Գլխավոր տեղեկություն
Համար
N 92-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 24.02.2023
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.02.2023
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 փետրվարի 2023 թ.
քաղ. Երևան

N 92-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 40.1-րդ հոդվածի 7-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 40.1-րդ հոդվածով սահմանված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող պարտապանի (գույքի սեփականատիրոջ) գույքի ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Գ. Մինասյան

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի փետրվարի 23-ի

N 92-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման հետ կապված հարաբերությունները:

2. Ոչնչացման ենթակա գույքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում պարտապանի (սեփականատիրոջ) կողմից չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողի կամ գույքն ի պահ ընդունած աշխատակցի ներկայացմամբ նրա անմիջական ղեկավարը գույքի ոչնչացման հիմքերի առկայության վերաբերյալ ներկայացնում է զեկուցագիր գլխավոր հարկադիր կատարողին՝ նախապես համաձայնեցնելով գլխավոր հարկադիր կատարողի` տվյալ բաժնի գործունեության համակարգումն իրականացնող տեղակալի հետ։

3. Գույքի ոչնչացումն իրականացվում է գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում է Ծառայության գլխավոր քարտուղարը (Հանձնաժողովի նախագահ), կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողը կամ գույքն ի պահ ընդունած աշխատակիցը (Հանձնաժողովի քարտուղար) և Ծառայության առնվազն երեք աշխատակից:

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված զեկուցագիրը գլխավոր հարկադիր կատարողի կողմից Հանձնաժողովին (Հանձնաժողովի նախագահին) մակագրվելուց հետո եռօրյա ժամկետում Հանձնաժողովը ստուգում է ոչնչացման ենթակա գույքի կազմը, ոչնչացման իրավական հիմքերի առկայությունը, գույքը համեմատում է այն ի պահ ընդունելու ժամանակ կազմված փաստաթղթերում առկա նկարագրի հետ, որի վերաբերյալ համապատասխան եզրակացություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին:

5. Հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ կետում նշված եզրակացությունը՝ գլխավոր հարկադիր կատարողը եռօրյա ժամկետում կայացնում է գույքի ոչնչացումը թույլատրելու մասին համապատասխան հրաման:

6. Գույքի ոչնչացումը թույլատրելու մասին հրամանի կայացումից հետո ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրը Հանձնաժողովը գույքի պահպանությունն իրականացրած աշխատակցից ընդունում է գույքը՝ կազմելով սույն հրամանով հաստատված ձևի հանձնման-ընդունման ակտ (Ձև 1), որը կցվում է կատարողական վարույթի նյութերին։

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հանձնման-ընդունման ակտում ներառված գույքի առանձնահատկություններով պայմանավորված Հանձնաժողովը որոշում է գույքի ոչնչացման եղանակը՝ դրանով պայմանավորված ծախսերը գանձելով պարտապանից, իսկ կատարողական ծախսերը պահանջատիրոջից գանձելու հիմքերի առկայության դեպքում՝ պահանջատիրոջից:

8. Հանձնաժողովի կողմից գույքի ոչնչացումից հետո 2 օրինակից կազմվում է սույն հրամանով հաստատված ձևի գույքի ոչնչացման ակտ (Ձև 2), որը ստորագրվում է Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։ Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կողմից կարող է իրականացվել ոչնչացման գործընթացի տեսաձայնագրում:

9. Եթե աշխատանքների իրականացման տևողությունը մեկ օրվանից ավելի է, ապա ոչնչացման ակտ է կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:

10. Գույքի ոչնչացման ակտի մեկ օրինակը, իսկ տեսաձայնագրման դեպքում նաև տեսաձայնագրության (կրիչի) օրինակը կցվում է համապատասխան կատարողական վարույթի նյութերին, իսկ ակտի մյուս օրինակը, տեսաձայնագրման դեպքում նաև տեսաձայնագրության (կրիչի) օրինակը պահվում է Հանձնաժողովի նախագահի մոտ: Հանձնաժողովի անդամի պահանջով գույքի ոչնչացման ակտի պատճենը, իսկ տեսաձայնագրման դեպքում նաև տեսաձայնագրության (կրիչի) մեկ օրինակը տրամադրվում է վերջինիս:

11. Գույքի տեսակից կախված՝ դրա ոչնչացման, շրջանառությունից հանման կամ այլ եղանակով վնասազերծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ սահմանված լինելու դեպքում Հանձնաժողովը ոչնչացման նպատակով այն հանձնվում է իրավասու պետական մարմնին, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին՝ երկու օրինակից կազմելով սույն հրամանով հաստատված ձևի հանձնման-ընդունման ակտ (Ձև 3), որի մեկ օրինակը կցվում է կատարողական վարույթի նյութերին, իսկ մյուս օրինակը պահվում է Հանձնաժողովի նախագահի մոտ:

 

Ձև N 1

 

ԱԿՏ

 

ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2023թ. ———ի ————ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը հաստատելու մասին» թիվ--- հրամանը՝ գույքի պահպանությունն իրականացրած աշխատակից —————————————

                                                                                                                                      պաշտոնը, անուն ազգանուն

 

և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ———թ. թիվ ——— հրամանով ստեղծված Հանձնաժողովը մասնակցությամբ՝

 

Նախագահ՝

 —————————————————————————————

Անդամներ՝

1. ————————————————————————————————

2. ————————————————————————————————

3. ————————————————————————————————

4. ————————————————————————————————

 

կազմեցին հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին։

—————————————— հանձնում է, իսկ Հանձնաժողովն ընդունում է ոչնչացման ենթակա հետևյալ գույքը։

 

Հ/Հ

Կատարողական վարույթի կոդ

Գույքի Համառոտ նկարագիրը

Քաշ կամ չափման այլ միավոր

Այլ նշումներ

          
         
         
         
         
         

Գույքը հանձնեց

Գույքն ընդունեց

 _____________________

 _____________________

ստորագրություն

ստորագրություն

 _____________________

 _____________________

ազգանուն, անուն

ազգանուն, անուն

Ձև N 2

 

ԱԿՏ

 

ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱԿՏ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի 2023թ. ———ի ————թիվ ——— հրամանով ստեղծված Հանձնաժողովը մասնակցությամբ՝

Նախագահ՝

Անդամներ՝

1. ——————————————————————————————————

2. ——————————————————————————————————

3. ——————————————————————————————————

4. ——————————————————————————————————

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2023թ. ———ի ————ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը հաստատելու մասին» թիվ--- հրամանի հիման վրա ոչնչացրեց սույն ակտում նշված, Հանձնաժողովին հանձնված հետևյալ գույքը.

 

Հ/Հ

Կատարողական վարույթի կոդ

Գույքի Համառոտ նկարագիրը

Քաշ կամ չափման այլ միավոր

Այլ նշումներ

          
         
         
         
         
         

Հանձնաժողովի անդամներ՝                      _____________________

ստորագրություն

 _____________________

 ազգանուն, անուն

 

Ձև N 3

 

ԱԿՏ

 

ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2023թ. ———ի ————ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը հաստատելու մասին» թիվ--- հրամանը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ———թ․ թիվ ——— հրամանով ստեղծված Հանձնաժողովը մասնակցությամբ՝

Նախագահ՝

 —————————————————————————————

Անդամներ՝

1. ————————————————————————————————

2. ————————————————————————————————

3. ————————————————————————————————

4. ————————————————————————————————

 

Ոչնչացման նպատակով ներքոնշյալ գույքը հանձնեց

____________________________________________________________________________,

Իրավասու պետական մարմնի կամ կազմակերպության պատասխանատու աշխատակցի պաշտոնը, անունը ազգանունը

 

որի մասին կազմեցին սույն հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին.

 

Հ/Հ

Կատարողական վարույթի կոդ

Գույքի Համառոտ նկարագիրը

Քաշ կամ չափման այլ միավոր

Այլ նշումներ

          
         
         
         
         
         

Գույքը հանձնեց

Գույքը ընդունեց

 _____________________

 _____________________

ստորագրություն

ստորագրություն

 _____________________

 _____________________

 ազգանուն, անուն

 ազգանուն, անուն

 Կ.Տ.

Կ.Տ.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2023 թվական: