ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 փետրվար 2023 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի «Արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 02-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հրամանի 1-ին կետի 11-րդ ենթակետից հանել «առաքման» բառը,
2) Հրամանի 1-ին կետի 12-րդ ենթակետի «առաքման» բառը փոխարինել «տրամադրման» բառով,
3) Հրամանի Հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի,
4) Հրամանի Հավելված 18-ի 11-րդ գլխի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արյան բաղադրամասերի պահանջագրում երեք օրինակից լրացվում են հետևյալ տեղեկությունները.
1) բժշկական կազմակերպության անվանումը,
2) պահանջագրի համարը,
3) լրացման օրը, ամիսը, տարին,
4) բաժանմունքի անվանումը,
5) տրամադրող բժշկական կազմակերպությունը,
6) պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը,
7) պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
8) ախտորոշումը,
9) հիվանդության պատմագրի համարը,
10) արյան խումբը,
11) ռեզուս գործոնը,
12) պահանջվող արյան բաղադրամասի տեսակը, քանակը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան |
Հավելված Հաստատված էՀՀ առողջապահության նախարարի «17» փետրվար 2023 թ. N 04-Ն հրամանով |
Հավելված 11 Հաստատված էՀՀ առողջապահության նախարարի 24 հունվարի 2012 թ. N 02-Ն հրամանով |
Արյան բաղադրամասերի պահանջագիր
(Ձև 11)
Բժշկական կազմակերպության անվանումը_________________________
Պահանջագիր N ______
« » __________20 թ. ___________________________________ բաժանմունքի անվանումը ___________________________________ տրամադրող բժշկական կազմակերպության անվանումը ___________________________________ պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը ___________________________________ պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
Ախտորոշումը________________________
Հիվանդության պատմագիր N_________
Արյան խումբը, ռեզուսը ______________
Պահանջվող արյան բաղադրամասի տեսակը, քանակը____________________ ___________________________________
Տրամադրվող արյան բաղադրամասի տեսակը, քանակը, պարկի N__________ ___________________________________
Պատասխանատու բժիշկ՝ Անունը, ազգանունը, ստորագրությունը
Պահանջող բժշկի անունը, ազգանունը, ստորագրությունը
Տրամադրող ________________________
Պահանջող բժշկական |
Բժշկական կազմակերպության անվանումը________________________
Պահանջագիր N ______
« »__________20 թ. ___________________________________ բաժանմունքի անվանումը ___________________________________ տրամադրող բժշկական կազմակերպության անվանումը ___________________________________ պացիենտի անունը, ազգանունը ___________________________________ պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
Ախտորոշումը______________________
Հիվանդության պատմագիր N_________
Արյան խումբը, ռեզուսը ______________
Պահանջվող արյան բաղադրամասի տեսակը, քանակը __________________ __________________________________
Տրամադրվող արյան բաղադրամասի տեսակը, քանակը, պարկի N__________ __________________________________
Պատասխանատու բժիշկ՝ Անունը, ազգանունը, ստորագրությունը
Պահանջող բժշկի անունը, ազգանունը, ստորագրությունը
Տրամադրող _______________________
Պահանջող բժշկական կազմակերպություն |
Բժշկական կազմակերպության անվանումը_______________________
Պահանջագիր N _____
« » __________20 թ. __________________________________ բաժանմունքի անվանումը __________________________________ տրամադրող բժշկական կազմակերպության անվանումը ___________________________________ պացիենտի անունը, ազգանունը ___________________________________ պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
Ախտորոշումը______________________
Հիվանդության պատմագիր N ________
Արյան խումբը, ռեզուսը _____________
Պահանջվող արյան բաղադրամասի տեսակը, քանակը __________________ __________________________________
Տրամադրվող արյան բաղադրամասի տեսակը, քանակը, պարկի N _________ __________________________________
Պատասխանատու բժիշկ՝ Անունը, ազգանունը, ստորագրությունը
Պահանջող բժշկի անունը, ազգանունը, ստորագրությունը
Տրամադրող ______________________
Պահանջող բժշկական |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|