ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 նոյեմբերի 2022 թ. |
N 70-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Համաշխարհային պատմություն» առարկայի 7-րդ և 10-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի N 70-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
Համաշխարհային պատմություն
7-րդ դասարան
Օրինակելի ծրագիր
1. Քաղաքակրթությունների առաջացումը Հին Արևելքում:
2. Անտիկ քաղաքակրթություններ. Հին Հունաստան, Հռոմ:
3. Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևմուտքում և Ամերիկայում:
4. Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևելքում:
Թեմա 1 | ||
Քաղաքակրթությունների առաջացումը Հին Արևելքում: | ||
Նպատակ | ||
Ձևավորել հնագույն քաղաքակրթությունների անցած ուղին վերլուծելու և մեկնաբանելու հմտություն, առօրյա հասարակությունների վրա ունեցած ազդեցությունը գնահատելու կարողություն: | ||
Ուսումնասիրման հարցեր | ||
1. Ո՞րոնք են Հին Արևելքի քաղաքակրթությունների առանձնահատկությունները: 2. Ինչպե՞ս են մեր նախնիների ստեղծած մշակութային արժեքներն արտահայտվում մեր օրերում, ինչքանո՞վ են դրանք արդիական: 3. Կարևո՞ր է պահպանել նախնիներից մեզ հասած մշակութային արժեքները, ինչո՞վ: | ||
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն | |
Քաղաքակրթություն |
Կառավարում Փոխկապակցվածություն | |
Վերջնարդյունք | ||
1. 7.1.1. Ներկայացնի հնագույն քաղաքակրթությունները, դրանց ձևավորման ու զարգացման ընթացքը, առանձնահատկությունները համեմատի միմյանց հետ: 2. 7.1.2. Վերլուծի և համակարգի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական համատեքստում: 3. 7.1.3. Ուսումնասիրի հին քաղաքակրթությունների կողմից ժամանակի մարտահրավերները հաղթահարելու գործընթացները՝ դիտարկելով այն որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ: 4. 7.1.4. Գնահատի հնագույն քաղաքակրթությունների ազդեցությունը արդի հասարակությունների վրա: | ||
Թեմայի բովանդակությունը | ||
1. Հին եգիպտական քաղաքակրթությունը: 2. Միջագետքյան քաղաքակրթությունը: 3. Խեթական թագավորություն, Աքեմենյան Իրան: 4. Չինաստան, Հնդկաստան: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով 2. Դեպքի ուսումնասիրություն 3. 3D մոդելով միջավայրի ստեղծում 4. Սահիկաշարի պատրաստում 5. Ալբոմների, թղթապանակների ստեղծում 6. Ուսումնասիրելով իր համայնքը հավաքագրի և ամբողջացնի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները: |
Օրինաչափություն Պատճառները, հետևանքները, ընդհանրությունները, առանձնահատկությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ: | |
Միջառարկայական կապերը թեմայում | ||
Աշխարհագրություն-Քաղաքակրթությունների զարգացման աշխարհագրական միջավայրի ազդեցությունը: Լեզու, գրականություն - Պատմական տեքստերի ընթերցում: Մաթեմատիկա - Հաշվարկներ: Արվեստ - Պատմության արտացոլանքը: ՏՀՏ-սահիկաշարի ստեղծման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ: | ||
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Հ 2, Հ 8, Հ15, Հ17, Հ25, Հ26, Հ28, Հ30, Հ 31, Հ44, |
Թեմա 2 | ||
Անտիկ քաղաքակրթություններ. Հին Հունաստան, Հռոմ | ||
Նպատակ | ||
Ձևավորել անտիկ քաղաքակրթության կազմավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, նորարարությունների ունեցած դերը ժամանակակից աշխարհի վրա ցույց տալու և գնահատելու հմտություն: | ||
Ուսումնասիրման հարցեր | ||
1. Ո՞րոնք են անտիկ քաղաքակրթությունների առանձնահատկությունները: 2. Ո՞րն է անտիկ քաղաքակրթության ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ: 3. Արդյո՞ք հնարավոր է պատկերացնել արդի աշխարհի զարգացումը առանց անտիկ քաղաքակրթության: | ||
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն | |
Գլոբալ փոխազդեցություն |
Ժամանակ, տեղ, տարածություն, Զարգացում | |
Վերջնարդյունք | ||
1. Վերլուծի անտիկ քաղաքակրթությունների ձևավորման և զարգացման գործընթացները, առանձնահատկությունները համեմատի միմյանց հետ: 2. Վերլուծի այն գործընթացները և գաղափարները, որոնք հանգեցրին անտիկ քաղաքակրթությունների կործանմանը: 3. Ուսումնասիրի անտիկ քաղաքակրթությունների կողմից ժամանակի մարտահրավերները հաղթահարելու գործընթացները՝ դիտարկելով այն որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ: 4. Գնահատի անտիկ քաղաքակրթությունների ձեռքբերումները և ազդեցությունը արդի հասարակությունների վրա: | ||
Թեմայի բովանդակություն | ||
1. Հունական քաղաքակրթության սկիզբը, զարգացումը, անկումը: 2. Հունական քաղաքակրթության քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքը: 3. Հունական քաղաքակրթության ձեռքբերումներն ու ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա: 4. Հռոմեական քաղաքակրթության սկիզբը, զարգացումը, անկումը: 5. Հռոմեական պետության քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքը: 6. Հռոմեական քաղաքակրթության ձեռքբերումներն ու ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա: 7. Հելլենիստական աշխարհ. մշակութային ժառանգություն, համաշխարհայնացման առաջին փորձերը: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով 2. Դեպքի ուսումնասիրություն 3. Սահիկաշարի պատրաստում 4. Բանավեճ 5. Դերային խաղ 6. Համագործակցային աշխատանք 7. Նախագծային աշխատանք |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները հանրահռչակելու, պահպանելու, զարգացնելու և փոխանցելու անհրաժեշտությունը: | |
Միջառարկայական կապերը թեմայում | ||
Աշխարհագրություն - Քարտեզի ճանաչում: Հայոց լեզու և գրականություն - Հունական առասպելները, տեքստերի ընթերցում: Արվեստ - Հունական արվեստի առանձնահատկությունների ուսումնասիրում. նկարչություն, երաժշտություն, պար: Մաթեմատիկա – Ձեռքբերումները՝ հաշվարկները, չափումները: Հասարակագիտություն – կառավարման համակարգերի ուսումնասիրում: ՏՀՏ-սահիկաշարի պատրաստման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ: | ||
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Հ 2, Հ 8, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 39, Հ 44, |
Թեմա 3 | ||
Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևմուտքում և Ամերիկայում | ||
Նպատակ | ||
Ձևավորել Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման և անկման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, դրանց ունեցած ներդրումն արդի աշխարհում գնահատելու հմտություն: | ||
Ուսումնասիրման հարցեր | ||
1. Ո՞րոնք են Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների առանձնահատկությունները: 2. Ի՞նչ ներդրում են ունեցել Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունները համաշխարհային քաղաքակրթության մեջ: 3. Արդյոք հնարավո՞ր է պատկերացնել արդի աշխարհի զարգացումը առանց Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթության: | ||
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն | |
Փոփոխություն |
Հարաբերություններ Պատճառ-հետևանք | |
Վերջնարդյունք | ||
1. 7.3.1.Վերլուծի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները: 2. 7.3.2.Հետազոտի և ներկայացնի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների անկման պատճառները: 3. 7.3.3.Համեմատի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի առանձնահատկությունները: 4. 7.3.4.Գնահատի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ունեցած ներդրումը արդի աշխարհի ձևավորման վրա: | ||
Թեմայի բովանդակություն | ||
1. «Ժողովուրդների մեծ գաղթը» և Արևմտահռոմեական կայսրության անկումը. նոր պետությունների առաջացումը: 2. Արևելահռոմեական կայսրությունը (Բյուզանդիա): 3. Ռուսական պետություն: 4. Խաչակրաց արշավանքները և դրանց հետևանքները: 5. Անգլիան միջնադարում 6. Ֆրանսիան միջնադարում 7. Գերմանիան միջնադարում 8. «Ամերիկյան մինչկոլումբոսյան» քաղաքակրթությունները: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն 2. Հիմնախնդիրների հետազոտում 3. Սահիկաշարի, թղթապանակի, ստեղծում 4. Փաստավավերագրական ֆիլմերի դիտում 5. էքսկուրսիա վիրտուալ թանգարաններում |
Համաշխարհայնացում Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: | |
Միջառարկայական կապերը թեմայում | ||
Աշխարհագրություն - Քաղաքական և ֆիզիկական քարտեզ: Հասարակագիտություն - Քաղաքական համակարգեր: Գրականություն - Տեքստերի ուսումնասիրում ու վերլուծում, մասնավորապես՝ արաբական և հնդկական մաթեմատիկական դպրոցների վերաբերյալ: Մաթեմատիկա - Հաշվարկներ և խնդիրների կազմում: ՆԶՊ - Բանակների կառուցվածքի, զենքի տեսակների ուսումնասիրում: Արվեստ - Քաղաքակրթությունների տարբերությունների արտացոլումն արվեստում: ՏՀՏ- սահիկաշարի պատրաստման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ: | ||
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Հ 2, Հ 8, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44, |
Թեմա 4 | ||
Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևելքում | ||
Նպատակ | ||
Ձևավորել Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման և անկման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, դրանց ունեցած ներդրումն արդի աշխարհում գնահատելու հմտություն: | ||
Ուսումնասիրման հարցեր | ||
1. Ո՞րոնք էին Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների առանձնահատկությունները: 2. Ո՞րոնք են Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ: 3. Արդյոք հնարավո՞ր է պատկերացնել արդի աշխարհի զարգացումն առանց Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների: | ||
Հիմնական հասկացություն |
Ենթահասկացություն | |
Համակարգ |
Նորարարություն Հեռանկար | |
Վերջնարդյունք | ||
7.4.1. Վերլուծի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները: 7.4.2. Հետազոտի և ներկայացնի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների անկման պատճառները: 7.4.3. Համեմատի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի առանձնահատկությունները: 7.4.4. Գնահատի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ունեցած ներդրումն արդի աշխարհի ձևավորման վրա: | ||
Թեմայի բովանդակություն | ||
1. Արաբական խալիֆայություն: 2. Մոնղոլական արշավանքները և «եվրասիական» տերության ստեղծումը: 3. Չինական քաղաքակրթությունը միջնադարում: 4. Հնդկաստանը միջնադարում: 5. Ճապոնիան միջնադարում: 6. Թուրքական պետությունը միջնադարում: 7. Պարսկական պետությունը միջնադարում: | ||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն: 2. Հիմնախնդիրների հետազոտում: 3. Սահիկաշարի, թղթապանակի, ստեղծում 4. Փաստավավերագրական ֆիլմերի դիտում 5. էքսկուրսիա վիրտուալ թանգարաններում |
Ժամանակ և տարածություն Պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: | |
Միջառարկայական կապերը թեմայում | ||
Աշխարհագրություն - Քաղաքական և ֆիզիկական քարտեզ: Հասարակագիտություն - Քաղաքական համակարգեր: Գրականություն - Տեքստերի ուսումնասիրում ու վերլուծում, մասնավորապես՝ արաբական և հնդկական մաթեմատիկական դպրոցների վերաբերյալ: Մաթեմատիկա - Հաշվարկներ և խնդիրների կազմում: ՆԶՊ - Բանակների կառուցվածքի, զենքի տեսակների ուսումնասիրում: Արվեստ - Քաղաքակրթությունների տարբերությունների արտացոլումն արվեստում: ՏՀՏ- սահիկաշարի պատրաստման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ: | ||
Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ | ||
Հ 2, Հ 8, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44 |
Համաշխարհային պատմություն
10-րդ դասարան
1. Պատմությունն ու ես
2. Հին Արևելքի քաղաքակրթությունները
3. Անտիկ քաղաքակրթությունները
4. Հին աշխարհի մայրամուտը և Նորի սկզբնավորումը
5. Զարգացած և Ուշ միջնադար
6. Նոր աշխարհի հասարակական և մշակութային նկարագիրը
Թեմա 1 | |
Պատմությունն ու ես | |
Նպատակ | |
Ձևավորել պատմության փուլաբաժանումները դասակարգելու, պատմական աղբյուրները ճանաչելու, վերլուծելու, քաղաքակրթությունների ձեռքբերումներն ու բացթողումները գնահատելու կարողություն: | |
Վերջնարդյունք | |
10.1.1. Դասակարգի պատմության փուլաբաժանումները, մեկնաբանի պատմական գործընթացները: 10.1.2. Մեկնաբանի «քաղաքակրթություն» եզրույթը, դասակարգի քաղաքակրթության տիպերը: 10.1.3. Վերլուծի և գնահատի քաղաքակրթությունների ձեռքբերումներն ու բացթողումները: 10.1.4. Մեկնաբանի և համատեքստում կիրառի պատմական եզրույթները, վերլուծի պատմական աղբյուրները: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Ի՞նչ է պատմությունը, պատմության պարբերացումը, պատմական աղբյուրները, պատմական գործընթացի կարևորությունը: 2. Քաղաքակրթության տիպաբանությունը. քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային: 3. Հնագույն քաղաքակրթությունների ազդեցությունը արդի աշխարհում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աղբյուրների ուսումնասիրություն: 2. Հիմնախնդիրների հետազոտում: 3. Սահիկաշարերի պատրաստում: |
Օրինաչափություն Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումները և Հին Արևելքի երկրները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու - Լեզու և գիր, լեզվաընտանիք և ժողովուրդներ, գրային համակարգեր, գրանյութ, հնդեվրոպացիներ. տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: ՏՀՏ- տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասընթացի ժամանակ: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
Թեմա 2 | |
Հին Արևելքի քաղաքակրթությունները | |
Նպատակ | |
Ձևավորել հինարևելյան հասարակությունների կազմավորման, զարգացման գործընթացների ազդեցությունը համաշխարհային պատմության համատեքստում վերլուծելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
10.2.1. Հետազոտի հին արևելյան հասարակությունների ձևավորման և զարգացման գործընթացները, համեմատի և համադրի այդ հասարակությունները: 10.2.2. Վերլուծի հին արևելյան հասարակությունների ազդեցությունը համաշխարհային պատմական գործընթացների վրա: 10.2.3. Հետազոտի և ներկայացնի հին արևելյան հասարակություններում ձևավորված համակարգերը: 10.2.4. Գնահատի հին արևելյան հասարակությունների դերը արդի աշխարհում: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Հին Եգիպտական հասարակությունը: Քաղաքակրթական ձեռքբերումները և արդի հիմնախնդիրները: 2. Հին Միջագետքի հասարակությունը (Ք.ա. IV հազարամյակ - Ք.ա. 539 թ.), քաղաքակրթական ձեռքբերումները, և արդի հիմնախնդիրները: 3. Իրանական բարձրավանդակի պետությունները: Աքեմենյան աշխարհակալ տերությունը: 4. Փոքր Ասիայի, Արևելամիջերկրածովյան երկրների և Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունները, քաղաքակրթական ձեռքբերումները: 5. Հին Չինաստանի քաղաքակրթությունը, քաղաքակրթական ձեռքբերումները և արդի հիմնախնդիրները: 6. Հին Հնդկաստանի քաղաքակրթությունը, քաղաքակրթական ձեռքբերումները և արդի հիմնախնդիրները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, 2. Գրաֆիկական կազմակերպիչներ 3. Ֆիլմերի դիտում և քննարկում, 4. Կլոր սեղան-քննարկում, 5. Բանավեճ, 6. էսսե: |
Ժամանակ և տարածություն Պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները անձի, ազգի և մարդկության տեսանկյունից: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Հայկական լեռնաշխարհը հնագույն ժամանակներում, Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումները և Հին Արևելքի երկրները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով: Հայոց լեզու - Լեզու և գիր, լեզվաընտանիք և ժողովուրդներ, գրային համակարգեր, գրանյութ, հնդեվրոպացիներ. տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Աշխարհի առաջին էպոսը, առասպելներ: Արվեստ – մշակույթի ուսումնասիրում: ՏՀՏ- տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասընթացի ժամանակ: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
Թեմա 3 | |
Անտիկ քաղաքակրթությունները | |
Նպատակ | |
Ձևավորել Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների սկզբնավորման, զարգացման ու անկման օրինաչափությունները և առանձնահատկությունները վերլուծելու, անտիկ քաղաքակրթությունների ազդեցությունը ներկայիս աշխարհի վրա գնահատելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
10.3.1. Վերլուծի Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների ձևավորման ու զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները: 10.3.2. Համեմատի անտիկ քաղաքակրթությունները Հին արևելյան քաղաքակրթությունների հետ: 10.3.2. Գնահատի անտիկ քաղաքակրթությունների ձեռքբերումները՝ որպես հասարակությունների զարգացման խթան: 10.3.4. Ներկայացնի Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների ազդեցությունը արդի աշխարհում: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Քաղաք-պետությունները և ժողովրդավարության դրսևորումները Հին Հունաստանում: 2. Հույն փիլիսոփաների գաղափարները՝ հասարակության զարգացման միջոց: 3. Պելոպոնեսյան պատերազմները. քաղաքակրթական ճգնաժամը Հին Հունաստանում: 4. Հելլենիստական մշակույթի ազդեցությունը արևելյան հասարակությունների վրա: 5. Հռոմեական հասարակության զարգացման փուլերը: «Հռոմեական աշխարհ»-ի գաղափարը: 6. Քրիստոնեության տարածումը Հռոմում. հասարակության կերպափոխումը: 7. Հունահռոմեական քաղաքակրթության ազդեցությունը. միջնադարից մինչև մեր օրեր: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Համեմատություն հունական և հռոմեական հասարակությունների և մշակույթների, ռազմարվեստի միջև: 2. Աշխատանք սկզբնաղբյուրներով: 3. Հիմնախնդիրների հետազոտում: 4. Սահիկաշարերի պատրաստում: 5. Էսսե: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները հանրահռչակելու, պահպանելու, զարգացնելու և փոխանցելու անհրաժեշտությունը: Անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Հայկական լեռնաշխարհը հնագույն և հին ժամանակներում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների, հավատալիքների ու դիցարանի իմացություն, համեմատություն, Հայաստանը և Հին հունական ու հռոմեական քաղաքակրթությունները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով: Հայոց լեզու -Բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Հոմերոսի պոեմները, հին հռոմեական գրականությունը, անտիկ պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ - Հին աշխարհի հրաշալիքներ, արվեստի գործեր: Հասարակագիտություն–կառավարման համակարգերի և հասարակությունների, փիլիսոփայական գաղափարների ուսումնասիրում: ՏՀՏ-տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասընթացի ժամանակ: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
Թեմա 4 | |
Հին աշխարհի մայրամուտը և նորի սկզբնավորումը | |
Նպատակ | |
Ձևավորել Հին աշխարհի մայրամուտի և Նորի ակզբնավորման պատճառները, օրինաչափություններն ու առանձնահատկությունները, համաշխարհայնացման դրևորումներն ու ներկայիս աշխարհի հետ բազմատեսակ կապերը հետազոտելու և վերլուծելու հմտությունը: | |
Վերջնարդյունք | |
10.4.1. Հետազոտի Հին աշխարհի հասարակական ճգնաժամն ու Նորի ձևավորման նախադրյալները: 10.4.2. Վերլուծի համաշխարհայնացման դրսևորման ու զարգացման նախադրյալները, ընթացքն արևմուտքում և արևելքում: 10.4.3. Համեմատի անտիկ և միջնադարյան քաղաքակրթությունները, բացահայտի օրինաչափություններն ու առանձնահատկությունները: 10.4.4. Մեկնաբանի պատմական փորձը հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Նոր պետությունների առաջացումն Արևմտահռոմեական կայսրության տարածքում: Հասարակության վերափոխումը: 2. Կաթոլիկ եկեղեցին և քրիստոնեական հասարակության ձևավորումը Արևմտյան Եվրոպայում: 3. Բյուզանդական «ուղղափառ» հասարակության ձևավորումը: Հոգևոր-մշակութային կապի խզումը Բյուզանդիայի և կաթոլիկ Եվրոպայի միջև: 4. Սասանյան Իրանը արևելք-արևմուտք հակադրության մեջ: 5. Իսլամի ծագումը: Արաբա-մուսուլմանական աշխարհի ձևավորումը, մուսուլմանական Իսպանիա: 6. Չինական հասարակության արժեհամակարգի ձևավորումը միջնադարում: 7. Հնդկաստանի հասարակությունը միջնադարում. կրոնադավանաբանական ազդեցությունները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, 2. Հիմնախնդիրների հետազոտում: 3. Սահիկաշարերի պատրաստում: 4. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում և քննարկում: 5. Բանավեճ: 6. Քննարկում: 7. Էսսե: |
Համաշխարհայնացում Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Հայաստանը հելլենիզմի դարաշրջանում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների, դիցարանի իմացություն, համեմատություն: Հայաստանը և հելլենիստական աշխարհը: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով: Հայոց լեզու - Բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն-Հելլենիստական դարաշրջանի գրականությունը, պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ -Հին աշխարհի հրաշալիքներ, հելլենիզմի դարաշրջանի արվեստի գործեր: ՏՀՏ- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
Թեմա 5 | |
Զարգացած և ուշ միջնադար | |
Նպատակ | |
Ձևավորել միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման և փոփոխման օրինաչափություններն ու առանձնահատկությունները, միջնադարյան քաղաքակրթությունների և ներկայիս աշխարհի առնչությունները հետազոտելու և վերլուծելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
10.5.1. Վերլուծի Զարգացած միջնադարի տարբեր քաղաքակրթությունների զարգացման և փոփոխման առանձնահատկությունները: 10.5.3. Հետազոտի ձևավորված գաղափարներն ու գործընթացները, որոնք հիմք դարձան հասարակության փոփոխության համար: 10.5.2.Գնահատի միջնադարյան դարաշրջանի քաղաքակրթական ձեռքբերումները: Համաշխարհային մշակույթի համատեքստում, ցույց տա մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու անհրաժեշտությունը: 10.5.4. Վեր հանի միջնադարի ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը, ցույց տա իր և սերունդների կապը պատմության մեջ: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Մոնղոլ-թաթարական արշավանքները. քոչվորական հասարակությունից անցում դեպի «Եվրասիական տերության»։ 2. Հարյուրամյա պատերազմը և դրա ազդեցությունը արևմտաեվրոպական հասարակությունների և պետությունների վրա: 3. Ռուսական պետության և հասարակության կայացումը XIV-XVI դարերում։ Մոսկովյան Ռուսիա: 4. Թյուրք-մուսուլմանական զավթողական քաղաքականությունը և արևելաքրիստոնեական հասարակությունների ճգնաժամը։ Օսմանյան տերություն: 5. «Մինչկոլումբոսյան ամերիկյան» հասարակությունների զարգացման առանձնահատկությունները: 6. Աշխարհագրական մեծ հայտնագործությունները և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքները: 7. Չինական և ճապոնական քաղաքակրթությունը Զարգացած և Ուշ միջնադարում: Նոր հասարակությունների և պետությունների ձևավորումը: 8. Հնդկաստանի հասարակության համակեցութային կերպափոխումները Մեծ մոնղոլների օրոք: 9. Ռեֆորմացիայի ազդեցությունը եվրոպական հասարակության վրա։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Հիմնախնդիրների հետազոտում: 2. Բանավեճեր, քննարկումներ: 3. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում: 4. Էսսե: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները հանրահռչակելու, պահպանելու, զարգացնելու և փոխանցելու անհրաժեշտությունը: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Հայաստանը միջնադարում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և միջնադարյան քաղաքակրթությունները: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով: Հայոց լեզու - Բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Միջնադարյան եվրոպական և արևելյան գրականությունը, միջնադարյան պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ - Միջնադարյան մշակույթի և արվեստի գործեր: ՏՀՏ- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
Թեմա 6 | |
Նոր աշխարհի հասարակական և մշակութային նկարագիրը | |
Նպատակ | |
Ձևավորել Նոր Եվրոպայի հասարակարգի ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները հետազոտելու, վերլուծելու և արդի աշխարհի վրա ունեցած ազդեցությունը գնահատելու հմտություն: | |
Վերջնարդյունք | |
10.6.1. Վերլուծի նոր ժամանակների հասարակարգի քաղաքական, հասարակական, սոցիալական և մշակութային զարգացումներն ու գործընթացները: 10.6.2. Մեկնաբանի տարբեր հասարակությունների քաղաքակրթական մարտահրավերների հաղթահարման ուղիները և կազմի խնդիրների լուծման իր տարբերակները: 10.6.3. Հետազոտի նոր ժամանակներում ձևավորված գիտական և մշակութային արժեքները և դրանց ազդեցությունը հասարակության զարգացման տարբեր բնագավառների վրա: 10.6.4. Գնահատի նոր ժամանակների մշակույթի ազդեցությունը ներկայիս աշխարհի վրա: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Սոցիալ-տնտեսական և քաղաքական միջավայրի վերակառուցումը, համակեցութային հարաբերությունները Եվրոպայում: 2. Արդյունաբերական քաղաքակրթության առաջացումը. արդյունաբերական հեղաշրջումը, հետևանքները: 3. Հասարակական փոփոխությունները, առօրյա կյանքն ու կենցաղավարությունը: 4. Գիտական նորարարությունները որպես հասարակության զարգացման շարժիչ ուժ: Գիտություն և կրթություն: 5. Վերածնունդը՝ հասարակության փոփոխման խթան: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Աշխատանք սկզբնաղբյուրներով: 2. Հիմնախնդիրների հետազոտում: 3. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում: 4. Ռեֆերատ: 5. Էսսե: 6. Բանավեճ: |
Անհատներ և հարաբերություններ Արժևորել անհատի կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերությունները ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց պատմություն - Հայաստանը նոր ժամանակներում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և նոր ժամանակների Եվրոպան: Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով: Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում: Գրականություն - Նոր ժամանակների եվրոպական և արևելյան գրականությունը, եվրոպական պատմագրությունը և Հայաստանը: Արվեստ - Նոր ժամանակների մշակույթի, արվեստի գործերը, հուշարձաններ: Հասարակագիտություն–Գաղափարախոսությունների և հասարակարգերի ուսումնասիրում: ՏՀՏ-Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: | |
Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16,Մ22, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|