Գլխավոր տեղեկություն
Համար
N 66-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
24.11.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 նոյեմբերի 2022 թ.

N 66-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2-րդ դասարանի «Շախմատ» առարկայի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 66-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Թեմա 1

Ներածություն

Նպատակը

1. Ձևավորել պատկերացում շախմատի՝ որպես մտածողության զարգացման գործիքի մասին։

2. Ներկայացնել շախմատի պատմությունը։ Ձևավորել դրական վերաբերմունք շախմատ առարկայի նկատմամբ։

Վերջնարդյունքները

Պատմել դրվագներ շախմատի ստեղծման մասին։

Անվանել և ցուցադրել շախմատի խաղաքարերը, խաղատախտակը:

Բովանդակությունը

1.1 Շախմատի պատմություն: Չատուրանգա-Շախմատ: Խաղաքարերի ներկայացում, հին ժամանակներում թագուհու դերի փոփոխությունը խաղում

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

Խաղ «Ճանաչի՛ր խաղաքարերը»:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Շախմատի մշակութային և գեղագիտական արժեքի ընկալում:

Միջառարկայական կապեր

Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն:

ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ

Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35

Թեմա 1

Խաղադաշտ

Նպատակը

Ուսուցանել շախմատի խաղադաշտը:

Վերջնարդյունքները

Անվանել լատիներեն a b c d e f g h տառերը։

Ցուցադրել և անվանել շախմատային գծերը` անկյունագիծ, հորիզոնական, ուղղաձիգ և խաղադաշտի բաղադրիչները` կենտրոնը, թագուհու և արքայական թևերը, սպիտակների և սևերի կիսադաշտերը, եզրերը, անկյունները, սահմանային գիծը։

Անվանել և գրանցել դաշտերը։

Բովանդակությունը

1. Շախմատի խաղադաշտ:

2. Շախմատի խաղադաշտի գծերը` անկյունագիծ, հորիզոնական, ուղղաձիգ և խաղադաշտի բաղադրիչները` կենտրոնը, թագուհու և արքայական թևերը, սպիտակների և սևերի կիսադաշտերը, եզրերը, անկյունները, սահմանային գիծը։

3. Դաշտերի գրանցում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Խաղ «Գտի՛ր խաղաքարը»:

2. Խաղ «Անվանի՛ր դաշտերը և գտի՛ր գիծը»:

3. Խաղ «Ոսկի որոնողները»:

Կառուցվածք և գործառույթ

Ամբողջական կառուցվածք ընկալելու հմտության ձևավորում, մասնավորապես՝ անկյունագիծ, հորիզոնական, ուղղաձիգ, կենտրոն, թագուհու և արքայական թևեր, եզրեր, անկյուններ հասկացությունների ընդհանրացում։

Միջառարկայական կապեր

Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։

Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն: Ձևավորել խնդրի պայմանը և պահանջը բացահայտելու և լուծելու կարողություն:

ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ

Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35

ԹԵՄԱ 2

Խաղաքարեր

Նպատակը

Ուսուցանել խաղաքարերի քայլերը, մոտավոր արժեքները, սկզբնական դասավորությունը, քայլերի գրանցումը:

Վերջնարդյունքները

1. Կատարել քայլեր բոլոր խաղաքարերով:

2. Թվարկել խաղաքարերի մոտավոր արժեքները։

3. Բացատրել փոխատեղման նպատակը և կանոնները:

4. Դասավորել խաղաքարերը սկզբնական դիրքով:

5. Տեղորոշել և գրանցել շախմատային քայլերը:

Բովանդակությունը

1. Արքա (քայլը, արժեքը)

2. Թագուհի (քայլը, արժեքը)

3. Նավակ (քայլը, արժեքը)

4. Փիղ (քայլը, արժեքը)

5. Ձի (քայլը, արժեքը)

6. Զինվոր (քայլը, արժեքը, փոխարկումը այլ խաղաքարի, կողանցիկ հարվածը):

7. Խաղաքարերի մոտավոր արժեքները

8. Խաղաքարերի սկզբնական դասավորությունը

9. Փոխատեղում

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

1. Խաղ «Արքաների խաղը»:

2. Խաղ «Ստացիր պատկեր արքայի քայլերով»:

3. Խաղ «Բերքահավաք թագուհիով»:

4. Խաղ «Հեռատես թագուհի»:

5. Խաղ «Բերքահավաք նավակով»:

6. Խաղ «Շրջանցիր կղզիները նավակով»:

7. Խաղ «Բերքահավաք փղերով»:

8. Խաղ «Փղերի պայքար»:

9. Խաղ «Քայլ ձիով»:

10. Խաղ «Թռչող ձիեր»:

11. Խաղ «Բերքահավաք ձիերով»:

12. Խաղ «Զինվորներ 4-ը 4-ի դեմ»:

13. Խաղ «Զինվորներ` 8-ը 8-ի դեմ` փոխարկումով»:

14. Խնդիրների լուծում` կողանցիկ հարվածով:

Կառուցվածք և գործառույթ

Համակարգ և մոդել

Շախմատային խաղի կառուցվածքային միավորների, դրանց կապակցվածության, գործառույթների

ուսուցման և կիրառման ամբողջականության ապահովում։

15. Խաղ «Թվաբանություն շախմատային խաղաքարերով»:

16. Խնդիրների լուծում, երբ զինվորը թանկ է թագուհուց:

17. Խաղ «Որ խաղաքարն է բացակա»:

18. Խաղ «Առաջարկիր փոխատեղում»:

 

Միջառարկայական կապեր

Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։

Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն:

ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ

Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35

Թեմա 3

Շախմատային ավարտներ, վերջնախաղեր

Նպատակը

Ձևավորել գործնական կարողություններ և արագ որոշումներ ընդունելու, մատային դիրքեր ստեղծելու, ճշգրիտ քայլեր գտնելու և սխալներն ուղղելու հմտություններ:

Վերջնարդյունքները

1. Սահմանել շախը, շախ տալ, ցույց տալ շախից ազատվելու ձևերը:

2. Սահմանել մատը, մատ անել, ցույց տալ` ինչպես պաշտպանվել մատից:

3. Սահմանել պատը, պատ անել, ցույց տալ` ինչպես խուսափել պատից:

4. Սահմանել հավերժական շախը, ցույց տալ` ինչպես հավերժական շախ տալ:

5. Ստեղծել մատային դիրքեր:

6. Բացատրել, ցույց տալ թագուհու և նավակի համագործակցային քայլերը և ստեղծել մատային դիրքեր:

7. Բացատրել, ցույց տալ երկու նավակների համագործակցային քայլերը և ստեղծել մատային դիրքեր:

8. Բացատրել, ցույց տալ թագուհու և արքայի համագործակցային քայլերը և ստեղծել մատային դիրքեր:

9. Ստեղծել մատ մեկ քայլից:

Բովանդակությունը

1. Շախ

2. Մատ

3. Ոչ-ոքիի տեսակները, պատ

4. Հավերժական շախ

5. Մատային դիրքերի ստեղծում

6. Մատ թագուհիով և նավակով

7. Մատ երկու նավակով

8. Մատ թագուհիով

9. Մատ մեկ քայլից

Առաջարկվող գործունեության ձևեր

 Խաչվող հասկացություններ

1. Խաղ «Շախ թագուհիով փախչող արքային»:

2. Խաղ «Շախ նավակով, բայց զգուշացիր թագուհուց»:

3. Վարժությունների լուծում` մատ 1 քայլից թագուհիով:

4. Վարժությունների լուծում` մատ 1 քայլից նավակով:

5. Խնդիրների լուծման մրցույթ` մատ 1 քայլից:

6. Պատային դիրքերի ստեղծում:

7. Ոչ-ոքի դիրքերի ցուցադրություն, քննարկում:

8. Խնդիրների լուծում «Խուսափում պատային դիրքերից» թեմայով:

9. Խնդիրների լուծում «Հավերժական շախ» թեմայով:

10. Խնդիրների ստեղծում «Հավերժական շախ» թեմայով:

11. Մատային դիրքերի ստեղծում 3 խաղաքարերով (արքաներ և թագուհի, արքաներ և նավակ, արքաներ և երկու փիղ, արքաներ և խառը խաղաքարեր):

12. Խնդիրների լուծման մրցույթ՝ մատ մեկ քայլից:

13. Թեմատիկ խաղ «Մատ թագուհիով և նավակով» և «Մատ երկու նավակով»:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Շախմատային «գեղեցիկ» և հետաքրքիր իրավիճակներ ստեղծելու կարողության ձևավորում:

Համակարգ և մոդել

Մատային, պատային, վերջնախաղային մոդելները հասկանալու և կիրառելու հմտության ձևավորում:

Միջառարկայական կապեր

Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։
Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն:

Արվեստ - Նորը ստեղծելու կարողություն:

ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ

Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35

Թեմա 3

Մարտավարություն

Նպատակը

Ուսուցանել մարտավարական հնարքներ:

Ուղղորդել` տարբեր իրավիճակներում որոնել, գտնել և կիրառել մարտավարական հնարքներ։

Վերջնարդյունքները

Ցույց տալ և բացատրել մարտավարական հնարքները, կիրառել դրանք, ստեղծել հնարքներ 3 խաղաքարերով:

Բովանդակությունը

 1. Մարտավարական հնարք «Կրկնակի հարված»

 2. Մարտավարական հնարք «Կապ»

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Վարժությունների լուծում «Կրկնակի հարված, պատառաքաղ» և «Կապ» թեմաներից:

2. Խնդիրների լուծման մրցույթ:

3. Մարտավարական դիրքերի ստեղծում նշված թեմաներով (առնվազն 3 խաղաքարով):

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Մարտավարական իրավիճակների ստեղծում և մոդելավորում:

Համակարգ և մոդել

Մարտավարական մոդելները հասկանալու և կիրառելու հմտությունների ձևավորում։

Միջառարկայական կապեր

Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։

Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն:

Արվեստ - Նորը ստեղծելու կարողություն:

ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ

Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35

Թեմա 4

Ռազմավարություն

Նպատակը

Ուսուցանել խաղը վարելու սկզբունքներ (ռազմավարություն) սկզբնախաղում, միջնախաղում և վերջնախաղում:

Վերջնարդյունքները

Բացատրել խաղը վարելու սկզբունքները (ռազմավարություն), կիրառել դրանք:

Բովանդակությունը

1. Պաշտպանություն

2. Սկզբնախաղի հիմունքներ

3.Միջնախաղի հիմունքներ

4. Վերջնախաղի հիմունքներ

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Գործնական խաղի կազմակերպում և խաղի զուգահեռ մեկնաբանում ուսուցչի կողմից:

2. Թիմային գործնական խաղի կազմակերպում և խաղի զուգահեռ մեկնաբանում ուսուցչի կողմից:

3. Վերջնախաղի խաղարկում (արքաներ, նավակներ, զինվորներ խաղաքարերով):

4. Վերջնախաղի խաղարկում (արքաներ, փղեր, զինվորներ խաղաքարերով):

5. Վերջնախաղի խաղարկում (արքաներ, ձիեր, զինվորներ խաղաքարերով):

6. Ներդասարանական խաղեր՝ պահպանելով սկզբունքները:

7. Ներդպրոցական խաղեր:

8. Պաշտպանական դիրքերի քննարկում:

Օրինաչափություն

Խաղի կանոնների իմացություն, գործող օրինաչափությունների համադրում:

Պատճառ և հետևանք

Յուրաքանչյուր որոշման և քայլի հիմքում գործող մեխանիզմների կիրառում:

Համակարգ և մոդել

Խաղի մասերի մոդելների կառուցման հմտությունների ձևավորում:
Կայունություն և փոփոխություն

Դինամիկ փոփոխությունների ընկալում։

Միջառարկայական կապեր

Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, դրանք մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։
Մաթեմատիկա - Խաղաքարերի մոտավոր արժեքներով թվաբանական պարզ գործողություններ կատարելու կարողություն: Ձևավորել խնդրի պայմանը և պահանջը բացահայտելու և լուծելու կարողություն:

Արվեստ - Նորը ստեղծելու կարողություն:

ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ

Տ1, Տ3, Տ4, Տ6, Տ7, Տ8, Տ9, Տ11, Տ12, Տ15, Տ16, Տ22, Տ23, Տ25, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ32, Տ35

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: