնող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

4. Եթե հատուկ տեխնիկական միջոցներն իրենց կազմում ունեն միասնական ցանկի 2.19 բաժնում ընդգրկված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, ապա ապրանքը միասնական ցանկի 2.17 բաժնում ներառելու մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ` ՀՀ ԱԱԾ), որը լիազորված է քննարկելու լիցենզիայի տրամադրումը և (կամ) տրամադրելու եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ), (այսուհետ` համաձայնեցնող մարմին):

5. Հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում է ԵՏՀ Կոլեգիայի 16.05.2012 թ. N 199 որոշմամբ հաստատված առանձին տեսակի ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրման համար հայտի ձևակերպման և նման լիցենզիայի ձևակերպման մասին Կանոնակարգին համապատասխան կազմված լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) կամ ԵՏՀ Կոլեգիայի 06.11.2014 թ. N 45 որոշմամբ հաստատված ձևին համապատասխան կազմված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում, բացառությամբ սույն Կանոնակարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի:

6. Ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը և (կամ) արտահանումն արգելվում է:

6․1․ ՀՀ ԱԱԾ կողմից լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրելու համար հայտերն ընդունվում և լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ` «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով։ Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` հայտատու) կողմից հայտերը կարող են ներկայացվել թղթային եղանակով։ Այլ երկրներում ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում ՀՀ ԱԱԾ կողմից լիցենզիան կամ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) կարող են տրամադրվել թղթային եղանակով:

(6.1-ին կետը լրաց. 23.12.22 N 5-Ն)

(6.1-ին կետը (դրանով նախատեսված` հայտերն էլեկտրոնային եղանակով ընդունելու և լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) էլեկտրոնային եղանակով տրամադրելու վերաբերյալ պահանջի մասով) ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգը Ազգային անվտանգության ծառայության մասով գործարկելու օրվանից:)

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՈՒՄԸ

 

7. Հատուկ տեխնիկական միջոցներն արտահանման կամ ներքին սպառման համար բացթողնման մաքսային գործընթացի մեջ ներառումն իրականացվում է մաքսային մարմնին լիցենզիայի ներկայացմամբ:

8. Հատուկ տեխնիկական միջոցների` մաքսային տարածքում վերամշակման, մաքսային տարածքից դուրս վերամշակման, ժամանակավոր ներմուծման (թույլտվության), ժամանակավոր արտահանման, ազատ մաքսային գոտու, ազատ պահեստի, ներքին սպառման համար վերամշակման, վերաարտահանման, վերաներմուծման մաքսային գործընթացների մեջ ներառումն իրականացվում է անդամ-պետության մաքսային մարմնին եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ներկայացման դեպքում:

Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն) կամ ժամանակավոր արտահանում մաքսային գործընթացների գործողությունն ավարտելու նպատակով հատուկ տեխնիկական միջոցների ներառումը վերաարտահանում և վերաներմուծում մաքսային գործընթացների մեջ իրականացվում է հատուկ տեխնիկական միջոցները ժամանակավոր ներմուծում (թույլտվություն) կամ ժամանակավոր արտահանում մաքսային գործընթացների մեջ ներառելու համար տրված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում:

9. ԵՏՄ մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրման համար հատուկ տեխնիկական միջոցների ներառումը մաքսային տարանցման մաքսային գործընթացի մեջ իրականացվում է առանց լիցենզիայի և (կամ) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ներկայացման:

10. ԵՏՄ մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, ներքին մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մաքսային տարածքից մեկնման մաքսային մարմին փոխադրման համար հատուկ տեխնիկական միջոցների ներառումը մաքսային տարանցման մաքսային գործընթացի, ինչպես նաև հատուկ տեխնիկական միջոցների ներառումը մաքսային պահեստի և ոչնչացման մաքսային գործընթացների մեջ իրականացվում են հատուկ տեխնիկական միջոցներն այլ մաքսային գործընթացների մեջ ներառելու համար ներկայացված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում:

11. Չի թույլատրվում հատուկ տեխնիկական միջոցների ներառումն անհարկ առևտրի և պետության օգտին հրաժարվելու մաքսային գործընթացների մեջ:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Լիցենզիայի ձևակերպման համար հայտատուն «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ, ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին համապատասխան կազմված լիցենզիա ստանալու մասին հայտը` լրացված ռուսերեն լեզվով (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ տարբեր կոդեր ունեցող ապրանքների համար լրացվում են առանձին հայտեր): Թույլատրվում է տեխնոլոգիաների, արձանագրությունների, հատուկ տեխնիկական միջոցների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունների լատինատառ գրառում:

Հայտը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, իրավաբանական անձի դեպքում` ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում` անձնագրի պատճենը (այսուհետ` հայտ),

2) հայտի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով)՝ հայտը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում,

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը,

5) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները,

6) հատուկ տեխնիկական միջոցների տեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև պայմանագրի պատճենը, դրան կից հավելվածները և (կամ) դրա լրացումները կամ հատուկ տեխնիկական միջոցների վերջնական սպառողի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,

7) ՀՀ ԱԱԾ գրավոր հարցմամբ` փորձագիտական եզրակացության պատճենը և (կամ) հատուկ տեխնիկական միջոցների նմուշները:

(12-րդ կետը փոփ., լրաց. 23.12.22 N 5-Ն)

12.1. (կետն ուժը կորցրել է 23.12.22 N 5-Ն)

13. Ներկայացված փաստաթղթերի պատճենների յուրաքանչյուր թերթ պետք է վավերացված լինի հայտատուի ստորագրությամբ, իսկ թղթային եղանակով ներկայացվելու դեպքում՝ նաև կնիքով, կամ փաստաթղթերի պատճենները պետք է կարված լինեն և դրանց վերջին էջերը` կնքված ու ստորագրված:

(13-րդ կետը փոփ. 23.12.22 N 5-Ն)

13.1. Լիցենզիան տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց կամ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով հայտը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

(13.1-ին կետը լրաց. 20.06.19 N 1-Ն, 23.12.22 N 5-Ն)

14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է.

1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների առկայության դեպքում,

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում,

3) ԵՏՄ անդամ-պետությունների միջազգային պարտավորությունների խախտման դեպքում, որը կարող է վրա հասնել այն պայմանագրի (կոնտրակտի) կատարման արդյունքում, որի իրականացման համար հայցվում է լիցենզիան,

4) համաձայնեցնող մարմնի` լիցենզիայի տրամադրման հայտը համաձայնեցնելուց հրաժարվելու դեպքում, այդ թվում նաև փորձաքննության կամ տեխնիկական հետազոտության արդյունքների հիման վրա, որոնք հաստատում են, որ հատուկ տեխնիկական միջոցների ներմուծումը կամ արտահանումը կարող է վնաս հասցնել ԵՏՄ անդամ-պետության ազգային անվտանգությանը,

5) սույն Կանոնակարգի 13-րդ կետով նախատեսված պահանջների խախտման դեպքում,

6) սույն Կանոնակարգի 6.1-ին կետով նախատեսված պահանջների խախտման դեպքում:

(14-րդ կետը փոփ., լրաց. 23.12.22 N 5-Ն)

 

IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման համար հայտատուի կողմից «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ, ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը` ԵՏՀ Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի N 45 որոշմամբ հաստատված ձևին և ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին համապատասխան կազմված և ռուսերեն լեզվով լրացված,

2) հատուկ տեխնիկական միջոցների շրջանառության ոլորտում գործունեության իրականացման լիցենզիայի մասին տվյալներ (համար, ամսաթիվ) կամ այդպիսի լիցենզիայի պատճենը,

3) արտաքին առևտրային պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները, իսկ պայմանագրի (համաձայնագրի) բացակայության դեպքում` կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,

4) հատուկ տեխնիկական միջոցների տեխնիկական փաստաթղթերը,

5) պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները կամ հատուկ տեխնիկական միջոցների վերջնական սպառողի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը,

6) փորձաքննության եզրակացության պատճենը և (կամ) հատուկ տեխնիկական միջոցների նմուշները` ՀՀ ԱԱԾ գրավոր հարցմամբ,

7) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տվյալներ:

(15-րդ կետը փոփ. 23.12.22 N 5-Ն)

15.1. Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց կամ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով հայտը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

(15.1-ին կետը լրաց. 20.06.19 N 1-Ն, 23.12.22 N 5-Ն)

15.2. (կետն ուժը կորցրել է 23.12.22 N 5-Ն)

16. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրումը մերժվում է.

1) հայտատուի կողմից սույն Կանոնակարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում,

2) եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների առկայության դեպքում,

3) հատուկ տեխնիկական միջոցների ներմուծմամբ կամ արտահանմամբ անդամ-պետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորությունը հավաստող փորձաքննության կամ տեխնիկական հետազոտության արդյունքների առկայության դեպքում,

4) սույն Կանոնակարգի 6.1-ին կետով նախատեսված պահանջների խախտման դեպքում։

(16-րդ կետը փոփ., լրաց. 23.12.22 N 5-Ն)

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(թույլատրման փաստաթուղթ)

(ձևն ուժը կորցրել է 23.12.22 N 5-Ն)

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏՊԱԳԻՐ, ԱՈԻԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

(գլուխը լրաց. 15.02.21 N 1-Ն, խմբ. 23.12.22 N 5-Ն)

 

17. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրումը թույլատրվում է ՀՀ ԱԱԾ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում տրված դրական եզրակացության հիման վրա:

18. ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ հաստատված Միասնական ցանկի 1.3-րդ բաժնով նախատեսված` արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկում ներառված ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրումն արգելվում է:

19. Եզրակացության տրամադրման համար հայտատուի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով, կից գրությամբ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրումը թույլատրելու նպատակով եզրակացություն ստանալու մասին դիմում (հայերեն կամ ռուսերեն լեզվով),

2) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և դրանցում կատարված լրացումների պատճենները (առկայության դեպքում),

3) հաշիվ-ապրանքագիրը կամ բեռը ուղեկցող այլ փաստաթղթերը,

4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ անհրաժեշտ է նշել գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,

5) տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները՝ ՀՀ ԱԱԾ բանավոր հարցմամբ:

20. Եզրակացությունը տրամադրվում է հայտատուի կողմից տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները և համապատասխան փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ ներկայացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

21. Դրական եզրակացություն չի տրամադրվում.

 1) հայտատուի կողմից սույն Կանոնակարգի 19-րդ կետում նշված փաստաթղթերը կամ տեղեկությունները չներկայացնելու դեպքում,

 2) եզրակացություն ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների առկայության դեպքում,

 3) հայտատուի կողմից տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները ՀՀ ԱԱԾ ուսումնասիրությանը չներկայացնելու դեպքում,

 4) ապրանքը Միասնական ցանկի 1.3-րդ բաժնով նախատեսված ցանկում ներառված լինելու դեպքում:

(հավելվածը խմբ. 26.10.16 N 2-Ն, լրաց. 20.06.19 N 1-Ն, 15.02.21 N 1-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.12.22 N 5-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. մարտի 11-ի
N 2-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ տարածք ներՄՈՒԾՈՒՄը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության ԳԱՂՏՆԻ ստացման համար նախատեսված Հատուկ տեխնիկական միջոցների

(հավելվածն ուժը կորցրել է 23.12.22 n 5-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. մարտի 11-ի
N 2-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 23.12.22 n 5-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան