Գլխավոր տեղեկություն
Համար
N 671-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.23/73(1526).1 Հոդ.244.6
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
11.10.2019
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ

 

11 հոկտեմբերի 2019 թ.

N 671-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 Դ. Անանյան

 

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2019 թվականի

հոկտեմբերի 11-ի N 671-Ն հրամանի

  

Ձև

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մաս 1. Ընդհանուր տեղեկատվություն

1. Հարկ վճարողի անվանումը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

           

3. Հաշվետու ժամանակաշրջանը

տարի

 

4. Հարկ վճարողի գրանցման հասցեն

 

5. Անձի տվյալները, ով կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն

Անուն, Ազգանուն

Էլ. հասցե

Հեռախոսահամար

     


Մաս 2. Ոչ ռեզիդենտ կողմերի հետ բոլոր վերահսկվող գործարքների վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները

6. Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը (եթե տրամա-դրման ենթակա է)

7.
Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի ռեզիդենտու-թյան երկիրը

8.
Փոխկապակ-ցված լինելու դեպքում` փոխկապակ-ցվածության չափանիշը

9. Վերահսկվող գործարքի առարկան

9.1.
Տվյալ գործարքի առարկայի բնույթը և տեսակը

10. Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատա-կարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)

11.
Օգտա-գործված տրանս-ֆերային գնագո-յացման մեթոդը

12.
Տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)

13. Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` բոլոր ոչ ռեզիդենտ-ների հետ կատարված գործարքների հանրա-գումարը (ՀՀ դրամ)

                 
                 


Մաս 2.1. Ոչ ռեզիդենտ կողմերի հետ ապրանքների մատակարարման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ՝ ըստ յուրաքանչյուր կողմի

Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտ կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է

Ապրանքի տեսակը

Ապրանքի գինը միավորի գծով (ՀՀ դրամ)

Ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն

       
       


Մաս 2.2. Ոչ ռեզիդենտ կողմերի հետ փոխառության տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ

Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտ կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է

Տրամադրված/ստացված փոխառություններ

Սկզբնական մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ (ՀՀ դրամ)

Վերջնական մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ (ՀՀ դրամ)

Վճարման ենթակա տոկոսի չափը

         
         


Մաս 2.3. Ոչ ռեզիդենտ կողմերի հետ ոչ նյութական ակտիվի օգտագործման իրավունքի տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ

Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

Ոչ նյութական ակտիվի նկարագրություն

Վճարման ենթակա ռոյալթիի չափը (ՀՀ դրամ)

Ռոյալթիի վճարման հաճախականություն

       


Մաս 2.4. Ոչ ռեզիդենտ կողմերի հետ դրամական պահանջի իրավունքի զիջում (փոխանցում) վերահսկվող գործարքի մասին տեղեկություններ

Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտ կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է

Դրամական պահանջը զիջվել է, թե՞ փոխանցվել

Երրորդ կողմի անվանումը ում զիջվել կամ փոխանցվել է դրամական պահանջը (եթե տրամադրման ենթակա է)

Դրամական պահանջի սկզբնական չափը (ՀՀ դրամ)

Զիջումից կամ փոխանցումից հետո դրամական պահանջի չափը (ՀՀ դրամ)

Ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն

           
           
           


Մաս 3. Ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների և նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայության վերաբերյալ տեղեկություններ

14. Հարկ վճարողի և ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների մասով տեղեկություն

 

15. Նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայություն (այո/ոչ)

 

Մաս 4. Բոլոր ներքին չվերահսկվող գործարքների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ

16. Փոխկապակցված չհամարվող կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

17. Փոխկապակցված չհամարվող կողմի ռեզիդենտության երկիրը

18. Գործարքի առարկան

18.1.
Տվյալ գործարքի առարկայի բնույթը և տեսակը

19.
Հարկ վճարողը հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)

20.
Տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)

21. Փոխկապակցված չհամարվող բոլոր կողմերի հետ կատարված գործարքների հանրագումարը (ՀՀ դրամ)

             
             


Մաս 4.1. Ապրանքների մատակարարման գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ

Փոխկապակցված չհամարվող կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

Ապրանքի տեսակը

Ապրանքի գինը միավորի գծով (ՀՀ դրամ)

Ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն

       
       


Մաս 4.2. Փոխառության տրամադրման կամ ստացման գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ

Փոխկապակցված չհամարվող կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

Տրամադրված/ստացված փոխառություններ

Սկզբնական մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ (ՀՀ դրամ)

Վերջնական մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ (ՀՀ դրամ)

Վճարման ենթակա տոկոսի չափը

         
         


Մաս 4.3. Ոչ նյութական ակտիվի օգտագործման իրավունքի տրամադրման կամ ստացման գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ

Փոխկապակցված չհամարվող կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

Ոչ նյութական ակտիվի նկարագրություն

Վճարման ենթակա ռոյալթիի չափը (ՀՀ դրամ)

Ռոյալթիի վճարման հաճախականություն

       


Մաս 4.4. Դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման) գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ

Փոխկապակցված չհամարվող կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

Դրամական պահանջը զիջվել է, թե՞ փոխանցվել

Երրորդ կողմի անվանումը ում զիջվել կամ փոխանցվել է դրամական պահանջը (եթե տրամադրման ենթակա է)

Դրամական պահանջի սկզբնական չափը (ՀՀ դրամ)

Զիջումից կամ փոխանցումից հետո դրամական պահանջի չափը (ՀՀ դրամ)

Ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն

           
           
           


Մաս 5. Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ իրականացված բոլոր վերահսկվող գործարքների մասին ընդհանուր տեղեկություններ

22.

Ռեզիդենտ փոխ-կապակ-ցված կողմի անվանումը (եթե տրամադր-ման ենթակա է)

23. Ռեզիդենտ կողմի հետ փոխ-կապակց-վածության չափանիշը

24. Վերահսկվող գործարքի առարկան

24.1.

Տվյալ գործարքի առարկայի բնույթը և տեսակը

25. Ռեզիդենտ փոխկապակ-ցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդի-սանում է մատա-կարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող)

26. Օգտա-գործված տրանս-ֆերային գնա-գոյացման մեթոդը

27.
Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ռեզիդենտի հետ կատարված տվյալ գործարքի գումարը (ՀՀ դրամ)

28. Վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` բոլոր ռեզիդենտ կողմերի հետ կատարված գործարքների հանրա-գումարը (ՀՀ դրամ)

               
               


Մաս 5.1. Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ ապրանքների մատակարարման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ՝ ըստ յուրաքանչյուր կողմի

Ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

Ապրանքի տեսակը

Ապրանքի գինը միավորի գծով (ՀՀ դրամ)

Ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն

       
       


Մաս 5.2. Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ փոխառության տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ

Ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

Տրամադրված/ստացված փոխառություններ

Սկզբնական մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ (ՀՀ դրամ)

Վերջնական մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ (ՀՀ դրամ)

Վճարման ենթակա տոկոսի չափը

         
         


Մաս 5.3. Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ ոչ նյութական ակտիվի օգտագործման իրավունքի տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ

Ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

Ոչ նյութական ակտիվի նկարագրություն

Վճարման ենթակա ռոյալթիի չափը (ՀՀ դրամ)

Ռոյալթիի վճարման հաճախականություն

       
       


Մաս 5.4. Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ դրամական պահանջի իրավունքի զիջում (փոխանցում) վերահսկվող գործարքի մասին տեղեկություններ

Ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է)

Դրամական պահանջը զիջվել է, թե՞ փոխանցվել

Երրորդ կողմի անվանումը ում զիջվել կամ փոխանցվել է դրամական պահանջը (եթե տրամադրման ենթակա է)

Դրամական պահանջի սկզբնական չափը (ՀՀ դրամ)

Զիջումից կամ փոխանցումից հետո դրամական պահանջի չափը (ՀՀ դրամ)

Ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն

           
           
           


Մաս 6. Հարկ վճարողի գործունեության տեսակները (կոդերը) և տեսակարար կշիռը

Գործունեության տեսակը (կոդ)

Տեսակարար կշիռը (%)

Բաժին

Հատված

Խումբ

Դաս

Ենթադաս

 
           

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԻ

 

1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը (այսուհետ` ծանուցման ձև) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի դրույթների: Ծանուցման ձևը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:

2. Ծանուցման ձևի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը:

3. Ծանուցման ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

4. Ծանուցման ձևի 3-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվարկը:

5. Ծանուցման ձևի 4-րդ կետում լրացվում է hարկ վճարողի գրանցման հասցեն:

6. Ծանուցման ձևի 5-րդ կետում լրացվում է այն անձի տվյալները, ով կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն (անձի անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը):

7. Ծանուցման ձևի 6-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը: Տվյալ դաշտը լրացվում է այն դեպքում, եթե տեղեկատվությունը չի հանդիսանում բանկային գաղտնիք:

8. Ծանուցման ձևի 7-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի ռեզիդենտության երկիրը:

9. Ծանուցման ձևի 8-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կողմի հետ փոխկապակցվածության չափանիշը` ըստ Հարկային օրենսգրքի 362-րդ հոդվածի դրույթների` նշելով մասը և կետը: Եթե վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող ոչ ռեզիդենտ կողմի ռեզիդենտության երկիրը հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներից է և հարկ վճարողը փոխկապակցված չէ տվյալ ոչ ռեզիդենտ կողմի հետ, ապա տվյալ դաշտը չի լրացվում:

10. Ծանուցման ձևի 9-րդ կետում լրացվում է հետևյալ գործարքների առարկաներից որևէ մեկը` 1) ապրանքի մատակարարում, 2) ապրանքի ձեռքբերում, 3) ծառայությունների մատուցում, 4) ծառայությունների ձեռքբերում, 5) աշխատանքների կատարում, 6) աշխատանքների ընդունում, 7) ոչ նյութական ակտիվների օտարում, 8) ոչ նյութական ակտիվի ձեռքբերում, 9) ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրում, 10) ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի ստացում, 11) փոխառությունների տրամադրում, 12) փոխառությունների ստացում, 13) դրամական պահանջի իրավունքի զիջում, 14) դրամական պահանջի իրավունքի փոխանցում, 15) ֆինանսական ակտիվի օտարում, 16) ֆինանսական ակտիվի ձեռքբերում, 17) ծախսերի փոխհատուցում, 18) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:

11. Ծանուցման ձևի 9.1-ին կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկայի բնույթը և տեսակը: Օրինակ` 1) թանկարժեք քար, 2) հումք, 3) կենցաղային տեխնիկա, 4) սարքեր և սարքավորումներ, 5) ուղևորատար մեքենա, 6) բեռնատար մեքենա, 7) կաթնամթերք, 8) դեղորայք, 9) սառեցված միս (մսամթերք), 10) շինանյութ, 11) կենցաղային պարագաներ, 12) գրենական պիտույքներ, 13) սննդամթերք, 14) ֆինանսական ծառայություններ, 15) կառավարչական ծառայություններ, 16) խորհրդատվական բնույթի ծառայություններ, 17) հաշվապահական հաշվառման և աուդիտի գծով ծառայություններ, 18) ՏՏ ծառայություններ, 19) արտոնագրեր, 20) արդյունաբերական նմուշներ, 21) hամակարգչային ծրագրեր, 22) տեխնիկական ծառայություններ, 23) հետազոտություն և զարգացում, 24) մարքեթինգային ծառայություններ, 25) ուսումնական և վերապատրաստման ծառայություններ, 26) ինժեներական ծառայություններ, 27) միջնորդական ծառայություններ, 28) հեղինակային իրավունք, 29) գյուտ, 30) ապրանքային նշան, գծագիր, մոդել կամ սխեմա, 31) գաղտնի բանաձև կամ գործընթաց, արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվություն և փորձ, 32) պարտատոմս, 33) բաժնետոմս: Մնացած այլ դեպքերում լրացվում է անհրաժեշտ տեղեկությունը, որը կարող է օգտակար լինել գործարքի առարկայի տեսակը բնորոշելու նպատակով:

12. Ծանուցման ձևի 10-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող ոչ ռեզիդենտը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

13. Ծանուցման ձևի 11-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը, այն է` համադրելի չվերահսկվող գնի մեթոդ, վերավաճառքի գնի մեթոդ, ծախսումներ գումարած մեթոդ, զուտ շահույթի մեթոդ, շահույթի բաշխման մեթոդ:

14. Ծանուցման ձևի 12-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի հետ կատարված տվյալ գործարքի գումարը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

15. Ծանուցման ձևի 13-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` բոլոր ոչ ռեզիդենտների հետ կատարված գործարքների հանրագումարը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

16. Ծանուցման ձևի 2.1-ին մասում լրացվում է ոչ ռեզիդենտ կողմերի հետ ապրանքների մատակարարման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ` ըստ յուրաքանչյուր կողմի: Մասնավորապես, առաջին դաշտում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը: Տվյալ դաշտը լրացվում է այն դեպքում, եթե տեղեկատվությունը չի հանդիսանում բանկային գաղտնիք: Հաջորդ դաշտում լրացվում է ապրանքի բնութագիրը, մասնավորապես տեսակը: Հաջորդ դաշտում լրացվում է ապրանքի գինը միավորի գծով` արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Վերջին դաշտում լրացվում է տվյալ գործարքի մասով ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

17. Ծանուցման ձևի 2.2-րդ մասում լրացվում է ոչ ռեզիդենտ կողմերի հետ փոխառության տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ: Սկզբում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք, այնուհետև` նշվում է թե տվյալ փոխառությունը տրամադրված է, թե ստացված: Հաջորդ դաշտում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ սկզբնական մնացորդը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Այնուհետև լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ վերջնական մնացորդը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում` վճարման ենթակա տոկոսի չափը:

18. Ծանուցման ձևի 2.3-րդ մասում լրացվում է ոչ ռեզիդենտ կողմերի հետ ոչ նյութական ակտիվի օգտագործման իրավունքի տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ: Սկզբում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք, այնուհետև` ոչ նյութական ակտիվի վերաբերյալ նկարագրություն: Հաջորդ դաշտում լրացվում է վճարման ենթակա ռոյալթիի չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում` ռոյալթիի վճարման հաճախականությունը:

19. Ծանուցման ձևի 2.4-րդ մասում լրացվում է ոչ ռեզիդենտ կողմերի հետ դրամական պահանջի իրավունքի զիջում (փոխանցում) վերահսկվող գործարքի մասին տեղեկություններ: Առաջին դաշտում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք, այնուհետև նշվում է թե դրամական պահանջը զիջվել է, թե՞ փոխանցվել: Հաջորդ դաշտում լրացվում է երրորդ կողմի անվանումը ում զիջվել կամ փոխանցվել է դրամական պահանջը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք, այնուհետև` դրամական պահանջի սկզբնական չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Հաջորդ դաշտում լրացվում է զիջումից կամ փոխանցումից հետո դրամական պահանջի չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում լրացվում է տվյալ գործարքի մասով ցանկացած այլ տեղեկատվություն:

20. Ծանուցման ձևի 14-րդ կետում լրացվում է հարկ վճարողի և ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների մասով տեղեկությունը:

21. Ծանուցման ձևի 15-րդ կետում լրացվում է նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայությունը:

22. Ծանուցման ձևի 16-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք:

23. Ծանուցման ձևի 17-րդ դաշտում լրացվում է` փոխկապակցված չհամարվող կողմի ռեզիդենտության երկիրը:

24. Ծանուցման ձևի 18-րդ կետում լրացվում է հետևյալ գործարքների առարկաներից որևէ մեկը` 1) ապրանքի մատակարարում, 2) ապրանքի ձեռքբերում, 3) ծառայությունների մատուցում, 4) ծառայությունների ձեռքբերում, 5) աշխատանքների կատարում, 6) աշխատանքների ընդունում, 7) ոչ նյութական ակտիվների օտարում, 8) ոչ նյութական ակտիվի ձեռքբերում, 9) ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրում, 10) ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի ստացում, 11) փոխառությունների տրամադրում, 12) փոխառությունների ստացում, 13) դրամական պահանջի իրավունքի զիջում, 14) դրամական պահանջի իրավունքի փոխանցում, 15) ֆինանսական ակտիվի օտարում, 16) ֆինանսական ակտիվի ձեռքբերում, 17) ծախսերի փոխհատուցում, 18) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:

25. Ծանուցման ձևի 18.1-ին կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկայի բնույթը և տեսակը: Օրինակ` 1) թանկարժեք քար, 2) հումք, 3) կենցաղային տեխնիկա, 4) սարքեր և սարքավորումներ, 5) ուղևորատար մեքենա, 6) բեռնատար մեքենա, 7) կաթնամթերք, 8) դեղորայք, 9) սառեցված միս (մսամթերք), 10) շինանյութ, 11) կենցաղային պարագաներ, 12) գրենական պիտույքներ, 13) սննդամթերք, 14) ֆինանսական ծառայություններ, 15) կառավարչական ծառայություններ, 16) խորհրդատվական բնույթի ծառայություններ, 17) հաշվապահական հաշվառման և աուդիտի գծով ծառայություններ, 18) ՏՏ ծառայություններ, 19) արտոնագրեր, 20) արդյունաբերական նմուշներ, 21) Համակարգչային ծրագրեր, 22) տեխնիկական ծառայություններ, 23) հետազոտություն և զարգացում, 24) մարքեթինգային ծառայություններ, 25) ուսումնական և վերապատրաստման ծառայություններ, 26) ինժեներական ծառայություններ, 27) միջնորդական ծառայություններ, 28) հեղինակային իրավունք, 29) գյուտ, 30) ապրանքային նշան, գծագիր, մոդել կամ սխեմա, 31) գաղտնի բանաձև կամ գործընթաց, արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվություն և փորձ, 32) պարտատոմս, 33) բաժնետոմս: Մնացած այլ դեպքերում լրացվում է անհրաժեշտ տեղեկությունը, որը կարող է օգտակար լինել գործարքի առարկայի տեսակը բնորոշելու նպատակով:

26. Ծանուցման ձևի 19-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

27. Ծանուցման ձևի 20-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմի հետ կատարված տվյալ գործարքի գումարը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

28. Ծանուցման ձևի 21-րդ կետում լրացվում է փոխկապակցված չհամարվող բոլոր կողմերի հետ կատարված գործարքների հանրագումարը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

29. Ծանուցման ձևի 4.1-ին մասում լրացվում է ապրանքների մատակարարման գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ` ըստ յուրաքանչյուր կողմի: Մասնավորապես, առաջին դաշտում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք: Հաջորդ դաշտում լրացվում է ապրանքի բնութագիրը, մասնավորապես տեսակը: Հաջորդ դաշտում լրացվում է ապրանքի գինը միավորի գծով` արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Վերջին դաշտում լրացվում է տվյալ գործարքի մասով ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

30. Ծանուցման ձևի 4.2-րդ մասում լրացվում է փոխառության տրամադրման կամ ստացման գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ: Մասնավորապես, առաջին դաշտում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք: Այնուհետև` նշվում է թե տվյալ փոխառությունը տրամադրված է, թե ստացված: Հաջորդ դաշտում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ սկզբնական մնացորդը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Այնուհետև լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ վերջնական մնացորդը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում` վճարման ենթակա տոկոսի չափը:

31. Ծանուցման ձևի 4.3-րդ մասում լրացվում է ոչ նյութական ակտիվի օգտագործման իրավունքի տրամադրման կամ ստացման գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ: Առաջին դաշտում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք, այնուհետև` ոչ նյութական ակտիվի վերաբերյալ նկարագրություն: Հաջորդ դաշտում լրացվում է վճարման ենթակա ռոյալթիի չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում` ռոյալթիի վճարման հաճախականությունը:

32. Ծանուցման ձևի 4.4-րդ մասում լրացվում է դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման) գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ: Մասնավորապես, առաջին դաշտում լրացվում է փոխկապակցված չհամարվող կողմի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք, այնուհետև նշվում է թե դրամական պահանջը զիջվել է, թե՞ փոխանցվել: Հաջորդ դաշտում լրացվում է երրորդ կողմի անվանումը ում զիջվել կամ փոխանցվել է դրամական պահանջը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք, այնուհետև` դրամական պահանջի սկզբնական չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Հաջորդ դաշտում լրացվում է զիջումից կամ փոխանցումից հետո դրամական պահանջի չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում լրացվում է տվյալ գործարքի մասով ցանկացած այլ տեղեկատվություն։

33. Ծանուցման ձևի 22-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը (եթե տրամադրման ենթակա է):

34. Ծանուցման ձևի 23-րդ կետում լրացվում է ռեզիդենտ կողմի հետ փոխկապակցվածության չափանիշը` ըստ Հարկային օրենսգրքի 362-րդ հոդվածի դրույթների` նշելով մասը և կետը:

35. Ծանուցման ձևի 24-րդ կետում լրացվում է հետևյալ գործարքների առարկաներից որևէ մեկը` 1) ապրանքի մատակարարում, 2) ապրանքի ձեռքբերում, 3) ծառայությունների մատուցում, 4) ծառայությունների ձեռքբերում, 5) աշխատանքների կատարում, 6) աշխատանքների ընդունում, 7) ոչ նյութական ակտիվների օտարում, 8) ոչ նյութական ակտիվի ձեռքբերում, 9) ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրում, 10) ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի ստացում, 11) փոխառությունների տրամադրում, 12) փոխառությունների ստացում, 13) դրամական պահանջի իրավունքի զիջում, 14) դրամական պահանջի իրավունքի փոխանցում, 15) ֆինանսական ակտիվի օտարում, 16) ֆինանսական ակտիվի ձեռքբերում, 17) ծախսերի փոխհատուցում, 18) ծախսերի բաշխման պայմանավորվածություն: Եթե կատարված գործարքի տեսակը նշված չէ թվարկվածների շարքում, ապա անհրաժեշտ է նշել «այլ» և մանրամասնել:

36. Ծանուցման ձևի 24.1-ին կետում լրացվում է վերահսկվող գործարքի առարկայի բնույթը և տեսակը: Օրինակ` 1) թանկարժեք քար, 2) հումք, 3) կենցաղային տեխնիկա, 4) սարքեր և սարքավորումներ, 5) ուղևորատար մեքենա, 6) բեռնատար մեքենա, 7) կաթնամթերք, 8) դեղորայք, 9) սառեցված միս (մսամթերք), 10) շինանյութ, 11) կենցաղային պարագաներ, 12) գրենական պիտույքներ, 13) սննդամթերք, 14) ֆինանսական ծառայություններ, 15) կառավարչական ծառայություններ, 16) խորհրդատվական բնույթի ծառայություններ, 17) հաշվապահական հաշվառման և աուդիտի գծով ծառայություններ, 18) ՏՏ ծառայություններ, 19) արտոնագրեր, 20) արդյունաբերական նմուշներ, 21) Համակարգչային ծրագրեր, 22) տեխնիկական ծառայություններ, 23) հետազոտություն և զարգացում, 24) մարքեթինգային ծառայություններ, 25) ուսումնական և վերապատրաստման ծառայություններ, 26) ինժեներական ծառայություններ, 27) միջնորդական ծառայություններ, 28) հեղինակային իրավունք, 29) գյուտ, 30) ապրանքային նշան, գծագիր, մոդել կամ սխեմա, 31) գաղտնի բանաձև կամ գործընթաց, արդյունաբերական, առևտրային կամ գիտական տեղեկատվություն և փորձ, 32) պարտատոմս, 33) բաժնետոմս: Մնացած այլ դեպքերում լրացվում է անհրաժեշտ տեղեկությունը, որը կարող է օգտակար լինել գործարքի առարկայի տեսակը բնորոշելու նպատակով:

37. Ծանուցման ձևի 25-րդ կետում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմը վերահսկվող գործարքի մասով հանդիսանում է մատակարարո՞ղ (մատուցող, կատարող, տրամադրող, հատկացնող), թե՞ ձեռք բերող (ստացող, ընդունող):

38. Ծանուցման ձևի 26-րդ կետում լրացվում է օգտագործված տրանսֆերային գնագոյացման մեթոդը, այն է` համադրելի չվերահսկվող գնի մեթոդ, վերավաճառքի գնի մեթոդ, ծախսեր գումարած մեթոդ, զուտ շահույթի մեթոդ, շահույթի բաշխման մեթոդ:

39. Ծանուցման ձևի 27-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ռեզիդենտի հետ կատարված տվյալ գործարքի գումարը` արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

40. Ծանուցման ձևի 28-րդ կետում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` բոլոր ռեզիդենտ կողմերի հետ կատարված գործարքների հանրագումարը` արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով:

41. Ծանուցման ձևի 5.1-ին մասում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ ապրանքների մատակարարման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ` ըստ յուրաքանչյուր կողմի: Մասնավորապես, առաջին դաշտում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք: Հաջորդ դաշտում լրացվում է ապրանքի բնութագիրը, մասնավորապես տեսակը: Դրան հաջորդող դաշտում լրացվում է ապրանքի գինը միավորի գծով` արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Վերջին դաշտում լրացվում է տվյալ գործարքի մասով ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

42. Ծանուցման ձևի 5.2-րդ մասում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ փոխառության տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ: Մասնավորապես, առաջին դաշտում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք: Այնուհետև` նշվում է թե տվյալ փոխառությունը տրամադրված է, թե ստացված: Հաջորդ դաշտում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ սկզբնական մնացորդը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Այնուհետև լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ վերջնական մնացորդը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում` վճարման ենթակա տոկոսի չափը:

43. Ծանուցման ձևի 5.3-րդ մասում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ ոչ նյութական ակտիվի օգտագործման իրավունքի տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ: Առաջին դաշտում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք, այնուհետև` ոչ նյութական ակտիվի վերաբերյալ նկարագրություն: Հաջորդ դաշտում լրացվում է վճարման ենթակա ռոյալթիի չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում` ռոյալթիի վճարման հաճախականությունը:

44. Ծանուցման ձևի 5.4-րդ մասում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման) գծով գործարքների մասին տեղեկություններ: Մասնավորապես, առաջին դաշտում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմի անվանումը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք, այնուհետև նշվում է թե դրամական պահանջը զիջվել է, թե՞ փոխանցվել: Հաջորդ դաշտում լրացվում է երրորդ կողմի անվանումը ում զիջվել կամ փոխանցվել է դրամական պահանջը, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք, այնուհետև` դրամական պահանջի սկզբնական չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Հաջորդ դաշտում լրացվում է զիջումից կամ փոխանցումից հետո դրամական պահանջի չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում լրացվում է տվյալ գործարքի մասով ցանկացած այլ տեղեկատվություն։

45. Ծանուցման ձևի 6-րդ մասում լրացվում է հարկ վճարողի գործունեության տեսակները (կոդերը) և տեսակարար կշիռը: Գործունեության տեսակը (կոդ) դաշտի ենթադաշտերը (բաժին, հատված, խումբ, դաս, ենթադաս) լրացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը (բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0) համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»)։ Տեսակարար կշիռը (%) դաշտում համամասնությունները նշվում են տոկոսով շահութահարկի հարկման բազայի հանրագումարի նկատմամբ:

(հավելվածը խմբ., լրաց. 19.12.19 N 860-Ն, խմբ. 12.12.22 N 1299-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2022, N 1299-Ն 01.01.2023, N 671-Ն
19.12.2019, N 860-Ն 31.12.2019, N 671-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան