Գլխավոր տեղեկություն
Համար
N 81-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2022-03.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.12.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

09 դեկտեմբերի 2022 թ.

N 81-Ն

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 22-րդ կետերի պահանջները՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել նախադպրոցական լրացուցիչ և այլընտրանքային (բացառությամբ միջազգային) կրթական ծրագրերը և սահմանել դրանց տևողությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վ. Դումանյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի դեկտեմբերի 9-ի

N 81-Ն հրամանի

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Բովանդակությանը ներկայացվող պահանջները

1. Նախադպրոցական կրթական լրացուցիչ և այլընտրանքային (բացառությամբ միջազգային) լիցենզավորման ենթակա ծրագրերը (այսուհետ՝ ծրագիր) կարող են լինել համալիր (հիմնական) և ըստ կրթական առանձին բովանդակային բաղադրիչների:

2. Ծրագրի անբաժանելի մասն է գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը:

3. Ծրագրով կարող են նախատեսվել սանի առօրյայի կազմակերպման ստորև նշված ձևերի կամ դրանցից որևէ մեկի կիրառումը`

1) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.

2) խաղային գործունեության տեսակներ.

3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում:

4. Ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել զարգացման նշված մեկ կամ մի քանի հիմնական բնագավառներին (ուղղություններին)՝

1) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողության զարգացում.

2) հուզակամային և սոցիալ-անձնային զարգացում.

3) շարժողական և ֆիզիկական զարգացում.

4) աշխարհաճանաչման, ինքնուրույնության, ստեղծագործական ունակությունների և հնարամտության զարգացում.

5) բարոյական, ազգային, էկոլոգիական, իրավական գիտակցության և մտածելակերպի զարգացում՝ արժեքային հիմունքների փոխանցմամբ:

5. Ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին.

2) կրթության աշխարհիկ բնույթը.

3) սաների և մեծահասակների փոխգործունեության անհատակողմնորոշիչ (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը.

4) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը.

5) նախադպրոցական կրթության բովանդակության մեջ սանի խոսքի, տրամաբանության, ֆիզիկական, մտավոր, գեղագիտական զարգացման, իրավունքներին և պարտականություններին, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը:

6. Ծրագիրը, որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում (Ձև 1):

2. Տևողությունը

7. Ծրագրի տևողությունը կարող է սահմանվել՝

1) առավելագույնը 4 ժամ.

2) 5-ից 9 ժամ.

3) 12 ժամ:

8. Ծրագիրը կարող է իրականացվել հետևյալ պլանավորմամբ (պարբերականությամբ)՝

1) շաբաթվա ընթացքում 1-2 անգամ.

2) շաբաթվա ընթացքում 3-4 անգամ.

3) շաբաթվա ընթացքում 5-6 անգամ.

4) ծնողի հետ համաձայնեցված ժամանակացույցով:

3. Մարդկային ռեսուրսները և նյութատեխնիկական հագեցվածությունը

9. Ծրագրին համապատասխան որակավորմամբ (միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությամբ) մասնագետ:

10. Սանի կրթական և զարգացման գործունեությանն անմիջական աջակցող անձնակազմ:

11. Ծրագրի բովանդակությանը համապատասխան նյութատեխնիկական բազա և տարածք:

Ձև 1

1. Տարիքային խումբ ------------------

2. Ծրագրի կազմման մանկավարժահոգեբանական հիմունքները՝ --------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

3. Ծրագրի բաշխումը՝ ըստ ծրագրային բաղադրիչների

Ժամաքանակը՝ շաբաթական կտրվածքով

1) --------------------------------- թեմատիկ պլանավորում

(Ծրագրային բաղադրիչի անվանումը)

ա. թեմա

բ. նպատակ

գ. վերջնարդյունք(ներ)

դ. մեթոդներ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2023, N 138-Ն 03.11.2023, N 81-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան