Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
24.11.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 նոյեմբերի 2022 թ.

N 49-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԲՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Բնություն» առարկայի 5-րդ դասարանի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 24-ի 

N 49-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

5-րդ դասարան

Բովանդակություն

 

1. Բնության ուսումնասիրության առարկան

2. Մարմիններ և նյութեր

3. Նյութի մասնիկային կառուցվածքը

4. Նյութի վիճակի փոփոխություններ

5. Շարժում և փոխազդեցություն

6. Էներգիա

7. Ձայն և լույս

8. Բույսեր․ կառուցվածք և գործառույթ։

 

ԹԵՄԱ 1

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Նպատակը

Ընդլայնել գիտելիքները բնության ուսումնասիրության մեթոդների մասին, զարգացնել պարզագույն չափիչ սարքերից օգտվելու, չափումներ կատարելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ1 Ներկայացնել՝ ինչ է բնությունը:

2. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ2 Տարբերել բնության ուսումնասիրության հիմնական մեթոդները:

3. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ3 Կատարել պարզ դիտումներ (օրինակ՝ բույսի աճը, ջրի եռման գործընթացը, ձյան փաթիլի կառուցվածքը):

4. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ4 Բացատրել գիտափորձի և դիտման տարբերությունը:

5. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ5 Նկարագրել որևէ գիտափորձ:

6. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ6 Բերել երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան չափող սարքերի օրինակներ:

7. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ7 Կատարել չափման միավորների պարզ ձևափոխություններ:

8. Բ5/ՆԿՄ/ՄՆ/ԲՈՒՄ8 Կատարել չափումներ չափաքանոնի, վայրկենաչափի, չափագլանի օգնությամբ:

Բովանդակությունը

1. Բնություն, բնական երևույթներ:

2. Բնության ուսումնասիրության մեթոդներ. դիտում, չափում, գիտափորձ:

3. Բնության ուսումնասիրության գործիքներ և սարքեր:

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Լաբորատոր աշխատանքներ

1. Չորսուի ծավալի, դասագրքի մեկ թերթի հաստության որոշում:

2. Հեղուկի ծավալի չափում:
Ցուցադրումներ
Բնության ուսումնասիրության տարբեր սարքեր՝ չափերիզ, չափաքանոն, ջերմաչափ, վայրկենաչափ, կշեռք, ուժաչափ, խոշորացույց, մանրադիտակ, հեռադիտակ:

Մասշտաբ. համամասնություն և քանակ
Ֆիզիկական մեծությունների չափումն ու համեմատումը:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ: Իմանա որոշ չափման միավորների մասին (մմ,սմ, մ, կգ, գ)։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ-4, Հ-6, Հ-26, Հ-27, Հ-29, Հ-32


ԹԵՄԱ 2

 ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ

Նպատակը

Ընդլայնել գիտելիքները մարմինների և նյութերի մասին, ձևավորել, ըստ տրված հատկությունների, նյութերը ճանաչելու և դասակարգելու, դրանց հետ անվտանգ վարվելու կարողություններ:

Վերջնարդյունքներ

1. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ1 Բնութագրել և տարբերակել կենդանի և անկենդան մարմինները:

2. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ2 Ներկայացնել մարմինների բնութագրերը՝ ծավալ, ձև, գույն:

3. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ3 Բացատրել մարմնի զանգված հասկացությունը, այն արտահայտել տարբեր միավորներով (մգ, գ, կգ, տ):

4. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ4 Համեմատել տարբեր նյութերից պատրաստված նույն ծավալի մարմինների զանգվածները:

5. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ5 Տարբերակել նյութ և մարմին հասկացությունները:

6. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ6 Բերել բնական և արհեստական ծագմամբ նյութերի օրինակներ:

7. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ7 Ճանաչել կենցաղում օգտագործվող վտանգավոր նյութերի մակնշումը (հրավտանգ, թունավոր և այլն):

8. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ8 Սահմանել մաքուր նյութ և խառնուրդ հասկացությունները, բերել համապատասխան օրինակներ:

9. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ9 Ներկայացնել խառնուրդների բաժանման եղանակները՝ զտում, գոլորշիացում, մագնիսով բաժանում, պարզեցում:

10. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ10 Սահմանել լուծույթ հասկացությունը, բերել կենցաղում հանդիպող ջրային լուծույթների օրինակներ։

11. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ11 Սահմանել և տարբերակել լուծիչ և լուծված նյութ հասկացությունները, բերել օրինակներ։

12. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ12 Ներկայացնել՝ ինչ է լուծելիությունը։

13. Բ5/ՆԿՀ/ՄՆ/ՄՆ13 Ներկայացնել ջուրը՝ որպես մաքրող հեղուկ:

Բովանդակությունը

1. Մարմին և նյութ։

2. Մաքուր նյութեր և խառնուրդներ:

3. Խառնուրդների բաժանման եղանակները:

4. Լուծույթներ:

5. Լուծույթների նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում:

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Լաբորատոր աշխատանքներ

1. Կերակրի աղի և շաքարավազի նոսր և հագեցած լուծույթների պատրաստում:

2. Գոլորշիացման եղանակով աղաջրից կերակրի աղի անջատում:

3. Կերակրի աղի, ավազի և երկաթի խարտուքի խառնուրդի բաղադրիչների բաժանում:
Ցուցադրումներ
ֆիզիկական մարմինների և նյութերի նմուշներ, նյութերի փոխակերպման օրինակներ (երկաթի ժանգոտում, մոմի այրում, սոդայի և քացախաթթվի փոխազդեցություն), տարբեր նյութերի համասեռ և անհամասեռ խառնուրդներ, ջրային լուծույթներ:

Օրինաչափություն
Մարմինների և նյութերի դասակարգումը:
Համակարգ և մոդել
Խառնուրդներ, լուծույթներ:
Կայունություն և փոփոխություն
Նյութերի փոխակերպման օրինակներ՝ ժանգոտում, այրում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:
Ես և շրջակա աշխարհը - Կարողանա տարբերակել կենդանի և անկենդան բնությունը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ-4, Հ-6, Հ-7, Հ-8, Հ-9, Հ-26, Հ-29, Հ-30, Հ-32


ԹԵՄԱ 3

ՆՅՈՒԹԻ ՄԱՍՆԻԿԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Նպատակը

Ձևավորել պատկերացումներ նյութի մասնիկային կառուցվածքի վերաբերյալ, նյութի կառուցվածքն ու վիճակները մոդելավորելու նախնական կարողություններ:

Վերջնարդյունքներ

1,Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ1 Ներկայացնել ատոմը և մոլեկուլը՝ որպես նյութի կառուցվածքային միավորներ:

2,Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ2 Ներկայացնել մոլեկուլը՝ որպես ուրույն հատկություններ ունեցող ատոմների համախումբ:

3,Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ3 Ներկայացնել ատոմ-մոլեկուլ- նյութ- մարմին կառուցվածքային շղթան:

4,Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ4 Ներկայացնել մասնիկների շարժման առանձնահատկությունները նյութի պինդ, հեղուկ և գազային վիճակներում:

5,Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ5 Բացատրել, թե ինչով է պայմանավորված մարմնի ջերմաստիճանը։

6,Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ6 Բացատրել օդում բույրի տարածման երևույթը:

7Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ7 Ներկայացնել քիմիական տարր հասկացությունը:

8,Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ8 Տարբերել որոշ առավել հայտնի տարրերի նշանները (ջրածին, հելիում, ածխածին, ազոտ, թթվածին, երկաթ, ոսկի, արծաթ):

9,Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ9 Տարբերակել պարզ և բարդ նյութերը որոշ օրինակների հիման վրա (ջրածին, թթվածին, օզոն, ազոտ, ջուր, ածխաթթու գազ, կերակրի աղ, քացախաթթու):

10,Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ10 Տարբերակել օրգանական և անօրգանական նյութերը կենցաղից ծանոթ նյութերի օրինակով։

11,Բ5/ՆԿՄ/ՄՆ/ՆՄԿ11 Պատկերել և/կամ կառուցել որոշ մոլեկուլների (ջրածին, թթվածին, օզոն, ազոտ, ջուր, ածխաթթու գազ, քացախաթթու) մոլեկուլների գնդաձողային մոդելներ:

Բովանդակությունը

1. Ատոմներ, մոլեկուլներ:

2. Նյութի պինդ, հեղուկ և գազային վիճակները:

3. Մոլեկուլների շարժման առանձնահատկությունները նյութի պինդ, հեղուկ և գազային վիճակներում:

4. Քիմիական տարրեր և նշաններ:

5. Պարզ և բարդ նյութեր:

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Ցուցադրումներ
Ատոմների և մոլեկուլների մոդելներ, պինդ մարմինների, հեղուկների և գազերի կառուցվածքային մոդելներ, պարզ և բարդ նյութերի օրինակներ:

Մասշտաբ, համամասնություն և քանակ
Ատոմները, մոլեկուլները՝ որպես միկրոաշխարհի կառուցվածքային միավորներ:
Համակարգ և մոդել
Ատոմի, մոլեկուլի մոդելներ:
Կառուցվածք և գործառույթ
Նյութի պինդ, հեղուկ, գազային վիճակներ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ։
Ես և շրջակա աշխարհը - Նյութերի մասնիկային կառուցվածքի մասին նախնական գիտելիքներ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ-6, Հ-8, Հ-26, Հ-29, Հ-32


ԹԵՄԱ 4

ՆՅՈՒԹԻ ՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նպատակը

Ձևավորել բնության մեջ և կենցաղում հանդիպող ջերմային որոշ երևույթներ բացատրելու նախնական կարողություններ:

Վերջնարդյունքներ

1. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ1 Բացատրել հալումն և պնդացման երևույթները, բերել համապատասխան օրինակներ:

2. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ2 Չափել որոշ նյութերի հալման ջերմաստիճանը:

3. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ3 Բացատրել գոլորշիացման և խտացման երևույթները, բերել համապատասխան օրինակներ:

4. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ4 Բացատրել, թե ինչ գործոններից է կախված գոլորշիացման արագությունը:

5. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ5 Դիտել և նկարագրել եռման պրոցեսը:

6. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ6 Բացատրել տեղումների առաջացման երևույթը:

7. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ7 Ներկայացնել եռման ջերմաստիճան հասկացությունը:

8. Բ5/ՆԿՀ/ՆՓ/ՆՎՓ8 Չափել հեղուկի եռման ջերմաստիճանը:

Բովանդակությունը

1. Հալում և պնդացում:

2. Գոլորշիացում և խտացում:

3. Եռում:

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Լաբորատոր աշխատանքներ

1. Ջրի գոլորշիացման և խտացման երևույթների ուսումնասիրություն

2. Ջրի և աղաջրի եռման ջերմաստիճանների չափում ու համեմատում:
Ցուցադրումներ
Նյութերի հալումն ու պնդացումը, ջրի գոլորշիացումը, խտացումը, եռումը:

Պատճառ և հետևանք
Հալման և պնդացման, գոլորշիացման և խտացման, եռման մեխանիզմները:
Էներգիա և նյութ
Ջերմության հաղորդումն ու անջատումը նյութի վիճակների փոփոխության ժամանակ:
Կայունություն և փոփոխություն
Նյութի վիճակների փոփոխությունները:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա: Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:
Ես և շրջակա աշխարհը - Կարողանա տարբերակել նյութի երեք վիճակները։
Մաթեմատիկա - Կարողանա կազմել տվյալների աղյուսակ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ-4, Հ-6, Հ-7, Հ-9, Հ-27, Հ-29, Հ-30, Հ-32


ԹԵՄԱ 5

ՇԱՐԺՈՒՄ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Նպատակը

Ձևավորել պարզ իրավիճակներում մարմինների արագությունները հաշվարկելու և համեմատելու, բնության մեջ և առօրյա կյանքում տարբեր ուժերի դրսևորումները ներկայացնելու նախնական կարողություններ:

Վերջնարդյունքներ

1. Բ5/ՇՓ/Է/ՇՓ1 Բերել բնության մեջ, կենցաղում և տեխնիկայում հանդիպող շարժման օրինակներ:

2. Բ5/ՇՓ/Է/ՇՓ2 Դիտարկումների միջոցով բացահայտել՝ ինչ է արագությունը,

3. Բ5/ՇՓ/Է/ՇՓ3 Համեմատել ծանոթ կենդանի և անկենդան մարմինների շարժման արագությունները:

4. Բ5/ՇՓ/Է/ՇՓ4 Բերել ուժի որոշ տեսակների (ծանրության, շփման) օրինակներ:

5. Բ5/ՇՓ/Է/ՇՓ5 Ներկայացնել շփման ուժի դերը տարբեր կենդանիների շարժման գործընթացում:

6. Բ5/ՇՓ/Է/ՇՓ6 Որոշել ծանրության և շփման ուժերի ուղղությունները պարզ իրավիճակներում:

Բովանդակությունը

1. Շարժում: Արագություն:

2. Մարմինների փոխազդեցություն: Ուժ:

3. Ծանրության ուժ:

4. Շփման ուժեր:

5. Շփման ուժի դերը մարդու և տարբեր կենդանիների շարժման գործընթացում

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

1. Ծանրության, դադարի շփման ուժերի չափումը ուժաչափով: Ցուցադրումներ
Մարմինների շարժման օրինակներ, մարմինների փոխազդեցություններ (գնդիկների բախումը, մագնիսների փոխազդեցություն, զսպանակից կախված բեռ), ուժաչափեր, ծանրության և շփման ուժերի դրսևորման օրինակներ, ուժի ազդեցությամբ մարմնի արագության կամ ձևի փոփոխություն:

Օրինաչափություն
Պատճառ և հետևանք
Մարմնի արագության փոփոխության պատճառները:
Մասշտաբ, համամասնություն և քանակ Մարմինների արագությունների չափումն ու համեմատումը:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ-4, Հ-7, Հ-29, Հ-30, Հ-32


ԹԵՄԱ 6

 ԷՆԵՐԳԻԱ

Նպատակը

Ձևավորել էներգիայի տարբեր տեսակները ճանաչելու, դասակարգելու, շրջակա միջավայրի պահպանման գործում էներգիայի արդյունավետ օգտագործման և խնայողության կարևորությունը գնահատելու և համապատասխան վերաբերմունք դրսևորելու նախնական կարողություններ:

Վերջնարդյունքներ

1. Բ5/ՇՓ/Է/Է1 Ներկայացնել էներգիայի տարբեր աղբյուրներ։

2. Բ5/ՇՓ/Է/Է2 Բերել էներգիայի տարբեր տեսակների փոխակերպումների օրինակներ։

3. Բ5/ՇՓ/Է/Է3 Պատկերացում ունենալ էներգիայի այլընտրանքային աղբյուրների մասին (էլեկտրական, արևային, երկրաջերմային):

4. Բ5/ՇՓ/Է/Է4 Նկարագրել այրման հետևանքով մթնոլորտի աղտոտման հետևանքները:

5. Բ5/ՇՓ/Է/Է5 Ներկայացնել էներգիայի արդյունավետ օգտագործման և խնայողության կարևորությունը:

Բովանդակությունը

1. Էներգիա։ էներգիայի տեսակները և փոխակերպումները:

2. Էներգիայի աղբյուրներ։

3. Էներգախնայողություն։

4. Այրում։

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Ցուցադրումներ
Այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին տեսաֆիլմի դիտում։

Օրինաչափություն
Էներգիայի տեսակների, էներգիայի աղբյուրների դասակարգումը:
Պատճառ և հետևանք
Մթնոլորտի աղտոտումը:
Կայունություն և փոփոխություն
Էներգիայի փոխակերպումներն ու պահպանման օրենքը:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ-4, Հ-6, Հ-7, Հ-10, Հ-11, Հ-12, Հ-26, Հ-29, Հ-32


ԹԵՄԱ 7

ՁԱՅՆ ԵՎ ԼՈՒՅՍ

Նպատակը

Ձևավորել նախնական պատկերացումներ ձայնային և լուսային երևույթների, մարդու և կենդանիների կյանքում դրանց ունեցած կարևոր դերի մասին:

Վերջնարդյունքներ

1. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ1 Դիտարկել և նկարագրել ձայնի տարածումը միջավայրում։

2. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ2 Բերել ձայնի աղբյուրների օրինակներ:

3. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ3 Դիտարկել և ներկայացնել, թե ինչպես են կենդանիներն ու մարդիկ արձակում և ընկալում ձայնը:

4. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ4 Դիտարկել և ներկայացնել, թե ինչպես է առաջանում արձագանքը:

5. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ5 Բերել լույսի բնական և արհեստական աղբյուրների օրինակներ:

6. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ6 Ստվերի առաջացման օրինակով հիմնավորել լույսի ուղղագիծ տարածումը:

7. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ7 Դիտարկել և ներկայացնել լույսի անդրադարձման և բեկման երևույթները, բերել օրինակներ:

8. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ8 Հիմնավորել լույսի ջերմային ազդեցությունը խոշորացույցով թուղթն այրելու միջոցով:

9. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ9 Ներկայացնել Արեգակի և Լուսնի խավարումների առաջացման պատճառը:

10. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ10 Ներկայացնել, որ սպիտակ լույսը տարբեր գույնի լույսերի խառնուրդ է:

11. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ11 Բացատրել, թե ինչով է պայմանավորված մարմինների գույնը

12. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ12 Բացատրել, թե ինչպես է աչքի գործառույթը կախված կառուցվածքից:

13. Բ5/ՇՓ/ՁԼԵ/ՁԼ13 Ներկայացնել տեսողության պահպանման կարևոր պայմանները:

Բովանդակությունը

1. Ձայնի աղբյուրներ: Ձայնի տարածումը:

2. Ձայնի արձակումն ու ընկալումը մարդու և կենդանիների կողմից: Ականջ:

3. Լույսի անդրադարձումն ու բեկումը:

4. Աչք և տեսողություն:

5.

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Լաբորատոր աշխատանքներ

1. Ձայնի տարբեր աղբյուրների ուսումնասիրություն:

2. Արեգակի և Լուսնի խավարումների մոդելի կառուցում:

3. Սպիտակ լույսի տարրալուծումը տարբեր գույնի լույսերի:

Ցուցադրումներ
Հնչող մարմինների տատանումների դիտարկում, լույսի ուղղագիծ տարածումը, բեկումն ու անդրադարձումը, հայելիներ, ոսպնյակներ, սպիտակ լույսի տարրալուծումը ոսպնյակի օգնությամբ, տարբեր մարմինների գույները:

Օրինաչափություն
Լույսի անդրադարձման և բեկման օրինաչափությունները:
Պատճառ և հետևանք
Արձագանք, Արեգակի, Լուսնի խավարումներ:
Համակարգ և մոդել
Ձայնի, լույսի աղբյուրներ:
Կառուցվածք և գործառույթ
Ոսպնյակ, ակնոց, ականջ, աչք:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Կարողանա կոտորակներով կատարել թվաբանական գործողություններ:
Ես և շրջակա աշխարհը - Ունենա լույսի և ձայնի, անդրադարձման և արձագանքի երևույթների մասին նախնական գիտելիքներ։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ-7, Հ-10, Հ-26, Հ-28, Հ-30, Հ-32


ԹԵՄԱ 8

ԲՈՒՅՍԵՐ․ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ

Նպատակը

Ձևավորել նախնական գիտելիքներ բույսերի, սերմերի, դրանց աճի պայմանների, տարածման, բազմացման առանձնահատկությունների մասին։ Բացահայտել բույսի մասերի կառուցվածքի և գործառույթի կապը։

Վերջնարդյունքներ

1. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ1Դիտարկել և նկարագրել բույսի կառուցվածքային մասերը՝ արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, սերմ, պտուղ։

2. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ2 Բացատրել սերմերի դերն ու նշանակությունը բույսերի համար:

3. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ3 Դիտարկել և ներկայացնել սերմերի ծլման համար անհրաժեշտ պայմանները:

4. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ4 Հիմնավորել, թե ինչու սերմերը պետք է տարածվեն:

5. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ5 Վերլուծել սերմերի կառուցվածքային առանձնահատկությունները և ներկայացնել, թե դրանք ինչպես են նպաստում սերմերի տարածմանը:

6. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ6 Ուսումնասիրել որևէ բույսի աճի համար անհրաժեշտ պայմանները (հող, ջուր, օդ, ջերմություն, լույս) և առաջարկել տվյալ բույսի աճի օպտիմալ պայմաններ:

7. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ7 Նկարագրել ծաղկի դերը ծաղկավոր բույսերի համար:

8. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ8 Ներկայացնել ծաղկի մասերի անուններն ու գործառույթները, դրանք ճանաչել ծաղկի նկարների, գծապատկերների վրա:

9. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ9 Նկարագրել փոշոտման երևույթը:

10. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ10 Համեմատել փոշոտման եղանակները՝ ելնելով կառուցվածքային առանձնահատկություններից, առաջարկել տվյալ ծաղկի փոշոտման հնարավոր եղանակը:

11. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ11 Բերել ծաղիկները փոշոտող միջատների օրինակներ, ներկայացնել նրանց դերը բույսի կյանքում:

12. Բ5/ԿՕ/ՕԿ/ԲԿԳ112 Բացատրել, թե ինչ է բույսի կենսացիկլը, բերել օրինակներ:

 

Բովանդակությունը

1. Բույսի մասեր։

2. Սերմեր և պտուղներ: Սերմի կառուցվածքը:

3. Սերմի աճման պայմանները: Ծլարձակում:

4. Բույսերի աճի համար անհրաժեշտ պայմանները:

5. Բույսի ծաղիկների նշանակությունը:

6. Ծաղկի մասերը:

7. Փոշոտում:

8. Սերմերի տարածումը:

9. Բույսի կենսացիկլը:

Գործնական աշխատանք

Խաչվող հասկացություններ

Լաբորատոր աշխատանքներ
1. Սերմի կառուցվածքի ուսումնասիրություն:
2. Սերմի ծլարձակման համար անհրաժեշտ պայմանների ուսումնասիրություն:
4. Բույսի աճի վրա լույսի ազդեցության ուսումնասիրություն:
5. Ծաղկի կառուցվածքի ուսումնասիրություն:
Ցուցադրումներ
Սերմեր, պտուղներ, սերմերի տարածման եղանակները:

Էներգիա և նյութ
Բույսի աճի համար անհրաժեշտ պայմանները՝ ջուր, ջերմություն, լույս, հող:
Կառուցվածք և գործառույթ
Բույսերի մասերի կառուցվածքի և գործառույթների կապը, սերմերի կառուցվածքը և տարածման առանձնահատկությունները, ծաղկի մասերն ու դրանց գործառույթները:
Կայունություն և փոփոխություն
Ծլարձակում, բույսի աճ և զարգացում, բույսերի կենսացիկլը:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարողանա կարդալ, հասկանալ, կարդացածը վերարտադրել և առանձնացնել հիմնական գաղափարը:
Մաթեմատիկա - Սյունաձև գրաֆիկների կառուցում:
Ես և շրջակա աշխարհը - Կարողանա տարբերակել բույսի մասերը, դրանց հիմնական գործառույթները։ Նախնական գիտելիքներ սերմի ծլեցման պայմանների մասին

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ

Հ-4, Հ-11, Հ-12, Հ-27, Հ-29, Հ-32

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան