ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 նոյեմբերի 2022 թ. |
N 62-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հասարակագիտություն» առարկայի 7-րդ և 10-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 62-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ
Հասարակագիտություն
Մարդ
7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Օրինակելի ծրագիր
Հասարակագիտություն | |
Թեմա 1. Մարդ-բնություն | |
Նպատակ | |
Ներկայացնել բնության, մարդու և հասարակության փոխկապվածությունը օրինակների միջոցով: Բացատրել մարդու պահանջմունքները: | |
Վերջնարդյունք | |
1. 7.1.1. Հիմնավորի բնության անհրաժեշտությունը մարդու և հասարակության կյանքում։ | |
Թեմայի բովանդակություն | |
1․ Մարդը՝ որպես բնության մաս։ Մարդու պահանջմունքները: | |
1. Ինչպե՞ս է մարդը կապված բնության հետ։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Զրույցներ և զեկույց Անցկացնել 2-3 զրույց «Մարդու դրական և բացասական ազդեցությունը բնության վրա» թեմայով։ Զրույցների արդյունքների հիման վրա պատրաստել հակիրճ հաղորդում։ Առանձնացնել համայնքային մեկ բնապահպանական խնդիր և հիմնավորել մարդու ազդեցությունն այդ խնդրի ծագման վրա։ Պատրաստել բնության պահպանությանը վերաբերող ցուցապաստառներ։ |
Օրինաչափություն Բնության, մարդու և հասարակության փոխազդեցությունները։ Մարդու գիտակցությունից դուրս և նրանից անկախ բնության ու հասարակության մեջ տեղի ունեցող օբյեկտիվ գործընթացների արտացոլում ճանաչողության մեջ և գիտելիքների որևէ բնագավառում: |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Կենսաբանություն - Մարդու էվոլյուցիան։ | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ11, Հ12 |
Հասարակագիտություն | |
Թեմա 2. Մարդ- հասարակություն | |
Նպատակ | |
Ներկայացնել մարդու և հասարակության փոխկապվածությունը, հասարակական մեծ և փոքր խմբերի ու շերտերի նմանություններն ու տարբերությունները։ | |
Վերջնարդյունքներ | |
1. 7․2․1․Մարդու էությունից բխեցնի խմբի և հասարակության անհրաժեշտությունը։ | |
Թեմայի բովանդակություն | |
1․ Հասարակական կյանքի առանձնահատկությունները։ | |
1․ Ինչո՞ւ են մարդիկ համագործակցում փոքր և մեծ խմբերում։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ինքնավերլուծություն, զրույցներ, հարցազրույցներ |
Համակարգ և մոդել |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Աշխարհագրություն - Քարտեզ, աշխարհագրական միջավայրի ազդեցության ուսումնասիրությունը։ | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ16, Հ23, Հ24, Հ35 |
Հասարակագիտություն | |
Թեմա 3. Մարդ- ճանաչողություն-վարքագիծ | |
Նպատակ | |
Բացատրել ճանաչողության, սոցիալական հմտությունների, հույզերի, վարքագծի, արդյունավետ հաղորդակցման կարևորությունը մարդու կյանքում և որոշակի օրինակների ու իրավիճակների վերլուծության միջոցով զարգացնել ինքնաճանաչողությունը և իրավիճակին համարժեք արձագանքելու հմտությունները։ | |
Վերջնարդյունք | |
1. 7․3․1․ Մեկնաբանի ճանաչողության և վարքագծի դերը մարդու և հասարակության կյանքում։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Ճանաչողություն և վարքագիծ: 2. Հույզերի ճանաչում և կառավարում։ 3. Արդյունավետ հաղորդակցում։ | |
1․ Ինչպե՞ս են ճանաչողությունն ու վարքագիծը կապված իրար հետ։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Համառոտ էսսեի պատրաստում: |
Օրինաչափություն |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Լեզուներ և գրականություն - Համապատասխան տեքստերի ընթերցում և մեկնաբանում: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ20, Հ21, Հ25, Հ26, Հ31, Հ32, Հ34, Հ37 |
Հասարակագիտություն | |
Թեմա 4. Մարդ-բարոյականություն | |
Նպատակ | |
Ներկայացնել բարոյական նորմերի անհրաժեշտությունը, բացատրել բարոյագիտության առանցքային հասկացությունները։ Զարգացնել բարոյական դատողություններ անելու կարողությունը՝ որոշակի իրավիճակներ վերլուծելու միջոցով։ | |
Վերջնարդյունք | |
1. 7․4․1 Հիմնավորի բարոյական նորմերի անհրաժեշտությունը։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Բարոյական նորմերի նշանակությունը։ Բարոյականության ոսկե կանոնը։ | |
1. Ի՞նչու է բարոյականությունը կարևոր։ Ի՞նչ կլինի, եթե չլինեն բարոյական նորմեր։ 2. Որո՞նք են բարոյականության հիմնական հասկացությունները։ Ինչպե՞ս են դրանք դրսևորվում։ 3. Ինչպե՞ս է մարդու մտածելակերպն ազդում բարոյական հարցերի մասին որոշումներ կայացնելու վրա։ 4. Ինչպե՞ս է հասարակությունն ազդում բարոյական նորմերի վրա։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Ներկայացնել իրավիճակային խնդիրներ, օրինակ՝ նկարագրել իրավիճակներ, երբ նույն մարդը դրսևորում է էգոիզմ ու ալտրուիզմ։ |
Պատճառ և հետևանք |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Լեզուներ և գրականություն - Համապատասխան տեքստերի ուսումնասիրում։ | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ23, Հ35, Հ42 |
Հասարակագիտություն | |
Թեմա 5. Մարդ-գեղեցկություն | |
Նպատակ | |
Զարգացնել գեղագիտական ճաշակ ու պատկերավոր խոսք՝ բնութագրելու գեղեցիկն ու տգեղը դրանք դիտարկելով, բնության, հասարակության և մշակույթի համատեքստում։ | |
Վերջնարդյունք | |
1. 7․5․1․Ներկայացնի «գեղեցիկ» հասկացությունը և իրեն շրջապատող իրերի գեղեցկությունը: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Գաղափար գեղեցիկի մասին։ | |
1. Ինչո՞ւ են մարդիկ տարբերակում գեղեցիկը և տգեղը։ Արդյոք գեղեցիկն ու տգեղը անհատական ընկալումներ են: 2. Արդյո՞ք մենք ունենք պատասխանատվություն գեղեցիկի պահպանման գործում: 3. Ինչո՞ւ է գեղեցիկը հատկապես դրսևորվում արվեստում։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Քննարկել տարբեր ազգերի կողմից գեղեցիկի ընկալման օրինակներ։ |
Անհատական և մշակութային արժեհամակարգ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Արվեստ - Գեղեցիկի ընկալումը արվեստում: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ43, Հ45, Հ46 |
Հասարակագիտություն | |
Թեմա 6. Մարդ-իրավունք | |
Նպատակ | |
Ներկայացնել մարդկանց համակեցության համար անհրաժեշտ և նրանց վարքագիծը կարգավորող իրավունքի կարևորությունը: Զարգացնել դրանց վերաբերյալ վերլուծական հմտություններ ու վերաբերմունք։ | |
Վերջնարդյունք | |
1․ Բացատրի իրավունք հասկացության իմաստը և դերը մարդու կյանքում: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Իրավունք. իմաստը, դերը, հասկացությունը, բնույթն ու առաջացումը։ 2. Իրավական և բարոյական նորմեր: Իրավունքի աղբյուրները: | |
Ուղղորդող հարցեր | |
1. Ինչպե՞ս են մարդիկ կարգավորում միմյանց միջև առաջացող հարաբերությունները։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Վերլուծություններ, |
Ժամանակ և տարածություն |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց և համաշխարհային պատմություն– Իրավունքի դերի փոփոխության, ինչպես նաև իրավական նորմերի ուսումնասիրումը պատմական տարբեր ժամանակներում։ | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ23, Հ39, Հ40, Հ41, Հ42 |
Հասարակագիտություն | |
Թեմա 7. Մարդ- տնտեսություն | |
Նպատակ | |
Բացատրել, թե ինչպես կարելի է համադրել իրենց և այլոց կարիքները, ցանկությունները և պահանջմունքները առկա ռեսուրսների հետ: Մեկնաբանել սակավության հիմնախնդիրը։ Նկարագրել արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման գործընթացները, խնայողությունների դերը ներկա և ապագա կյանքում։ | |
Վերջնարդյունք | |
1․ Հետևություններ անի՝ ելնելով կարիքների, ցանկությունների անսահմանափակ և ռեսուրսների սահմանափակ լինելու իրողությունից։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Տնտեսական որոշումների կայացում, սակավության հիմնախնդիր։ 2. Արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում: 3. Մեր պահանջմունքները, կարիքներն ու ցանկությունները։ 4. Անձնական բյուջե, եկամտի բաշխում, խնայողություններ ներկայում և ապագայում։ | |
Ուղղորդող հարցեր | |
1. Ինչպե՞ս է մեր և այլոց որոշումների վրա ազդում ռեսուրսների սահմանափակ լինելը։ 2. Որո՞նք են տնտեսական հիմնական երեք հարցերը և ի՞նչ խնդիրների լուծումներն են տալիս դրանց պատասխանները։ 3. Ինչո՞ւ են մարդիկ աշխատում, ինչո՞ւ են խնայում։ 4. Որո՞նք են մարդկանց կարիքներն ու ցանկությունները, ինչո՞ւ են մարդիկ տարանջատում դրանք կամ չեն տարանջատում։ 5. Ինչպե՞ս կազմել անձնական, ընտանեկան բյուջե։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Քննարկումներ «Իսկ ի՞նչ կլիներ, եթե ռեսուրսները լինեին անսահմանափակ և սակավության խնդիր չլիներ» թեմայի շուրջ։ |
Համակարգ և մոդել |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հանրահաշիվ - Հաշվարկների կատարում և խնդիրների ստեղծում: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ17, Հ20 |
Հասարակագիտություն | |
Թեմա 8. Մարդ-քաղաքականություն | |
Նպատակ | |
Մեկնաբանել քաղաքականության նշանակությունը հասարակական հարաբերություններում և անհատի կյանքում, օրինակների միջոցով ցույց տալ մարդու դերը քաղաքականության մեջ։ | |
Վերջնարդյունք | |
1. Հիմնավորի քաղաքականության կարևորությունը մարդու կյանքում։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Քաղաքականության նշանակությունը հասարակական հարաբերություններում։ | |
Ուղղորդող հարցեր | |
1․ Ի՞նչ է քաղաքականությունը։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Իրավիճակների քննարկման առաջադրանքներ |
Պատճառ և հետևանք |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հայոց և համաշխարհային պատմություն - Քաղաքական մոդելներ, պետության կառավարման ձևեր: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Հ17, Հ23, Հ24 |
10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Հասարակագիտական մտքի հիմունքներ
Թեմա 1. Ժամանակակից մարդու և հասարակության հիմնախնդիրները | |
Նպատակ | |
Զարգացնել ժամանակակից մարդու և հասարակության հիմնախնդիրները վերլուծելու կարողությունները տարբեր հասարակական գիտությունների տեսանկյունից: | |
Վերջնարդյունք | |
1. Նկարագրի մարդու հիմնախնդիրը հասարակական տարբեր գիտությունների տեսանկյունից։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Մարդու և հասարակության հիմնախնդիրը: | |
Ուղղորդող հարցեր | |
1. Ինչպե՞ս են դիտարկում մարդու խնդիրը հասարակական տարբեր գիտություններ։ 2. Արդյո՞ք հնարավոր է ունենալ հասարակություն, որում չլինեն տարակարծություններ, լարվածություններ տարբեր մարդկանց և խմբերի միջև։ 3. Ինչպե՞ս են ազդում տեխնոլոգիաները, մշակույթը, գաղափարները, կոլեկտիվ գործողությունները հասարակական փոփոխությունների վրա։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Քննարկումներ Հետազոտական աշխատանքներ |
Պատճառ և հետևանք |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Գրականություն - Տեքստի մեկնաբանում ու վերլուծում: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Մ23, Մ36, Մ39, Մ40 |
Թեմա 2. Քաղաքական գաղափարախոսություններ | |
Նպատակ | |
Բացատրել քաղաքական գաղափարախոսությունների նշանակությունը հանրային կյանքում, դրանց դասական և ժամանակակից դրսևորումները, մեկնաբանել դրանց հնարավոր ազդեցությունն անձի ինքնիրացման և հանրային կյանքի կազմակերպման վրա։ | |
Վերջնարդյունք | |
10.2.1 Համեմատի քաղաքական գաղափարախոսությունների հիմնադրույթները՝ ցույց տալով դրանց ընդհանրություններն ու տարբերությունները: | |
Թեմայի բովանդակություն | |
1. Գաղափարախոսություն․ բնորոշումները և տեսակները։ | |
Ուղղորդող հարցեր | |
1․ Որո՞նք են քաղաքական գաղափարախոսությունների մոտեցումների տարբերությունները տնտեսական կարգի (կացութաձևի), արդարության, մարդու ինքնաիրացման և հանրային բարիքի հարցերում։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Գծապատկերի միջոցով համեմատել քաղաքական գաղափարախոսությունների մոտեցումները մարդ–հասարակություն–պետություն և անհատ–շուկա–պետություն փոխադարձ կապերի վերաբերյալ։ |
Օրինաչափություն |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Լեզուներ և գրականություն - Համապատասխան տեքստի ուսումնասիրում և մեկնաբանում: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Մ16, Մ36 |
Թեմա 3. Շուկայական տնտեսություն | |
Նպատակ | |
Ներկայացնել տնտեսական ռեսուրսների և արտադրական գործոնների բաշխման խնդիրը, զարգացնել շուկայական գնի վրա առաջարկի ու պահանջարկի, ինչպես նաև մրցակցության ազդեցությունը վերլուծելու հմտությունները: | |
Վերջնարդյունք | |
1. Նկարագրի, թե ինչպես են բաշխվում և օգտագործվում տնտեսական ռեսուրսները, արտադրության գործոնները, նկարագրի դրանց բաշխման ազդեցությունը տնտեսական և սոցիալական բարեկեցության վրա։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Տնտեսական ռեսուրսներ և արտադրության գործոններ: | |
Ուղղորդող հարցեր | |
1. Ինչպե՞ս են ձևավորվում առաջարկը և պահանջարկը, ինչպե՞ս է հաստատվում հավասարակշռությունը շուկայում։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Տվյալների հավաքում և վերլուծություն |
Կայունություն և փոփոխություն |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հանրահաշիվ - Հաշվարկների կատարում և խնդիրների ստեղծում: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Մ22 |
Հասարակագիտություն | |
Թեմա 4. Անձնական ֆինանսների կառավարում | |
Նպատակ | |
Նկարագրել արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ կայացնելու կարևորությունը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։ Բացատրել խնայողությունների և պարտքերի դերն ու դրանք արդյունավետ կառավարելու մոտեցումները։ | |
Վերջնարդյունք | |
1. 10.4.1. Կայացնի ֆինանսական որոշումներ՝ ըստ գնի, որակի, հանգամանքների, ռիսկերի։ | |
Թեմայի բովանդակություն | |
1. Ֆինանսական ծառայությունների համեմատություն և ընտրություն: | |
Ուղղորդող հարցեր | |
1. Ի՞նչը կարող է ազդել մարդկանց վրա ֆինանսական որոշումներ կայացնելիս (խորհուրդ, գին, որակ, գովազդ, ռիսկայնության մակարդակ և այլն)։ 2. Ինչպե՞ս ենք ընտրում ֆինանսական ծառայություններ, ո՞րն է դա անելու արդյունավետ եղանակը։ 3. Ինչի՞ համար են խնայողությունները, և ինչպե՞ս կարելի է դրանք արդյունավետ կառավարել։ 4. Ինչի՞ համար են պարտքերը, և ինչպե՞ս կարելի է դրանք արդյունավետ կառավարել։ 5. Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ֆինանսական կազմակերպությունների և սպառողների միջև, ինչպե՞ս կարող են դրանք լուծվել։ 6. Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել ֆինանսական խարդախություններից և զեղծարարություններից։ | |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
Աշխատանքներ գրաֆիկներով և աղյուսակներով Քննարկումներ Նախագծային, հետազոտական աշխատանքներ |
Կառուցվածք և գործառույթ |
Միջառարկայական կապերը թեմայում | |
Հանրահաշիվ, Երկրաչափություն - Չափումներ, հաշվարկներ, խնդիրների առաջադրում: | |
Հանրակրթական չափորոշիչ | |
Մ19, Մ27 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական: