Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.11.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 նոյեմբերի 2022 թ.

N 70-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Համաշխարհային պատմություն» առարկայի 7-րդ և 10-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 30-ի

N 70-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

Համաշխարհային պատմություն

7-րդ դասարան

 

Օրինակելի ծրագիր

 

1. Քաղաքակրթությունների առաջացումը Հին Արևելքում:

2. Անտիկ քաղաքակրթություններ. Հին Հունաստան, Հռոմ:

3. Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևմուտքում և Ամերիկայում:

4. Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևելքում:

 

Թեմա 1

Քաղաքակրթությունների առաջացումը Հին Արևելքում:

Նպատակ

Ձևավորել հնագույն քաղաքակրթությունների անցած ուղին վերլուծելու և մեկնաբանելու հմտություն, առօրյա հասարակությունների վրա ունեցած ազդեցությունը գնահատելու կարողություն:

Ուսումնասիրման հարցեր

1. Ո՞րոնք են Հին Արևելքի քաղաքակրթությունների առանձնահատկությունները:

2. Ինչպե՞ս են մեր նախնիների ստեղծած մշակութային արժեքներն արտահայտվում մեր օրերում, ինչքանո՞վ են դրանք արդիական:

3. Կարևո՞ր է պահպանել նախնիներից մեզ հասած մշակութային արժեքները, ինչո՞վ:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Քաղաքակրթություն

 Կառավարում

Փոխկապակցվածություն

Վերջնարդյունք

1. 7.1.1. Ներկայացնի հնագույն քաղաքակրթությունները, դրանց ձևավորման ու զարգացման ընթացքը, առանձնահատկությունները համեմատի միմյանց հետ:

2. 7.1.2. Վերլուծի և համակարգի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական համատեքստում:

3. 7.1.3. Ուսումնասիրի հին քաղաքակրթությունների կողմից ժամանակի մարտահրավերները հաղթահարելու գործընթացները՝ դիտարկելով այն որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ:

4. 7.1.4. Գնահատի հնագույն քաղաքակրթությունների ազդեցությունը արդի հասարակությունների վրա:

Թեմայի բովանդակությունը

1. Հին եգիպտական քաղաքակրթությունը:

2. Միջագետքյան քաղաքակրթությունը:

3. Խեթական թագավորություն, Աքեմենյան Իրան:

4. Չինաստան, Հնդկաստան:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով

2. Դեպքի ուսումնասիրություն

3. 3D մոդելով միջավայրի ստեղծում

4. Սահիկաշարի պատրաստում

5. Ալբոմների, թղթապանակների ստեղծում

6. Ուսումնասիրելով իր համայնքը հավաքագրի և ամբողջացնի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները:

Օրինաչափություն

Պատճառները, հետևանքները, ընդհանրությունները, առանձնահատկությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ:

Միջառարկայական կապերը թեմայում

Աշխարհագրություն-Քաղաքակրթությունների զարգացման աշխարհագրական միջավայրի ազդեցությունը:

Լեզու, գրականություն - Պատմական տեքստերի ընթերցում:

Մաթեմատիկա - Հաշվարկներ:

Արվեստ - Պատմության արտացոլանքը:

ՏՀՏ-սահիկաշարի ստեղծման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ:

Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 2, Հ 8, Հ15, Հ17, Հ25, Հ26, Հ28, Հ30, Հ 31, Հ44,

 

Թեմա 2

Անտիկ քաղաքակրթություններ. Հին Հունաստան, Հռոմ

Նպատակ

Ձևավորել անտիկ քաղաքակրթության կազմավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, նորարարությունների ունեցած դերը ժամանակակից աշխարհի վրա ցույց տալու և գնահատելու հմտություն:

Ուսումնասիրման հարցեր

1. Ո՞րոնք են անտիկ քաղաքակրթությունների առանձնահատկությունները:

2. Ո՞րն է անտիկ քաղաքակրթության ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

3. Արդյո՞ք հնարավոր է պատկերացնել արդի աշխարհի զարգացումը առանց անտիկ քաղաքակրթության:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Գլոբալ փոխազդեցություն

Ժամանակ, տեղ, տարածություն,

Զարգացում

Վերջնարդյունք

1. Վերլուծի անտիկ քաղաքակրթությունների ձևավորման և զարգացման գործընթացները, առանձնահատկությունները համեմատի միմյանց հետ:

2. Վերլուծի այն գործընթացները և գաղափարները, որոնք հանգեցրին անտիկ

քաղաքակրթությունների կործանմանը:

3. Ուսումնասիրի անտիկ քաղաքակրթությունների կողմից ժամանակի մարտահրավերները հաղթահարելու գործընթացները՝ դիտարկելով այն որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ:

4. Գնահատի անտիկ քաղաքակրթությունների ձեռքբերումները և ազդեցությունը արդի հասարակությունների վրա:

Թեմայի բովանդակություն

1. Հունական քաղաքակրթության սկիզբը, զարգացումը, անկումը:

2. Հունական քաղաքակրթության քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքը:

3. Հունական քաղաքակրթության ձեռքբերումներն ու ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա:

4. Հռոմեական քաղաքակրթության սկիզբը, զարգացումը, անկումը:

5. Հռոմեական պետության քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքը:

6. Հռոմեական քաղաքակրթության ձեռքբերումներն ու ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա:

7. Հելլենիստական աշխարհ. մշակութային ժառանգություն, համաշխարհայնացման առաջին փորձերը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով

2. Դեպքի ուսումնասիրություն

3. Սահիկաշարի պատրաստում

4. Բանավեճ

5. Դերային խաղ

6. Համագործակցային աշխատանք

7. Նախագծային աշխատանք

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում:

Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները հանրահռչակելու, պահպանելու, զարգացնելու և փոխանցելու անհրաժեշտությունը:

Միջառարկայական կապերը թեմայում

Աշխարհագրություն - Քարտեզի ճանաչում:

Հայոց լեզու և գրականություն - Հունական առասպելները, տեքստերի ընթերցում:

Արվեստ - Հունական արվեստի առանձնահատկությունների ուսումնասիրում. նկարչություն, երաժշտություն, պար:

Մաթեմատիկա – Ձեռքբերումները՝ հաշվարկները, չափումները:

Հասարակագիտություն – կառավարման համակարգերի ուսումնասիրում:

ՏՀՏ-սահիկաշարի պատրաստման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ:

Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 2, Հ 8, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 30, Հ 31, Հ 39, Հ 44,

 

Թեմա 3

Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևմուտքում և Ամերիկայում

Նպատակ

Ձևավորել Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման և անկման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, դրանց ունեցած ներդրումն արդի աշխարհում գնահատելու հմտություն:

Ուսումնասիրման հարցեր

1. Ո՞րոնք են Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների առանձնահատկությունները:

2. Ի՞նչ ներդրում են ունեցել Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունները համաշխարհային քաղաքակրթության մեջ:

3. Արդյոք հնարավո՞ր է պատկերացնել արդի աշխարհի զարգացումը առանց Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթության:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Փոփոխություն

Հարաբերություններ

Պատճառ-հետևանք

Վերջնարդյունք

1. 7.3.1.Վերլուծի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները:

2. 7.3.2.Հետազոտի և ներկայացնի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների անկման պատճառները:

3. 7.3.3.Համեմատի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի առանձնահատկությունները:

4. 7.3.4.Գնահատի Արևմուտքի և Ամերիկայի միջնադարյան քաղաքակրթությունների ունեցած ներդրումը արդի աշխարհի ձևավորման վրա:

Թեմայի բովանդակություն

1. «Ժողովուրդների մեծ գաղթը» և Արևմտահռոմեական կայսրության անկումը. նոր պետությունների առաջացումը:

2. Արևելահռոմեական կայսրությունը (Բյուզանդիա):

3. Ռուսական պետություն:

4. Խաչակրաց արշավանքները և դրանց հետևանքները:

5. Անգլիան միջնադարում

6. Ֆրանսիան միջնադարում

7. Գերմանիան միջնադարում

8. «Ամերիկյան մինչկոլումբոսյան» քաղաքակրթությունները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն

2. Հիմնախնդիրների հետազոտում

3. Սահիկաշարի, թղթապանակի, ստեղծում

4. Փաստավավերագրական ֆիլմերի դիտում

5. էքսկուրսիա վիրտուալ թանգարաններում

Համաշխարհայնացում

Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապերը թեմայում

Աշխարհագրություն - Քաղաքական և ֆիզիկական քարտեզ:

Հասարակագիտություն - Քաղաքական համակարգեր:

Գրականություն - Տեքստերի ուսումնասիրում ու վերլուծում, մասնավորապես՝ արաբական և հնդկական մաթեմատիկական դպրոցների վերաբերյալ:

Մաթեմատիկա - Հաշվարկներ և խնդիրների կազմում:

ՆԶՊ - Բանակների կառուցվածքի, զենքի տեսակների ուսումնասիրում:

Արվեստ - Քաղաքակրթությունների տարբերությունների արտացոլումն արվեստում:

ՏՀՏ- սահիկաշարի պատրաստման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ:

Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 2, Հ 8, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44,

 

Թեմա 4

Միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման ուղին Արևելքում

Նպատակ

Ձևավորել Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման և անկման օրինաչափություններն ու առանձնահատկությունները վերլուծելու, դրանց ունեցած ներդրումն արդի աշխարհում գնահատելու հմտություն:

Ուսումնասիրման հարցեր

1. Ո՞րոնք էին Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների առանձնահատկությունները:

2. Ո՞րոնք են Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

3. Արդյոք հնարավո՞ր է պատկերացնել արդի աշխարհի զարգացումն առանց Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների:

Հիմնական հասկացություն

Ենթահասկացություն

Համակարգ

Նորարարություն

Հեռանկար

Վերջնարդյունք

7.4.1. Վերլուծի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ձևավորման, զարգացման

 առանձնահատկություններն ու օրինաչափությունները:

7.4.2. Հետազոտի և ներկայացնի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների անկման

 պատճառները:

7.4.3. Համեմատի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի առանձնահատկությունները:

7.4.4. Գնահատի Արևելքի միջնադարյան քաղաքակրթությունների ունեցած ներդրումն արդի աշխարհի ձևավորման վրա:

Թեմայի բովանդակություն

1. Արաբական խալիֆայություն:

2. Մոնղոլական արշավանքները և «եվրասիական» տերության ստեղծումը:

3. Չինական քաղաքակրթությունը միջնադարում:

4. Հնդկաստանը միջնադարում:

5. Ճապոնիան միջնադարում:

6. Թուրքական պետությունը միջնադարում:

7. Պարսկական պետությունը միջնադարում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով, աղբյուրների ուսումնասիրություն:

2. Հիմնախնդիրների հետազոտում:

3. Սահիկաշարի, թղթապանակի, ստեղծում

4. Փաստավավերագրական ֆիլմերի դիտում

5. էքսկուրսիա վիրտուալ թանգարաններում

Ժամանակ և տարածություն

Պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Միջառարկայական կապերը թեմայում

Աշխարհագրություն - Քաղաքական և ֆիզիկական քարտեզ:

Հասարակագիտություն - Քաղաքական համակարգեր:

Գրականություն - Տեքստերի ուսումնասիրում ու վերլուծում, մասնավորապես՝ արաբական և հնդկական մաթեմատիկական դպրոցների վերաբերյալ:

Մաթեմատիկա - Հաշվարկներ և խնդիրների կազմում:

ՆԶՊ - Բանակների կառուցվածքի, զենքի տեսակների ուսումնասիրում:

Արվեստ - Քաղաքակրթությունների տարբերությունների արտացոլումն արվեստում:

ՏՀՏ- սահիկաշարի պատրաստման, տեքստային խմբագրիչներով աշխատելու հմտություններ:

Կապը Հանրակրթության չափորոշչի միջին դպրոցի վերջնարդյունքների հետ

Հ 2, Հ 8, Հ 15, Հ 17, Հ 25, Հ 26, Հ 28, Հ 30, Հ 31, Հ44

 

Համաշխարհային պատմություն

10-րդ դասարան

 

1. Պատմությունն ու ես

2. Հին Արևելքի քաղաքակրթությունները

3. Անտիկ քաղաքակրթությունները

4. Հին աշխարհի մայրամուտը և Նորի սկզբնավորումը

5. Զարգացած և Ուշ միջնադար

6. Նոր աշխարհի հասարակական և մշակութային նկարագիրը

 

Թեմա 1

 Պատմությունն ու ես

Նպատակ

Ձևավորել պատմության փուլաբաժանումները դասակարգելու, պատմական աղբյուրները ճանաչելու, վերլուծելու, քաղաքակրթությունների ձեռքբերումներն ու բացթողումները գնահատելու կարողություն:

Վերջնարդյունք

10.1.1. Դասակարգի պատմության փուլաբաժանումները, մեկնաբանի պատմական

 գործընթացները:

10.1.2. Մեկնաբանի «քաղաքակրթություն» եզրույթը, դասակարգի քաղաքակրթության

 տիպերը:

10.1.3. Վերլուծի և գնահատի քաղաքակրթությունների ձեռքբերումներն ու բացթողումները:

10.1.4. Մեկնաբանի և համատեքստում կիրառի պատմական եզրույթները, վերլուծի պատմական աղբյուրները:

Թեմայի բովանդակություն

1. Ի՞նչ է պատմությունը, պատմության պարբերացումը, պատմական աղբյուրները, պատմական գործընթացի կարևորությունը:

2. Քաղաքակրթության տիպաբանությունը. քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային:

3. Հնագույն քաղաքակրթությունների ազդեցությունը արդի աշխարհում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աղբյուրների ուսումնասիրություն:

2. Հիմնախնդիրների հետազոտում:

3. Սահիկաշարերի պատրաստում:

Օրինաչափություն

Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները՝ որպես պատմական և հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումները և Հին Արևելքի երկրները:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով:

Հայոց լեզու - Լեզու և գիր, լեզվաընտանիք և ժողովուրդներ, գրային համակարգեր, գրանյութ, հնդեվրոպացիներ. տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

ՏՀՏ- տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասընթացի ժամանակ:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41:

 

Թեմա 2

Հին Արևելքի քաղաքակրթությունները

Նպատակ

Ձևավորել հինարևելյան հասարակությունների կազմավորման, զարգացման գործընթացների ազդեցությունը համաշխարհային պատմության համատեքստում վերլուծելու հմտություն:

Վերջնարդյունք

10.2.1. Հետազոտի հին արևելյան հասարակությունների ձևավորման և զարգացման

  գործընթացները, համեմատի և համադրի այդ հասարակությունները:

10.2.2. Վերլուծի հին արևելյան հասարակությունների ազդեցությունը համաշխարհային

  պատմական գործընթացների վրա:

10.2.3. Հետազոտի և ներկայացնի հին արևելյան հասարակություններում ձևավորված

 համակարգերը:

10.2.4. Գնահատի հին արևելյան հասարակությունների դերը արդի աշխարհում:

Թեմայի բովանդակություն

1. Հին Եգիպտական հասարակությունը: Քաղաքակրթական ձեռքբերումները և արդի հիմնախնդիրները:

2. Հին Միջագետքի հասարակությունը (Ք.ա. IV հազարամյակ - Ք.ա. 539 թ.), քաղաքակրթական ձեռքբերումները, և արդի հիմնախնդիրները:

3. Իրանական բարձրավանդակի պետությունները: Աքեմենյան աշխարհակալ տերությունը:

4. Փոքր Ասիայի, Արևելամիջերկրածովյան երկրների և Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունները, քաղաքակրթական ձեռքբերումները:

5. Հին Չինաստանի քաղաքակրթությունը, քաղաքակրթական ձեռքբերումները և արդի հիմնախնդիրները:

6. Հին Հնդկաստանի քաղաքակրթությունը, քաղաքակրթական ձեռքբերումները և արդի հիմնախնդիրները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով,

2. Գրաֆիկական կազմակերպիչներ

3. Ֆիլմերի դիտում և քննարկում,

4. Կլոր սեղան-քննարկում,

5. Բանավեճ,

6. էսսե:

Ժամանակ և տարածություն

Պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների փոխհարաբերությունները անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Հայկական լեռնաշխարհը հնագույն ժամանակներում, Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումները և Հին Արևելքի երկրները:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով:

Հայոց լեզու - Լեզու և գիր, լեզվաընտանիք և ժողովուրդներ, գրային համակարգեր, գրանյութ, հնդեվրոպացիներ. տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն - Աշխարհի առաջին էպոսը, առասպելներ:

Արվեստ – մշակույթի ուսումնասիրում:

ՏՀՏ- տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասընթացի ժամանակ:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41:

 

Թեմա 3

 Անտիկ քաղաքակրթությունները

Նպատակ

Ձևավորել Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների սկզբնավորման, զարգացման ու անկման օրինաչափությունները և առանձնահատկությունները վերլուծելու, անտիկ քաղաքակրթությունների ազդեցությունը ներկայիս աշխարհի վրա գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

10.3.1. Վերլուծի Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների ձևավորման ու

  զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները:

 10.3.2. Համեմատի անտիկ քաղաքակրթությունները Հին արևելյան քաղաքակրթությունների

  հետ:

10.3.2. Գնահատի անտիկ քաղաքակրթությունների ձեռքբերումները՝ որպես

 հասարակությունների զարգացման խթան:

10.3.4. Ներկայացնի Հին հունական և հռոմեական քաղաքակրթությունների ազդեցությունը

 արդի աշխարհում:

Թեմայի բովանդակություն

1. Քաղաք-պետությունները և ժողովրդավարության դրսևորումները Հին Հունաստանում:

2. Հույն փիլիսոփաների գաղափարները՝ հասարակության զարգացման միջոց:

3. Պելոպոնեսյան պատերազմները. քաղաքակրթական ճգնաժամը Հին Հունաստանում:

4. Հելլենիստական մշակույթի ազդեցությունը արևելյան հասարակությունների վրա:

5. Հռոմեական հասարակության զարգացման փուլերը: «Հռոմեական աշխարհ»-ի գաղափարը:

6. Քրիստոնեության տարածումը Հռոմում. հասարակության կերպափոխումը:

7. Հունահռոմեական քաղաքակրթության ազդեցությունը. միջնադարից մինչև մեր օրեր:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Համեմատություն հունական և հռոմեական հասարակությունների և մշակույթների, ռազմարվեստի միջև:

2. Աշխատանք սկզբնաղբյուրներով:

3. Հիմնախնդիրների հետազոտում:

4. Սահիկաշարերի պատրաստում:

5. Էսսե:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները հանրահռչակելու, պահպանելու, զարգացնելու և փոխանցելու անհրաժեշտությունը: Անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Հայկական լեռնաշխարհը հնագույն և հին ժամանակներում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների, հավատալիքների ու դիցարանի իմացություն, համեմատություն, Հայաստանը և Հին հունական ու հռոմեական քաղաքակրթությունները:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով և ուրվագծային քարտեզներով:

Հայոց լեզու -Բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն - Հոմերոսի պոեմները, հին հռոմեական գրականությունը, անտիկ պատմագրությունը և Հայաստանը:

Արվեստ - Հին աշխարհի հրաշալիքներ, արվեստի գործեր:

Հասարակագիտություն–կառավարման համակարգերի և հասարակությունների, փիլիսոփայական գաղափարների ուսումնասիրում:

ՏՀՏ-տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասընթացի ժամանակ:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41:

 

Թեմա 4

Հին աշխարհի մայրամուտը և նորի սկզբնավորումը

Նպատակ

Ձևավորել Հին աշխարհի մայրամուտի և Նորի ակզբնավորման պատճառները, օրինաչափություններն ու առանձնահատկությունները, համաշխարհայնացման դրևորումներն ու ներկայիս աշխարհի հետ բազմատեսակ կապերը հետազոտելու և վերլուծելու հմտությունը:

Վերջնարդյունք

10.4.1. Հետազոտի Հին աշխարհի հասարակական ճգնաժամն ու Նորի ձևավորման նախադրյալները:

10.4.2. Վերլուծի համաշխարհայնացման դրսևորման ու զարգացման նախադրյալները, ընթացքն արևմուտքում և արևելքում:

10.4.3. Համեմատի անտիկ և միջնադարյան քաղաքակրթությունները, բացահայտի օրինաչափություններն ու առանձնահատկությունները:

10.4.4. Մեկնաբանի պատմական փորձը հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:

Թեմայի բովանդակություն

1. Նոր պետությունների առաջացումն Արևմտահռոմեական կայսրության տարածքում: Հասարակության վերափոխումը:

2. Կաթոլիկ եկեղեցին և քրիստոնեական հասարակության ձևավորումը Արևմտյան Եվրոպայում:

3. Բյուզանդական «ուղղափառ» հասարակության ձևավորումը: Հոգևոր-մշակութային կապի խզումը Բյուզանդիայի և կաթոլիկ Եվրոպայի միջև:

4. Սասանյան Իրանը արևելք-արևմուտք հակադրության մեջ:

5. Իսլամի ծագումը: Արաբա-մուսուլմանական աշխարհի ձևավորումը, մուսուլմանական Իսպանիա:

6. Չինական հասարակության արժեհամակարգի ձևավորումը միջնադարում:

7. Հնդկաստանի հասարակությունը միջնադարում. կրոնադավանաբանական ազդեցությունները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով,

2. Հիմնախնդիրների հետազոտում:

3. Սահիկաշարերի պատրաստում:

4. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում և քննարկում:

5. Բանավեճ:

6. Քննարկում:

7. Էսսե:

Համաշխարհայնացում

Հասարակությունների և համակարգերի, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, դրանց ազդեցությունը և հետևանքները մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Հայաստանը հելլենիզմի դարաշրջանում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների, դիցարանի իմացություն, համեմատություն: Հայաստանը և հելլենիստական աշխարհը:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով:

Հայոց լեզու - Բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն-Հելլենիստական դարաշրջանի գրականությունը, պատմագրությունը և Հայաստանը:

Արվեստ -Հին աշխարհի հրաշալիքներ, հելլենիզմի դարաշրջանի արվեստի գործեր:

ՏՀՏ- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41:

 

Թեմա 5

Զարգացած և ուշ միջնադար

Նպատակ

Ձևավորել միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման և փոփոխման օրինաչափություններն ու առանձնահատկությունները, միջնադարյան քաղաքակրթությունների և ներկայիս աշխարհի առնչությունները հետազոտելու և վերլուծելու հմտություն:

Վերջնարդյունք

10.5.1. Վերլուծի Զարգացած միջնադարի տարբեր քաղաքակրթությունների զարգացման և

 փոփոխման առանձնահատկությունները:

10.5.3. Հետազոտի ձևավորված գաղափարներն ու գործընթացները, որոնք հիմք դարձան

 հասարակության փոփոխության համար:

10.5.2.Գնահատի միջնադարյան դարաշրջանի քաղաքակրթական ձեռքբերումները: Համաշխարհային մշակույթի համատեքստում, ցույց տա մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու անհրաժեշտությունը:

10.5.4. Վեր հանի միջնադարի ու ներկայիս աշխարհի բազմատեսակ կապերը, ցույց տա իր և սերունդների կապը պատմության մեջ:

Թեմայի բովանդակություն

1. Մոնղոլ-թաթարական արշավանքները. քոչվորական հասարակությունից անցում դեպի «Եվրասիական տերության»։

2. Հարյուրամյա պատերազմը և դրա ազդեցությունը արևմտաեվրոպական հասարակությունների և պետությունների վրա:

3. Ռուսական պետության և հասարակության կայացումը XIV-XVI դարերում։ Մոսկովյան Ռուսիա:

4. Թյուրք-մուսուլմանական զավթողական քաղաքականությունը և արևելաքրիստոնեական հասարակությունների ճգնաժամը։ Օսմանյան տերություն:

5. «Մինչկոլումբոսյան ամերիկյան» հասարակությունների զարգացման առանձնահատկությունները:

6. Աշխարհագրական մեծ հայտնագործությունները և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքները:

7. Չինական և ճապոնական քաղաքակրթությունը Զարգացած և Ուշ միջնադարում: Նոր հասարակությունների և պետությունների ձևավորումը:

8. Հնդկաստանի հասարակության համակեցութային կերպափոխումները Մեծ մոնղոլների օրոք:

9. Ռեֆորմացիայի ազդեցությունը եվրոպական հասարակության վրա։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Հիմնախնդիրների հետազոտում:

2. Բանավեճեր, քննարկումներ:

3. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում:

4. Էսսե:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Արժևորել ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները հանրահռչակելու, պահպանելու, զարգացնելու և փոխանցելու անհրաժեշտությունը:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Հայաստանը միջնադարում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և միջնադարյան քաղաքակրթությունները:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով:

Հայոց լեզու - Բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն - Միջնադարյան եվրոպական և արևելյան գրականությունը, միջնադարյան պատմագրությունը և Հայաստանը:

Արվեստ - Միջնադարյան մշակույթի և արվեստի գործեր:

ՏՀՏ- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41:

 

Թեմա 6

 Նոր աշխարհի հասարակական և մշակութային նկարագիրը

Նպատակ

Ձևավորել Նոր Եվրոպայի հասարակարգի ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները հետազոտելու, վերլուծելու և արդի աշխարհի վրա ունեցած ազդեցությունը գնահատելու հմտություն:

Վերջնարդյունք

10.6.1. Վերլուծի նոր ժամանակների հասարակարգի քաղաքական, հասարակական,

 սոցիալական և մշակութային զարգացումներն ու գործընթացները:

10.6.2. Մեկնաբանի տարբեր հասարակությունների քաղաքակրթական մարտահրավերների

 հաղթահարման ուղիները և կազմի խնդիրների լուծման իր տարբերակները:

10.6.3. Հետազոտի նոր ժամանակներում ձևավորված գիտական և մշակութային արժեքները և

 դրանց ազդեցությունը հասարակության զարգացման տարբեր բնագավառների վրա:

10.6.4. Գնահատի նոր ժամանակների մշակույթի ազդեցությունը ներկայիս աշխարհի վրա:

Թեմայի բովանդակություն

1. Սոցիալ-տնտեսական և քաղաքական միջավայրի վերակառուցումը, համակեցութային հարաբերությունները Եվրոպայում:

2. Արդյունաբերական քաղաքակրթության առաջացումը. արդյունաբերական հեղաշրջումը, հետևանքները:

3. Հասարակական փոփոխությունները, առօրյա կյանքն ու կենցաղավարությունը:

4. Գիտական նորարարությունները որպես հասարակության զարգացման շարժիչ ուժ: Գիտություն և կրթություն:

5. Վերածնունդը՝ հասարակության փոփոխման խթան:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Աշխատանք սկզբնաղբյուրներով:

2. Հիմնախնդիրների հետազոտում:

3. Խնդիրների առաջադրում, լուծումների ներկայացում ու քննարկում:

4. Ռեֆերատ:

5. Էսսե:

6. Բանավեճ:

Անհատներ և հարաբերություններ

Արժևորել անհատի կյանքը, համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերությունները ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում:

Միջառարկայական կապերը թեմայում

Հայոց պատմություն - Հայաստանը նոր ժամանակներում, տվյալ ժամանակաշրջանի պատմական գործիչների, դեպքերի, երևույթների, իրադարձությունների համեմատություն, Հայաստանը և նոր ժամանակների Եվրոպան:

Աշխարհագրություն - Աշխատանք քարտեզներով:

Հայոց լեզու - Տվյալների հավաքում և մշակում, բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում:

Գրականություն - Նոր ժամանակների եվրոպական և արևելյան գրականությունը, եվրոպական պատմագրությունը և Հայաստանը:

Արվեստ - Նոր ժամանակների մշակույթի, արվեստի գործերը, հուշարձաններ:

Հասարակագիտություն–Գաղափարախոսությունների և հասարակարգերի ուսումնասիրում:

ՏՀՏ-Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը:

Կապը Հանրակրթության չափորոշչի ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ15, Մ16,Մ22, Մ24, Մ28, Մ29, Մ35, Մ39, Մ40, Մ41:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: