Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 21.12.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.12.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 դեկտեմբեր 2022 թ.

N 104-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի 1-ին կետը լրացնել նոր՝ 25-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«25) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 25-ի:».

2) Ուժը կորցրած ճանաչել հրամանի 2-րդ կետը.

3) Հրամանի հավելված 1-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ, 9.1-ին, 13-րդ, 15-17-րդ, 19-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 10-րդ կետում «Օրական առնվազն 2 անգամ՝ մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.

4) Հրամանի Հավելված 2-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ, 10-րդ, 18-րդ, 24-26-րդ կետերը, 6-րդ Գլուխը և Ձև 3-ը.

բ. 19-րդ կետից հանել վերջին նախադասությունը.

5) Հրամանի Հավելված 3-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 5-րդ, 11-րդ, 17.1-ին, 18-րդ, 19-րդ, 21-րդ, 24-րդ, 25-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 15-րդ կետում «Օրական առնվազն 2 անգամ՝ մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.

6) Հրամանի Հավելված 4-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ, 18.1-ին, 19-24-րդ կետերը և Ձև 3-ը.

7) Հրամանի Հավելված 5-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 5-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 17.1-ին, 20-րդ, 21-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 13-րդ կետում «2 անգամ» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.

8) Հրամանի Հավելված 6-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 11-րդ կետի 2-4-րդ ենթակետերը, 13.1-ին, 14-րդ կետերը և Ձև 3-ը.

9) Հրամանի Հավելված 7-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 17.1-ին, 20-րդ, 24-րդ կետերը, 27-րդ կետի 3-5-րդ և 7-րդ ենթակետերը և Ձև 3-ը.

բ. 14-րդ կետում «Ամեն օր՝ 2-4 ժամը մեկ» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.

10) Հրամանի Հավելված 8-ում.

ա. 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) բուժանձնակազմն ապահովվում է պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով (այսուհետ՝ ԱՊՄ), որոնց հաշվարկը իրականացվում է համաձայն Աղյուսակ 1-ի

 

Աղյուսակ 1.

 

Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ

 

Բուժանձնակազմ

Կասկածելի դեպք

Հաստատված դեպք թեթև ախտանշանով

Հաստատված դեպք ծանր ախտանշանով

Կոմպլեկտների քանակը մեկ պացիենտի համար

Օրական մեկ պացիենտի համար սահմանված քանակը

Բուժքույր

1-2

6

6-12

Բժիշկ

1

2-3

3-6

Մաքրում և ախտահանում իրականացնող անձնակազմ

1

3

3

Այլ ծառայություններ մատուցող

0-2

3

3

Ընդհանուր

3-6

14-15

15-24

»

 

բ. Ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 16-րդ ենթակետը.

11) Հրամանի Հավելված 9-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 2-րդ ենթակետը, 9-11-րդ կետերը, 13-րդ կետի 3-րդ և 8-րդ ենթակետերը, 14.1-ին կետը, 15-րդ կետի 1-3-րդ ենթակետերը և Ձև 3-ը.

բ. 5-րդ կետում «, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ կափարիչ ունեցող աղբարկղեր» բառերը փոխարինել «և անձեռոցիկներ» բառերով.

գ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Սննդի կազմակերպման ընթացքում ապահովվում է սույն հրամանի Հավելված 6-ով սահմանված սանիտարական կանոնների պահպանումը:».

12) Հրամանի Հավելված 10-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 16.1-ին, 17-րդ, 21-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 11-րդ կետում «Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ)» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.

13) Հրամանի Հավելված 11-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 22.1-ին, 23-25-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 12-րդ կետում «Աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ՝ աշխատանքներն սկսելուց առաջ և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.

գ. 13-րդ կետում «, անձեռոցիկներ և կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղեր» բառերը փոխարինել «և անձեռոցիկներ» բառերով.

14) Հրամանի Հավելված 12-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-11-րդ, 14.1-ին, 14.2-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ, 24-րդ կետերը և Ձև 4-ը.

15) Հրամանի Հավելված 13-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 8.1-ին և 9-րդ կետերը, 10-րդ կետի 3-րդ ենթակետը, 11-րդ կետի 2-րդ ենթակետը, 12-րդ կետի 1-ին ենթակետը, 13-րդ կետի 1-ին ենթակետը, 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «գ» պարբերությունները, 18-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, 19-րդ կետի 1-ին ենթակետը, 20-րդ կետի 3-րդ ենթակետը, 21-րդ կետի 2-րդ ենթակետը, 23-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «գ» պարբերությունները, 27-րդ կետի 2-րդ ենթակետը, 29-րդ կետի 3-րդ ենթակետը և Ձև 3-ը.

բ. 12-րդ կետի 2-րդ ենթակետում «2 անգամ» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.

գ. 19-րդ կետի 2-րդ ենթակետում «2 անգամ՝ աշխատանքային օրվա սկզբում և օրվա ընթացքում» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.

դ. 28-րդ կետի 1-ին ենթակետում «2 անգամ. մեկը՝ աշխատանքային օրվա սկզբում, մյուսը՝ ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.

ե. 28-րդ կետի 2-րդ ենթակետում «3 անգամ» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.

16) Հրամանի Հավելված 14-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 8-10-րդ, 24-26-րդ, 29-րդ, 31-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 18-րդ կետից հանել 1-ին և 2-րդ նախադասությունները.

17) Հրամանի Հավելված 15-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ կետի 4-րդ ենթակետը, 16-րդ և 19.1-ին կետերը, 22-րդ կետի 2-րդ ենթակետը, 23-րդ կետի 4-րդ ենթակետը, 33-րդ, 35-րդ, 36-րդ, 41-րդ, 42-րդ կետերը, Ձև 3-ը և Ձև 4-ը.

բ. 10-րդ կետում «անհատական պաշտպանության միջոց՝ (այսուհետ՝ ԱՊՄ) դիմակ, ակնոց, ջրակայուն երկար արտահագուստ՝ խալաթ կամ, եթե արտահագուստը ջրակայուն չէ, ջրակայուն գոգնոց» բառերը փոխարինել «ԱՊՄ» բառով.

գ. 20-րդ կետից հանել «՝ ներառյալ դիմակ, երկարաթև զգեստներ, ակնոցներ կամ դեմքի վահան, համապատասխան կոշիկներ կամ բախիլներ» բառերը.

դ. 32-րդ կետից հանել վերջին նախադասությունը.

ե. 44-րդ կետում «Կազմակերպության տարածքը օրական առնվազն 2 անգամ՝ աշխատանքային օրվա սկզբում և աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.

18) Հրամանի Հավելված 16-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 17-րդ, 12.1-ին, կետերը և Ձև 3-ը.

բ. 10-րդ կետում «Oրական առնվազն երկու անգամ» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օրվա ավարտին» բառերով.

19) Հրամանի Հավելված 17-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 4.1-ին, 8-10-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 25-27-րդ, 27.1-ին, 31-րդ, 32-րդ կետերը և Ձև 4-ը.

20) Հրամանի Հավելված 18-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 8.1-ին, 9-11-րդ, 17-22-րդ, 25-րդ, 33-35-րդ կետերը և Ձև 4-ը.

21) Հրամանի Հավելված 19-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 16.1-ին, 17-րդ, 19-րդ, 22-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 13-րդ կետում «Օրական 2 անգամ՝ մինչ աշխատանքը սկսելը և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.

22) Հրամանի Հավելված 20-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 17.1-ին, 18-րդ, 21-րդ, 24-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 13-րդ կետում «Օրական 2 անգամ՝ մինչ աշխատանքը սկսելը և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.

23) Հրամանի Հավելված 21-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 7.1-ին, 13-րդ, 18-20-րդ, 22-25-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 14-րդ կետում «Յուրաքանչյուր օր առնվազն 2 անգամ՝ մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.

24) Հրամանի Հավելված 22-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 9-րդ կետի 5-րդ, 6-րդ ենթակետերը, 10-րդ կետի 3-րդ ենթակետը, 11-րդ կետի 3-րդ ենթակետը, 13-րդ կետի 2-րդ ենթակետը, 15-րդ կետի 4-րդ ենթակետը, 16-րդ, 26-29-րդ, 33-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 9-րդ կետի 3-րդ ենթակետում «2 անգամ» բառերը փոխարինել «1 անգամ» բառերով.

գ. 12-րդ կետի 1-ին ենթակետից հանել վերջին նախադասությունը.

դ. 18-րդ կետից հանել «և ջերմաչափիչ սարքերով» բառերը.

ե. 32-րդ կետից հանել վերջին նախադասությունը.

25) Հրամանի Հավելված 23-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 11.1-ին, 13-րդ, 14-րդ կետերը, 16-րդ կետի 2-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերը, 18-րդ կետը և Ձև 4-ը.

26) Հրամանի Հավելված 24-ում.

ա. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, 10-րդ, 17.1-ին, 18-րդ, 20-րդ, 23-րդ, 24-րդ կետերը և Ձև 3-ը.

բ. 11-րդ կետում «Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ)» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ավարտին» բառերով.

27) Հրամանը լրացնել նոր՝ 25-րդ հավելվածով համաձայն սույն հրամանի հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2022 թվականի դեկտեմբեր 15-ի

թիվ 104-Ն հրամանի

 

 

Հավելված N 25

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 04-ի

թիվ 17-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ՝ Հաստատություն) համար:

3. Սույն հավելվածի իմաստով աշխատող է հանդիսանոււմ աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

4. Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության ղեկավարը:

5. Հաստատության ղեկավարի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝

1) ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանի վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

6. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել ՝

1) ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ):

 

3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

7. Հաստատության մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

8. Հաստատությունում սովորողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների:

9. Հաստատությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն և ծնողին։

10. Հաստատության մուտքի մոտ սահմանվում է հսկողություն, կուտակումները բացառելու նպատակով։

 

4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

11. Յուրաքանչյուր օր, մինչ դասերի սկիզբը Հաստատության մակերեսները՝ այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ՝ (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով։

12. Հաստատությունն ապահովում է պատշաճ բնական օդափոխություն առնվազն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

13. Հաստատությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

14. Oգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

15. Մակերեսների ախտահանման աշխատանքները գրանցվում են ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:

16. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝

1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,

2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,

3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով․

4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,

5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,

6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։

 

5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Սովորողի բացակայության դեպքում Հաստատության պատասխանատուն այդ մասին տեղեկացնում է սովորողի հաշվառման առողջության առաջնային պահպանման կենտրոն։

 

Ձև 1

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

 

Հ/Հ

Ամսաթիվ

Ախտահանվել է (նշել տվյալ դասասենյակի կամ տարածքի անվանումը

/համարը)

Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի տոկոսը

Ախտահանման ժամը

Խոնավ մաքրման ժամը

Ախտահանիչի աշխատանքային լուծույթի պահաժամը

Ախտահանողի ստորա-գրությունը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2022 թվական: